Գիտությանը ներկայումս հայտնի է օղակավոր որդերի մոտ 12.000 տեսակ, որոնք բնակվում են քաղցրահամ ջրերում, ծովերում, ինչպես նաև հողում:
Օղակավոր որդերը հիմնականում ազատ կենսաձև վարող, հետերոտրոֆ օրգանիզմներ են: Այնուհանդերձ օղակավոր որդերը ունեն նաև մակաբույծ և արդեն նույնիսկ գիշատիչ ձևեր:
Օղակավոր որդերն ունեն արյունատար համակարգ և այն փակ է: Դա նշանակում է, որ նրաց արյունը հոսում է միայն անոթներով: Նրանք ունեն մեջքային և փորային անթներ: Մեջքային անոթով արյունը հոսում է առաջ, իսկ փորայինով՝ հետ:
Օղակավոր որդերը բազմանում են երկու ձևով
1)Որդը կիսվում է երեք մասի, հետո ռեգիներացիայի օգնությամբ նա վերականգնում է իր մարմնի մասերը, իսկ մնացած երկու մասեր նույնպես վերականգնվում են:
2)Բեղմնավորումը իրականացվում է խաչաձև եղանակով: Երկու որդեր փոխանակում են իրենց սերմնահեղուկները և հեռանում են իրարից: Որդերից յուրաքանչյուրի գոտու վրա սկսում է լորձ արտադրվել և առաջանում է կցորդ: Մարմնի կծկումներից կցորդը շարժվում է առաջ: Կցորդի մեջ են ընկնում ձվաբջիջները և սերմնահեղուկը, տեղի է ունենում բեղմնավորում: Բեղմնավորված ձվերով կցորդը, դուրս է ընկնում մարմնից, կարծրանում և վերածվում է բոժոժի, որտեղ էլ զարգանում են ձվերը:
Մարսողական համակարգ: Մարսողական համակարգը գրեթե համարժեք է կլոր որդերի մարսողական խողովակին: Այն սկսվում է բերանային անցքով, ձգվում երկարավուն մարսողական խողովակով և դուրս բացվում հետանցքով:
Անձրևորդի մարսողական համակարգը ունի բաժինների հետևյալ հերթագայությունը՝
1. բերան, 2. կլան, 3. կերակրափող, 4. կտնառք, 5. ստամոքս, 6. աղիք, 7. հետանցք:
Անձրևորդի կերակրափողից դուրս գտնվում են զույգ կրային գեղձեր, որոնք ծորաններով բացվում են կերակրափողում: Դրանց արտադրանքը չեզոքացնում է հողի թթվայնությունը: Կերակրափողը փոխադրող խողովակ է, որով սնունդը բերանից անցնում է քիմիական մշակման հատված: Կտնառքը իրենից ներկայացնում է սննդի ժամանակավոր պահեստարան:
Ստամոքսում և ապա աղիքների որոշ հատվածում կատարվում է սննդի քիմիական մշակումը, որն էլ հենց մարսողության բուն գործընթացն է: Աղիքներում մարսված սննդից ստացված սննդանյութերը անցնում են անձրևորդի արյան մեջ և արյունատար համակարգով փոխադրվում դեպի բոլոր բջիջներ:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.