Ընթացիկ գնահատման ձևերն ու ստուգման տեսակները
Ստուգման յուրաքանչյուր տեսակ իր հերթին ներկայացվում է տարբեր բնույթի և տիպի առաջադրանքներով, որոնք բխում են կրթակարգից: Դրանց մի մասն առավել կիրառելի է ուսուցանող գնահատման, իսկ որոշ տեսակներ՝ սովորողների ընթացիկ առաջադիմության արդյունքները պարզելու համար: Ստուգման միջոցները պետք է լինեն հավաստի և հուսալի: Ընթացիկ գնահատման ձևերի ու տեսակների ամբողջական կիրառման համար որպես ժամանակային-հաշվարկային միավոր է նախատեսվում ուսումնական տարվա մեկ կիսամյակը :
Միավորային գնահատում
Իրագործվում է ուսումնական նյութի որոշակի միավորի և ուսումնառության վերջում :
Վավերացնում է միայն աշակերտի առաջադի- մությունը :
Իրագործվում է գրավոր կամ բանավոր ստու- գումների ,գործնական աշխատանքների ,կի- սամյակային ամփոփիչ աշխատանքների ար- դյունքների գնահատման միջոցով :
Արդյունքները վերջնական են :
Առաջադրանքները տարբեր բարդության են , անց են կացվում ոչ հաճախ:
Ենթադրվում է փակ բնույթի հարցեր :
Տրվում են միավորներ :
Վերահսկելի Է:
Միավորային գնահատման ենթակա պարտադիր աշխատանքից բացակայած սովորողի համար նշանակվում է այն հանձնելու նոր ժամկետ: |
ՈՒսուցանող գնահատում
Իրականացվում է ուսումնական նյութի յուրացման ընթացքում :
Բացահայտում է աշակերտի ուժեղ և թույլ կողմերը
Իրագործվում է դասարանական հարցումներով, Խմբերով, հարցազրույցով, հայտորոշիչ թեստերով ու դրանց պատասխանների վերլուծություններով:
Արդյունքները վերջնականն չեն, աշխատանքներն անընդհատ են:
Առաջադրանքներն ավելի թեթև են։ Հարցումները հաճախակի են :
Ենթադրվում է բայց բնույթի հարցեր :
Միավորներով կամ նիշերով չի գնահատվում :
Վերահսկելի Է: Հետապնդում է սովորողի առաջադիմության բարձրացման և կրթության որակի բարելավման նպատակ։
Ուսուցանող աշխատանքից բացակայած սովորողի համար չի նշանակվում է այն հանձնելու նոր ժամկետ: |
Երկու գնահատումները պետք է համադրել այնպես, որ դրանք նպաստեն աշակերտի առաջընթացին, յուրաքանչյուր սովորողի հնարավորությունների լիարժեք բացահայտմանը և իրենց նվաճումները գնահատելու կարողությունների ձևավորմանը:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.