миниатюрная история

  • docx
  • 13.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала 13.docx


          Առաջին ոճն առկա է «Գրիգոր Նազիանզացու քարոզներում», ուր պատկերված է նաև Վասիլ Ա-ն և նրա ընտանիքը (880-886, Ազգային գրադարանՓարիզ), «Եսայի մարգարեի մեկնություններում» (11-րդ դարՎատիկանի գրադարանՀռոմ), «Վասիլ Բ-ի մենոլոգիայում» (Վատիկանի գրադարանՀռոմ) և այլն։

Երկրորդ ոճի փայլուն օրինակ է «Խլուդովյան սաղմոսարանը» (9-րդ դարՊատմության թանգարանՄոսկվա)։ 10-րդ դարում երևան է եկել ՝ պարսկական ազդեցությունը, որն արտահայտվել է սիմվոլիկ պատկերներում (խորաններում, անվանաթերթերում, բուսական և կենդանական, ինչպես նաև ճարտարապետական մոտիվներում)։ Ռիթմը և պատկերագրական մոդելները սկսել են էական դեր խաղալ։ Ուշ շրջանի մանրանկարչությունը հաճախ սահմանափակվել է կանոնական սյուժեներով։ Ասորիքում և Պաղեստինում (ԵդեսիաՄծբինԱնտիոք կենտրոններով) 5-րդ դարից սկսած ասորի վանականները քրիստոնեական թեմատիկայի պատկերման տարբերակներում նոր միջոցների են դիմել, ինչն իր կնիքն է դրել բյուգանդական և հայկական, ղպտիական, արաբական, ինչպես նաև արևմտաեվրոպական մանրանկարչության վրա։ Արևելյան մանրանկարչությունը հելլենիստական արվեստից վերցրել է ուրվագիծը՝ առավել ուժեղացնելով զգայականը։ 6-րդ դարի ասորական նշանավոր ձեռագրերն են Վիեննայի «Ծննդոցը» (Ազգային գրադարանՎիեննա), «Ռոսանոյի ծիրանի Ավետարանը», «Ռաբուլայի Ավետարանը» (Լաուրենցիանա գրադարանՖլորենցիա) և այլն։ Արևմուտքի մանրանկարչությունն օգտվել է ինչպես արևելյան, այնպես էլ բյուգանդական ձևերից։ 7-8-րդ դարերում իռլանդա-սաքսոնական մանրանկարչությունը միահյուսել է կելտական, միջերկրածովյան և արևելյան ամենատարբեր մոտիվներ՝ վերարտադրելով կենդանակերպ, առավել հազվադեպ՝ մարդկային ֆիգուրներ։ Պատկերազարդման բնորոշ գիծը ոլորուն մոտիվների խճճված համակարգն է՝ էջը բռնող զարդարուն գլխատառով։

 

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989 թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար«1038 թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։

Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են Անի-ՀաղպատիԳլաձորիՎանիՄեծոփիՏաթևիԵրզնկայիԿարին-ԷրզրումիՂրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են  միջնադարյան վարպետ մանրանկարիչներ  Ստեփանոսը,  Իգնատիոսը,  Մար-գարեն,  Գրիգոր Ծաղկողը,  Մոմիկը (13-14րդ դարեր), Ավագը, Հովհաննեսը, Թորոս Տարոնացին (14-րդ դար), Գրիգոր Տաթևացին, Ծերուն Ծաղկողը (14-15րդ դարեր) Գրիգորիսը, Վարդանը, Կարապետը, Մանվելը, Մկրտիչ Նաղաշը, Թոմա Կաֆայեցին (15-րդ դար), Բարսեղը, Նաղաշ Հովնաթանը, Ղազար Բաբերդցին, Հակոբ Ջուղայեցին (17-րդ դար), Թեոդորոս Կարնեցին (18-րդ դար) և շատ ուրիշներ։

Հայ մանրանկարչության մեջ բնորոշ են հատկապես զարդաձևերը կամ օրնամենտները։ Ձեռագրերում առանձնապես աչքի են ընկնում բնագրի սկզբնական էջերի, խորանների գլուխների, վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը։ Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար։

Մանրանկարներում պահպանվել են մի շարք պատմական անձնավորությունների դիմանկարներ, որոնց թվում՝ Գրիգոր Նարեկացու (10-րդ դար), Ներսես Շնորհալու (12-րդ դար), Մխիթար Հերացու (12-րդ դար), Սարգիս Պիծակի (14-րդ դար), Լևոն Դ և Հեթում Բ թագավորների (13-14-րդ դարեր), Գրիգոր Տաթևացու (14-րդ դար), Ծերուն Ծաղկողի (15-րդ դար), Եղիազար կաթողիկոսի և Նահապետ կաթողիկոսիՄարտիրոս Ղրիմեցու(17-րդ դար) և աշխարհիկ ու հոգևորական բազմաթիվ այլ մարդկանց դիմանկարներ։

 


 

Скачано с www.znanio.ru