MS PowerPoint 2007 вид из окна

  • docx
  • 05.07.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала 3.docx

MS PowerPoint 2007 ծրագրի միջավայր մտնելու համար պետք է հաջորդաբար կատարել հետևյալ քայլերը.

  

Start => All Programs => Microsoft Office => Microsoft Office PowerPoint 2007


MS PowerPoint 2007  ծրագրի պատուհանը Windows–ին հատուկ ստանդատ կառուցվածք ունի:

 

Screenshot_18.png

 

Ինչպես տեսնում եք՝ PowerPoint պատուհանի կառուցվածքը մեծապես նման է ձեզ արդեն հայտնի Word–ի պատուհանի կառուցվածքին։ Պատուհանի որոշ բաղադրիչների կանդրադառնանք հետագայում՝ ըստ անհրաժեշտության, իսկ այժմ ծանոթանանք «Սլայդների տիրույթի» և «Սլայդների ղեկավարման կոճակների» նշանակությանը։

Սլայդների տիրույթի միջոցով կարելի է դիտել ցուցադրման բոլոր սլայդները։ Այս տիրույթի միջոցով հեշտորեն կարելի է տեղաշարժվել ցուցադրման սահմաններում, դիտել ձևավորման ցանկացած տարր, սլայդները տեղափոխել, հեռացնել կամ նոր սլայդներ ավելացնել։

Սլայդների տիրույթի փոխարեն PowerPoint-ի հիմնական պատուհանում կարող է ցուցադրվել կառուցվածքների տիրույթը,  որտեղ պատկերվում են սլայդների կառուցվածքները։ Կառուցվածքների տիրույթը հարմար միջավայր է ապահովում ցուցադրման մեջ առկա տեքստերի հետ աշխատելու համար։

 

Սլայդների տիրույթն ընտրում են slides.png կոճակով, իսկ կառուցվածքների տիրույթր՝ outline.png կոճակովPowerPoint–ի պատուհանի փոքր չափերի դեպքում այս կոճակներն ընդունում են համապատասխանաբար side1.png և  outline1.pngտեսքերը: