Национальная и универсальная культура в воспитании и воспитании детей.
Оценка 4.6

Национальная и универсальная культура в воспитании и воспитании детей.

Оценка 4.6
doc
10.05.2020
Национальная и универсальная культура в воспитании и воспитании детей.
Զեկույց2.doc

 

Ազգային և համամարդկային մշակույթը երեխայի ուսուցման և դաստիարակության գործում

Հասմիկ Օհանյան

 

Յուրաքանչյուր ազգ, ելնելով պետականության, անկախության ու ազատության, ազգային և կրոնական ինքնագիտակցության, ազգային արժանապատվության մասին պատկերացումներից, ստեղծում է գոյապահպանության իր համակարգը, որի բաղկացուցիչ մասն է կազմում կրթությունը:

Կրթական գործի կազմակերպման համար անհրաժեշտ է հաշվի առնել ամեն մանրուք` սկսած երեխայի խաղալիքներից, տետրերի ու գրքերի կազմերի ճիշտ ձևավորումից մինչև առավել լուրջ հարցեր` դասագրքերի և ծրագրերի կազմում: Ցավոք այսօր գրեթե բոլոր տետրերն ունեն գեղեցիկ ձևավորումներ, իսկ ճնշող մեծամասնությունն օտարամոլության փայլուն դրսևորումներ են կամ երեխայի ուղեղը մանկուց արդեն դեպի բիզնեսը, առևտուրն ու Հայաստանից դուրս զանազան այլ երկրներ ու ոլորտներ տեղափոխելու լավ կոչ:

Տետրերին, օրագրերին պատկերված են ֆիլմերի, հատկապես արտասահմանյան սերիալների դերասաններ, մարզիկներ, շքեղ շենքեր, մեքենաներ, ագրեսիվ բնույթ կրող մուլտֆիլմերի հերոսներ:Ազգային ոչինչ չկա: Եթե կա էլ` այդ շքեղության մեջ, օրինակ, Խոր վիրապը պատկերող տետրերը մնում են անտեսված:

Երեխաների ուսուցման և դաստիարակությա գործում մեծ է նաև լրատվամիջոցների դերը:

Տեխնոլոգիաների բուռն զարգացման մեր դարաշրջանում մեդիա ոլորտը դաստիարակչական գործում ավելի մեծ ազդեցություն է ձեռք բերում` հետ մղելով կրթական մյուս ինսիտուտների դերը:Ուստի սերունդների դաստիարակչական գործում հեռուստատեսության դերն անտեսելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:Հեռուստատեսային հայտնի հերոսները դառնում են բարոյականություն, ոճ, ճաշակ, մտածելակերպ, բառապաշար թելադրող, քանի որ հեղինակություն համարվելով նրանք գիտակցորեն թե անգիտակցորոն  ընդօրինակման առարկա են դառնւմ:

Հեռուստատեսությունը նույնիսկ համարում են նոր սերնդի դաստիարակության երրորդ ծնող, որը երբեմն ավելի մեծ դեր է խաղում երեխաների դաստիարակության, ուսուցման գործում, քան հարազատ ծնողները: Հետևաբար, եթե պետությունը նպատակ ունի ազգային և համամարդկային արժեքներով ապրող, պետությունն ու երկրի օրենքները հարգող հասարակություն կառուցել, ապա այլ միջոցներին զուգահեռ պետք է ազդեցության լծակներ ստեղծի լրատվամիջոցների ( հատկապես հեռուստատեսության) դաստիարակչական քաղաքականության վրա:

Ազգային և համամարդկային արժեքներով ապրող հասարակություն ունենալու համար կրթական համակարգում ևս պետք է տեղի ունենան որոշակի բարեփոխումներ:

Այսօր կրթական համակարգում կատարվող բարեփոխումներում կարևորվում է հայեցի կրթության և դաստիարակության իրականացումը: Այն անհրաժեշտ է 21-րդ դարի մշակութային արժեքներին համընթաց քայլելու համար` պահպանելով ազգային-հոգևոր նկարագիրը:Հայեցի կրթությանը և դաստիրակությանը շաղկապված է հոգևոր կրթությունը, քանզի պատմականորեն Հայ Եկեղեցին է ազգային-հոգևոր կրթության հիմնադիրը:Նրա առաքելությունն է եղել ազգային մշակույթի պահպանումը, հարստացումն ու սերունդներին փոխանցումը, այդ մշակույթը սեփականությունը դարձնելով` ազգային ինքնության պահպանումն ու ամրապնդումը:

Այս ուղղությամբ նշանակալի ձեռքբերում էր Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի մուտքը կրթական համակարգ: Դասագրքում ներկայացված են Սուրբ Գրքից պատումներ,Հայոց եկեղեցու սիստեմատիկ պատմությունը,եկեղեցական մշակույթը ,խորհուրդները,տոնածիսական,բա-

րոյաարժեքային համակարգերը,ինչպես նաև քրիստոնեությանն ու եկեղեցուն վերաբերող այլ թեմաներ:Առարկայի ուսուցումը կարևոր է ապագա քաղաքացու հոգևոր, ազգային, մշակութային աշխարհայացքի ձևավորման համար:

Չպետք է մոռանալ , որ երեխայի ներդաշնակ և համակողմանի զարգացման համար հավասարապես պատասխանատու են բոլոր առարկաները,հետևաբար պետք է ամուր գործի միջառարկայական կապը:

Աշակերտների ներդաշնակ զարգացման գործում չափազանց մեծ դեր են խաղում համադպրոցական միջոցառումները:

Աշակերտների հետաքրքրությունների շրջանակների ընդլայնման ու բազ-

մակողմանի զարգացումն ապահովելու համար մեր դպրոցում հաճախակի են կազմակերպվում տարբեր բնույթի միջոցառումներ: Մշակութային տարբեր ուղղությունների, հանրահայտ մարդկանց մասին դասախոսությունների հաճախակի անցկացումը ոչ միայն ապահովում է աշակերտների հաճելի ժամանցը, այլ նաև զգալիորեն խթանում է նրանց ստեղծագործական նախասիրությունները:

Դպրոցում հաճախակի են անցկացվում համադպրոցական միջոցառումներ, որին ներկա են լինում հյուրեր, ովքեր իրենց ներկայությամբ արդեն իսկ ոգեշնչման աղբյուր են դառնում:

Չպետք է մոռանա ,սակայն, որ երեխայի կյանքի ոճը հիմնականում որոշվում է նախադպրոցական տարիքում: Նրա մոտ արդեն կան պատկերացումներ իրեն շրջապատողների մասին, ինչը ձևավորում են նրա մոտ ծնողները:Դրա համար էլ շատ հոգեբաններ կարծում են , որ հենց այս շրջանն է ամենահարմարը դաստիարակչական ազդեցությունների համար: Այս շրջանն աչքաթող անելով` ծնողները շատ բան բաց կթողնեն երեխայի հետ հուզական կապերի ամրապնդման հարցում:


Ազգային և համամարդկային մշակույթը երեխայի ուսուցման և դաստիարակության գործում Հասմիկ Օհանյան Յուրաքանչյուր ազգ, ելնելով պետականության, անկախության ու ազատության, ազգային և կրոնական ինքնագիտակցության, ազգային արժանապատվության մասին…

Ազգային և համամարդկային մշակույթը երեխայի ուսուցման և դաստիարակության գործում Հասմիկ Օհանյան Յուրաքանչյուր ազգ, ելնելով պետականության, անկախության ու ազատության, ազգային և կրոնական ինքնագիտակցության, ազգային արժանապատվության մասին…

մղելով կրթական մյուս ինսիտուտների դերը:Ուստի սերունդների դաստիարակչական գործում հեռուստատեսության դերն անտեսելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:Հեռուստատեսային հայտնի հերոսները դառնում են բարոյականություն, ոճ, ճաշակ, մտածելակերպ, բառապաշար…

մղելով կրթական մյուս ինսիտուտների դերը:Ուստի սերունդների դաստիարակչական գործում հեռուստատեսության դերն անտեսելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:Հեռուստատեսային հայտնի հերոսները դառնում են բարոյականություն, ոճ, ճաշակ, մտածելակերպ, բառապաշար…

Այս ուղղությամբ նշանակալի ձեռքբերում էր Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի մուտքը կրթական համակարգ: Դասագրքում ներկայացված են Սուրբ Գրքից պատումներ,Հայոց եկեղեցու սիստեմատիկ պատմությունը,եկեղեցական մշակույթը ,խորհուրդները,տոնածիսական,բա- րոյաարժեքային համակարգերը,ինչպես…

Այս ուղղությամբ նշանակալի ձեռքբերում էր Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի մուտքը կրթական համակարգ: Դասագրքում ներկայացված են Սուրբ Գրքից պատումներ,Հայոց եկեղեցու սիստեմատիկ պատմությունը,եկեղեցական մշակույթը ,խորհուրդները,տոնածիսական,բա- րոյաարժեքային համակարգերը,ինչպես…

ծնողները շատ բան բաց կթողնեն երեխայի հետ հուզական կապերի ամրապնդման հարցում:

ծնողները շատ բան բաց կթողնեն երեխայի հետ հուզական կապերի ամրապնդման հարցում:
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
10.05.2020