Папка корзины

  • docx
  • 05.07.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала 3.docx

Քանի որ համակարգչի արտաքին հիշող սարքերի վրա պահպանված ինֆորմացիան ջնջելիս հնարավոր է սխալմամբ արժեքավոր տվյալներ կորցնել, ապա Windows օպերացիոն համակարգում ջնջելու գործողության համար լրացուցիչ միջոցներ են նախատեսվել. օբյեկտը ջնջելուց առաջ համակարգն առաջարկում է այն ջնջել՝ պահպանելով Recycle Bin (Զամբյուղ) համակարգային ֆայլադարանում։

  

Զամբյուղը (Recycle Bin) կոշտ սկավառակի վրա հատուկ ձևով կազմակերպված հիշողության տիրույթ է, որը նախատեսված է ջնջված օբյեկտների հետագա պահպանման համար։

Ջնջելուց հետո օբյեկտը Զամբյուղում պահպանելու առաջարկին կարելի է պատասխանել Yes  կամ No կոճակներից մեկովYesի դեպքում ջնջված օբյեկտն ուղարկվում է Recycle  Bin,  Noի դեպքում օբյեկտը չի ջնջվում։

 

    delete file.png

    Օբյեկտը ջնջելուց հետո այն Զամբյուղում պահպանելու վերաբերյալ

                          բացված երկխոսության պատուհան

 

 

Այսպիսով, պատահմամբ ջնջված և Զամբյուղում պահպանված օբյեկտներն անհրաժեշտության դեպքում կարելի է նորից վերականգնել, իսկ մնացածները, ջնջման ենթակաները՝ վերջնականապես ջնջել նաև Recycle  Bin-ից։


Զամբյուղը բացելու համար անհրաժեշտ է.

·         մկնիկի ցուցիչը տեղադրել Recycle  Bin  recycle bin.png տարբերանիշի վրա,

·         կրկնակի սեղմել ձախ սեղմակը։

restore.png