ՕՐՎԱ ԴԱՍԻ ՊԼԱՆ
Ուսուցիչ` Մառա Առաքելյան
Ամսաթիվ` 18.05.2018 թ.
Առարկա` մաթեմատիկա
Դասարան` 5-րդ
Դասի թեման` Խառը թվեր: Համեմատումը: Գործողություններ խառը թվերով:
Դասի բնույթը` Անցած նյութի ամրապնդման դաս
Դասի նպատակը՝
ü Աշակերտը պետք է կարողանա տալ խառը թվի սահմանումը
ü Պետք է կարողանա համեմատել մույն ր տարբեր ամբողջ մասեր ունեցող խառը թվերը
ü Կարողանա գումարի խառը թվերը
ü Կարողանա կատարել խառը թվերի հանում /նաև նվազելիի կոտորակային մասի՝ ավելի փոքր լինելու դեպքում/
ü Հեշտությամբ կատարի խառը թվերի բազմապատկում և բաժանում:
Անհրաժեշտ պարագաներ՝ Դասագիրք, տետր, գրիչ, փայտյա հաշվեձողիկներ, համակարգիչ,պրոյեկտոր
Ցուցադրական նյութեր՝ Power point տեսասահիկ՝
<< Գուշակիր>>
Դասի ընթացքը՝ Աշակերտական երեք խմբերից յուրաքանչուրը ներկայացնում է նախապես հանձնարարված խմբային առաջադրանքներ՝
1. Խառը թվերի սահմանումն ու համեմատումը:
2. Խառը թվերի գումարումն ու հանումը:
3. Խառը թվերի բազմապատկումն ու բաժանումը:
4.
Դասի երկրորդ մասում նախատեսվում է անց կացնել մրցույթ <<Գուշակիր>> շնորհանդեսի և <<Իմ Դպրոցը>> կայքի օգնությամբ: Մրցույթի առավել ակտիվ աշակերտները կգնահատվեն, իսկ հաղթող թիմը, որպես առավելություն, տնային աշխատանք չի ստանա:
Տնային աշխատանք՝
Փայտյա հաշվեձողերի օգնությամբ պատրաստել ուղղանկյունանիստ և հաշվել չափումների երկարությունները, ներկայացնել խառը թվերի միջոցով, հաշվել ծավալը:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.