Презентация

  • docx
  • 12.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Բաց_դասի_պլան_2020_Սոնա.docx

Բաց դասի պլան

14. 02. 2020թ

 

Առարկա - Մաթեմատիկա

Դասարան - 4-րդ

Թեմա – Զույգ և կենտ թվեր

Դասի տիպը - Համակցված

Դասի նպատակն  ու  խնդիրները 

·         Իմանալ բազմանիշ զույգ և կենտ թվերը

·         Կարողանալ զույգ և կենտ թվերը կիրառել թվաբանական գործողությունների և   խնդիրների լուծման  մեջ

·          Զարգացնել հիշողությունը, ուշադրությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը, տրամաբանական մտածողությունը

·         Զարգացնել համեմատման, վերլուծության, վերացարկման կարողությունները

·         Մեծացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ

·         Ամրապնդել անցած նյութերը

 

Անհրաժեշտ նյութեր

Համակարգիչ, մեծ էկրան, գունավոր կպչուն թղթեր,  դասագիրք , տետր, գրիչ

Ընթացքը – Խթանման փուլ

 Դասն սկսել ողջույնի  խոսքով

 Բանավոր հաշիվը կանցկացնենք երկու ձևով։  Սկզբում   հարցերը կտեսնեն  էկրանին ՝ խաղի տեսքով  , կընթերցեն , նոր միայն   կպատասխանեն՝  ընտրելով ճիշտ տարբերակը, երկրորդ խաղի միջոցով կգտնեն օրինաչափությունը զարգացնելով՝  ուշադրությունն ու տրամաբանությունը:
    Հարցերը ՝https://learningapps.org  :

 Հաջորդիվ բանավոր հաշիվը կանցկացվի գրատախտակի մոտ՝  ամրակայելով նախորդ թեմաները և սահուն անցում կատարելով զույգ և կենտ թվերին։

  Այսպիսով կամրապնդեն և կամբողջացնենձեռք բերած գիտելիքները:

Իմաստի ընկալում

   Սահիկահանդեսի միջոցով հերթականությամբ կցուցադրվեն բազմանիշ թվեր՝  քառանիշ, հնգանիշ, վեցանիշ, որոնք բաժանված են զույգ և կենտ  խմբերի։  ՈՒղղորդված հարցադրումների միջոցով իրենք կգան այն եզրահանգման , որ  եթե թվի  վերջին թվանշանը զույգ է, ապա  այն զույգ թիվ է, իսկ վերջին թվանշանի կենտ լինելու դեպքում այն կենտ թիվ է։

    Ամփոփելուց հետո կաշխատենք   դասագրքով ։ Առ678-ը և 679-ը կկատարենք բանավոր՝ որպես անդրադարձ։ Առ.  680-ը, 681-ը կկատարենք գրավոր՝  վերհիշելով  կատարման կարգը։   Խնդիր  683-ը նախ կընթերցեն բոլորը մտքում, ապա աշակերտներից մեկը կպատմի խնդիրը / ինչ է տրված , կապերը տվյալների միջև, որն է պահանջը և ինչպես լուծել/։ Ահրաժեշտության դեպքում կկատարվեն լրացումներ մյուս աշակերտների կամ ուսուցչի կողմից։/

 Կշռադատման փուլ

 Կատարել անդրադարձ, հանձնարարել տնային աշխատանք՝ 680բ,681գ, 682  և գնահատել: