Прометей

  • docx
  • 12.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Պրոմեթևս դասի պլան.docx

Դասի պլան

Պրոմեթևս/ Ըստ Ն. Կունի ՙՀին հունաստանի լեգենդներ ու առասպելները՚ գրքի/

8-րդ դասարան

Դասի տևողությունը՝ 80 րոպե

Դասի նպատակը՝

Ներկայացնել Պրոմեթևսի կերպարը՝ որպես արիության, ինքնազոհության և հզոր կամքի մարմնացում: Սովորողի մեջ ձևավորել որոշակի արժեհամակարգ՝ համարձակ, մտածող, հոգատար, լայնախոհ հատկանիշներով:Հաղորդակցվել համաշխարհային մշակույթի արժեքներին. գրականություն, երաժշտություն, գեղանկարչություն, մեդիա:

Օգտագործվող նյութեր՝

Համացանցից գեղանկարչություն/ Գյուստավ Մորո, Կարլ Հենրիխ Բլոխ,Գրիպենկերլ ՔրիստիանՙՊրոմեթևս՚/, երաժշտություն/ ՍկրյաբինՙԿրակի պոեմ՚, Էդուարդ Հիլլ ՙՊրոմեթևսի կրակը՚, Հենդել ՙՍարաբանդա՚/, Մուլտֆիլմ ՙՊրոմեթևս՚

Դասի կառուցվածքը՝ ԽԻԿ համակարգով

Խթանման փուլ-Միացնել Սկրյաբինի երաժշտությունը / հատված/

Քննարկում- Ի՞նչ   զգացողություններ առաջացրեց երաժշտությունը, ինչո՞ւ: /10 րոպե/

Իմաստի  ընկալման փուլ-Ցուցադրել նկարները. հարց- Ո՞վ է պատկերված նկարում, ի՞նչ գիտեք այս հերոսի մասին:/ 10 րոպե/

Միացնել Հենդելի երաժշտությունը և երաժշտության հնչյունների տակ սովորողներից մեկին հանձնարարել ընթերցել Պրոմեթևսի առասպելից մի հատված/ տեղանքի նկարագրություան հատվածը/: /5 րոպե/

Հարց. Ի՞նչ է հուշում այս նկարագրությունը, ո՞ր պատկերները կամ բառերն  են առաջացնում այդպիսի զգացում /10 րոպե/

Մուլտֆիլմի դիտում /20 րոպե/

Հարցեր.

1. Ո՞վ էր Պրոմեթևսը:

2.Ինչո՞ւ էր դատապարտվել տանջանքների:

3.Ինչո՞ւ է զոհաբերում իրեն հանուն մարդկանց / Հիշել մեզ ծանոթ հերոսներից էլ ով է կատարում նման քայլ (ՙԴանկոյի սիրտը՚)/

4.Կարո՞ղ էր ազատվել տանջանքներից. ինչո՞ւ հրաժարվեց:

5.Մեկնաբանել նրա արարքը. կյանքում հանդիպո՞ւմ են նման անհատներ / բերել օրինակներ/: /15 րոպե/

 

Կշռադատման փուլ- Ինչպիսի՞ հատկանիշներ ունեցող անհատը կարող է գնալ անձնազոհության. կարո՞ղ է ամեն ոք կատարել այդպիսի սխրանք / հիմնավորել պատասխանը/: Անդրադառնալ թեմատիկ միավորի հետազոտական հարցին. ՙԱնկոտրում կամքն է հասարակության մեջ  պայքարի միակ զենքը՚:

 

Յուրացման առաջադրանք- Կարդալ Պրոմեթևսի մասին առասպելն ամբողջությամբ:

Խումբը բաժանել 3 խմբի.

1-ին խմբին՝ ներկայացնել սահիկաշար ՙՊրոմեթևսը գեղանկարչության և երաժշտության մեջ՚ /մեկանբանություններով/:

2-րդ խումբ՝ ներկայացնել   բանավոր զեկուցում ՙՊրոմեթևսը գրականության և երաժշտության մեջ՚:

3-րդ խումբ՝ գրել շարադրություն. ՙՊատրա՞ստ եմ արդյոք գործել ի բարօրություն հանրության՚