Работа с несколькими документами

  • docx
  • 05.07.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала 3.docx

Երբեմն նոր փաստաթուղթ ձևավորելիս պետք է լինում օգտվել նախկինում ստեղծած փաստաթղթերից, hամացանցում առկա տեղեկատվությունից և այլն։ Այսպիսովմի քանի փաստաթղթերի հետ միաժամանակ աշխատելիս, երբեմն հարկ է լինում մեկից մյուսը տեքստի որոշ հատվածներ պատճենել։

 

Ծանոթանանք նման աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ որոշ միջոցների։

Տեքստի նշված հատվածը մեկ այլ փաստաթղթում պատճենելու համար անհրաժեշտ է.

·         Home ներդիրի Clipboard խմբի copy.png (Copy) գործիքի օգնությամբ տեքստի նշված հատվածը պատճենել փոխանակման բուֆերում,

·         խնդիրների վահանակից ակտիվացնել այն փաստաթուղթըորի մեջ անհրաժեշտ է իրականացնել պատճենումը,

·         մկնիկի ցուցիչը տեղադրել ակտիվացված փաստաթղթի անհրաժեշտ մասում և սեղմել ձախ սեղմակը,

·         պատճենումն իրականացնել Home ներդիրի Clipboard խմբի paste1.png (Paste) գործիքով։

 Նշված հատվածը տեքստից մեկ այլ փաստաթուղթ տեղափոխելուհամար անհրաժեշտ է.

·         Home ներդիրի Clipboard խմբի cut.png (Cut) գործիքի օգնությամբ տեքստի նշված հատվածը փաստաթղթից հեռացնելով՝ փոխանակման բուֆեր տեղափոխել,

·         խնդիրների վահանակից ակտիվացնել այն փաստաթուղթը, որի մեջ պետք է հեռացված հատվածը տեղափոխվի,

·         մկնիկի ցուցիչը տեղադրել ակտիվացված փաստաթղթի անհրաժեշտ մասում և սեղմել ձախ սեղմակը,

·         պատճենումն իրականացնել paste1.png (Paste) գործիքի օգնությամբ։

Անհրաժեշտության դեպքում փոխանակման բուֆերի պարունակությունը կարելի է պատճենել այլ փաստաթղթերում ևս։