Համակարգչային ցուցադրում ստեղծելու գործընթացն առավել հասկանալի դարձնելու նպատակով տարբեր ռեժիմներ կան։ Անհրաժեշտ ռեժիմն ընտրելու նպատակով կարելի է օգտվել PowerPoint պատուհանի ստորին մասում տեղակայված սլայդների դիտման ռեժիմների կոճակներից.
Ուշադրություն
(Normal) — սովորական ռեժիմ,
(Slide
Sorter)— սլայդների տեսակավորման ռեժիմ,
(Slide
Show) — սլայդների ցուցադրման ռեժիմ։
Առավել հաճախ օգտագործվող սովորական ռեժիմում էկրանի կենտրոնում ցուցադրվում է ընթացիկ սլայդի խոշորացված պատկերը, իսկ էկրանի ձախ եզրի երկայնքով՝ ցուցադրման կառուցվածքը կամ ցուցադրման մեջ առկա սլայդների փոքրացված պատկերները։
Տեսակավորման ռեժիմում էկրանին ներկայացվում են ցուցադրման բոլոր սլայդները։
Տեսակավորման ռեժիմը հնարավորություն է տալիս փոփոխել առկա սլայդների ցուցադրման հաջորդականությունը, տեղափոխել դրանք, հեռացնել ավելորդ սլայդները, նոր սլայդներ ավելացնել։
Սլայդների ցուցադրման ռեժիմում կարելի է տեսնել ցուցադրման մեջ առկա տեսաերիզներն ու լսել ձայնային էֆեկտները:
Ուշադրություն
· Սլայդների դիտման ռեժիմը կարելի է ընտրել նաև View ներդիրի Presentation Views խմբի համապատասխան կոճակով։
· Սլայդների դիտման ռեժիմին կարելի է անցնել նաև F5 ստեղնով։
· Ցուցադրումն ընթացիկ սլայդից կարելի է սկսել՝ համատեղ սեղմելով Shift և F5 ստեղները։
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.