Բաց դաս
Առարկա ՝ մայրենի
Դասարան 2-րդ
Ոսուցիչ՝ Թամարա Մաղաքյան
Դասի թեման՝ Սուրբ Էջմիածին
Դասի նպատակները՝
Գիտելիք
սովորողը պետք է իմանա.
Ø Որ մեր ամենագլխավոր եկեղեցին Էջմիածինն է։
Ø Որ եկեղեցին կառուցելու տեղը ցույց է տվել Քրիստոսը ։
Ø Որ հայկական առաջին դպրոցը բացել է Մեսրոպ Մաշտոցը։
Ø Որ սուրբ նշանակում է մաքուր, անարատ:
Հմտություն
սովորողը պետք է կարողանա.
Ø Հասկանալով և համապատասխան արագությամբ ընթերցի արձակ գրական տեքստը, բացատրի որոշ բառերի իմաստը։
Ø Ներկայացնի տեքստի հիմնական գաղափարը։
Ø Նկարագրի վայրեր, իրադարձություններ,երևույթներ՝ պարզ արտահայտելով մտքերն ու
զգացմունքները։
Վերաբերմունք
Ø Ճանաչել և սիրել հայրենիքը, հարազատ քաղաքը։ Դրսևորել հոգատար վերաբերմունք հայրենիքի պատմական և տեսարժան վայրերի նկատմամբ։
Վերջնարդյունքներ (ակնկալվող արդյունք)
ü Իմանա հայի՝ որպես առաջին քրիստոնյա լինելը ։
ü Կարողանա արտահայտիչ կարդալ եւ վերարտադրել մտքերը, կառուցի
կապակցված խոսք։
ü Կարևորի սովորելը և ցուցաբերի հետաքրքրություն սովորելու նկատմամբ։
ü Պատմի ապրածը, դիտածը, ընթերցածը, արտահայտի սեփական զգացմունքները,
ցանկությունները։
Միջառարկայական կապեր՝
Մանկական և գիտահանրամատչելի գրականություն․
§ Ունկնդրել ոչ ծավալուն գիտահանրամատչելի տեքստեր, դիտել տեսանյութեր, ծավալել զրույցներ դրանց շուրջ։
Կերպարվեստ․
· Սուրբ Էջմիածնի մասին նկարների դիտում և տարբեր նյութերով թեմատիկ աշխատանքների ստեղծում։
Երաժշտություն․
· Էջմիածնի մասին երգ-պարի ունկնդրում։
Անհրաժեշտ պարագաներ՝ պրոեկտոր, համակագիչ, փազլ նկարներ։
Կիրառել Smart Notebook, Edpuzzle, Lerning Apps գործիքները։
Համագործակցային մեթոդ, զրույցի մեթոդ, խաղային հնարներ։
Դասի ընթացքը ՝
Խթանման փուլ
1․ Կազմակերպչական մաս ։
2․ Ներկայացնել դասի նպատակը ։
3․ Lerning Apps – Խաղ՝ Թաքնված պատկեր (միջառարկայական կապ մաթեմ․ հետ) ։
4․ Ուսումնասիրել Հայաստանի քարտեզը։
5․ Ստանալ հաղորդագրություն օտարերկրացիներից։
6. Առաջարկել էքսկուրսիան անցկացնել Էջմիածին քաղաքում։
7․ Ցուցադրել Սբ Էջմիածնի մասին պատմող տեսանյութ։
Իմաստի ընկալման փուլ
8. Աշխատանք վերնագրի շուրջ։
9․ Ներկայացնել դասի հեղինակի՝ Վ․ Սարգսյանի, նկարը։
10․ Դասի ընթերցում (edpuzzle գործիք)
Աշխատանք դասագրքով
11․ Բառային աշխատանք։
12 Տեքստային աշխատանք։
13․ Անդրադարձ կատարել նոր դասից ձեռք բերած գիտելիքների շուրջ(տեսանյութ Մայր Տաճարից)։
Կշռադատման փուլ
14․ Ձևակերպել դասի հիմնական միտքը։
15․ Խմբային աշխատանք( հավաքել փազլներ Հայաստանի , հարազատ քաղաքի տարբեր տեսարժան վայրերի նկարներով):
16.Անդրադարձ և ամփոփում 3ր
17․ Ունկնդրել երգ Էջմիածնի մասին։2ր
https://www.youtube.com/watch?v=ZGwlO9Ng_7I
Скачано с www.znanio.ru
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.