Պատահմամբ ջնջված և Զամբյուղում պահպանված օբյեկտներն անհրաժեշտության դեպքում կարելի է նորից վերականգնել, իսկ մնացածները, ջնջման ենթակաները՝ վերջնականապես ջնջել նաև Recycle Bin-ից։
Զամբյուղում պահպանված օբյեկտը վերականգնելու համար անհրաժեշտ է.
· բացել Recycle Bin պատուհանը,
· ընտրել վերականգնման ենթակա օբյեկտը,
· սեղմել պատուհանի տիրույթի Restore this item կոճակը։
Recycle Bin պատուհան
Զամբյուղում առկա բոլոր օբյեկտները վերականգնելու համար անհրաժեշտ է.
· բացել Recycle Bin պատուհանը,
· ընտրել պատուհանի տիրույթում գտնվող Restore All Items կոճակը։
Զամբյուղից օբյեկտը կարելի է վերականգնել նաև՝ օբյեկտի վրա սեղմելով մկնիկի աջ սեղմակն ու բացված ենթատեքստային մենյուից ընտրելով Restore հրամանը:
Ենթատեքստային մենյու
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.