ԱՅՆ Ի՞ՆՉՆ Է, Ի՞ՆՉԸ…
Ծնվում է ու մեծանում,Հենց նույն օրն էլ` մահանում,Հետո նորից կյանք առածՊայծառ շորեր է հագնում:
Խոսում է նա, լեզու չունի,Շրջում է նա, ոտքեր չունի,Բայց մտնում է ամեն մի տուն,Ուրախ լուրեր բերում մարդուն:
Արքա չունեն, սակայն արագԿազմում են մեծ, ահեղ բանակ,Հենց մտնում են արտը հասած՝Բերքն են հնձում առանց դանակ:
Գիշերով է նա լույս տալիս,Եվ ապրում է ճիշտ մեկ ամիս,Կիսվում է նախ և նորանում,Կլոր դեմքով՝ աշխարհ գալիս:
Նա որսորդ է չար ու անգութ,Հագին մուշտակ՝ սիրուն, պուտ-պուտ,Ժանիքը սուր, ագին բարակ,Եվ աչքերն են մի-մի ճրագ:
Մեծ ցնցուղ է՝ ջուրը առատ,
Եվ ջրում է աշխարհն արար,
Չի ստեղծվում մարդու ձեռքով,
Դաշտն է լցնում առատ բերքով:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.