Երկիր մոլորակն առաջացել է մոտավորապես 4,6 միլիարդ տարի առաջ։ Երկրի բնական արբանյակ Լուսինը երկրագնդի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով, երկրից 384400 կմ միջին հեռավորության վրա։
Երկիր մոլորակը մարդկության և միլիոնավոր այլ կենդանատեսակների և բուսատեսակների հայրենիքն է։ Մինչև հիմա մարդկությանըհայտնի միակ տիեզերական մարմինն է, որի վրա բնակվում են կենդանի օրգանիզմներ։ Երկիր մոլորակը երբեմն կոչում են նաև կապույտ մոլորակ։
Երկրի կառուցվածք
Երկիր մոլորակը ձևավորվել է մոտավորապես 4.54 միլիարդ տարի առաջ, իսկ կյանքն առաջացել է նրա առաջին միլիարդ տարիների ընթացքում։ Երկրի կենսոլորտն այնուհետև նշանակալիորեն փոփոխության ենթարկեց նրա մթնոլորտային և այլ հիմնական ֆիզիկական կառուցվածքները։
Երկիրը՝ ընդարձակ Արեգակնային համակարգի փոքր մոլորակներից մեկը, մի շարք առումներով եզակի է։ Նրա վրա կյանք կա, ջուր կա, իսկ մակերևույթը մշտապես նորանում է։
Երկրագունդն, ըստ ներքին կառուցվածքի, բաժանվում է երեք հիմնական մասի։ Կենտրոնում միջուկն է, նրանից վերև՝ միջնապատյանը, ապա՝ երկրակեղևը։ Երկրակեղևը և միջնապատյանի վերին մասը միասին կազմում են քարոլորտը։ Միջուկի կենտրոնում ջերմաստիճանը հասնում է մինչև 6000 ցելսուսի։ Միջուկում նյութերը հրահեղուկ վիճակում են։ Ենթադրվում է, որ այն կազմված է հիմնականում երկաթից և նիկելից։
Միջնապատյանը տարածվում է մինչև 2900 կմ խորությունը։ Միջնապատյանի խորքերում ջերմաստիճանը հասնում է մինչև 2900 աստիճան ցելսուսի։ Թեև միջնապատյանի ջերմաստիճանը բավականին բարձր է, սակայն բարձր ճնշման պատճառով այն հիմնականում պինդ վիճակում է։ Վերին մասում փափկավուն շերտն է, որտեղ նյութերը կիսահալ, հրահեղուկ վիճակում են։
է
Երկրագնդի տեսքը արբանյակից
Երկիրը ճշգրիտ գնդաձև չէ։ Այն բևեռներում սեղմված է, իսկ հասարակածի մասում՝ ուռած այնպես, որ նրա շառավիղը բևեռներում 43 կմ-ով փոքր է հասարակածային շառավղից։ Հին հույն փիլիսոփա Պյութագորասը (մ.թ.ա. մոտ 570 - 500) կարծում էր, որ Երկիրը գնդաձև է։ Նա այդ գաղափարը հղացավ՝ դիտելով նավերի հայտնվելը հորիզոնում, նկատեց, որ սկզբից երևում են միայն նավի կայմերը, իսկ նավախելը երևում է, երբ նավն ավելի է մոտենում։
Մագնիսական դաշտ
Երկրի հեղուկ մետաղական արտաքին միջուկը հոսում և ալեկոծվում է՝ առաջացնելով մագնիսական դաշտ։ Ժամանակ առ ժամանակ, գուցե հազարավոր կամ տասնյակ հազարավոր տարիների ընթացքում, մագնիսական դաշտի ուղղությունը շրջվում է, որի պատճառը անհայտ է։ Մագնիսական դաշտի ուժագծերը կարելի է մոտավորապես պատկերացնել որպես երկրագունդը պարուրող հսկայական «կանթեր»՝ նրա հյուսիսային և հարավային բևեռների միջև, որոնք վահանի պես պաշտպանում են Երկրի մակերևույթը Արեգակից եկող՝ էլեկտրական լիցք կրող մասնիկների հեղեղից (արեգակնային քամի)։ Այդ վահանը գոյացնում է մի մագնիսական խոռոչ, որը կոչվում է մագնիսոլորտ։ Երբ Երկրի մագնիսական դաշտը հանդիպում է արեգակնային քամուն, ապա դաշտի՝ Արեգակին ուղղված մասը սեղմվում է, իսկ հակառակ կողմում առաջանում է պոչանման եզր։ Լարերից պատրաստված այս մոդելը պատկերում է արեգակնային քամու հետ Երկրի մագնիսական դաշտի փոխազդեցությունը։
Երկրի տարբեր կետերում կողմնացույցի սլաքի որոշակի ուղղությամբ կողմնորոշվելու փաստը հնարավորություն է տալիս կատարելու հետևյալ կարևոր եզրակացությանը։ Առաջին՝ Երկիրը մի հսկայական մագնիս է, որի մագնիսական դաշտի գծերի ուղղությամբ էլ դասավորվում է կողմնացույցի սլաքը տարածության տվյալ կետում։ Երկրորդ՝ Երկրի հյուսիսային աշխարհագրական բևեռի մոտ՝ նրա մագնիսական դաշտի հարավային բևեռն է, իսկ հարավային աշխարհագրական բևեռի մոտ՝ հյուսիսային մագնիսկան բևեռը։ Դա Է պատճառը, որ կողմնացույցի սլաքի հյուսիսային բևեռը, ձգվելով Երկրի մագնիսական հարավային բևեռից, ուղղվում է դեպի հյուսիս
© ООО «Знанио»
С вами с 2009 года.