Անանիա Շիրակացու «Տիեզերագիտություն և տոմարագիտություն» աշխատության բանասիրական արժեքը:Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերում նրա աշխատության բաշխումը:
Անանիա Շիրակացու աշխատությունը մեծարժեք է ոչ միայն գիտական հագեցվածությամբ, այլև բանահյուսության մեջ ունեցած իր անփոխարինելի դերով : Շիրակացին առաջիններից էր, որ համարձակվեց շրջանցել առասպելական պատկերացումները և իր ժամանակի ոգուն հատուկ կրոնական երանգով բացատրել բնագիտական հասկացությունները:Շիրակացու աշխատության մեջ («Տիեզերագիտություն և տոմարագիտություն») հայկական առասպելների մեծամասնությունը ստանում է իր գիտական բացատրությունը:Շիրակացին գրում է. «Այն, ինչ Ծիր –կաթին անվանեցին, այնպիսին չէ , ինչպես չար փիլիսոփաները բազմաթիվ զրույցներով առասպելաբանել են:Այսպես, ոմանք նրա մասին ասում են, որ իբր թե այն ճանապարհ է, հին Արեգակի հետք:Իսկ մյուսները, որոնք սրանցից ավելի տգետ են, ասում են, թե Պերսեֆոնիայի առագաստն է, որին աթենացիները սպիտակ սուգ են անվանում:Ուրիշներն ասում են ,թե իբր հերակլեսը գերոնի նախիրն այդ շավիղով է քշել:Այդ նույն հետևողներից ոմանք էլ ասում են, թե դա Արամազդի կնոջ ՝Հերայի ստինքից թափված կաթն է:Դարձյալ հայոց նախնիներից ոմանք ասում են, թե Վահագնը ՝ հայերի նախնին մի խիստ ձմռան ժամանակ գողացել է ասորեստանցիների նախնու՝ Բարշամի դարմանը, որին մենք ավանդաբար հարդագողի հետք ենք անվանում »:
Շիրակացին տալիս է «Հարդագողի ճանապարհ »–ի գիտական բացատրությունը.
-Դրանք մեծ ու փոքր աստղեր են, որոնց աղոտ երևալու հետևանքով միավորված լույսով են երևում:
Շիրակացուց 1000 տարի հետո Վիլյամ Հերշելը հաստատում է նրա տեսակետը:
«Տիեզերագիտություն » բաժնում Շիրակացին իրեն բնորոշ մետաֆիզիկական մտածողությամբ բացում է հերթական առասպելի «Վիշապ հանելի » էությունը:«Վիշապ հանելը» իրականում փոթորիկ է, որը ժողովրդի մոտ վերածվել է գերբնական ուժի:Շիրակացու Տիեզերագիտություն և տոմարագիտություն աշխատության ներկա տեքստի համար հիմք է ընդունվել մատենադարանի թիվ 2 367 ձեռագիրը:Ձեռագրում տեքստը հայտնի է «Առ խոստացեալսն» վերնագրով:Շիրակացին իր աշխատությունը շարադրել է գեղեցիկ օրինակներով, գեղարվեստական մեծ վարպետությամբ:
Բավական է հիշել նրա գարնան նկարագրությունը «Յաղագաս արեգական» գլխից.
«Քաղցրախառն խառնուածովք յարդարի գարունն իւրով մեծագեղ վայելչությամբ, զի ի նմա արմատք արձակեն զբոյս , մարդք զուարճանան, ծաղիկք պայծառանան, տունկք ցցուին, ծառք արձակեն զբողբոջսն, անասունք հանդերձ թռչնօք և ծովային ջրածնունդ զեռնօք և ամենեքեան ըստ իւրաքանչիւր ազգի գան ի ծնունդ, ի սէր և ի սնունդ »:
5-րդ գլխում խոսելով որոտի երկրի վրա ունեցած ազդեցության մասին՝ Շիրակացին հետևյալ ձևով է նկարագրում.
«Ի սաստիկ ճայթմանէ օդոյն շարժմամբ խտացեալ թանձրութիւն հողոյս թուլասցի, և ի դալարաբեր արմատոյն բոյսք խոտոյն վերընձիւղեսցին:Սոյնպէս և պտուկք ծայրիցն ծառոց բացեալ փթթիցին, և այլք ն ըստ իւրաքանչիւր կարգի՝ զձմեռային ծանրատաղտուկ թանձրութիւնս ի բաց ընկենեցուն, զարթուցեալք և զուարճացեալք յոյժ պայծառութեամբ երկիր առնուցու զվայելչութիւն »:
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանի ձեռագրերում Շիրակացու աշխատությունը կարելի է ճյուղավորել հետևյալ ձևով.
© ООО «Знанио»
С вами с 2009 года.