Դասի պլան
2. հայոց եկեղեցու պատմություն
3. հայ գրականություն
4. մշակույթ ( երգ, պար. ճարտարապետություն )
· Դասի նպատակը
Այս թեմայի օգնությամբ աշակերտները գիտակցեն ազատագրական պայքարի կարևորությունը մեր ժողովրդի կյանքում:
Իմանան, որ այս շարժումը ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ:
Հասկանան անհատի դերը
Այս դասի ուսուցման արդյուքնում աշակերտները .
Այս դասի ուսուցման արդյուքնում աշակերտները .
· Արժեքային համակարգ .
Այս դասի ընթացքում աշակերտները կհաղորդակցվեն մեր երկրի անկախության համար մղվող ազատագրական պայքարի պատմությանը, կհասկանան ու կգիտակցեն, որ ազատությունը, անկախությունը, պետականությունը ազգերի գոյության հիմնական պայմաններն են :
Աշակերտները կհասկանան, որ պայքար, ազատություն, անկախություն հասկացությունները փոխկապակցված են :
Ի վերջո աշակերտները ավելի կգնահատեն ու կհարգեն իրենց ժողովրդի պատմությունը և մշակույթը :
· Պահանջվող նյութեր
Քարտեզ
Համակարգիչ
Ձայնասկավառակներ
Դրոշներ
Նշագրիչներ
Թղթեր
· Հասկացություններ
Ազատագրական պայքար,անկախություն սղնախ,ինքնապաշտպանություն,հարյուրապետ,կամավորական ջոկատ, մելիքություն, Կասպիական արշավանք, հայկական իշխանություն:
· Մեթոդներ
Համագործակցային ուսուցում, քառաբաժան, խիկ համակարգ
· Դասի սկիզբը – Խթանման փուլը սկսվում է « Փառք քեզ Հայաստան » երգով ( երգում է դասարանը) :
· Դասի ընթացքը – Դասարանը նախապես բաժանված էր 2 խմբի - արցախցիներ
սյունեցիներ: Նրանք ուսումնասիրել են իրենց հանձնարարված նյութերը և պատրաստել
սլայդ-շոուներ Արցախի ևՍյունիքի վերաբերյալ:
Իմաստի ընկալման փուլում նախ իրենց ուսումնասիրություններն են ներկայացնում սյունեցիները: Նրանք հիմնականում կենտրոնանալով XVIII դարի ազատագրական պայքարի վրա – ներկա ժամանակաշրջանի Սյունիքի մարզով ավարտին են հասցնում իրենց ուսումնասիրությունները :
Ներկայացվող նյութը ընդմիջվում էր երգով ու պարով :
Այնուհետև իրենց աշխատանքներն է ներկայացնում Արցախի խումբը:
Նույն ծրագրով աշխատել են նաև Արցախի խմբի աշակերտները :
Ներկայացվող հարցերը .
1. Ի՞նչ տվեց այդ դասը ձեզ
2. Ի՞նչ նոր բան սովորեցիք
3. Առաջարկություն
4. Պատկերը` որը կխորհրդանշի այդ դասը :
Գնահատումը կատարել ռուբրիկի միջոցով
· Գնահատման ռուբրիկ
1. Խմբի աշխատանքը
2. Նյութի համախատասխանությունը թեմային
3. Խմբերը ինչպես են կարողանում ներկայացնել իրենց թեման
4. Երգերի համապատասխանությունը թեմային
5. Ինչպիսի սլայդներ են ստեղծված
6. Սլադների համապատասխանությունը թեմային
7. Մասնակցությունը քննարկվող հարցերին
8. Քննադատական մտածողություն
9. Բանավեճային կուլտուրա ( մշակույթ ) :
© ООО «Знанио»
С вами с 2009 года.