Եղիշե Չարենցի չափածո նովելները
Оценка 4.6

Եղիշե Չարենցի չափածո նովելները

Оценка 4.6
docx
14.05.2020
Եղիշե Չարենցի չափածո նովելները
Եղիշե_Չարենցի_չափածո_նովելենրի_ուսուցման_մեթոդաբանությունը3.docx

Եղիշե Չարենցի չափածո նովելների ուսուցումը

 

Եղիշե Չարենցի կյանքը և ստեղծագործությունները համակարգված ու բազմակողմանի ուսումնասիրվում են ավագ դպրոցի 11-րդ դասարանում: Շատ կարևոր է, որ մեծ պոետի յուրաքանչյուր ստեղծագործությունը վերլուծելիս սովորողները ուսուցչի հետ նախ հանգամանորեն ներկայացնեն ժամանակը՝ իր պատմաքաղաքական բախտորոշ իրավիճակներով: Այդ համատեքստում ավելի դյուրին է ընկալել գրական նյութը, և սովորողները հանգում են այն մտքին, որ Չարենցի կենսագրությունը ու ստեղծագործական զարգաման ուղին զուգահեռվում, երբեմն խաչվում են նրա ապրած բարդ ու հակասական ժամանակին, հասկանում են, որ ժողովրդին պատուհասած դժխեմ բախտը նաև մարտնչող պոետի ճակատագիրն է, նրա երգն էլ ազգային ողբերգական կյանքի արձագանքն է:

Հետևելով Եղիշե Չարենցի ստեղծագործական տարեգրությանը՝ սովորողները որոշակի պատկերացումներ են ունենում նաև 20-րդ դարասկզբի հայ և համաշխարհային գրականության վայրիվերումների մասին, և նյութի ուսումնասիրության ավարտին՝ «տեսնում են», որ խիզախ քաղաքացին ու բանաստեղծության ասպետը գրական ուղղությունների ու հոսանքների այդ պղտոր հորձանուտում փորձում էր և գտավ այն մաքուր երակը, որը «հիմնեց» և առաջ մղեց նորագույն շրջանի հայ գրականությունը: Այդ ուղին գծելու առաքելությունը վիճակված էր մեծ պոետին:

«Չարենցը մեծ գրող լինելուց զատ՝ նաև մեծ ու անփոխարինելի պատմագիր է: Նրա ժամանակագրությունն ուղեկցում է նրա ողջ ստեղծագործությունը՝ արձակ, պոետական բոլոր ձևաչափերը, մեծ ու փոքր ամեն գրավոր խոսք, նաև ոչ երկար կյանքի էական տեսարանները՝ մինչև եղերական վախճան, մինչև  անհայտ գերեզման»[1]:

Հպարտ ու խիզախ բանաստեղծը ապրեց կարճ և դժվարագույն մի կյանք, չօրորվեց դարի աշխարհասասան հողմերից, իր վրա ընդունեց շատ անարդար հարվածներ, խորաթափանց հայացքով գնահատեց անցյան ու ներկան՝ աչքը պահած հորիզոնին, «ապագայի նժույգը հեծած»:

Նախընթաց դասերին սովորողները աստիճանաբար «բացահայտում են» Չարենցի ստեղծագործական որոնումների ճանապարհը: Սիմվոլիզմ («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Ծիածան»), հայրենիքի ողբերգական կերպարի դրամա («Դանթեական առասպել», «Վահագն»), հեղափոխական շառաչուն նվագներ («Սոմա», «Ամբոխները խելագարված»), «ձախ» որոնումներ, ապագայապաշտություն («Երեքի» դեկլարացիա) և այլն: Ուստի չափածո նովելների («Էպիքական լուսաբաց» շարք) դասավանդումը սկսում  ենք (ավելի ճիշտ կլինի ասել՝ շարունակում ենք) հենց այդ կետից՝ փուլային ուսուցման երկու դասաժամով:

Դաս առաջին:

Թեման՝ «Էպիքական լուսաբաց» շարքի բանաստեղծութունները:

Դասի ակադեմիական նպատակները- Սովորողները պետք է իմանան՝

·         Երբ և ինչ հանգամանքներում է «ծնվել» «Էպիքական լուսաբաց» շարքը

·         Ում է ձոնված շարքը (Նվիրում եմ այս գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին...)

·         Որն է շարքի բնաբանը (Н. Некрасов «И Музе возвращу я голос...»)

·         Ինչ կառուցվածք ունի շարքը (Սահիկներում կարծիքներ են ժողովածուի վերաբերյալ, ինչպես նաև՝ Չարենցի «էպիքական լուսաբացի» ընծայագիրն է Ա. Բակունցին՝ «Սիրելի Ակսելին, միակ բարեկամիս» «Մատյան ողբերգության» պոեմից (բան բ,գ) հղված այսպիսի ուղերձով. «Մի՛ եղէց անպտուղ ի փոքր վաստակոյս՝ Իբրև ապաջան սերմանող անբերրի երկրի»:)

Մտագրոհ: Հարց – պատասխան մեթոդով անդրադառնում ենք 20-30-ական թվականների՝ Չարենցի բազմաշերտ, բազմաբովանդակ, իրարից երբեմն այնքա՜ն տարբեր, բայց նաև խորը և համամարդկային երկերին՝ նշելով, որ հեղինակը գեղագիտական իդեալների որոնումների ճանապարհին երկնեց «Էպիքական լուսաբաց» շարքը (1930թ.):

Նույնկերպ ստուգում եմ նաև սովորողների իմացությունը գրական ուղղությունների մասին և հակիճ ներկայացնում եմ դասականություն կամ նորադասականություն կոչվող գրական հոսանքը: Սահիկներից մեկում Անահիտ Չարենցի խոսքն է. ««Գիրք ճանապարհին» Չարենցի ամենադասական ոճով գրված գործն է: Ամենադասական, որովհետև ձևի և բովանդակության իմաստով իր ամենանորարարական երկերում անգամ բանաստեղծը պահեց դասականության այն հատիկը, որն ավելի խորացավ «Էպիքական լուսաբացի» մեջ և կատարելության հասավ նրա վերջին գրքում»: [2]

Կարդում և մեկնաբանում ենք այս բնութագրումը, ինչպես նաև այլ կարծիքներ: Մասնավորապես՝ « ...Իր այս գեղագիտությունը մարմնավորելու նպատակով Չարենցը ստեղծում է խոհափիլիսոփայական և ծրագրային-հրովարտակային պոեզիայի այնպիսի հրաշալի նմուշներ, ինչպիսիք են «Երգ մաքառումի», «Ես այն չեմ այլևս», «Խոհ» բանաստեղծությունները»:[3]

«Չարենցին հաջողվեց էականը՝ գտնել մեծ կյանքի պոեզիան, էպիկական ընթացքը, ժամանակի շունչը և գեղարվեստական նոր որակը»:[4]

Ավելացնում եմ, որ «Էպիքական լուսաաց» շարքում մեծ դասականների՝ Պուշկինի և Թումանյանի խոր ու դրամատիկ փիլիսոփայության շունչն է զգացվում: Եվ բանաստեղծը հավատում է, որ կգա մի մեծ պոետ, ով Ալեքսանդրի (Պուշկինի) ազնիվ քնարը կունենա ու կերգի այնպես, որ «Կայրի սրտերը սուրբ հրով ու չի դավի իր քնարին»:

Դասի հաջորդ փուլերում իրականացվում են ակադեմիական և սոցիալական նախանշված նպատակները: Սովորողները նախօրոք կարդացել են «Էպիքական լուսաբաց» շարքի բանաստեղծությունները: Նրանք ընթերցում են, վերլուծում, հիմնավորում են իրենց կարծիքը՝ բերելով համապատասխան հատվածներ բանաստեղծություններից: Վերլուծական-քննական դիտարկումները վերաբերում են հատկապես «Մուսայիս», «Թուղթ ԱԲ-ին, գրված Լենինգրադից», «Օվկյանի երգը», «Թուղթ բանաստեղծ բարեկամիս՝ N.N-ին, գրված Երևանից», «Երգ մաքառումի» բանաստեղծություններին:

Որպես ընդհանրացում-անդրադարձ կարելի է կարդալ և վեևլուծել «Ես այն չեմ այլևս» (ենթավերնագիրը՝ «Պատասխան թշնամիներիս») բանաստեղծությունը:

 

… Բայց պինդ է ոգիս… Ու ոչ մի ժանիք

Ինձ չի՛ բաժանի իմ անդուլ դարից,

Ինչպես ոչ մի ուժ ինձ չի՛ բաժանի

Իմ շռնդալից, պայծա՜ռ քնարից …

Դաս  երկրորդ:

Թեման՝ Չափածո նովելների ուսուցումը:

Դասի նպատակները՝

1.                 Գիտելիքների համակարգ

·        Նախընթաց ուսումնառությունների և ձեռք բերած գիտելիքների հիման վրա համեմատել կամ հակադրել գրական երկերը, տրամաբանական եզրահանգումներ կատարել

·        Զարգացնել սովորողների հետազոտական, որոնողական, քննական-վերլուծական մտավոր գործունեության տեսակները:

2.                 Հմտություններ և կարողություններ

·        Զարգացնել սովորողների ճանաչողական կարողությունները

·        Ամրապնդել կարդացածը կամ լսածը վերարտադրելու հմտությունները

·        Կարողանալ լսել ընկերների կարծիքները, սեփական կարծիքը արտահայտել:

3.                 Արժեքային համակարգ

·         Գնահատել երկերի գեղարվեստական արժանիքները և հերոսներին

·        Արժևորել Չարենցի պոեետական արվեստի ժանարային և տաղաչափական առանձնահատկությունները

·        Գնահատել Չարենցին՝ որպես նորագույն շրջանի հայ նոր գրականության հիմնադիրի և առաջամարտիկի:

 

Դասի կառուցվածքը՝ ԽԻկ, խմբային աշխատանք

Մեթոդներ և հնարներ – Մտագրոհ, ցուցադրում, զրույց, T-աձև աղյուսակ, Վեննի գծապատկեր, M-աձև աղյուսակ, Պրիզմա

 

 

Խթանում

 

Դասն սկսում եմ Չարենցի՝ տարբեր վայրերում գտնվող հուշարձանների և Չարենցավան քաղաքում գտնվող Գանգրահեր տղայի(«Վերածնություն») հուշահամալիրի լուսանկարների ցուցադրությամբ:

Ցուցադրման ընթացքում միացնում եմ Ե. Չարենցի «Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի» բանաստեղծության վրա գրված երգը (երաժշտությունը՝ Լևոն Արևշատյանի, կատարումը՝ Գոռ Սուջյանի)[5]:

Ավարտից հետո կարդում ենք բանաստեղծության վերջին հատվածը.

 

Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր,
Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր.
Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր:
Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝
Ողջունում եմ ձեզ անցած խավարի
Իմաստուն, տխուր ժպիտով բարի

 

Ծավալվում է զրույց-քննարկում: Սովորողներից ամեն մեկը յուրովի է մեկնաբանում Գանգրահեր տղայի խորհրդանիշ-հուշարձանը և երգի (բանաստեղծության) ասելիքը: Հարցերով ուղղորդում եմ, որ սովորողները ուշադրություն դարձնեն հարդագողի ճամփորդ-բանաստեղծի և ապագա սերուդների կապին:

 

Իմաստի ընկալում

 

Ցուցապաստառին՝ եռասյուն (M-աձև) աղյուսակն է՝ չափածո երեք նովելների վերնագրերով («Գանգրահեր տղան», «Homo Sapiens», «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում»):

 

Հանձնարարում եմ ՝

1)                 Արտահայտիչ կարդալ (իրար շարունակելով) յուրաքանչյուր նովելը:

2)                 Ներկայացնել նովելների կառուցվածքը, վերհիշել նովելի ժանրային բնութագիրը:

3)                 Ցույց տալ վերհուշի և ապագայի տեսիլքների արտահայտությունները նովելներում:

4)                 Ցույց տալ «Գանգրահեր տղան» նովելի վերջաբանի և բանաստեղծի եղերական վախճանի հակադրությունը:

Դասի այս հատվածում սովորողները կարդում են նաև Գևորգ Էմինի «Եղիշե Չարենցին» բանաստեղծությունից հատված.

 

Չգտած վսեմ շիրմաքա՛րը այն
Որ պոետն ի՛նքն էր երազել կյանքում
Մի երա՜զ տեսավ գանգրահեր տղան 
Եվ երազի մեջ՝ Մասի՛սը կանգուն.-

Գրված էր վրան. « Եղիշե Չարենց
Բանաստե՛ղծ, ծնված Մակու քաղաքում»:

 

Այնուհետև՝

            Գևորգ Էմին                                                                 Եղիշե Չարենց

...Դու լսո՞ւմ ես ինձ, գանգրահե՛ր տղա,           Լսու՞մ ես` այդտեղ իմ սիրտն է թաղված.
Մի՛ փնտրիր նրա շիրիմը իզուր...                     Կոխոտի՜ր նրան քայլերով քո լույս,

...Անմահությանը շիրիմ չի՜ սազում...              Օ, դո՛ւ, գալիքի գանգրահե՛ր տղա,

                                                                     Մեր լա՜վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ... [6]                                                                       

Այս փուլում սովորողները կարդում են, վերլուծում, կարծիքներ են փոխանակում և եզրահանգումներ անում՝ ընթացքում լրացնելով եռասյուն աղյուսակը՝ նովելներից դուրս գրված պատկերավոր, սյուժետային գիծը ընդգծող բառերով ու արտահայտություններով:

 

Կշռադատում

Դասարանը բաժանված է 4 խմբի: Խմբերին տրվում են հետևյալ առաջադրանքները:

I խումբ – T-աձև աղյուսակով ներկայացնել «Գանգրահեր տղան» և «Homo Sapiens» նովելները՝ անցյալը և ապագան խորհրդանշող պատկեր-արտահայտություններով:

II խումբ - Վեննի գծապատկերի միջոցով տալ «Գանգրահեր տղան» և «Homo Sapiens» նովելների հերոսների  համեմատական բնութագիրը:

III խումբ – Գրել կարծիք «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» նովելի մասին՝ վերլուծելով ազատության երգիչ Միքայել Նալբանդյանի և Չարենցի կերպարները:

IV խումբ - «Էպիքական լուսաբաց» շարքից առանձնացնել գիրք (մատյան) և երգ (քնար) հասկացություններին առնչվող ստեղծագործությունները կամ առանձին հատվածներ:

Հանձնարարությունները ստուգվում և վերլուծվում են: Հնարավոր է IV խմբի առաջադրանքի ստուգումը վերածվի քննարկում – բանավեճի: Այդ դեպքում՝ գիրք հասկացությունը պետք է դիտարկել չարենցյան ընկալման տեսանկյունից՝ շեշտը դնելով հաջորդող մատյանի՝ «Գիրք ճանապարհի» ժողովածուի բացառիկության վրա: Կարելի է նաև մեջբերել իր երգին՝ քնարին անդավաճան մնալու Չարենցի խոսքը.

Թե ուզում ես երգդ լսեն՝
Ժամանակիդ շո՛ւնչը դարձիր։—
Կապվի՛ր նյարդով յուրաքանչյուր
Քո օրերին ու քո դարին...
Կյանքը սիրի՛ր լիահնչյուն
Ու մի՛ դավիր քո քնարին։—

 

Անդրադարձ թեմային

Դասի այս հատավածում չափածո նովելները ներկայացնում ենք  «Պրիզմայի» միջոցով: Սովորողներին հանձնարարվում է չափածո նովելներից առանձնացնել առանցքային բառեր, որոնցից մեկը կընտրենք որպես հիմնաբառ: Հավանաբար դա կլինի անցյալ բառը:

 

Անցյալ

 

 

 

                                   գավառցի պատանի                 փոշոտ փողոց

 

 


տանում է մի գիրք      գրպանում 2 կոպեկ          ասֆալտե շոսսե     լույս տներում

 

 

կարդում էր   որոշեց   հագին  քաղցած   արթնացող  գարնանային   կապույտ      երգ ու

անհագ                          հնամաշ  էր քիչ     քաղաք          օր                   երկինք խնդություն

                                        շապիկ

 

 

դառնում է պոետ     հանճարեղ գերմարդ        կորած շիրմաքար    պիոներական վաշտ

 

 

 

 

                     Եղիշե Սողոմոնյան                                                 Գանգրահեր տղան

 

 

 

                                                                        Ապագա

Միտքը՝ Չարենցը իր պրիզմայով անցկացրեց անցյալն ու ներկան և ճանապարհ հարթեց  դեպի ապագան:

Փաստում ենք՝ Չարենցի ստեղծագործության հիմքում սերն է, մեծ ու պայծառ  սերը մարդու հանդեպ, ժողովրդի ու ապագայի հանդեպ: Այդ պայծառ սիրո ու լուսավոր հավատի ոգին է «իշխում»  «Գանգրահեր տղան» նովելում, ազատության ու հաղթանակի շեփորն է հնչում «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում» նովելում:

Ու հնչելու է «ընդմիշտ մեծ ու սիրելի» Չարենցի «անհանգչելի» սիրո երգը: Քանզի նրա համամարդկային ու անձնազոհ սիրո հաղթական նվագները հայ  ժողովրդի ոգու թարգմանն են, գալիք սերունդների անբաժան ուղեկիցները.

 

Երգի՛ր պոետ, երգի՛ր, երգի՛ր երգը քամու,

Երգի՛ր երգը սիրո ու պայքարի

 

Այստեղ կարելի է հիշել Վահրամ Փափազյանի գնահատանքի խոսքը. «...Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ: Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում»:

Դասի ավարտին այս խոսքի վերջին միտքը(հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում) շարունակելով՝ եզրահանգում ենք, որ այդ Մարգարեն ճշմարիտ արժևորեց նաև իրեն՝ «Մոնումենտ» և «Ինչ ունեցել է ժողովուրդը քո» բանաստեղծությունների մեջ

Ինչ ունեցել է ժողովուրդը քո.

Հնում, անցյալում-լուսավոր ու վեհ,

Ինչ ունի այսօր, ինչ ցնորք ու խոհ,

Ողջը հավաքել ու քեզ է տվել:-

Տվել է, որ դու այդ ամենը այս

Օրերին խառնած, խոր հավատքով լի՝

Պարզես գալիքի[7] ցնորքին անհաս-

Եվ ընդմի՛շտ մնաս մեծ ու սիրելի:[8]

 

Տնային առաջադրանք - Եղիշե Չարենցի ստեղծագործություններից դուրս գրել մեծ պոետի մարգարեությունների բանաստեղծական արտահայտությունները՝ հատվածներով:

Ուսուցման շարունակական գործընթացում Ե. Չարենցի չափածո նովելների դասավանդման այս մեթոդաբանությունը միտված է մեծ պոետի ստեղծագործությունների առավել խոր ու բազմակողմանի ընկալմանը, սովորողների հետազոտական-վերլուծական, ինչպես նաև ստեղծագործական մտքի զարգացմանը: Սովորողները փոխներգործուն տարբեր մեթոդներով ուսումնասիրելով երկերը՝ կարողանում են յուրովի հասկանալ, մեկնաբանել և արժևորել դրանք, երբեմն հետաքրքիր ու անսպասելի եզրահանգումներ անել:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գրականություն

1.      Դավիթ Գասպարյան «Դասական արվեստի ճանապարհով», Հայ գրականություն  10-րդ դասարան, Երևան, 2000թ., էջ 69-72

2.      Անահիտ Չարենց «Չարենցի ձեռագրերի աշխարհում», Երևան, 1978թ., էջ 10-11:

3.      Եղիշե Չարենց «Ընտիր երկեր», Երևան 1973թ.

4.      Եղիշե Չարենց «Երկերի ժողովածու» հատոր 2-րդ, Երևան, 1986թ.

5.      Արքմենիկ Նիկողոսյան «Գրքի ֆենոմենն իբրև շրջափուլաստեղծ գործոն Ե. Չարենցի պոեզիայում» https://granish.org/charents-book-phenomenon/

6.      Հրանտ Թամրազյան «Բանաստեղծության հազարամյա խորհուրդը», Երևան, 1986թ.

7.      https://www.vnews.am/culture/project-lan-gor-sujyann-u-charency-norerg-u-holovak/

8.      https://my.mamul.am/en/post/24853/%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B7%D5%A5-%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84

 

Методика обучения поэтичных романов Егише Чаренца

Р. Бегоян

В статье  представлен личный опыт систематизированного преподавания поэтичных романов Егише Чаренцаю.

            Цель состоит в том, чтобы вовлечь учащихся в активные

иссладования с помощью интерактивных методов и развить их аналитическо _ критическое мышление.

 

 

The teaching methodоlogy of  Yeghishe Charents’s poetical novels

R. Begoyan

 

            In the article it is presented the individual experience of systematized teaching in the poetical novels of Yeghishe Charents. The goal is to involve the learners in the research activee work with interactive methods and develop their analytical-critical thinking.

 

ՀՀ  Գեղարքունիքի  մարզի  Նորատուս  գյուղի  թիվ 1  միջնակարգ  դպրոցի

հ.լեզվի  և  գրականության  ուսուցչուհի  Ռուզան  Ռաֆիկի  Բեգոյան


 

Скачано с www.znanio.ru



[1] https://my.mamul.am/en/post/24853/%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B7%D5%A5-%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84

[2] Անահիտ Չարենց, «Չարենցի ձեռագրերի աշխարհում», Երևան, 1978թ., էջ 10-11:

[3] Դավիթ Գասպարյան «Դասական արվեստի ճանապորհով», Հայ գրականություն – 10-րդ դասարան, Երևան, 2000թ., էջ 70:

[4] Հրանտ Թամրազյան, «Բանաստեղծության հազարամյա խորհուրդը», Երևան, 1986թ., էջ 498:

[5] https://www.vnews.am/culture/project-lan-gor-sujyann-u-charency-norerg-u-holovak/

[6] Եղիշե Չարենց, «Երկերի ժողովածու», հատոր 2-րդ, Երևան,1986թ.,էջ 316

[7] Ընդգծումը իմն է:

 

[8] Ե. Չարենց, «Ընտիր երկեր», Երևան, 1973 թ., էջ 227:

D5%A5%D5%B2%D5%AB%D5%B7%D5%A5-%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84

D5%A5%D5%B2%D5%AB%D5%B7%D5%A5-%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84

Н. Не красов «И Музе возвращу я голос

Н. Не красов «И Музе возвращу я голос

N.N-ին, գրված Երևանից», «Երգ մաքառումի» բանաստեղծություններին: Որպես ընդհանրացում-անդրադարձ կարելի է կարդալ և վեևլուծել «Ես այն չեմ այլևս» (ենթավերնագիրը՝ «Պատասխան թշնամիներիս») բանաստեղծությունը: [1] Անահիտ Չարենց, «Չարենցի…

N.N-ին, գրված Երևանից», «Երգ մաքառումի» բանաստեղծություններին: Որպես ընդհանրացում-անդրադարձ կարելի է կարդալ և վեևլուծել «Ես այն չեմ այլևս» (ենթավերնագիրը՝ «Պատասխան թշնամիներիս») բանաստեղծությունը: [1] Անահիտ Չարենց, «Չարենցի…

T-աձև աղյուսակ, Վեննի գծապատկեր,

T-աձև աղյուսակ, Վեննի գծապատկեր,

M-աձև) աղյուսակն է՝ չափածո երեք նովելների վերնագրերով («Գանգրահեր տղան», «Homo

M-աձև) աղյուսակն է՝ չափածո երեք նովելների վերնագրերով («Գանգրահեր տղան», «Homo

Հանձնարարում եմ ՝ 1) Արտահայտիչ կարդալ (իրար շարունակելով) յուրաքանչյուր նովելը: 2) Ներկայացնել նովելների կառուցվածքը, վերհիշել նովելի ժանրային բնութագիրը: 3) Ցույց տալ վերհուշի և ապագայի տեսիլքների…

Հանձնարարում եմ ՝ 1) Արտահայտիչ կարդալ (իրար շարունակելով) յուրաքանչյուր նովելը: 2) Ներկայացնել նովելների կառուցվածքը, վերհիշել նովելի ժանրային բնութագիրը: 3) Ցույց տալ վերհուշի և ապագայի տեսիլքների…

I խումբ – T-աձև աղյուսակով ներկայացնել «Գանգրահեր տղան» և «Homo

I խումբ – T-աձև աղյուսակով ներկայացնել «Գանգրահեր տղան» և «Homo

առանցքային բառեր, որոնցից մեկը կընտրենք որպես հիմնաբառ: Հավանաբար դա կլինի անցյալ բառը: Անցյալ գավառցի պատանի փոշոտ փողոց տանում է մի գիրք գրպանում 2 կոպեկ ասֆալտե…

առանցքային բառեր, որոնցից մեկը կընտրենք որպես հիմնաբառ: Հավանաբար դա կլինի անցյալ բառը: Անցյալ գավառցի պատանի փոշոտ փողոց տանում է մի գիրք գրպանում 2 կոպեկ ասֆալտե…

Ու հնչելու է «ընդմիշտ մեծ ու սիրելի» Չարենցի «անհանգչելի» սիրո երգը: Քանզի նրա համամարդկային ու անձնազոհ սիրո հաղթական նվագները հայ ժողովրդի ոգու թարգմանն են, գալիք…

Ու հնչելու է «ընդմիշտ մեծ ու սիրելի» Չարենցի «անհանգչելի» սիրո երգը: Քանզի նրա համամարդկային ու անձնազոհ սիրո հաղթական նվագները հայ ժողովրդի ոգու թարգմանն են, գալիք…

Ուսուցման շարունակական գործընթացում Ե. Չարենցի չափածո նովելների դասավանդման այս մեթոդաբանությունը միտված է մեծ պոետի ստեղծագործությունների առավել խոր ու բազմակողմանի ընկալմանը, սովորողների հետազոտական-վերլուծական, ինչպես նաև ստեղծագործական…

Ուսուցման շարունակական գործընթացում Ե. Չարենցի չափածո նովելների դասավանդման այս մեթոդաբանությունը միտված է մեծ պոետի ստեղծագործությունների առավել խոր ու բազմակողմանի ընկալմանը, սովորողների հետազոտական-վերլուծական, ինչպես նաև ստեղծագործական…

D5%A5%D5%B2%D5%AB%D5%B7%D5%A5-%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84

D5%A5%D5%B2%D5%AB%D5%B7%D5%A5-%D5%B9%D5%A1%D6%80%D5%A5%D5%B6%D6%81-%D5%A3%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D6%87-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
14.05.2020