Հիպերակտիվ երեխաների հոգեբանական բնութագիրը

  • docx
  • 08.06.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Հիպերակտիվ երեխաների հոգեբանական բնութագիրը.docx

Հիպերակտիվ  երեխաների  հոգեբանական  բնութագիրը

Մեզանից գրեթե բոլորը կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել են երեխաների, որոնց անվանում են ''հիպերակտիվ''։ Այս կարգի երեխաներն անմիջապես աչքի են ընկնում ամենուր` փողոցում, տրանսպորտում, խանութում և դպրոցում։ Հիպերակտիվ երեխաները համընդհանուր ուշադրության առարկա են դառնում իրենց անտքնաջանության, իմպուլսիվության, որևէ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չկարողանալու պատճառով։ Նրանք ''անհարմար են'', մարդուն գրգռում և հունից հանում են։ Շրջապատողների մեկնաբանությունները նման դեպքերում խիստ ավանդական են. ''Ո՞ւր են նայում ծնողները, այ եթե իմ երեխան լիներ, ես նրան մի լավ դաս կտայի''; ''Ահա և Ձեզ ծնողների անուշադրության արդյունքը'', ''Մայրն ազատություն է տվել'', ''Հայրը ոչ մի անգամ անկյուն չի կանգնեցրել''։ Մինչդեռ միայն ծնողներին է հայտնի, թե որքան դժվար է նման երեխայի հետ, և թե որքան ջանքեր ու մեթոդներ են գործադրել իրենք, որպեսզի երեխան գոնե մի փոքր սովորի ինքն իրեն վերահսկել։

 Հիպերակտիվ երեխան հեշտ փորձություն չէ ո'չ ընտանիքի, և ո'չ էլ շրջապատողների համար։ Հենց այսպիսի երեխաներն են ընկնում բարուրասեղանից, ընկնում մեքենաների անիվների տակ, մատները մտցնում վարդակների մեջ, շուռ են տալիս եռացրած ջրով կաթսաները, քաշում թափառական շների պոչից, ընկնում կոյուղու հորերի մեջ... Դպրոցում նման երեխաները բարդացնում են իրենց համադասարացիների և ուսուցիչների կյանքը. չեն կարողանում կենտրոնանալ, ամբողջ ժամանակ պտտվում են, խոսում, չարություն անում, կարող են դասի ժամանակ ծեծկռտուք սարքել կամ պարզապես սկսում են քայլել դասարանում։

Սակայն այն, որ առաջին հայացքից թվում է վատ վարքագիծ, անդաստիարակություն կամ քմահաճույքի արգասիք, հաճախ հանդիսանում է նյարդային համակարգի ֆունկցիաների լուրջ խանգարում։

Գոյություն ունեն մանկական հիպերակտիվության պատճառները մեկնաբանող տարբեր կարծիքներ։ Դա կարող է պայմանավորված լինել ժառանգական առանձնահատկությամբ, գլխուղեղի գործունեության յուրահատկություններով, ծննդաբերական վնասվածքներով, ինֆեկցիոն հիվանդություններով, որոնք երեխան տարել է կյանքի առաջին ամիսների ընթացքում։ Սակայն այս ամենը կարող է ախտորոշել միայն հմուտ նյարդաբանը հատուկ հետազոտություններ անցկացնելուց հետո։ Հիպերակտիվությունը կենտրոնական նյարդային համակարգի աննշան օրգանական փոփոխությունների արտահայտումն է, որի հիման վրա նկատվում են տարբեր նյարդային հակազդեցություններ, վարքագծի, ինչպես նաև խոսելու խանգարումներ։ Հիպերակտիվությունը կարող է լինել մարմնի մեծ զանգված ունեցող նորածնի մոտ ծննդաբերական վնասվածքի, ինչպես նաև տևական կամ, ընդհակառակը, արագընթաց ծծնդաբերության ժամանակ ստացված վնասվածքի արդյունք։

Վերջին ժամանակներում նյարդաբանները հաճախ ախտորոշում են` ''ուշադրության պակասի ախտանիշ'' հիպերակտիվությամբ (ՈՒՊԱՀ)'', որի հետ են կապում վարքագծի խանգարումները և նախադպրոցական ու դպրոցական տարիքում ուսման մեջ դժվարությունները, շրջապատողների հետ փոխհարաբերությունների խնդիրները։ ՈՒՊԱՀ-ի հիմնական դրսևորումների մեջ են մտնում ուշադրության փոփոխությունները (նրա պակասը), իմպուլսիվության և հիպերակտիվության ախտանիշները։ Եթե հիպերակտիվության ախտանիշները երեխայի մեծանալուն զուգընթաց վերանում են, ապա ցրվածությունն ու իմպուլսիվությունը կարող են ուղեկցել մարդուն երկար տարիներ` հիմք ծառայելով նևրոզի և սոցիալական անհարմարվածության համար։

 Սակայն մանկական հիպերակտիվությունը կարող է ունենալ նաև այլ պատճառներ։ Այս պարագայում ծանրակշիռ խոսքը մասնագետինն է։ Ծնողները ոչ միշտ են ընդունակ հավուր պատշաճի գնահատել իրենց երեխային. նրանք կարող են չնկատել լուրջ շեղումները, մյուսները, ընդհակառակը, ''տաքարյուն'' երեխաներին բնորոշ ակտիվությունն ու հետաքրքրասիրությունը գնահատում են որպես նորմայից ''շեղվածություն''։