ԻՆՏԵԳՐՎԱԾ ԴԱՍԻ ՊԼԱՆ
Ինտեգրման տեսակը` Միջառարկայական
Առարկան` Հայ գրականություն
Դասարանը` 10-րդ
Ամիս, ամսաթիվ` 05. 11. 2012թ.
Տևողությունը` 90 րոպե
Թեման` Ծանոթություն միջնադարի մեծ շրջադարձն
ազդարարող բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն
Մյուս առարկաները` ա) Հայոց պատմություն, ուս.` Մ. Սարոյան
բ) Հայոց եկեղեցու պատմություն, ուս.`Ա.Աբրահամյան
1.Ակադեմիական նպատակը.
- Դարի անցքերի, սովորույթների, բարքերի, արհեստների, աշխատանքի, հողագործության, տարբեր պաշտոնների, հոգևոր կյանքի, կենցաղի, տարազի, հիվանդությունների, մարդու մարմնի, ապագայի, առօրյայի պատկերի ընկալում:
- Գործով անմահանալու գաղափարը:
2. Միջոցները.
- Առաջադրանքը համառոտ շարադրված ներկայացնել թերթիկի վրա:
- Դասագիրք, բնագիր, մոմեր, քարտեզ, քարեր, գունավոր թղթեր, մկրատ…
3. Դասասենյակի դասավորությունը.
- Տաղերի տողերով կազմել 5 հոգանոց տարասեռ խմբեր:
- Ընթերցող – յուրաքանչյուր խմբից մեկը կարդում է հանձնարարված նյութը:
Նախքան կոնկրետ աշխատանքին անցնելը` միջառարկայական կապ և նրա նպատակը(Պատմություն, Հայոց եկ. պատմություն):
- Համառոտ ներկայացնել դարաշրջանը:
- Սոցիալական և հոգևոր վերածնության գործոնների ձուլումը կյանքի վերածնության:
- 10-րդ դարի Գագիկ Արծրունի արքայի հաստահեղույս ու քարաշեն եկեղեցիների կառուցումը, Ոստան ավանի, Աղթամարի նավահանգստի ու եկեղեցու մասին:
- Գրականության զարգացումը:
- Ճարտարապետության զարգացումը(գոթական ոճի ձևեր):
- 10-րդ դարի հայոց քաղաքական անկախությունը:
4. Համագործակցական խմբերի նպատակը.
- Խմբային աշխատանք կատարելու հմտություններ:
- Բնագրի վրա աշխատելու կարողություններ:
- Հիմնական գաղափարների բացահայտում:
5. Բացատրել հաջողության հասնելու չափանիշները.
- կարողանալ դիմացինին լսել:
- կարողանալ ճիշտ բացատրել:
6. Դասի ընթացքը.
Ջերմացում
- Խթանող հարց`
Ճի՞շտ է ասված, որ «Մին փոխ Նարեկացի լաւ է, քան զամենայն սաղմոս Դաւթի…»
- Կիրառել Մտագրոհ մեթոդը
7. Վերահսկում և միջամտում.
- հետևել համագործակցությամբ աշխատելու կանոններին:
8. Առաջադրանքի ներկայացում.
- խմբի խոսնակը ներկայացնում է պաստառը, իսկ անդամները կարդում են պատկերավորման միջոցները:
9. Գնահատում(նախօրոք ներկայացնել գնահատման ձևը).
- Խմբային աշխատանքների գնահատման (ռուբրիկ) սանդղակ.
10. Անդրադարձ.
- Նախատեսված ո՞ր աշխատանքը չկատարվեց:
- Ի՞նչ կարելի է ավելացնել:
Ուս.` Արևիկ Բալյան
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.