Թռչուների էկոլոգիական խմբեր

  • docx
  • 14.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала թռչունների_էկոլոգիական_խմբերը2.docx

ՀԻՆ ԴԱՍ․ Թռչունների բազմացումը և զարգացումը

ՆՈՐ ԴԱՍ․Թռչունների էկոլոգիական խմբերը

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ և ԽՆԴԻՐՆԵՐԸ․

·        Քննարկել տարբեր պայմաններում թռչունների գոյության և հարմարվածության առաջացման հարցերը։

·        Գիտելիքներ հաղորդել սեզոնային փոփոխության, բազմազանության, էկոլոգիական հարմարվածության և պահպանման մասին։

ԴԱՍԻ ՏԻՊԸ․համակցված

ՑՈՒՑԱԴՐԱԿԱՆ ՆՅՈՒԹ․պատկերազարդ ատլասներ, գիրք՝ <<Հայաստանի բնությունը, նրա պահպանության և հարստացման ուղիները>> Լ․Վ․Հարությունյան

ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ․ԽԻԿ ՄԵԹՈԴ

ԽԹԱՆՄԱՆ ՓՈՒԼ

 Մտագրոհի մեթոդով անդրադառնալ հին դասի հարցմանը։

·        Ի՞նչ է սեռական դիմորֆիզմը։

·        Տարվա ո՞ր եղանակին է սկսվում թռչունների բազմացումը և ինչպե՞ս։

·        Ներկայացնել արուների և էգերի սեռական համակարգի կազմությունը։

·        Թռչունների ձվի կառուցվածքը։

·        Ըստ սաղմնային զարգացման քանի՞ տիպի են բաժանվում։

·        Ո՞ր թռչուններն են կոչվում բնախույս, ո՞րը՝ բնակալ, բերել օրինակներ։

·        Ինչո՞վ են միմյանցից տարբերվում բնակալ և բնախույս թռչունների ձագերը։

·        Թռչունների ի՞նչ կարգեր են հանդիպում Հայաստանում։

·        Ի՞նչ նշանակություն ունեն թռչունները բնության մեջ և մարդու կյանքում։

Լրացուցիչ հարց․

·        Սողունների և թռչունների նմանությունը։

·        Սողունների և թռչունների տարբերությունը։

Մեթոդներ․Վենի դիագրամ, T-աձև աղյուսակ

ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈՒԼ․

Հին ու նոր տեղեկատվության շաղկապումը և իմացության նոր կառույցի ստեղծումը։

 

Թռչունների դաս→ 34 կարգ → 8700 տեսակ

 

                            Վերնակարգեր

 

             լողացողներ                 նորաքիմքայիններ

           (պինգվիններ)

                                            ողնուցավոր          անողնուցավոր

                                             (թռչողներ)               (վազողներ)

 

Թռչունների էկոլոգիական խմբեր

1.    Ջրաբնակ

·        ծովային՝ պինգվիններ 

  

·        ջրային՝ գագարներ, կարապներ, բադեր, սագանմաններ, որորներ, ծովասուզակներ

      

        

 

2.    Ճահճային՝ կտցարներ, տառեխներ, արագիլներ, կռունկներ, մեծ ջրցուլ, բզակտուց

             

3.    Անտառային

·        ծառաբնակ՝ փայտփոր, երաշտահավ, թութակ, սերինոս

            

·        գետնաբնակ՝ մայրեհավ, աքարներ, խլահավեր

 

     4․  Տափաստանների և անապատների թռչուններ՝ աֆրիկյան ջայլամ, մեծ արոս, կաքավ, նոր զլանդական կիվի, աֆրիկյան նանդու, ավստրալիակն էմուն, փասիան

          

    5․ Գիշատիչ թռչուններ

·        ցերեկային՝ բազե, օձակեր արծիվ, գառնանգղ, գիշանգղ

 

·        գիշերային՝ տնային բու, սպիտակ բու, ականջավոր բու, բվեճ, անտառաբու

     

ԿՇՌԱԴԱՏՄԱՆ ՓՈՒԼ

Նախորդ դասին հանձնարաված առաջադրանքներից աշակերտները հետաքրքիր տեղեկություններ հաղորդեցին ։

Այնուհետև պատկերազարդ ատլասի միջոցով ամփոփեցին։

Այս փուլում օգտագործվեց նաև ԳՈՒՍ-ի մեթոդը։

ՏՆԱՅԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Պատմել ՝ 61, հարց․ 1

Լրացուցիչ առաջադրանք՝ պատրաստել զեկույց Հայաստանում հանդիպող թռչունների մասին։