Հովնաթանյան ընտանիք՝ 17-19-րդ դարեր հայ նկարիչների ընտանիք։ Տոհմի հիմնադիրը բանաստեղծ, նկարիչ և երաժիշտ Նաղաշ Հովնաթանն էր։ Մոտ երկու հարյուրամյակի ընթացքում այդ տոհմի մի քանի սերնդի ներկայացուցիչներ զգալի դեր կատարեցին հայ ու հարևան ժողովուրդների մշակութային կյանքում։
Հովնաթանյան նկարիչների տոհմը նոր աստիճանի է բարձրացրել հայ կերպարվեստը։ Խարսխված լինելով հայկական միջնադարյան արվեստի վրա, յուրացնելով հարևան ժողովուրդների մշակույթներից իրենց գեղարվեստական ընկալումներին հոգեհարազատ տարրեր, դրանք զուգակցելով նոր ժամանակների հայ արվեստի պահանջներին՝ Հովնաթանյանները կարողացել են սկզբնավորել հայկական գեղանկարչության մի շարք ժանրեր, ստեղծել արտահայտչականության գաղափարա-գեղարվեստական որոշակի կանոններ, որոնք օրինակելի են դարձել ժամանակի կովկասյան գեղանկարչության համար։
Նաղաշ Հովնաթան
Ծնվել է 1661թ.
Ծննդավայր գ. Շոռոթ (Նախիջևան)
Վախճանվել է 1722թ.
Մահվան վայր գ. Շոռոթ (Նախիջևան)
Նախնական կրթությունն ստացել է հոր՝ Հովհաննես վարժապետի մոտ, այնուհետև սովորել է Ագուլիսի Ս. Թովմա վանքի դպրոցում, որտեղ և ավարտելուց հետո, աշխատել է որպես ուսուցիչ։
Որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Վրացական աղբյուրների վկայությամբ՝ նա եղել է Վրաստանի Վախթանգ VI թագավորի պալատական երգիչն ու նկարիչը։
Ն. Հովնաթանի նկարչական առաջին քայլերը կապված են Ագուլիսի հետ, որտեղ նա ձեռագրեր է նկարազարդել։ Նրա ստեղծագործական հնարավորություններն ավելի ուշ դրսևորվել են հաստոցային և մոնումենտալ նկարչության բնագավառում։ Ապարանքներ ու եկեղեցիներ է ձևավորել Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում, ճանաչվել որպես հմուտ նկարիչ և վաստակել «նաղաշ» (նկարիչ) պատվավոր անունը։ Որմնանկարչական առաջին աշխատանքերը կատարել է իր ծննդավայրի և Ագուլիսի եկեղեցիներում։
1679թ–ի Երևանի մեծ երկրաշարժից հետո հրավիրվել է Երևան և նկարազարդել Պողոս Պետրոս, Ս. Անանիա և Կաթողիկե եկեղեցիները։
Կաթողիկե եկեղեցի
Պողոս Պետրոս
1710-ական թթ. նա հրավիրվեց Էջմիածին և նկարազարդեց Մայր տաճարը։
Նաղաշ Հովնաթանը վախճանվել է 1722 թ., հայրենի Շոռոթ գյուղում։
Հակոբ և Հարություն Հովնաթանյաններ
Նաղաշ Հովնաթանի որդիներն էին Հակոբ (ավագ), Հարություն Հովնաթանյանները: Նրանց գործունեությունը տևեց է մի ամբողջ հարյուրամյակ, իսկ հետագայում երկու սերունդների` Մկրտումի և իր որդիների` Հակոբի ու Աղաթոնի գործունեությունը հասնում է մինչև 19-րդ դարի 80-ական թվականները:
1760-ական թվականներին նա արդեն անվանի վարպետ էր և աշխատում էր Էջմիածնում:Այդ են վկայում Էջմիածնի վանքի ծախսերի մի շարք գրառումները։ Վրաստան գնալով, Հովնաթանը, նկարչական աշխատանքից զատ ստանձնում է նաև նկարիչներ պատրաստելու պարտավորությունը։ Հովնաթանյանի աշակերտների թվում էին իր որդիները՝Հակոբն ու Մկրտումը։ Դառնալով վրաց արքունիքի նկարիչը, Հովնաթանը հաճախ լինում է նաև Էջմիածնում, շարունակում է իր սկսած աշխատանքը։ Էջմիածնի տաճարի ձևավորման հովնաթանյանական աշխատանքները բաժանվում են 3 խմբի.Հին ու Նոր կտակարանների թեմաներով արված առանձին կոմպոզիցիոն նկարներ, սրբերի ու պատմական գործիչենրի դիմանկարներ և ծազկանկար զարդանկարներ։
Մկրտում Հովնաթանյան
Մկրտում Հովնաթանյանը ծնվել է 1779 թվականին նկարիչներ Հովնաթանյանների տոհմիկ ընտանիքում: Նկարել է կրոնական թեմաներով կտավներ, հայ թագավորների ու ռազմական գործիչների մի շարք դիմանկարներ, որոնցից առավել հայտնի է «Տրդատ թագավոր» կտավը (Հայաստանի ազգային պատկերասրահ): Օգնել է հորը վերանորոգելու և նկարազարդելու Էջմիածնի Մայր Տաճարի գեղանկարները, որոնք ավելի վաղ ստեղծել էր նրա նախապապը՝ Նաղաշ Հովնաթանը: Ստեղծել է նաև Սիոնի մայր տաճարի գեղանկարները: Աշխատանքներում առկա են կլասիցիզմի որոշակի տարրեր, որոնք ժամանակի գեղագիտական ճաշակի արտահայտություններ են։ Մկրտում Հովնաթանյանի աշխատանքներից պահպանվել են կաթողիկոս Եփրեմի, Ս. Խ. Գուրգենբեկյան
Էջմիածնի տաճարի գեղանկարները, որոնք Մկրտում Հովնաթանյանը վերականգնել և համալրել է հոր՝ Հովնաթան Հովնաթանյանի հետ
Սովորել է հոր՝ Մկրտում Հովնաթանյանի մոտ, որի հետ նկարազարդել ու վերանորոգել է Թիֆլիսի եկեղեցիների (Սիոնի կաթողիկե, Սուրբ Նշան, Նորաշեն և այլն) ներքին հարդարանքը, ստեղծել է դիմանկարներ (Եփրեմ կաթողիկոսի դիմանկարը)։ 1841 թվականին Հովնաթանյանը Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի խորհրդին է ներկայացրել Կովկասի քաղաքացիական վարչության կառավարիչ Ե. Ա. Գոլովինի դիմանկարը և ստացել «Ոչ դասական նկարչի» կոչում։ Արժանացել է ոսկե մեդալի և 14-րդ դասի աստիճանավորի կոչման (1842)։
1865 թվականից տեղափոխվել է Իրան, ապրել ու ստեղծագործել Թավրիզում, ապա՝ Թեհրանում։ Եղել է շահի պալատական նկարիչը, կրել «Նաղըշ բաշի» (նկարիչների գլխավոր) տիտղոսը, արժանացել «Էլմի» (գիտություն) շքանշանի։ Հովնաթանյանը հիմնականում դիմանկարիչ էր
Կարադյանի դիմապատկերը 1830 թ Ներսես Աշտարակեցու դիմանկարը
Հակոբ Հովնաթանյանը մահացել է 1881 թվականին Թեհրանում: Թաղված է Թեհրանի Դարվազիե Ղազվին թաղամասի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում։
Աղաթոն Հովնաթանյան
Ծնվել է՝ մայիսի 17, 1816թ.
Ծննդավայրը՝ Թիֆլիս Վախճանվել է նոյեմբերի 3, 1893 (77 տարեկանում)
Մահվան վայր՝ Սանկտ Պետերբուրգ,
1843 թվականին ավարտել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիան, սովորել Կառլ Բրյուլովի արվեստանոցում։ Որպես նկարիչ աշխատել է Պետերբուրգի ձիաբուծական պետական վարչությունում, ստացել կոլեգիական խորհրդականի աստիճան։ Հիմնականում զբաղվել է գրաֆիկայով, վիմագրել այլ նկարիչների գործեր, այդ թվում՝ Հակոբ Հովնաթանյանի գեներալ Զասի (1836), Մ. Ս. Վորոնցովի (1849) դիմանկարները, Ա. Ի. Շառլեմանի «Հիշողություններ պամերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը (1859), Ի. Կելլերի «Ա. Մ. Գորչակովի դիմանկարը» (1869), Մ. Սալտիկով-Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ. Բաշիլովի կատարած գծանկարը (1870) և այլն։
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.