Խաղը երեխային ուղեկցում է նրա զարգացման բոլոր փուլերում:
Այն եղել և մնում է որպես զվարճալի զբաղմունք: Երեխային
բոլոր իմաստներով ու բոլոր կողմերով ճանաչելու համար բավական է նրան ուսումնասիրել խաղային գործունեության ընթացքում: Խաղերի ժամանակ ծագող դժվարությունները հաղթահարելու ճանապարհին յուրաքանչյուր երեխա դրսևորում է ինքնատիպ վարք: Նրանք հանդես են բերում խելք, ուժ,ճարպկություն, հնարամտություն, կռահունակություն, խորամանկություն… Խաղերը էապես նպաստում են ուսումնական գործընթացի արդյունավետության բարձրացմանը:Լարված րոպեներին հաջորդող լեզվական խաղերը ներգրավում են բոլորին , լեզվական գիտելիքները վերածվում են կարողությունների, ցանկացած դասանյութի յուրացում դարձնում հետաքրքրաշարժ և գրավիչ:
Խաղը ունի ուսուցողական, դաստիարակչական նշանակություն և կանխում է թույլ տրվող սխալները:
Հրազդանի N 7 միջնակարգ դպրոցի դասվար՝
Սիլվա Կարապետյան
© ООО «Знанио»
С вами с 2009 года.