Ինչպես գրանցել շախմատային պարտիան
Այսօր մենք միասին կշարունակենք շախմատային մարտը։ Իհարկե դու արդեն տանը խաղացել ես ծնողներիդ հետ և միգուցե նույնիսկ հաղթանակ տարել։
Մենք կփորձենք գրի առնել այն ամենը, ինչ այսօր տեղի կունենա շախմատային մարտում։ Ինչու՞ է անհրաժեշտ սովորել ճիշտ գրանցել պարտիայի քայլերը։
Կան մի քանի կարևոր պատճառներ։
Կարող ենք հուսալ, որ հաջորդ պարտիաներում դու նման սխալներ չես անի։ Իսկ եթե պարտիան գրանցած չունենաս, ապա քեզ ոչ-ոք չի ապահովագրի հետագա անհաջող պարտիաներից։
Խաղացիք խաղացիք, բայց այսօր չհասցրեցիք վերջացնել պարտիան։ Պարտիան գրանցած ունենալու դեպքում, Դուք կարող եք այն հանգիստ շարունակել ու վերջացնել երբ ցանկանաք։
Այդ իսկ պատճառով պետք չէ ծուլություն անել։ Շախմատային պարտիաները միշտ գրանցելու ենք։ Հիշիր, թե մենք ինչպես զարգացրեցինք ֆիգուրները նախորդ դասի ժամանակ։ Հիշու՞մ ես՝ ինչպես խաղի մեջ մտան ձիերն ու փղերը։ Հիմա կրկնիր այդ բոլորը քո շախմատային խաղատախտակի վրա։ Իսկ հիմա կփորձենք այդ ամբողջը գրի առնել տետրի մեջ։
Պարտիան գրանցելու համար տետրի մեջ անհրաժեշտ է աղյուսակ գծել։
Ինչպե՞ս անել այն։ Շատ հեշտ ու պարզ։ Տուր տետրը ծնողներիդ, իսկ դու գնա հեռուստացույցով <<Բարի գիշեր փոքրիկներ>>-ը նայելու։ Մի ժամից գնա տետրը վերցնելու, այլապես հայրիկն ու մայրիկը կտարվեն շախմատով ու կգծեն ամբողջ տետրը։ Իսկ քեզ ընդամենը 3 էջ է պետք։
Եթե տետրդ չես վստահում ոչ մեկին ու ուզում ես ինքդ գծել, ապա կարևորն այն ճիշտ գծելն է։ Կանենք այսպես։
1. Բացիր տետրի մի մաքուր էջ։
2. Էջը բաժանիր երկու հավասար մասի՝ վերևից ներքև ուղիղ գիծ քաշելով։
3. Վերևից հաշվիր 3 վանդակ և աջից ձախ գիծ քաշիր։
4. Այնուհետև ձախից հաշվիր 3 վանդակ և մի հատ էլ վերևից ներքև գիծ քաշիր՝ քայլերի համարները գրելու համար։
5. Էջի վերևում գրիր պարտիան խաղացողների անունները։ Սպիտակները միշտ ձախ կողմում, իսկ սևերը՝ աջ։
Ահա շախմատային պարտիան գրանցելու օրինակ․
Սկսիր 7-10 քայլերը գրանցել, այնուհետև մինչև 20-ը, իսկ մի ամիս անց արդեն փորձիր հակառակորդիդ հետ միասին ամբողջ պարտիան գրանցել։
Ինչպիսի սխալներ են հաճախ հանդիպում պարտիան գրանցելիս
1. Շատ հաճախ երեխաները շփոթում են որտեղ է պետք գրանցել սևերի քայլերը, իսկ որտեղ սպիտակներինը։
2. Հնարավոր է բացակայեն ֆիգուրների անունները և հակառակը՝ զինվորների քայլերի դիմաց հայտնվի <<զ>> տառը։
3. Հնարավոր է, որ քայլերի համարակալումը չհամապատասխանի իրականությանը։ Հաճախ սպիտակների մոտ քայլերն ավելի շատ են, քան սևերի։
4. Սպիտակների և սևերի քայլերը <<զբոսնում>> են մի աղյուսակից մյուսը։
5. Տառերը ոչ միշտ են ճիշտ գրվում, հատկապես՝ «b», «d», «g» տառերը երեխաները հաճախ են շփոթում։
6. Բացակայում են խաղացողների անունները։ Երեխաները հաճախ գերադասում են ուղղակի գրել <<սպիտակներ - սևեր>>։
7. Քայլերը ճիշտ չեն գրանցվում։
Հանձնարարություն․ Օգնիր շախմատային ընկերոջդ։
Հպարտ Վասյան հաղթեց պարտիան, սակայն մոռացել էր գրանցել քայլերը։ Չմոռանաս նաև գտնել սպիտակների սխալները։
© ООО «Знанио»
С вами с 2009 года.