Հայկական մանրանկարչություն
Оценка 4.9

Հայկական մանրանկարչություն

Оценка 4.9
docx
11.05.2020
Հայկական   մանրանկարչություն
13.docx


                                      Հայկական   մանրանկարչություն

Իր գունագեղությամբ, ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը, որի հնագույն նմուշները պահպանվել են 6-րդ դարից։ 10-11-րդ դարերից մեզ են հասել անանուն մանրանկարիչների եզակի արժեք ներակայացնող մի քանի ձեռագրեր, որոնք հայտնի են «Էջմիածնի Ավետարան» (989 թ), «Վեհափառի Ավետարան» (10-րդ դար՝ հայտնաբերվել է 1977 թվականին ), «Մուղնու Ավետարան» (11-րդ դար«1038 թ Ավետարան» և այլ անուններով։ «Էջմիածնի Ավետարանը» ունի բարձրարվեստ քանդակներով փղոսկրե կազմ և չորս մանրանկարներ՝ պահպանված 6-րդ դարից։

Հայաստանում գործած բազմաթիվ մանրանկարչական կենտրոններից առանձնապես նշանավոր են Անի-ՀաղպատիԳլաձորիՎանիՄեծոփիՏաթևիԵրզնկայիԿարին-ԷրզրումիՂրիմի և այլ գրչության դպրոցները, որտեղ ստեղծագործել են միջնադարյան վարպետ մանրանկարիչներ ՍտեփանոսըԻգնատիոսըՄարգարենԳրիգոր ԾաղկողըՄոմիկը (13-14րդ դարեր), ԱվագըՀովհաննեսըԹորոս Տարոնացին (14-րդ դար), Գրիգոր ՏաթևացինԾերուն Ծաղկողը (14-15րդ դարերԳրիգորիսըՎարդանըԿարապետըՄանվելըՄկրտիչ ՆաղաշըԹոմա Կաֆայեցին (15-րդ դար), ԲարսեղըՆաղաշ ՀովնաթանըՂազար ԲաբերդցինՀակոբ Ջուղայեցին (17-րդ դար), Թեոդորոս Կարնեցին (18-րդ դար) և շատ ուրիշներ։

Հայ մանրանկարչության պատմության մեջ յուրահատուկ տեղ ունի կիլիկյան դպրոցը։ Այստեղ առանձնապես նշանավոր են Հռոմկլայում՝ Թորոս Ռոսլինը, Վարդանը (13-րդ դար), Դրազարկում՝ Գրիգորը (13-րդ դար) և ուրիշներՍկևռայում ՝ Գրիգոր Մլիճեցին (12-րդ դար) և այլքՍսում՝ Գրիգոր ՊիծակըՍարգիս ՊիծակըԱվագը (14-րդ դար) և այլն։

Կիլիկյան հայ մանրանկարչության ամենախոշոր ներկայացուցիչը Թորոս Ռոսլինն է, որն արվեստագետների կողմից անվանվել է «Վերածնության Նախակարապետ», «Զարդանկարի վիրտուոզ»։ Նրա ստեղծագործության մեջ նկատվում է ընդհանրություն գտած հնարքներից խուսափելու բացահայտ ձգտում։ Նա բիբլիական թեմաների մեջ մտցնում է աշխարհիկ տարրեր։ Մի ձեռագրում նկարել է որսի պատկերներ, կենդանիների կռիվ, մեկ այլ ձեռագրում հանդիպում ենք այծյամի, առյուծի, վարազի, եղնիկների և այլ կենդանիների պատկերների։

Կիլիկյան մանրանկարչության մյուս ականավոր ներկայացուցիչն է Սարգիս Պիծակը։ Մատենադարանի ձեռագրերից մեկում պահպանվել է նրա ինքնանկարը։ Հայտնի է Պիծակի ծաղկած 18 ձեռագիր։

Հայ մանրանկարչության մեջ բնորոշ են հատկապես զարդաձևերը կամ օրնամենտները։ Ձեռագրերում առանձնապես աչքի են ընկնում բնագրի սկզբնական էջերի, խորանների գլուխների, վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը։ Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության, թատրոնի, ազգագրության, արհեստների, հողագործության, բուսական ու կենդանական աշխարհի պատմությունն ուսումնասիրելու համար։

Մանրանկարներում պահպանվել են մի շարք պատմական անձնավորությունների դիմանկարներ, որոնց թվում՝ Գրիգոր Նարեկացու (10-րդ դար), Ներսես Շնորհալու (12-րդ դար), Մխիթար Հերացու (12-րդ դար), Սարգիս Պիծակի (14-րդ դար), Լևոն Դ և Հեթում Բ թագավորների (13-14-րդ դարեր), Գրիգոր Տաթևացու (14-րդ դար), Ծերուն Ծաղկողի (15-րդ դար), Եղիազար կաթողիկոսի և Նահապետ կաթողիկոսիՄարտիրոս Ղրիմեցու(17-րդ դար) և աշխարհիկ ու հոգևորական բազմաթիվ այլ մարդկանց դիմանկարներ։

Մանրանկարչական ձեռագրեր կան նաև օտարալեզու ձեռագրերի ֆոնդերում։ Առանձնապես արժեքավոր մանրանկարներով են ձևավորված Սեֆևիների շրջանում ընդօրինակված պարսկերեն ձեռագրերը։ Ուշադրության է արժանի Ալի Աքպար իբն Ասեմի (17-րդ դար) «Գոլշանե Աֆղանի» («Աֆղանական պարտեզ») աշխատությունը պարունակող աֆղաներեն ձեռագրերը՝ ձևավորված բարձրարվեստ մանրանկարներով։

 


 

Скачано с www.znanio.ru

Հայկական մ անրանկարչություն Իր գունագեղությամբ , ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը , որի հնագույն նմուշները պահպանվել են 6- րդ դարից։ 10-11- րդ…

Հայկական մ անրանկարչություն Իր գունագեղությամբ , ոճական բազմազանությամբ աչքի է ընկնում հայկական գրքային մանրանկարչությունը , որի հնագույն նմուշները պահպանվել են 6- րդ դարից։ 10-11- րդ…

էջերի , խորանների գլուխների , վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը։ Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության , թատրոնի ,…

էջերի , խորանների գլուխների , վերնագրերի գլխատառերի և լուսանցքների զարդանկարումը։ Գեղարվեստական արժեքի հետ զուգընթաց՝ հայ մանրանկարչության հուշարձաններն անգնահատելի աղբյուր են հայ երաժշտության , թատրոնի ,…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
11.05.2020