Փեմայի ամփոփում
Оценка 4.6

Փեմայի ամփոփում

Оценка 4.6
doc
11.05.2020
Փեմայի ամփոփում
թեմայի_ամփոփում.doc

«Ես այսպես ասեմ,   դու այնպես հասկացիր»

http://armenpress.am/static/add/web_photo/6666/arakner.jpg               

IV   ԴԱՍԱՐԱՆ

ԴԱՍՎԱՐ`                         Գ. ԼԱՉԻՆՅԱՆ

 

 

                 

              

 

 

 

 

 

 

                 

ԴԱՍԻ ՊԼԱՆ

Դասարան՝   IV

Առարկան՝    Մայրենի

Թեման՝         <<Ես այսպես ասեմ , դու այնպես հասկացիր>>

Տիպը՝    Թեմայի ամփոփում

Մեթոդներ՝  Մտագրոհ, Վենիի-Տրամագիր,   Պրիզմա

Նպատակները՝

1.Ժողովրդական բանահյուսության վերաբերյալ  ստացած գիտելիքների ամփոփում:

2.Զարգացնել աշակերտների իրականության հանդեպ փաստերն ու երևույթները ճիշտ ընկալելու և իրենց վերաբերմունքն արտահայտելու կարողություն:

3.Ներկայացնել առակի անուղղակի իմաստի առաջադրումը:

4.Խոսքը օգտագործել որպես մտածողության ակտիվացման միջոց:

5.Ձևավորել աշխարհայացք ճաշակ, առակների միջոցով մշակել վարքի չափանիշներ:

Անհրաժեշտ պարագաներ, ցուցադրական նյութեր՝

1.Առակների վերաբերյալ աշակերտներին ներկայացրած փաթեթները որոնք ստեղծվել են ամբողջ դասարանի կողմից թեմայի ուսուցման ընթացքում:

2.Առակների նկարազարդումներ, համապատասխան առածներ, ասացվածքներ, լրացուցիչ նյութեր:

3.Դասարանում ծնված <<Ժողովրդական բանահյուսություն»  ծառ:

4.Շախմատ:

5.Համակարգչային ցուցադրումներ:

Դասի ընթացքը

Խթանման փուլ.

Ո°ր թեմատիկ խումբն ենք այսօր ամփոփելու:

-«Ես այսպես ասեմ, դու այնպես հասկացիր»

 

Թվարկել  թեմատիկ խմբում ընդգրկված դասանյութերը՝ «Արջն ու օձը», «Վեճը», « Ճպուռն ու մրջյունը», «Առյուծն ու մուկը», «Տակառի լողը», «Այրի կինը և որդին », «Առյուծն ու նապաստակը», «Շախմատ»:

-Ո°ր ժանրին են պատկանում այս ստեղծագործությունները:/Առակ/

Հարց ու պատասխանի ձևով կներկայացնեն,թե ինչ է առակը , ինչ է ներկայացվում առակներում, կթվեն ծանոթ առակագիրներին  և ներկայացնել նրանց ստեղծագործությունները:                                                                                                      Ի°նչ է առակը  :

- Առակը ուսուցողական, բարոյախրատական, դաստիարակչական փոքրածավալ գրական-գեղարվեստական  ստեղծագործություն է՝ կենդանիների, բույսերի և մարդկանց մասին:Նրանցում  բույսերը և կենդանիները խոսում են մարդկային լեզվով, կատարում մարդուն բնորոշ  արարքներ: Առակները լինում են արձակ և չափածո:Այն բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից:

Ի°նչ է ներկայացվում առակներում:

-Առակներում ծաղրվում են մարդկային վատ հատկանիշները՝ չարությունը, պարծենկոտությունը, ծուլությունը,  ապերախտությունը: Գովաբանվում մարդկային լավ հատկանիշները՝ բարությունը, ազնվությունը, համեստությունը , աշխատասիրությունը:

- Թվեք ձեզ ծանոթ առակագիրներին :

-Առակների առաջին հայտնի հեղինակը Եզոպոսն է :Հայ միջնադարյան լավագույն առակագիրներն են՝ Վարդան Այգեկցին և Մխիթար Գոշը:Հայ գրականության մեջ առակներ են  գրել նաև Աթաբեկ Խնկոյանը, Ղազարոս Աղայանը և ուրիշներ :

-Բացի առակից ժողովրդական բանահյուսության ինչպիսի  նմուշների հանդիպեցինք  այս թեմատիկ խմբում /աշակերտները կվերհիշեն ժողովրդական բանահյուսության տեսակները/:

Երգ     ՙՙ «Բարության ծառը»

Անդրադառնալ առանձին դասանյութերին , դրանց բովանդակությունը վերհիշելու, հիմնական  միտքը նորովի ձևակերպելու, բառապաշարը հարստացնելու նպատակով:

Իմաստի ընկալում.

Դասարանը բաժանվում է խմբերի խաղալով «Ով եմ ես » խաղը/Կպչուն թղթերի վրա գրված են թեմատիկ խմբի շրջանակներում ուսումնասիրված առակների հերոսների անունները/արջ, օձ, տակառ,գայլ, աղվես…/ :Թղթերը փակցնել աշակերտների ճակատին:Քանի որ խաղացողը չի տեսնում իր անունը, դիմում է մյուսների օգնությանը՝ պարզելով իր ով լինելը:Հարցերը պետք է լինեն ընդհանուր բնույթի, չպարունակեն անուններ:Հարցերին պետք է պատասխանեն «այո» կամ «ոչ»:Օրինակ՝«Ես կենդանի եմ»,«Ես հնարամիտ եմ», «Ես կռվարար եմ» և այլն:Այսպես «հերոսը» պետք է բացահայտի ինքն իրեն և զբաղեցնի իր տեղը համապատասխան խմբում:

Խմբերի ավագները< < Բանահյուսության  ծառից >> վերցնում են համապատասխան հանձնարարությունը, տրվում է որոշակի ժամանակ,որպեսզի  խմբերում կատարվի քննարկումներ: Այնուհետև          խմբերը ներկայացնում են իրենց աշխատանքները:

1-ին խումբ.

1.Անգիր արտասանեք «Արջն ու օձը» առակը:                                                           2.Ինչպիսին էր արջը       

Oval:     Արջ               մրթմրթան                                           անհանդուրժող

 


            ուժեղ                                                         կասկածամիտ                                                                                                                                         

 

3.Որն է առակի հիմնական միտքը:  

Ընկերությունը պետք է լինի ազնիվ ու շիտակ:Դիմացինի նկատմամբ               պետք է լինել հանդուրժող, ընդունել նրան այնպիսին, ինչպիսին նա կա:

Երգ ընկերության մասին:                                                                                 

2-րդ  խումբ .

1.Դերերով ընթերցեք «Վեճը»  առակը                                                                                                   2.  Նշեք առակի հիմնական միտքը   

-Սնապարծությունն ու հիմարությունը  նույն տանն են ապրում:                                        Երբեք չպետք է թակենք այդ դուռը:                                                                             

 

3.Հիշեք առածներ և ասացվածքներ  դասանյութի  վերաբերյալ

 ◊ Հիմար գլխի պատճառով տուժում են ոտքերը :                                                            ◊ Կռվի մեջ փլավ չեն բաժանում:                                                                                                                     ◊ Ուղտի պարը կամրջին է բռնում:

3-րդ խումբ.

1.Բեմականացրեք « Ճպուռն ու մրջյունը» առակը                                                           2.Հորինեք հանելուկ մրջյունի մասին 

Բանում է ՝  մարդ չէ,                                                                                                             Ածում է ՝ հավ չէ,                                                                                                                          Կծում է ՝ շուն չէ,                                                                                                                        Իմացիր ի°նչ է:    /մրջյուն

3.  Նշեք առակի հիմնական միտքը   

Աշխատասիրությունը ընդունելի և գովելի է,                                                               իսկ  ծուլությունը՝   անընդունելի  ու դատապարտելի:

4.Բնութագրել մրջյունին և ճպուռին

Oval:                        Ծույլ
                        Փոքրիկ
                  Բարեկազմ
                        Թևավոր
Oval: Աշխատասեր
Միջատ
Հեռատես
Փոքրիկ


                   Մրջյուն                             Ճպուռ

 

 

 

 

 

4-րդ խումբ.

1.Պատմել   «Առյուծն ու մուկը»  առակը                                                                                  2.Գրել  հնգյակ և աքրոստիկոս  առյուծ և մուկ բառերով: 

 

 3.Ինչ կցուցանե առակը:

Նույնիսկ ամենից ուժեղներին ճակատագիրը երբեմն ստիպում է ամենից թույլերի կարիքն զգալ:

5-րդ խումբ .

1.Դերերով անգիր արտասանեք «Տակառի լողը» առակը՝ /մնջախաղով/ ընտրելով համապատասխան շարժումներ և դիմախաղ:                                                                                               2.Ինչպիսի մարդկանց են խորհրդանշում տակառը և նավը:                                                         .                      տակառ   նավ

                 Մեծամիտ      գործունյա                                                                                                     .                 բթամիտ         աշխատասեր                                                                                            .           պարծենկոտ        ուժեղ

                                                                                                                                       3.Որ առածն է արտահայտում առակի հիմնական միտքը

◊  Ինքը՝պստիկ, լեզուն՝ մեծ:                                                                                                                   ◊ Մեծախոսի ձեռքից բան չի գա:        

6-րդ խումբ.      

1.  Իրականացնել ընտրովի ընթերցանություն                                                                                              2.Մեկնաբանեք առակի լավ և վատ կողմերը:

Աշխատասիրության գովերգում- Այրի կինը այծ է պահում և ամեն  օր                  կթում, իսկ որդին արածեցնում է նրանց:                                                           Բարության գովերգում- Այրի կինը հարևաններին կաթ էր տալիս:                          Խարդախության քննադատում-  Այրի կինը ջուր էր խառնում կաթին:

3. Ի°նչ առածով կմեկնաբանեք  հիմնական միտքը:

Ազնիվ մարդու հացը չի կտրվի,                                                                                           Անազնիվ վաստակը հեղեղը կտանի:

  7-րդ խումբ.

1.Բեմադրել Շախմատ»  առակը                                                                                                               2. Ո°ր  զինվորներին են անվանում անցունակ

Զինվոր, որի ուղղաձիգում չկան մրցակցի զինվորներ, իսկ հարևան ուղղաձիգներում կամ չկան մրցակցի զինվորներ, կամ դրանք չեն               հարվածում այն դաշտերը, որոնցով զինվորը պետք է անցնի թագուհու վերածվելու ճանապարհին:

  3. Ասեք մեկ նախադասություն, որն արտահայտում է տեքստի հիմնական իմաստը:   

Սերն ու միությունը ամենուր հաղթում են    :

4.Որն է առակի բովանդակության լավ կողմը:

Առակում գովերգվում է համերաշխությունը, սերը, միությունը:

                                                                            

 Ամփոփել <<Պրիզմայի>> մեթոդով:

 

 

Կշռադատում.

,,Ես այսպես ասեմ ,դու այնպես հասկացիր՛՛ թեմատիկ խմբի առակներից                   ընտրել  մեկ հերոսի / ճպուռին/  և կիրառել ,,Խաղարկային դատարան՛՛  մեթոդը՝ ներկայացնելով  խաղարկային դատարանի կանոնները:

«Ճպուռն ու մրջյունը» դասանյութը ներկայացնող խումբը հանդես կգա  պաշտպանի, իսկ մյուս  խմբերը մեղադրողի դերում:Պաշտպանող խումբը   ծանոթանում է  իրենց պաշտպանյալ հերոսին ներկայացվող             մեղադրանքին     և  ամեն գնով փորձում պաշտպանել նրան՝ գտնելով արդարացում:Խմբերը միմյանց հարցեր տալով  մասնակցում են  խաղարկային դատարանի նիստին:

-Ի°նչ եք կարծում ճիշտ վարվեց մրջյունը:

 

Մեղադրող կողմ 1—Մրջյունն ամռանն  աշխատել էր, ձմռան համար կեր էր               հավաքել, վերանորոգել էր մրջնանոցը, տաքացրել էր այն: Իսկ ճպուռը  ամբողջ  ամառ ծուլացել էր, չէր ցանկացել ոչինչ անել:

2 –Մրջյունը լուրջ էր, կարգապահ:Նա գիտեր, որ միայն  աշխատանքի միջոցով կարելի է հասնել բարեկեցության , հանգստության, վաղվա օրվա նկատմամբ վստահության:                       Ճպուռը պատժվեց  իր անպատասխանատվության, թեթևամտության պատճառով:

3- Մրջյունը հեռատես էր հաշվենկատ:Նա կեր էր պատրաստում միայն իր համար:                        Եթե նա իր պաշարը կիսեր ճպուռի հետ ,նրան պաշարը չէր բավականացնի:                               Իսկ ճպուռն ընդհանրապես չէր անհանգստանում իր վաղվա օրվա մասին:

4- Նրանք շատ տարբեր էին իրենց վաչքով և բարքով, և մրջյունւն բոլորովին դուր չէր   գալիս ճպուռը:

5 –Մրջյունը  շատ աշխատասեր էր,  բոլորը նրան հարգում էին:Նա գիտեր , որ ինչ                    ցաներ այն էլ կհնձեր: Իսկ Ճպուռը սիրում էր անդադար պարել,   թռվռալ, չէր                   կարողանում ընտրել աշխատելու ժամանակ:

Պաշտպանող կողմ/խումբ/1  –Իսկ մենք կարծում ենք որ մրջյունը վատ ընկեր էր:              Նա կարող էր իրեն նեղություն տալ, բայց ճպուռին օգնել:

Մեղադրող կողմ 6 – Եթե մրջյունը նրան օգներ, ապա ճպուռը իր սխալը չէր                   հասկանա  և  հաջորդ ամառ կշարունակեր պարել և ուրախանալ:

Դատավոր- Լռություն դասարանում :Լսում ենք պաշտպանող կողմի հիմնավորում-                ները:

Պաշտպանող կողմ/խումբ/ 2 - Մրջյունը անհոգի է , չունի ապրումակցելու կարողություն:Յուրաքանչյուր ոք կարող է սխալվել, պետք է բարին ցանել, որպեսզի               բարին  էլ հնձես:

3-Մրջյունը սխալ վարվեցճպուռի հետ:Չէ որ ճպուռը ազնվորեն խոստովանեց իր մեղքը

4-Մրջյունը պետք է նկատի ունենա , որ իր հետ էլ հնարավոր է որևէ դժբախտություն  պատահի:Իսկ ինչ կլինի, որ իրեն էլ ոչ ոք չօգնի:Իրեն ինչպես կզգար մրջյունը, եթե             իմանար, որ ճպուռը վախճանվել է ՝ իր չօգնելու պատճառով:

-Ի°նչ խորհուրդներ կտաք մրջյունին և ճպուռին:

Խորհուրդներ ճպուռին.

◊ Մտածիր քո վաղվա օրվա մասին                                                                                                                       ◊ Այլևս ծուլություն մի արա:                                                                                                                                     ◊ Եղիր աշխատասեր, պատասխանատու, ինքնուրույն:                                                                       ◊ Ժամանակ գտիր աշխատելու համար

Խորհուրդներ մրջյունին.

Եղիր ձեռնբաց, անշահախնդիր, հոգատար:                                                                                        Օգնիր դժբախտության մեջ գտնվողին:                                                                                                            Մի դատիր, հնարավորություն տուր ուրիշներին շտկելու իրենց սխալները:

Ամփոփում

Խմբերի միջև ծավալված հարցուպատասխանից հետո ճպուռին տրվում է   1րոպե տևողությամբ խոսքի իրավունք:

Ճպուռ- Ես սովոր էի միայն մտածել օրս լավ անցկացնելու մասին:Երբեք                չեմ մտածել վաղվա օրվա մասին:Սիրում էի անդադար պարել, թռվռալ:              Հիմա ես հասկանում եմ, որ միայն աշխատանքի միջոցով կարելի է                        հասնել  վաղվա օրվա նկատմամբ վստահության:Շնորհակալություն             մրջյունին  և մյուս հերոսներին , որոնք իրենց   հարցերի միջոցով օգնեցին հասկանալու , որ պետք է աշխատել ամռանը, որ վայելես ձմռանը:

-Ի°նչ սովորեցիք այսօրվա դասից՞

-Սովորեցինք, որ առակը                                                                                                       Բարի գործն է գովաբանում,                                                                                                         Լավին գովում , փառաբանում,                                                                                                  Իսկ վախկոտին ու անբանին՝                                                                                             Խրատ տալիս , ուղղում, շտկում,                                                                                                                      Որ միշտ հաղթի ճիշտը չարին                                                                                                                      Եվ աշխարհում տիրի բարին:

Երգ –  ,,Բարություն՛՛

Գնահատման փուլ.

Խմբային աշխատանքներում մասնակցած ակտիվ աշակերտների գնահատում:

Դասն ավարտվում է երգով՝ նվիրված առակներին:


IV ԴԱՍԱՐԱՆ ԴԱՍՎԱՐ` Գ

IV ԴԱՍԱՐԱՆ ԴԱՍՎԱՐ` Գ

IV Առարկան ՝ Մայրենի Թեման՝ <<Ես այսպես ասեմ , դու այնպես հասկացիր>> Տիպը ՝ Թեմայի ամփոփում Մեթոդներ՝ Մտագրոհ, Վենիի-Տրամագիր, Պրիզմա Նպատակներ ը՝ 1

IV Առարկան ՝ Մայրենի Թեման՝ <<Ես այսպես ասեմ , դու այնպես հասկացիր>> Տիպը ՝ Թեմայի ամփոփում Մեթոդներ՝ Մտագրոհ, Վենիի-Տրամագիր, Պրիզմա Նպատակներ ը՝ 1

Թվարկել թեմատիկ խմբում ընդգրկված դասանյութերը՝ «Արջն ու օձը», «Վեճը», « Ճպուռն ու մրջյունը», «Առյուծն ու մուկը», «Տակառի լողը», «Այրի կինը և որդին », «Առյուծն ու…

Թվարկել թեմատիկ խմբում ընդգրկված դասանյութերը՝ «Արջն ու օձը», «Վեճը», « Ճպուռն ու մրջյունը», «Առյուծն ու մուկը», «Տակառի լողը», «Այրի կինը և որդին », «Առյուծն ու…

Իմաստի ընկալում. Դասարանը բաժանվում է խմբերի խաղալով «Ով եմ ես » խաղը/ Կպչուն թղթերի վրա գրված են թեմատիկ խմբի շրջանակներում ուսումնասիրված առակների հերոսների անունները/արջ, օձ,…

Իմաստի ընկալում. Դասարանը բաժանվում է խմբերի խաղալով «Ով եմ ես » խաղը/ Կպչուն թղթերի վրա գրված են թեմատիկ խմբի շրջանակներում ուսումնասիրված առակների հերոսների անունները/արջ, օձ,…

3.Հիշեք առածներ և ասացվածքներ դասանյութի վերաբերյալ ◊ Հիմար գլխի պատճառով տուժում են ոտքերը : ◊ Կռվի մեջ փլավ չեն բաժանում: ◊ Ուղտի պարը կամրջին է…

3.Հիշեք առածներ և ասացվածքներ դասանյութի վերաբերյալ ◊ Հիմար գլխի պատճառով տուժում են ոտքերը : ◊ Կռվի մեջ փլավ չեն բաժանում: ◊ Ուղտի պարը կամրջին է…

3.Ինչ կցուցանե առակը: Նույնիսկ ամենից ուժեղներին ճակատագիրը երբեմն ստիպում է ամենից թույլերի կարիքն զգալ: 5-րդ խումբ . 1. Դերերով անգիր արտասանեք «Տակառի լողը» առակը՝ /մնջախաղով/…

3.Ինչ կցուցանե առակը: Նույնիսկ ամենից ուժեղներին ճակատագիրը երբեմն ստիպում է ամենից թույլերի կարիքն զգալ: 5-րդ խումբ . 1. Դերերով անգիր արտասանեք «Տակառի լողը» առակը՝ /մնջախաղով/…

Բարության գովերգում - Այրի կինը հարևաններին կաթ էր տալիս: Խարդախության քննադատում - Այրի կինը ջուր էր խառնում կաթին: 3. Ի°նչ առածով կմեկնաբանեք հիմնական միտքը: Ազնիվ…

Բարության գովերգում - Այրի կինը հարևաններին կաթ էր տալիս: Խարդախության քննադատում - Այրի կինը ջուր էր խառնում կաթին: 3. Ի°նչ առածով կմեկնաբանեք հիմնական միտքը: Ազնիվ…

Կշռադատում. ,,Ես այսպես ասեմ ,դու այնպես հասկացիր՛՛ թեմատիկ խմբի առակներից ընտրել մեկ հերոսի / ճպուռին/ և կիրառել ,,Խաղարկային դատարան՛՛ մեթոդը՝ ներկայացնելով խաղարկային դատարանի կանոնները: «Ճպուռն…

Կշռադատում. ,,Ես այսպես ասեմ ,դու այնպես հասկացիր՛՛ թեմատիկ խմբի առակներից ընտրել մեկ հերոսի / ճպուռին/ և կիրառել ,,Խաղարկային դատարան՛՛ մեթոդը՝ ներկայացնելով խաղարկային դատարանի կանոնները: «Ճպուռն…

Մեղադրող կողմ 1— Մրջյունն ամռանն աշխատել էր, ձմռան համար կեր էր հավաքել, վերանորոգել էր մրջնանոցը, տաքացրել էր այն: Իսկ ճպուռը ամբողջ ամառ ծուլացել էր, չէր…

Մեղադրող կողմ 1— Մրջյունն ամռանն աշխատել էր, ձմռան համար կեր էր հավաքել, վերանորոգել էր մրջնանոցը, տաքացրել էր այն: Իսկ ճպուռը ամբողջ ամառ ծուլացել էր, չէր…

Խորհուրդներ մրջյունին. Եղիր ձեռնբաց, անշահախնդիր, հոգատար: Օգնիր դժբախտության մեջ գտնվողին: Մի դատիր, հնարավորություն տուր ուրիշներին շտկելու իրենց սխալները: Ամփոփում Խմբերի միջև ծավալված հարցուպատասխանից հետո ճպուռին…

Խորհուրդներ մրջյունին. Եղիր ձեռնբաց, անշահախնդիր, հոգատար: Օգնիր դժբախտության մեջ գտնվողին: Մի դատիր, հնարավորություն տուր ուրիշներին շտկելու իրենց սխալները: Ամփոփում Խմբերի միջև ծավալված հարցուպատասխանից հետո ճպուռին…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
11.05.2020