Պլան դասի
Оценка 5

Պլան դասի

Оценка 5
docx
14.05.2020
Պլան դասի
dasi_plan4.docx

Դասարանը՝

Ամսաթիվը՝ 25.10.2019

Դասի թեման՝  <<Թարգմանչաց տոն. Երբ Աստված խոսեց հայերեն>>

Դասի տիպը՝ ինտեգրված դաս-միջոցառում ՀԵՊ և Անգլերեն առարկաներից

Դասի նպատակները՝

1.      Գիտելիքներ հաղորդել Թարգմանչաց տոնի, թարգմանչաց շարժման էության, Սուրբ թարգմանիչների, նրանց առաքելության մասին

 

2.      Ապահովելով միջառարկայական կապեր ՀԵՊ և Անգլերեն առարկաների միջև՝ նպաստել համապատասխան թեմայի շուրջ օտար լեզվով բառապաշարի

հարստացմանն ու բանավոր խոսքի զարգացմանը

 

3.      Ձևավորրել միջմշակութային հաղորդակցություն

 

4.      Նպաստել հայեցի դաստիարակությանը՝ օտար լեզուների իմացությունը, թարգմանությունն օգտագործելով  հայ ժողովրդի ստեղծած արժեքները, մեր պատմությունն ու մեր հայրենիքը  աշխարհին ճանաչելի դարձնելու համար:

 

 

Դասի ընթացքը: Դասն սկսվում է Տերունական աղոթքի հայերեն և անգլերեն տարբերակներով:

   Դասարանը նախապես բաժանվել էր խմբերի, յուրաքանչյուր խումբ ստացել էր համապատասխան հանձնարարություն՝

1.      Ներկայացնել Թարգմանչաց շարժման առաջացման պատմաքաղաքական պայմանները, շարժման էությունը

 

2.      Ներկայացնել գրերի գյուտի, Մեսրոպ Մաշտոցի անգնահատելի դերը Թարգմանչաց շարժման սկզբնավորման համար:

 

 

3.      Ներկայացնել  Սուրբ թարգմանիչներին և նրանց կատարած աշխատանքները

 

4.      Ներկայացնել հայերեն թարգմանված առաջին նախադասությունը հինգ տարբեր լեզուներով՝ հայերեն, լատիներեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն

 

 

5.      Ներկայացնել Թարգմանությունների թագուհի  համարված Աստվածաշնչի թարգմանության պատմությունը, Աստծո տասը պատվիրանները հայերեն և անգլերեն լեզուներով

 

6.      Ներկայացնել թարգմանության մասին ասույթներ անգլերեն լեզվով

 

 

7.      Ներկայացնել թարգմանության արդի նպատակները

Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր աշխատանքը, որն ուղեկցվում է սահիկաշարով:

Դասն ամփոփվում է թարգմանության արդի նպատակների ներկայացմամբ՝ այն է թարգմանության և օտար լեզուների իմացությունը մեզ, մեր հայրենիքը օտարներին ճանաչելի դարձնելու համար օգտագործելը: Այդ պատճառով որպես վերջաբան՝ աշակերտները ներկայացնում են Պ. Սևակի <<Քիչ ենք, բայց հայ ենք>> բանաստեղծության անգլերեն թարգմանությունը, որն ուղեկցվում է նախապես հանձնարարված գործնական աշխատանքի ցուցադրությամբ ՝ այն է հայոց այբուբենի բոլոր տառերով սկսվող հայկական խորհրդանիշների ներկայացմամբ:

 


 

Դասարանը՝ 5Գ Ամսաթիվը ՝ 25.10.2019 Դասի թեման ՝ <<Թարգմանչաց տոն. Երբ Աստված խոսեց հայերեն>> Դասի տիպը ՝ ինտեգրված դաս-միջոցառում ՀԵՊ և Անգլերեն առարկաներից Դասի նպատակները…

Դասարանը՝ 5Գ Ամսաթիվը ՝ 25.10.2019 Դասի թեման ՝ <<Թարգմանչաց տոն. Երբ Աստված խոսեց հայերեն>> Դասի տիպը ՝ ինտեգրված դաս-միջոցառում ՀԵՊ և Անգլերեն առարկաներից Դասի նպատակները…

1. Ներկայացնել թարգմանության մասին ասույթներ անգլերեն լեզվով 2. Ներկայացնել թարգմանության արդի նպատակները Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր աշխատանքը, որն ուղեկցվում է սահիկաշարով: Դասն ամփոփվում է…

1. Ներկայացնել թարգմանության մասին ասույթներ անգլերեն լեզվով 2. Ներկայացնել թարգմանության արդի նպատակները Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր աշխատանքը, որն ուղեկցվում է սահիկաշարով: Դասն ամփոփվում է…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
14.05.2020