Մինաս Ավետիսյան
Оценка 4.6

Մինաս Ավետիսյան

Оценка 4.6
docx
14.05.2020
Մինաս Ավետիսյան
Մինաս-Ավետիսյան-Էլ-ձեռնարկ-2-converted.docx

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ

ԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ/

 


 

ԹԵՄԱ

ԵՍ ՄԻՆԱՍՆ ԵՄ

 

 

-2019-


ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ /էջ 3/

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ /էջ 4-29/ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ /էջ. 4-5/

ՄԻՆԱՍԸ՝ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ /էջ. 5-6/

«ԽԱՉՎԱԾԸ ԴՈՒՔ ԵՔ…» /էջ. 7/

ՄԱՀՎԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ ԵՎ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ /էջ 7-8/ ՈՒՄ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՄԻՆԱՍԸ /էջ 9/

ՀԵՏՄԱՀՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ /էջ 10/ ՄԵԾԵՐԸ ՄԻՆԱՍԻ ՄԱՍԻՆ /էջ 10-12/

ՄԻՆԱՍԻՆ /էջ 13/ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ /էջ 14-15/ ԳԵՂԱՆԿԱՐ /էջ 15-21/

ԳԾԱՆԿԱՐ /էջ 22-24/

ԲԵՄԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ /էջ 25-27/ ՈՐՄՆԱՆԿԱՐ /էջ 28-29/

 

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ /էջ 30-33/ ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ /էջ 34/ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ /էջ 35-36/ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ /էջ 37/


 ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ

 

 

 

·         Կոլեկտիվ աշխատանքի միջոցով /նկարչի կյանքի և գործունեության մասին անհրաժեշտ նյութերի ձեռքերում և նյութի մատուցում, տեղեկույթի թարգմանություն,նկարների արտանկարում, էլեկտրոնային ձեռնարկի ստեղծում/, դասի վարումը դարձնել արդյունավետ, դասապրոցեսը՝ հետաքրքիր, նյութը հասանելի և՛ աշակետներին, և՛ մանկավարժական համակազմին:

 

·         Սովորողի,սովորողի ծնողի,մանակավարժական համակազմի մոտ արժեքային համակարգի ձևավորում, հայրենասիրության դաստիարակում, արվեստի,գրականության նշանավոր գործիչների գործունեության հետ ծանոթացում, ուսուցիչների մասնագիտական կարողությունների և հմտությունների կատարելագործում:

 

·         Սովորողին տալ հնարավորություն գործնականորեն ծանոթանալ արվեստի տարբեր ուղղությունների, նրանց ներկայացուցիչների մտածելակերպի, սկզբունքների հետ։ Սովորեցնել ճանաչել հայտնի արվեստագետների հայտնի ստեղծագործությունները, կարողանալ տարբերակել դրանք։ Ստեղծել հնարավորություն   ազատ երևակայությամբ համարձակ ստեղծագործելու։


 ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ

 

Ուսուցիչը ներկայացնում է նկարչի կյանքն ու ստեղծագործությունը։ Դասի ավարտին կատարում է թեթևակի հարցում։

 

 

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին Ջաջուռ գյուղում (այժմ` ՀՀ Շիրակի մարզում):

 

Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին է, Մինասի մայրը՝ Սոֆոն՝ կարսեցի քահանայի դուստր:

 

<<Ծնողներիս վեճերը իմ ծննդյան ժամկետների մասին շատ հակասական էին, և այսպես`մի գեղեցիկ օր մշեցի Կարապետ Մարտիրոսի Ավետիսյանը հաստատեց, որ ես ծնվել եմ 1928 թ օգոստսոսի 20-ին, մայրս`Սոֆիկ Պետրոսի Դիրբինյանը, հառաչանքի անօգնական հնչյուններ արձակեց` - Ախր օգոստոսին գարին չեն հնձում , չէ՞ որ նա ծնվեց այն օրը, երբ գերանդին գնաց գարու մեջ...>>,- պատմում էր Մինասը:

 

Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպում է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է լինում նրա համար։

 

Գեղագիտական կրթությունը նկարիչը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ուսանել է Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է 1960 թվականին։

 

·         1947-52 թ ուսանում է և ավարտում Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (ԵԳՈՒ)։

·         1952թ ընդունվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։

·         1953-60թթ տեղափոխվում և սովորում է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում Ա.Զայցևի և Լ.Խուդյակովի արվեստանոցում։ Դիպլոմային աշխատանքի ղեկավարը եղել է Բորիս Յոհանսոնը։

·         1960թ վերադառնում է Երևան։

·         1962 թմասնակցում է «Հինգի ցուցահանդեսին» (Լավինիա Բաժբեուկ- Մելիքյան,Ալեքսանդր Գրիգորյան, Արփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան)։ Դառնում է ՍՍՀՄ նկարիչների միության անդամ։ Մինասի արվեստը, նկարները սկզբում սուր քննադատության են հանդիպում: Հիասթափված և թևաթափ նկարչին կրկին ուժ և ստեղծագործելու առիթ է տալիս Մեծ վարպետի՝ Մարտիրոս Սարյանի այցելությունը Մինասի արվեստանոց և նկարներով հիանալը: Սարյանն ասում էր. <<ՈՒ՞ր  էիր, Մինա՛ս, 50 տարի, ես հիմա շատ հանգիստ եմ, քանզի մենակ չեմ>>:

 


 

 

Մինասը շարունակում է ոգևորությամբ ստեղծագործել:

 

·         1968թ առաջին անգամ նկարահանվեց կինոյում. Միքայել Վարդանովի« Հայկական հողի գույնը» ֆիլմում

·         1968թ արժանանում է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչման։

·         1970թ Մոսկվայի «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչությունը լույս է ընծայում Հենրիկ Իգիթյանի «Մինաս Ավետիսյան» մենագրությունը։

 

 

ՄԻՆԱՍԸ՝ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ  ԳՈՐԾԻՉ

Մինասի արվեստը գաղափարական սահմաններ չէր ճանաչում, Մինասի արվեստը ազատ էր, ինչը գրգռում էր միջակությանը: Նրա արվեստանոցը դարձել էր իր ժամանակի ՎԵՐՆԱՏՈՒՆԸ, ուր հավաքվում և քննարկումներ էին անում ժամանակի տաղանդավոր արվեստագետները: Միջակությունն այդ հանգամանքը չէր հանդուրժում:

 

Սկսվում են սպառնալիքները….Նույնիսկ մի անգամ արվեստանոցում ստեղծագործելիս մեխերով կրակում են նրա վրա: Մի առիթով նկարիչն ասում է.

<<ԵՍ ՉԵՄ ՎԱԽԵՆՈՒՄ ՄԵՌՆԵԼՈՒՑ, ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ ՇՈՒՏ ՄԵՌՆԵԼՈՒՑ>>:

 

Սարսափելին առջևում էր. 1972թ Հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում, և այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք անհատական ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները (Մոտ 300 ստեղծագործություն, որից 120–ը՝ գեղանկար), անձնական արխիվը (նամակներ և այլն)։ Մինասը առաջին անգամ լաց է լինում և արտաբերում հետևյալ միտքը. << Երանի ես էլ Սևակի նման մեռնեի, բայց գործերս մնային>>: Մարտիրոս Սարյանը նրան հորդորում է չվհատվել, քանզի կրակը թե՛ Թուրքիայում և թե՛ Խորհրդային Միությունում միշտ հետապնդել է  հայ նկարիչներին:

 

1964թ. Մինասը ամուսնանում է  նկարչուհի Գայանե Մամաջանյանի հետ։ 1966թ. ծնվում է  առաջնեկը՝ Արմանը, 1969 թ.՝  կրտսեր որդին՝ Նարեկ Ավետիսյանը, ով նույնպես նկարիչ է։ 1975թ.Մինասը վախճանվում է ավտովթարից:

 


                                                                                                         


«ԽԱՉՎԱԾԸ ԴՈՒՔ ԵՔ…»

«…Նկարչի տանը ցուցադրված էր «Խաչելություն» կտավը: Շատերն էին խմբվում նկարի առաջ, դատողություններ անում, դժգոհում կամ հիանում:

Մինասը մտահոգ կանգնած էր անկյունում: Այնքան հաջող դերասան չէր, որ կարողանար թաքցնել մտահոգությունը,- հիշում է արվեստաբան Ռուբեն Զարյանը: Չհամբերելով` հայտնեց մտահոգության պատճառը: Պարզվում է `հիսունն անց մի կին երկար նայել է «Խաչելություն » կտավին, հետո մոտեցել է նկարչին . «Նկարիչը դու՞ք եք»,   և հետո . «Զուր եմ հարցնում, միանգամից  ճանաչեցի,  որ խաչվածը դուք եք: Իզուր եք նկարել, երկար չեք ապրի և կմեռնեք ոչ ձեր մահով. չպետք է նկարեիք»: Մինասը չի հասցրել որևէ բան ասել, կինը շրջվել ու գնացել է :

Ներքին  մի տագնապալի ցնցում  ունեցա,- շարունակում է հուշագիրը,- բայց չգիտեմ, թե  որքան հաջող, ծիծաղեցի կնոջ վրա էլ, իր վրա էլ, իբր` չէի կարծում, թե Մինասը այդպես շուտ կենթարկվի նախապաշարման: Սկզբում կարծես համաձայնեց, բայց երևում էր `միտքը անսպասելի հայտնված  ու  անհետացած խորհրդավոր կնոջ  հետ էր:

Թեև աշխատեցի Մինասի վրա ազդել, խաղաղեցնել, բայց ազդված էի ինքս,- մտաբերում է Ռուբեն Զարյանը:- Ու դրանից հետո ինչքան հանդիպել եմ իրեն` նկատել եմ դատապարտվածության  ինչ-որ դրոշմ  նրա  դեմքին. գլուխը թեքած դեպի ցած, աչքերը` թախծոտ, վշտահար»:

  …1975 թ. փետրվարն  էր: Աղետի բոթը տարածվեց  քաղաքում: Գիշերը հիվանդանոց են տեղափոխել վրաերթի ենթարկված Մինասին: Փողոցում մի  մեքենա մայթ է բարձրացել և հարվածել տուն  շտապող նկարչին: Թեև  գիտեին,  որ վիճակն  անհույս է, մարդիկ, այնուամենայնիվ , լավատես էին:

      Տարբեր հիվանդանոցների բժիշկների կոնսիլիում էին հրավիրել, բայց նրանք վարանում էին անմիջապես որևէ բան ձեռնարկել: Նույնիսկ զանգահարել էին Մոսկվա`հրավիրելու հայտնի բժիշկ Ռախմանին: Ժամանակակիցների վկայությամբ բժշկի գալուն միջնորդել էր կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը: Բժիշկների հիշողությունից էլ  չի  ջնջվել Մինասի աղերսալից  աչքերը և շշնջոցը.<<Փրկե՛ք ինձ, ես Մինասն եմ>>:

Ճակատագրի հեգնա՞նք էր, թե՞ զուգադիպություն. այդ օրերին վաճառքի հանվեց նրա գործերի շքեղ գիրքը: Մարդիկ զարմանքով տեսան, որ ալբոմի վերջին նկարը կոչվում է «Հրաժեշտ»։

 

ՄԱՀՎԱՆ ՇԱՐԺԱՌԻԹԸ ԵՎ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ

 

Հայ  նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին  Երևանում  ենթարկվել է  ավտովթարի  ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից:

Վրաերթի ութերորդ օրը ՝ փետրվարի 23-ին , կնքել է իր մահկանացուն։ Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված։


20  տարի անց ՝1992թ. ՝ Անկախության  հռչակումից  հետո, ՆԳՆ Վանո Սիրադեղյանի նախաձեռնությանմբ վերսկսվեց  մահվան  գործի  քննությունը և պարզվեց, որ նկարչին վրաերթի ենթարկած վարորդը ամենևին  էլ   չի տառապել  էպիլեպսիա  հիվանդությամբ: Նա  հիվանդ է  եղել քաղցկեղով և վարոդական վկայական է ստացել վրաերթից  5 ամիս առաջ:

Մինասի Գործի մեջ  պակասել են, կամ ավելացվել  ու  կեղծվել են շատ  մարդկանց, ինչպես նաև վկաների ցուցմունքները:

Հիվանդանոցում Ա.Խաչատրյանի կողմից հրավիրված ռուս բժիշկ Ռախմանը ճգնաժամային իրավիճակից հանել է Մինասին և ութերորդ օրը մեկնել Ռուսաստան, սակայն Ար.Խաչատրյանին տեղեկացրել է  իր մտահոգության մասին՝ ասելով, որ չի վստահում Մինասին բուժող  բժշկին:

                Մտահոգությունը տեղին էր. Մինասին սպանեցին. Նա մահացավ

<<թոքերի այտուցից>>:

Այսինքն՝ ՎԵՐԱԴԱՍԸ գործն այնուամենայնիվ հասցրեց ԱՎԱՐՏԻՆ…


ՈՒՄ  ԷՐ  ԽԱՆԳԱՐՈՒՄ           ՄԻՆԱՍԸ

 

Մի առիթով նկարիչն ասել է.«ԼԵՆԻՆԸ ԱՊՈԼՈՆԸ ՉԷ,  ՈՐ ԵՍ  ԻՐԵՆ ՆԿԱՐԵՄ»: Մինասի՝ ժամանակի գաղափարախոսությանը չենթարկվող տեսակը ենթակա էր մեկուսացման:

Պարզաբանենք. 1972թ. ՊԱԿԻ հույժ գաղտնի որոշմամբ «ԼՃԱՑՄԱՆ» տարիներին ստորագրվեց մի փաստաթուղթ «Գրականության և արվեստի բնագավառում գաղափարախոսությունը ուժեղացնելու մասին», համաձայն որի՝ պետք է «վերամշակվեին» այն տեղաբնակները, ովքեր հարգանք էին վայելում շրջապատում և չէին ենթարկվում ՎԵՐԵՎԻ սահմանած կանոններին: Նրանց հարկավոր էր մեկուսացնել՝ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ:

<<Մարդաորսի>> արդյունքում              ԽՍՀՄ տարածքում( 9-ը՝ Ուկրաինայում, 7-ը՝ Բելոռուսիայում, 4 –ը Վրաստանում) ԱՅԼԱԽՈՀՆԵՐԸ ոչնչացվեցին, Հայսատանում՝ ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ, ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ և ուրիշներ: Մինասից հետո նրա ընկերներից շատերը տարօրինակ հանգամանքներում երիտասարդ տարիքում մահանում են՝ Հակոբ Ջաղախյան/գազով թունավորում/,Վարոս Շահմուրադյան/Սատանի կամուրջից ընկնում է/,Հակոբ Անանիկյան/խնջույքի ժամանակ հանկածամահ է լինում/:

Հայրենի  Ջաջուռում  2005-ից վերաբացվել է  Մինասի տուն-թանգարանը, որը փլվել էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով։ Մինչև 2008 թվականը թանգարանում ցուցադրվում էին բացառապես կրկնօրինակներ։ 2008-ին թանգարանում բացվեց նկարչի բնօրինակների մշտական  ցուցադրությունը՝ շուրջ  30  կտավ՝ ամենամեծաքանակը Հայաստանում։

Մինասի նկարները ցուցադրվում են նաև Հայաստանի Ազգային Պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Ռուսասատանի այլ պատկերասրահներում, Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում։

 

Իբրև նկարիչ, գիտեմ և վստահ եմ, որ ամեն մի նկարիչ, կանգնելով Մինասի նկարների առջև, այնտեղ տեսնում է իր չարածի, իր չկարողացածի, իր երազածի իրագործումը։ Մինասը մեր նկարչության բարձրացող աշտարակն էր, հեռուներից տեսանելի ու հեռաստաններ բացող։

Հակոբ Հակոբյան


ՀԵՏՄԱՀՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ ԵՎ                                                              ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

 

1975թ Արժանանում է ՀԽՍՀ Պետական մրցանակի։

1976թ Գդանսկի (Լեհաստան) Օպերա Բալտիսկի թատրոնում բեմադրվում է Արամ Խաչատրյանի «Գայանե»(նկարչական ձևավորումը Մինասի) բալետը։

1973թ Ընտրվում  է  Հայաստանի նկարիչների միության  նախագահության անդամ։

 1977թ Երևանում բացվում է Մինաս Ավետիսյանի արվեստանոց-թանգարանը։

1980թ Ետմահու շնորհվում է Մարտիրոս Սարյանի անվան մրցանակ։

1982թ Ջաջուռում հուլիսի 21-ին  բացվում է Մինաս Ավետիսյանի տուն- թանգարանը։

1986թ Երևանում բացվում է Մինաս Ավետիսյանի հուշատախտակը։

1987թ Մոսկվայի «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչությունը հրատարակում  է ընծայում Մինաս Ավետիսյանի գրաֆիկական աշխատանքների պատկերագիրքը։

1988թ Երկրաշարժից քանդվում է Ջաջուռի տուն-թանգարանը։

1989թ«Հայֆիլմ» կինոստուդիայում   նկարահանվում է  նկարչին նվիրված «Մինաս. Ռեքվիեմ» ֆիլմը (ռեժիսոր՝ Միքայել Վարդանով)։

1990թ Ջաջուռի  տուն-թանգարանում  գտնվող աշխատանքները տեղափոխվում  են Հայաստանի ազգային պատկերասրահ։

 

 

ՄԵԾԵՐԸ ՄԻՆԱՍԻ ՄԱՍԻՆ

 

Մինաս, ես քեզնից մեծ եմ հիսուն տարով։ Ափսոս, ինձ  քիչ  ժամանակ է մնացել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գայիր։ Չմոռանաս, արվեստը պայքար է սիրում։ Հիմա ես արդեն մենակ չեմ։ Դու էլ մենակ չես։ Ուրեմն, շարունակիր  խիզախել։ Ես հավատում եմ քո այդ լավ ձեռքին։

Մարտիրոս Սարյան

Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ  շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը։

Արամ Խաչատրյան

Նա անսպառ էր իր գործի և իր անհատի պատվախնդրությամբ: Նա իրենից կռանել էր մի մարդ, ում ստեղծած ոչ կատարելությունները նույնպես արժեք էին, ում ստեղծագործելն արդեն արժեք էր:

Հրանտ Մաթևոսյան


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


Աշխարհի մեջ անոր պես նկարիչ  քիչ  կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է…

Վիլյամ Սարոյան

Մինասն իր բեմական ձևավորումներում և,առաջին հերթին,որմնանկարներում, ըստ իս, ակնհայտորեն ցույց տվեց Հայաստանն իր պատմության ողջ համայնապատկերով,կենսակերպով և հարատևելու մեծ կամքով,ինչը հիացմունքի է արժանի միայն իսկ այն պատճառով,որ երբեք չի իջնում կեղծ ազգագրականության աստիճանի,ավելին, հավատարիմ է մնում նկարչի մեկընդմիշտ սահմանած գեղարվեստական սկզբունքներին:

Վիլհեմ Շլինք

...Իմ սրտին մոտ է Մինասի վառվռուն ու զորեղ խառնվածքը:Իբրև սիմվոլիկ ներշնչմամբ արվեստագետ`նա տառացիորեն թատերական աշխարհ ներխուժեց իր խորն ու ինքնատիպ հղացումներով:Նա  բեմական նկարչություն  ներբերեց իր հզոր սիմֆոնիզմը:Մինասի արվեստում միահյուսված են ազգայինն ու արդիականը ամենալայն իմաստով:

Անսպառ հարուստ է նրա երևակայությունը:Ինձ`վճիտ ու հագեցած գույներին կրքոտ սիրահարված կոմպոզիտորիս,վերին աստիճանի հոգեհարազատ է « Գայանե» բալետի նոր, իմ երաժշտությանը հանահունչ նկարչական ձևավորումը:

Ար Խաչատրյան


«Նարեկացու ընթերցումը» գծանկարը արտահայտում է սերը միջնադարի մեծ բանաստեղծի մեծ «պարգև»հանդեպ: Տիրամայր հիշեցնող գեղջկուհու «ուկնդիրը» Մինասն է:

      «Մատյան  ողբերգության» գլուխգործոցի  հավատամք  պատգամող   մթնոլորտը

խորհրդածության է մղում նաև դիտողին:

Շ Խաչատրյան

Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է: Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը, որ շատ ժամանակակից է և շատ հայկական: Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ:

Գառզու

Մինասը նկարչական աշխարհում  երևույթ  է,  նրա  նկարները զրնգուն  հնչեղություն կունենան Փարիզի նման նկարչության արվեստի կենտրոնում՝ արվեստների մայրաքաղաքում:

Երվանդ Քոչար

 

 

 

 


 


 

 

ՄԻՆԱՍԻՆ

Քնած ես իմ մեջ, ես  չգիտեի:

Երբ  որ արթնության դռնից ներս մտա, Տնակը դատարկ գտա ներկերի: Դու տանտեր էիր, ես էի հյուրը,

Տաքացավ հոգիս ջերմությամբ լույսիդ,

Դու վրձնում էիր դրախտի դուռը…

 Ինչ կասես կարմիր գույնին իմ արյան, Քոնը թափվել է խաչյալիդ խաչին,

Երակ է կտրել կիրքն հասած նռան: Խավարում բոցը լեզու է բուրյան,

Ծխում են դատարկ շրջանակները, Ապրումներին  խորթ  օրերիդ  վառման: Երբ էիր եղել դու ինձ այսքան մոտ,

 Սիրուս մասին էլ ես նոր իմացա,

Գնո՞ւմ ես արդեն, հավերժի ճամփորդ…

 

Մեծ նկարիչ Մինաս Ավետիսյանի ժառանգությունը պահպանելը, լուսաբանելը և դրանով հպարտանալը սերունդների խնդիրն է: Ուրեմն ի գործ....

Ժողովուրդը պետք է ազատ լինի իր ընտրությունը կատարելու համար :

Երբ Հայ ժողովուրդը միասնաբար է , չկա ոչինչ ավելի ուժեղ, քան Հայ ժողովուրդը։


ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Մինասի նախապատմությունը բոլոր իսկական արվեստագետների նախապատմությունների նման երկար է ու տառապալից, որովհետև այն  դժվարին ճանապարհորդություն  էր  դեպի  ճանաչումն ու արվեստի նոր հաղթանակ։ Նա եկավ հաստատելու մարդու իր տեսակի արդար  գոյության  իրավունքն  այս աշխարհի վրա, նրան փրկելու հոգևոր ասպատակումներից։

<<Կարևոր չէ,  թե  որտեղ ես աշխարհ եկել՝ Լոնդոնու՞մ, թե՞ խուլ  գյուղում: Կարևոր է, որ  քո հայրենիքն է, որ դու տեսել ես՝  առաջին անգամ աչքերդ բացելով: Հետո դու կճանաչես ամբողջ աշխարհը, բայց այն, ինչ տեսել ես մանուկ հասակում, կմնա քո ամբողջ կյանքում: Ամեն անգամ, երբ գնում եմ գյուղ, ես փնտրում եմ նախկին գյուղը, որ տեսել եմ առաջին անգամ: Ես փոքր էի, ցանկապատերն ինձ թվում  էին  բա՜րձր-բա՜րձր: Իսկ այժմ ես այդ ցանկապատերից բարձր եմ, բայց ես հուզվում եմ նրանց մոտենալով: Եթե քո մեջ նման հուզմունք չկա, չի լինի նաև արվեստ>>, - այս համոզմունքն է ունեցել Մինասը:

Մինասը, համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, միանգամից ուշադրություն է գրավում իր անսովոր մտածողությամբ։

Լենինգրադում  ուսման  տարիներին նա աչքի է  ընկնում իր տաղանդով։ Մի անգամ իր նման համարձակ ու տաղանդավոր ընկերների հետ ցուցահանդես են կազմակերպում Նևայի պողոտայում՝ բաց երկնքի տակ։ Այդ տարիներին դա շատ հանդուգն քայլ էր։ 7 ուսանողներին էլ հեռացնում են ակադեմիայից։ Բայց հետո ՀՕրբելու միջնորդությամբ,  ով շատ էր սիրում Մինասին, միայն նրան վերականգնում են։ Մի անգամ էլ գունանկարային <<ոչ ընդունելի>> աշխատանքների պատճառով պատրաստվում են նրան հեռացնել ակադեմիայից։ Մինասին փրկում է   իր ղեկավարի՝ հայտնի նկարիչ ԲԻոհանսոնի խոսքը՝<<Խնդրելու եմ չդիպչեք նրան, թող ինձ մոտ մնա իմ Մատիսը>>։

ՈՒսման ավարտից հետո մի որոշ ժամանակ Մինասը մնում է Լենինգրադի մերձակայքում գտնվող մի փոքրիկ գյուղում և ստեղծագործում։ Հյուսիսի ցուրտ իրականության մեջ նկարում էր հարավի արևի լույսով ողողված գունեղ նկարներ։ ԵՎ բնականաբար նա չէր կարող հայրենիքից  հեռու ապրել և վերադառնում   է  Հայաստան։

Եկավ Հայաստան, որ այս աշխարհում ստեղծեր իր ուրիշ աշխարհը։ Այդ տարիներին

/1961թ/ հայկական երկնակամարում շողում էր մի   անուն՝ Մարտիրոս Սարյան։ ԵՎ ահա   մի երտասարդ   պետք   է    համարձակություն    ունենար նրա     կողքին    ներկայացնելու իր աշխատանքները։

Ինչպես կյանքում, այնպես էլ արվեստում անկեղծ էր, ազնիվ։ Նրա ազնվության մասին է վկայում մի դեպք։ Երբ սովորում էր Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, դասախոսներից մեկը լավ չի արտահայտվում Մ. Սարյանի մասին։Մինասը բարկացած՝ աթոռով հարվածում է նրան ու հետո հեռացվում է ինստիտուտից։ Ռեկտոր Արա Սարգսյանի օգնությամբ հայտնվում է Լենինգրադում։ Սարյանը նրա համար եղել է հոգևոր ուսուցիչ, ոգեշնչող։ Մանուկ օրերին կարդալով Հ Թումանյանի հեքիաթների ժողովածուն՝      Սարյանի նկարազարդմամբ, ոգեշնչվել էր   ու  զարմացել անկեղծ գույներով ու հզոր գծանկարով, որոնք նրա համար դարձան բարձր արվեստի չափանիշ։

15Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գծանկար, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։

 

 

ԳԵՂԱՆԿԱՐ

 

Գույնը նրա տարերքն էր։

Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը․․․ Ամենաարտահայտիչը հենց ինքն է բնութագրում իր գույները.

«Պատերազմի   տարիներին    երեխաների հետ  նստում    էինք   քարե    ցանկապատերին և սպասում դաշտից տուն վերադարձող ծնողներին։ Կեսօրի կիզիչ  արևից քարերը տաքանում էին։ Լենինգրադում ես երազի պես էի հիշում այդ տաքությունը։ Դրա պատճառով էլ ես և՛ մեր տունը, և՛ գյուղը, և՛ սարերը պատկերացնում էի տաք։ Մանկության օրերին գյուղում ստացած տպավորություններից են բխում նկարչի ամենավառ  ու  գունեղ կոմպոզիցիոն   կտավները.

 «Լավաշ   են  թխում»,


«Խնոցի», «Մենք այստեղ ենք ապրել», «Հանգիստ» և այլն։ Հայկական բնավորության նկարիչը իր գեղանկարներում արտահայտել է Հայաստանի մասին պոեմներ։

 

 

      


Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ջաջուռյան պատկերաշարը։

«Ջաջուռը,  Հայաստանն ինձ համար բարություն են, կամք, և ես նրանց հետ վարվում եմ այնպես, ինչպես իմ խղճի հետ կվարվեի։ Առօրյա ճղճիմություններից մաքրելով՝ ես նրանց տեղափոխում եմ կտավների վրա և ուզում եմ, որ նրանք շողշողան, փայլեն, հուրհրան։ Ես ուզում եմ, որ Հայաստանի տխրությունը հուրհրա, որ շողշողա խնոցի հարող կնոջ տանիքը, որ գյուղական տան բակում մեզարին փռած ցորենի հատիկները ճառագայթեն խաղաղության կապույտ ստվերներում, որովհետև նրանք պարզ հատիկներ չեն, այլ ապրելու հույս  և  հույսի  հետ  ապրելու անհրաժեշտություն։ Բոլոր այն մարդիկ, որ պիտի ապրեն իմ կտավներում, ես ուզում եմ, որ այսպես նայեն խնոցուն, մեզարին, ցորենի հավիտենությանը։

Այն հողը, այն քարը, որից սնվում եմ ես, արյուն ունի իր մեջ, արյուն-քրտինք ունի և բախտի կողմից երբեք չշփոթած համատարած խիղճ է, կարեկցանք։ Նա նաև մի ուրիշ զարմանալի հատկություն  ունի՝ տարվա  որ եղանակին էլ, որ վերցնես ձեռքդ մեջը արև կա։ Քարի մեջ արյուն կա, երբ   նետում են քեզ վրա, արյուն- քրտինք կա, երբ քարից հաց ես քամում և համատարած խիղճ ու կարեկցանք, որ իր քար տեղովը իրենից հաց քամելու հնարավորություն է տալիս։ Ջաջուռը ամբողջ քարաստան է։ Ջաջուռում շատ սիրելի մարդիկ կան, որոնց ես այգեստաններ նվիրել չեմ կարող։ Նրանք պիտի ապրեն այդ քարերի մեջ և կորչեն այդ քարերի հետ, այդ քարերի տակ։ Նկարելով ես կարող եմ նրանց նվիրել մի փոքրիկ հեքիաթ, որի մեջ նրանք կապրեն այնքան, քանի դեռ չի քայքայվել նյութը։ Իսկ արվեստի նյութը երբեք չի քայքայվում։ Չէ որ, երբ քեզ նկարում են անգամ մեռած, դրանով դու կանխում ես քո ապագա մահը»։



<<Ջաջուռ>> բնանկարը սինթեզն է այն առավել արժեքավորի, որ նկարիչը ձեռք է բերել բնությունը պատկերող իր բազմաթիվ կտավներում։ Ասում են՝ եթե Մինասը նկարած լիներ միայն այս բնանկարը, ապա բավական էր, որ նա դասվեր մեծերի շարքը։ Այս նկարը թույլ չտրվեց ներկայացնելու Խորհրդային Հայաստանի 40-ամյակաին նվիրված ցուցահանդեսում։

Ջաջուռյան շարքին են պատկանում <<Ջաջուռում>>,


<<Կարմիր առավոտ>>, <<Շեմին>>, <<Մենք այստեղ ենք ապրել >> և այլ նկարներ։ Մինասի շնորհիվ աշխարհին  հայտնի  դարձավ  հայկական լեռնային այս փոքրիկ գյուղը։

 

    

Բնանկարներում մարդիկ հանդես են գալիս իբրև բնության մի մասնիկ՝ իրենց մեջ կրելով նույն ուժը, ինչ սարերն ու խրճիթները։ «Սարերում» կտավում հզոր, սև մարդկային ուրվագիծը թագավորում է լեռնային խորհրդավոր բնապատկերում և միասնական դարձնում      ողջ կոմպոզիցիան։ « Ծնողները» կտավում  արևից  այրված մերկ սարերի միջավայրում կանգնած են երկու աշխատավոր մարդ՝ իրարից  տարբեր  ու իրար լրացնող։ Տղամարդը կոպիտ, ամուր գյուղացի է՝ մեծ ու ամուր ձեռքերով։ Կինը կանգնած է լուռ, մտախոհ, համբերատար, աստվածամոր դեմքով, երկնային կնոջ ողջ գեղեցկությամբ։


 


Շատ տարբեր են նրա ստեղծած դիմանկարները։ Մարդկանց պատկերել է սիմվոլիզմի հասնող հնչողությամբ։ Այստեղ նա մենակ է մնում իր ներքին անհանգստությունների հետ։ Սա միակ ժանրն է, երբ նա ուզի, թե չուզի պետք է հաշվետու լինի ինքն իրեն։ Ինքնադիմանկարներում նա նայում  է  դիտորդին  խիստ ու իմաստուն հայացքով, կարծես գնահատական տալով անցյալում մնացած ստեղծագործություններին։ Պատասխանը միշտ նույնն է՝ նվիրվել է աշխատանքին անմնացորդ և անցած ճանապարհին եղել է ազնիվ։

 60-ական թվականների ստեղծագործություններից են «Ինքնադիմանկար», «Աղջիկը Հռոմից», «Ադայի դիմանկարը», «Արմենակը այգում », «Կոստան     Զարյանի դիմանկարը»  և      այլ կտավներ։


 


1960 թվականին անհատական ցուցահանդեսից հետո նրա արվեստի մասին կարծիքները հակասական էին։ Որոշ    արվեստաբաններ թերահավատորեն   էին    նայում Մինասի աշխատանքներին, մյուսները  գիտեին, որ կա նկարիչ ով ունի  իր ձայնը, իր ներկապնակը, իր թեման, իր  խոսքը։

60-ականներից    հետո նկարչի ներկապնակը կրում   է   հետաքրքիր և    նշանակալի փոփոխություն։ Գույները հանդես են գալիս կիսատոներով՝ կապույտից՝ բաց


20երկնագույն, լազուրից՝ սև, բաց դեղինից՝ կարմիր, բոլոր կարմիր տոները տեղերըը զիջոմ են  մոխրագույնին և շագանակագույնին՝ ստեղծելով        գունային   հետքեր և հարթություններ։ Այս ժամանակաշրջանի գործերից են՝ «Կանայք ծառերի մեջ», «Ծնողների հիշողության ճանապարհը», «Փշով ինքնադիմանկարը»։ Այս նկարում ինքն իր հարազատ      բնությամբ    շրջապատված, կարծես կանչ  է նետում բնությանը իր հպարտ, ուղղամիտ և որոշումով լցված կերպարով։

1968 թվականին Երևանում գործող Արվեստի աշխատողների տանը առաջին անգամ ծանոթացավ Վանա լճափի ծնունդ և ԱՄՆ-ում մեծ անուն հանած Արշիլ Գորկու՝ Ոստանիկ Ադոյանի կյանքին  ու

«վերացական գերզգացմունքայնության» լեզվաոճը հիմնած արվեստին, որը տակավին անհայտ էր հայրենիքում։ Մինասը, ուղղակի ցնցված, հղացավ

<<Հրաժեշտ Աղթամարին>> նկարը, որի կենտրոնում մայրը կարմրած ձեռքերով գրկել է Աստծո պարգևած որդուն՝ դառն ապրած ու կյանքը ողբալի ավարտած Ոստանիկ- Մանուկին։

1968թ նկարիչների տանը բացում է ցուցահանդես, որտեղ ներկայացնում է վաղ և ամենաբեղուն շրջանի աշխատանքները։ Ցուցահանդեսը ապացուցեց, որ հայ արվեստում կա ազգային աշխարհաճանաչմամբ և ժամանակակից ոգով հզոր տաղանդ։

Այս ցուցադրությունից հետո նոր էտապ է սկսվում։ Մինասը անդրադառնում է բարդ պրոցեսների գեղարվեստական ձևերին՝ դրանով հարստացնելով արտահայտման լեզուն։ Խոշոր վրձնահարվածներին, մաքուր խիտ ներկերին գալիս են փոխարինելու մանրակրկիտ մշակված ֆոնը և հարուստ ֆակտուրան։ Ի հայտ են գալիս կուբիզմի սկզբունքներ։ Այս շրջանը կարելի է կոչել անալիտիկ որոնումների շրջան, որի արդյունքում ստեղծվել են «Վարպետ Գևորգի դիմանկարը», «Ճրագով կինը», «Խաղ շախմատ» և այլն։



1971թ հրդեհը խորը ցնցում էր Մինասի համար, մեծ  ողբերգություն,  նկարիչը պատրաստվում էր Փարիզում կայանալիք անհատական ցուցահանդեսին։ Արվեստանոցում հավաքել էր իր լավագույն գործերը․․․ ՈՒ հայտնվեց մոխրի առջև։

 

Ամեն ինչ պետք էր նորից սկսել։

 

Փոխվեց,   խիստ   փոխվեց   բնավորությունը։ Դարձավ մտախոհ,  զուսպ։  Հոգնած     տեսք ուներ: Կոտրվել էր։ Դա արտահայտվեց և ՛արտաքինում, և՛ նկարներում։

 

Առաջին նկարը <<Ինքնադիմանկարն>> էր /1972թ/։ Նկարում՝ նստած, հենված ձեռքին՝ նայում է իր սև   նկարակալին։ Հետագա նկարներում էլ գերակշռում է սևը:


 

Մինասը  ազգային   գեղանկարչություն   բերեց   ոչ   միայն   ինտենսիվ, թարմ  գունային տեսողություն, այլ ստեղծեց յուրահատուկ, խորը, ժամանակակից հայկական բնաշխարհի կերպար, դաժան լեռնային երկրի կերպար։ Գույնը ամենասկզբունքային դերն է խաղում նրա արվեստում։ Նա գույները կտավի վրա դասակարգում էր ներդաշնակորեն։


ԳԾԱՆԿԱՐ

 

Մինասծանկարչի բացահայտումը տեղի ունեցավ 1975թ՝ նրա՝ հետմահու ցուցահանդեսի ժամանակ, երբ  պարզ դարձավ, որ նրա  գծանկարները սերտորեն կապված  են նրա   նկարչության հետ և կարևոր է  նրա կերպարվեստի համակողմանի գնահատականի համար։

Առաջին շրջանի աշխատանքները գրեթե չեն պահպանվել.  նկարիչը չէր պահում, ոչնչացնում էր։ Մի քանիսն ուղղակի պահպանվել են ընկերների մոտ։ Իր գծանկարչական աշխատանքները Մինասը ստեղծում էր  տանը՝ ուշ    երեկոյան  կամ գիշերը: Հաճախ  շատ գծանկարներ  հետո դառնում էին գեղանկարներ։ Գծանկարչական գործերը արված են մատիտով, գրիչով, ֆլոմաստերով, ածուխով, սանգինայով, պաստելներով, գուաշով։ Այս նյութերով նա արտահայտել է գույնի բարդ միաձուլումը, որը հնարավորություն է տալիս տեսնել գունային հարուստ աշխարհը և      զգալ նրա հաղորդած էքսպրեսիան։ Նկարչի կոլորիտային շնորհը արտահայտվել է տոնային հարստությամբ, նրա սև ու սպիտակ թերթերի գեղանկարով և գունային գծանկարի աներևակայելի գեղեցկությամբ։ Նկարներում չկա արտաքին արտիստիզմ։ Նրանք այլ կերպ են գրավում։ Դա    կարծես նկարչի մտքի ու զգացողությունների կվինտէսսենցիա է։ Գծանկարներում զգացվում է տրամադրության նուրբ փոփոխություն, մտքերի հոսք, լսվում են հիշողությունների թարթող հնչյունները ։ <<Նարեկացու ընթերցումը>>


գծանկարը արտահայտում  է  սերը  միջնադարի մեծ բանաստեղծի մեծ <<պարգևի>> հանդեպ։ Տիրամայր հիշեցնող գեղջկուհու <<ՈՒնկնդիրը>> Մինասն է։ <<Մատյան ողբերգության>> գլուխգործոցի հավատամք պատգամող մթնոլորտը խորհրդածության է մղում նաև դիտողին։ Այս աշխատանքները ուղիղ ճանապարհ են բացում դեպի դիտողի հոգին։ Գծանկարներում արտահայտված են խոհերը երջանկության, վշտի և ուրախության մասին, ապագայի և     անցյալի մասին։ Մեր առջև բացվում է հոգևոր աշխարհի խորությունը՝ բարդ ու պոետիկ, որտեղ էլ արտացոլվում  են  նկարչի հոգեկան  ուժն ու վեհությունը։ Գծանկարներում մեծ թիվ են կազմում դիմանկարները։ Հիանալի գործ է <<Ինքնադիմանկարը որդիների հետ>> կտավը, ուր հայրը և տղաները միասին կազմում են մեկ ընդհանուր հոգևոր միասնություն՝ արտահայտված և՛ հուզականորեն,  և՛ կոմպոզիցիոն։  Կտավը   ստեղծված է գեղանկարչական  անորսալի     նրբություններով, կոնտրաստային լուսաստվերներով։ Լույսը սահում է մտերմիկ մարդկանց դեմքերով՝ ավելի ուժեղացնելով նրանց   հոգևոր կապվածությունը։ Գայանեի  պատմելով՝ նկարը արված  է ամանորի գիշերը, շատ արագ։ Հոգևոր ընդհանրության և մարդկային գեղեցիկ հարաբերությունների, մարդկային փոխադարձ վստահության շնչով են լցված <<Գայանեի դիմանկարը>> և <<Երկուսով>> նկարները։ Կան շատ ճեպանկարներ, որոնցում  երևում է  կնոջ՝ Գայանեի կերպարը, որտեղ արտացոլվել  է  հայ կնոջ   յուրահատուկ   գեղեցկության գծերը։ Գայանեի կերպարը պոետիկորեն վերածվում է կանացիության հավերժական կերպարի։ «Մտորում»  նկարում  Գայանեն օժտված է  ներքին ուժով, ազնվականությամբ և մաքրությամբ։ «Կժով աղջիկը» նկարում Գայանեն ներկայացված է թեթև տխրությամբ, նրբությամբ և երազկոտությամբ։ Հետաքրքիր է, որ Մինասի կանացի կերպարները մինչև նրան  հանդիպելը կրում էին իրենց մեջ Գայանեին բնորոշ հատուկ երգեցիկ մտածկոտություն։ Նկարչի գծանկարը թույլ է տալիս ավելի խորը գնահատել նրա արվեստի բանաստեղծականությունը, դրամատիզմը և նաև այն միջավայրի պատկերը, որտեղ ստեղծագործում էր նա։ Բարձր բազկաթոռները, հին լուսավառը, արվեստանոցի բազրիքը սահուն մտնում են կոմպոզիցիայի մեջ և ռոմանտիկ հուզական նոտա հաղորդում իր կտավների մարդկանց  հոգևոր կյանքին։

 «Հիշողություն    պատերազմի մասին» կտավում նկարիչը պատկերել է իր ծնողներին՝ լցված հիշողությունների վշտով, նրանք նստած են նավթավառի լույսով թույլ լուսավորված սեղանի առջև։ Մոր թույլ ձեռքը կիսով չափ փակել է  որդու լուսանկարը։ Սահուն շտրիխներով կատարված մոր ֆիգուրից անցում է արել   հոր  սուր և  ծակող կերպարին։  Առանձնակի վերաբերմունք ես տեսնում   նաև ճարտարապետական դետալների նկատմամբ։ Բացի ֆիգուրներից հուզականորեն կերտվածված նաև այդ դետալները, որոնք թրթռում են հուզական .....ծանրությամբ։ Այդպիսի աշխատանքներ են <<Աղբյուրի մոտ>>, <<Գյուղական մոտիվ>> նկարները, որոնք արված են  ստվերների թավշյա խորությամբ հեղեղված նուրբ տոներով (իտալական մատիտ) ։ Եվ այս ամենը նորից նկարին տալիս է յուրահատուկ կոլորիտ։



    

 

    

 

Նկարիչն իր գծանկարները ստորագրում էր միայն   այն   ժամանակ, երբ  գտնում  էր, որ նրանք արժեն դրան։

Գծանկարչական աշխատանքներից են՝ «Իմ մայրը», «Պատշգամբում»,

«Տեսիլ»«Զրույց»«Նարեկացու  ընթերցում», «Ինքնադիմանկար»,

«Սարյանի դիմանկարը», «Աղբյուրի մոտ», «Գայանեն հայելու առաջ»,

«Ծնողներ», «Վիշտ», «Սպասում» և այլն։


25ԲԵՄԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

 

1962թ Մինասը անսպասելիորեն  անդրադառնում  է  թատերական նկարչությանը։ Դա երևի թե պայմանավորված էր  նրանով, որ  60- ականներին նոր շունչ էր   ստացել թատերական արվեստը ոչ միայն Մոսկվայում, Լենինգրադում, այլ նաև Երևանում։ 1962թ-ին  Երևանի       օպերային  թատրոնի գլխավոր        բալետմայստեր նշանակված Եվգենի Չանգան սկսեց փնտրել ու գունապաշտ նկարչին գտնելով՝ անմիջապես ոգևորված՝ հրավիրեց համագործակցելու։ ԵՎ արագ ծնվեցին ձևավորումներ՝ այնքան ինքնօրինակ ու սքանչելի, որ կարծես Մինասը վաղուց արդեն  այդ ասպարեզի փորձառու վարպետն էր։ Երաժշտության  ոգուց  բխած բեմական <<պատկերները>> լուսագունային շլացուցիչ թարմություն ավետեցին։ Նույնպիսի ոգեշնչմամբ Մինասը ձևավորեց 12 ներկայացում  և հաճախ ինքն էլ անձամբ   ուղղակի բեմում նկարում էր պաստառները՝ մինչև գունային ամփոփվածության  ու կատարելության հասնելը։

Բեմի տարածքը Մինասը տեսնում էր իբրև մի հսկա կտավ, ուր տեղափոխում էր իր հնչուն գունաշխարհը։ Նա խորապես գիտակցում էր, թե ինչ նորություն է բերում թատրոն և հատկապես ուրախանում էր, որ ժողովուրդը պետք է համատեղ դիտեր իր պատկերները։

Բացառիկ  էր  Ալ Սպենդիարյանի «Ալմաստ»  օպերայի ձևավորումը։  Սարյանական ձևավորումից պահպանվել էին միայն զգեստները։ Որպես նոր բեմադրության նկարիչ՝ Սարյանի առաջարկությամբ նշանակվում է Մինասը։ ԵՎ վարպետի վստահությունը լիովին արդարացվում է։ Ի դեպ, <<Ալմաստի>> ձևավորումը Մինասը կատարում է նաև Նովոսիբիրսկի օպերային թատրոնում։



Մինասի բեմանկարչության գագաթը դարձավ ԱԽաչատրյանի «Գայանեն»։ Մեր բալետային թատրոնը   հեքիաթային գույների    նման  շքահանդես չէր տեսել։ Հիացած հանդիսատեսը ոտքի էր ելնում, ծափահարում, և այդ ոգևորությունը, ինչպես պատմում է նկարչի գործընկերը՝ ՀՀակոբյանը, կրկնությունը դարձավ Փարիզում Գառզուի ստեղծած բալետային ձևավորման ցնցող տպավորության։


Մինասի  «Գայանեն», երբ   արդեն   ինքը  չկար, նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանի օգնությամբ փայլեց     նաև Մոսկվայում, Սոֆիայում, Գդանսկում...

Օպերայից   բացի, Մինասը հրավիրվել էր  նաև Գ. Սունդուկյանի անվան թատրոն, Լենինական,«Հայֆիլմ» կինոստուդիա։ Ցավոք, այդտեղ իրականացրած ձևավորումների լուսանկարները մեզ չեն հասել։

... Իմ սրտին  մոտ է  Մինասի վառվռուն  ու  զորեղ խառնվածքը։ Իբրև սիմվոլիկ ներշնչմամբ  ապրող  արվեստագետ՝   նա տառացիորեն թատերական աշխարհ ներխուժեց իր խորն  ու ինքնատիպ հղացումներով։ Նա   բեմական նկարչություն ներբերեց իր սիմֆոնիզմը։ Մինասի արվեստում միահյուսված են ազգայինն  ու արդիականը  ամենալայն իմաստով։

Անսպառ  հարուստ  է   նրա երևակայությունը։   Ինձ՝ վճիտ ու հագեցած գույներին կրքոտ սիրահարված կոմպոզիտորիս, վերին աստիճանի հոգեհարազատ է

«Գայանե» բալետի նոր, իմ երաժշտությանը համահունչ նկարչական ձևավորումը։

Ա. Խաչատրյան

 

Երաժշտական  և   դրամատիկ   թատրոնը  հիանալի  բեմ  դարձավ՝ արտահայտելու նոր գեղարվեստական մտածողություն։ Բեմը նոր հնարավորություններ բացեց նկարչի առջև։ Այստեղ կտավի կոլորիտային կազմակերպումը անհրաժեշտ էր համապատասխանեցնել բեմական տարածության գույների և ծավալների հաջորդականությանը։

 

Թատրոնը լայնացնում է ծավալներն ու սահմանները։ Դեկորատորը իր գեղարվեստական սկզբունքները բերում է բեմ, որտեղ թատերական գործողություն է, շարժում և երաժշտություն, պար և բեմական խոսք։ Եվ  այստեղ Մինասը կարողացավ ասել նոր խոսք։  Նրա դեկորացիաները  մնում  են հայկական  ( և ոչ միայն հայկական) բեմական արվեստի գլուխգործոցներ։


 

·         1962 թ. Երեք բալետ-նովել՝ «Տիկնիկների աշխարհում», «Իսպանուհին. Բոլերո», «Նեգրական թաղամաս»

·         Ս. Պրոկոֆևի «Մոխրոտիկը»

·         1963թ. «Երեք բալետ-պոեմ»

·         1964թ. Ալ. Սպենդիարյանի «Երեք արմավենի», Ա. Բաբաջանյանի «Հերոսական բալլադ», Էդ. Հովհաննիսյանի «Երկնագույն նոկտյուրն»

·         1966թ.Գր. Հախինյանի «Երեք –բալետ-բալլադ»Լոռեցի Սաքո»,

«Ախթամար», «ՈՒռենի»)

·         1966թ. Ավ. Տերտերյանի «Հրե օղակ» և «Արա գեղեցիկ»


ՈՐՄՆԱՆԿԱՐ

 

Որմնանկարչությունը նորահայտ երևույթ էր արդի հայկական կերպարվեստում։ Մինասի ստեղծագործության  այդ ճյուղը արագ  ծաղկեց  իր կյանքի վերջին  չորս  տարում։ Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-1974 թվականներին։ Նրա ամենաքնարական այդ գործերում ( ավելի  քան չորս  հարյուր  քառակուսի մետր կազմող թվով քսան  որմնանկար) հնչում են իր ամենախաղաղ ու երջանիկ օրերի ղողանջները։ Պատկերացրեք՝ քաղաքի աղմուկից հեռու, գյուղական ակումբների ու գործարանային ճաշարանների լռության մեջ նա աշխատում էր առանց նկատելի ճիգի, զգացումները գույներին ու գծերին էին հաղորդվում անվրդով, խաղաղ և գլխավորը՝ երբեք չէին այլափոխվում։ Մինչդեռ արվեստանոցում աշխատելիս, ինչ-ինչ հանդիպումներից խռովված, լարված, անհանգիստ հոգեվիճակներում ավարտի հասցված կտավները երբեմն ենթարկում էր իրեն ոչ միշտ բավարարող փոփոխության։

Մինասի նախնական էսքիզներով հաստատված որմնանկարները մայր ժողովրդի անցյալ ու ներկա կյանքի՝ իրեն սրտամոտ կենսուրախ ու ցավահույզ էջեր դրոշմող մտահղացումներ են։ Աղբյուրի  նման  բխող  թեմաները իրականանում էին պատկերման ձևերի ու բովանդակության միաձույլ ներդաշնակմամբ։ Դրանց գունագծային մթնոլորտը հագեցված է այնպիսի ջերմությամբ, որ թվում է՝ ոչ թե նկար ես նայում, այլ երգ ես ունկնդրում, կոմիտասյան երգ:

Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով

20 որմնանկարներ։1988 թվականին Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։     Փլուզվում  կամ  վթարային  են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանկարները։

Որոշ որմնանկարներ երկրաշարժից փրկված շենքերի պատերից հանվել են արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ  և տեղափոխվել Գյումրիի  թատրոն, Մինասի ջաջուռյան թանգարան, Երևանի վարչապետարանի շենք և <<Զվարթնոց>> օդանավակայանի մուտքասրահ...

 

·                       «Ջուլհակուհիներ» (1970) որմնանկարը այժմ գտնվում է Երևանի Զվարթնոց միջազգային   օդանավակայանում: Նկարը վնասվել էր   Գյումրիում՝   Սպիտակի երկրաշարժի ժամանակ, հետագայում տեղափոխվել  և վերականգնվել է  Զվարթնոց օդանավակայանում:

·                     Երկրաշարժից անմիջապես հետո կործանումից փրկվում է «Անալիտիկ սարք» գործարանի   ճաշարանում  արված «Աղբյուրի  մոտ»  որմնանկարը, որը Բուլղարիայից հրավիրված մասնագետները հաջողությամբ տեղափոխում են Գյումրի քաղաքի թատրոնի շենք։

·                     Ազատան գյուղի մշակույթի տան <<Լեռներում>> որմնանկարը  լավագույնս պահպանված է։

·                     «Հայաստան» որմնանկարը գտնվում է Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան առաջին հարկում։ Շենքից պահպանվել է միայն այն պատը, որտեղ գտնվում է որմնանկարը։


    

 

·                     «Էլեկտրասարք» գործարանում գտնվում են Մինասի 4 որմնանկարները («Թորոս Ռոսլինի ծնունդը», «Երկանք», «Գորգ են գործում», «Խաչքարի մոտ» Գործարանի շենքը տուժել է երկրաշարժից։

·                     Գյումրու նախկին Գալվանոմետրերի գործարանի հիմնական մասնաշենքում են գտնվում են Մինասի ևս 3 որմնանկարներ, այդ թվում «Հայաստանի լեռներում» որմնանկարը:

·                     Գյումրու նախկին «Ստրոմմաշինա» (ներկայիս «Քարհատ մեքենա») գործարանի ճաշարանի շենքում են գտնվում երկու որմնանկարներ:

·                     Բացառությամբ «Աղբյուրի մոտ» և «Լեռներում» որմնանկարների, մնացած որմնանկարները գտնվում են աղետալի վիճակում և ոչնչացման եզրին են։ 2009 թվականին «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը իտալացի մասնագետների կողմից հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղի Մինասի թանգարանը։

·                     2010 թվականի հունիսից  Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանից կրկին իտալացի մասնագետների օգնությամբ սկսվում են «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների տեղափոխումը և ռեստավրացիան: Նոյեմբերին այդ որմնանկարները տեղափոխվում են   ՀՀ   կառավարության շենք։

 

 



 ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ

 

 

Դասի սկզբում ակտիվ հարցումներով վերհիշում են նկարչի կյանքն ու ստեղծագործությունները։ Հետո ուսուցիչը ներկայացնում է նկարչի ամենահայտնի նկարներից, և երեխաները փորձում են արտանկարել։

 

 

 


 

 


    


 

Այս  փուլը կարող է ունենալ լրացուցիչ  դասաժամ, որի ժամանակ երեխաները կաշխատեն տարբեր նյութերով և կստեղծեն ավելի շատ նկարներ։



32           




 ԵՐՐՈՐԴ  ՓՈՒԼ


Այս  փուլում  երեխաներին  տրվում  է  ազատ ստեղծագործելու հնարավորություն՝ փորձելով վերարտադրել արդեն    ծանոթ նկարչի ոճը, գույները, մտածողությունը, հույզերը։ Այս  փուլը ևս  իր շարունակությունը կարող  է   ունենալ    լրացուցիչ դասաժամերին:


 ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

               Երեխան նկարում է, որովհետև չի կարող չնկարել, և սա է մանկան ստեղծագործելու ամենամեծ առանձնահատկությունը։ Այստեղ նա  հավասարվում  է մեծանուն  նկարիչներին։ Այս ճանապարհին երեխաայի համար  շատ կարևոր է   մեծանուն նկարիչների հետ ծանոթացումը։ Պարբերաբար անդրադարձը նրանց լրացուցիչ   դասաժամերին կազդի  երեխայի հոգու վրա  այնպես, որ   նրա մեջ  կամա   թե     ակամա  կառաջացնա գեղեցիկի հանդեպ նուրբ     զգացողություն և   իրեն շրջապատող   ցանկացած առարկայի մեջ նա  կկարողանա  տեսնել գեղեցիկը, անկրկնելին, կկարողանա համարձակ երևակայել և  երևակայածը  բերել արվեստ։

Այսպիսի  դասաժամերը  առիթ են  զարգացնելու    ուսուցչի  գիտելիքներն  ու  բարձրացնել նաև  ուսուցման որակը, համընթաց քայլել ժամանակակից աշխարհի առաջընթացի հետ, իսկ աշակերտին՝ ստանալու լիարժեք տեղեկություն տվյալ արվեստագետի մասին, հնարավորություն է տալիս նրան վերլուծություն անել, դասեր քաղել, նպատակին հասնելու ուղիներ սովորել, լավ ու ճշմարիտ մարդ մեծանալ։

Այս դասերը իրենց մեջ ներառում են ժամանակակից դասավանդման մեթոդներից ՝ ակտիվ ուսուցումը, որն էլ կիրառվում է մի քանի փուլերով։ Սկզբում նյութը ներկայացնում է ուսուցիչը։ Դասի վերջում կատարում հարցում։ Ակնկալվում է աշակերտի՝ իր լրացումներով, տեսակետներով, վերլուծություններով հարստացրած պատասխանը:  Արդեն երկրորդ, երրորդ ժամերին աշակերտը ակտիվ մասնակցություն է ցուցաբերում և՛ պրակտիկ, և՛ ճանաչողական առումով, որը զարգացնում է աշակերտի մտածողությունը, ճանաչողությունը, հիշողությունը։ Արվեստագետին     դիտողական     և  լսողական միջոցներով ծանոթանալուց   հետո   անցնում է կատարվում պրակտիկային։ Աշակերտը նկարում է նկարչի մի քանի հայտնի նկարներ, այս անգամ իր միջով անցկացնելով նրա մտածողությունը, գույները, սկզբունքները և այլն։ Երբ այս ամենը ինչ -որ   չափով դառնում է նաև իրենը, գալիս է հաջորդ փուլը, որտեղ արդեն աշակերտը ազատորեն ստեղծագործում է՝ կիրառելով ստացած  նոր գիտելիքներն ու տպավորությունները։ Այս ամենին հաջորդում  են  լրացուցիչ դասաժամերը, որոնք  առաջարկում է      ուսուցիչը, կամ շատ հաճախ ինչպես որ լինում է՝ աշակերտները։ Լրացուցիչ   դասաժամերը իրենց    հետ    բերում  են  մի  ուրիշ ազատություն, որին սիրահաիվում է աշակերտը։ Այս ամենին հաջորդում է ցուցադրությունը դպրոցում, կամ այլ տեղ, որն էլ լցնում է աշակերտի սիրտը բերկրանքով, հաղթանակով, երախտագիտությամբ։

Այս ամենից հետո մենք ունենում ենք ավելի զարգացած աշակերտ, որովհետև ուսուցմանը հետևում  է զարգացումը, իսկ   մարդը   զարգանում  է  գործունեության  մեջ։

Թեմայի մատուցման մեջ օգտագործվում են ոչ ավանդական ուսուցման ձևեր, որոնցից     են   իլյուստրատիվ մեթոդները ( ֆիլմեր, սլայդներ, ցուցադրություններ և այլն), խմբային աշխատանքը (երբ մի խումբ աշակերտներ ստեղծում են կա՛մ կտավ, կա՛մ նկարչին բնորոշող պաստառ/։

Այս ամենի արդյունքում կունենանք՝

Որակյալ ուսուցման խթանում:

ՈՒսուցչի վարպետության բարձրացում:


Աշակերտի ճանաչողական ակտիվության բարձրացում:

Աշակերտի ինքնագործունեության խթանում:

Աշակերտի ազգային արժանապատվության գիտակցում:

Ստեղծագործական մտածելակերպի զարգացում:

Գեղագիտական բարձր չափանիշների ձևավորում:

Աշակերտի անհատական, յուրահատուկ հնարավորությունների բացահայտում:

Դիտողականության, հիշողության, մտածողության զարգացում:

              Դասավանդվող առարկայի վարկանիշի բարձրացում

Այսօր     համակարգիչը   տալիս  է  լայն հնարավորություն  խորը և բազմակողմանիորեն ուսումնասիրել նյութը, հարստացնել գիտելիքները նոր ու հետաքրքիր տեղեկություններով։ Նախկինում  այս ամենին ձգտող ուսուցիչը  կարող էր իր իմացությունը հարստացնել գրականությամբ՝ գրադարաններում,  որը շատ  երկար և աշխատատար գործընթաց էր։ Մեր օրերում օգնում է տեղեկատվական  տեխնոլոգիաները։ Նրա միջոցով ուսուցիչն ու աշակերտը կարող են մասնակցել բազմաթիվ միջոցառումների, դասախոսությունների,  ֆորումների, ցուցահանդեսների, մրցույթների։ Եվ,  ի վերջո, այս ամենը կարող են կազմակերպել նաև իրենք։

Մանկավարժական վարպետությունը գալիս է ոչ միանգամից, այլ ամենօրյա քրտնաջան աշխատանքի պրոցեսում։ ՈՒսուցիչը  պետք  է  անընդհատ  աշխատի իր վրա, տիրապետի նոր մեթոդների, սովորի առաջավոր փորձը։ Այդ ժամանակ մանկավարժությունը դառնում է արվեստ, հեշտ ու սիրելի։ Ճիշտ է նշել Դենի Դիդրոն, որ եթե ինչ - որ երկիր կարողանա  իր քաղաքացուն սովորեցնել նկարել այնպես, ինչպես գրել ու կարդալ է սովրեցնում, ապա այդ երկիրը աշխահում կգրավի առաջին տեղը իր տեխնիկայի, գիտության և մշակույթի զարգացածությամբ։ Այս գաղափարը  կրող մանկավարժը երկրին կտա  ապագա հզոր սերունդ։


 ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ

 

 

Ս. ԿԱՊԼԱՆՈՎԱ — «ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ.ԳՐԱՖԻԿԱ»

/ՄՈՍԿՎԱ, ՍՈՎԵՏՍԿԻ ԽՈՒԴՈԺՆԻԿ, 1987թ/

Շ . ԽԱՉԱՏՐՅԱՆ — « ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆ»

/«ՃԱՆԱՉԻՐ ԵՎ ՍԻՐԻՐ», ԵՐԵՎԱՆ 2012թ/

ՖԻԼՄ՝ « ՄԻՆԱՍԻ               ԱՌԵՂԾՎԱԾԸ»

/ՄԱՍ 1,2,3 / https://www.youtube.com/watch?v=2qe8Aabj788

ՖԻԼՄ՝ «ԻՄ ԽԻՂՃՆ ԻՄ ՆԿԱՐՆԵՐՆ ԵՆ»

/ՌԵԺ. Է. ԼԱԶԱՐՅԱՆ, 2012թ/ https://www.youtube.com/watch?v=PCe62gv0jrw

ՖԻԼՄ՝ «ԺԱՄԱՆԱԿԻ ՎԿԱՆ»

https://www.youtube.com/watch?v=lBo4P-iImNk

ՖԻԼՄ՝ « ՆԿԱՐԻՉԸ»

/ՌԵԺ. ԱՐ. ՆԱԽՇՔԱՐՅԱՆ 2015թ/ https://www.youtube.com/watch?v=yVOeqsaAdV4

«ՄԻՆԱՍԸ   ՆԿԱՐՉԱԿԱՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԵՎՈՒՅԹ Է»

/«ՄՇԱԿՈՒՅԹ». ՀՈԴՎԱԾ/ https://www.panorama.am/am/news/2015/07/20/m- avetisyan/9785

«ԳՈՒՅՆԵՐ ԿԵՐՏՈՂԸ»

/«ՄՇԱԿՈՒՅԹ», ՀՈԴՎԱԾ/

«ՍԻՄՖՈՆԻԿ  ՇՆՉԱՌՈՒԹՅԱՄԲ  ՆԿԱՐԻՉԸ»

/« ՏՈՂԵՐԻՑ ԴՈՒՐՍ», ՀՈԴՎԱԾ/ https://vstrokax.net/kultura/minas-avetisyan- hudozhnik/

«ՄԻՆԱՍ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՈՐՄՆԱՆԿԱՐՆԵՐԸ»

/ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄ/

https://www.facebook.com/MinasAvetisyan1928/


 

Скачано с www.znanio.ru

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ /Դ Ա ՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ/ ԹԵՄԱ ԵՍ ՄԻՆԱՍՆ ԵՄ -2019-

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿ /Դ Ա ՍԱՎԱՆԴՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ/ ԹԵՄԱ ԵՍ ՄԻՆԱՍՆ ԵՄ -2019-

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ /էջ ․ 3/ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ /էջ ․ 4-29/ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ /էջ . 4-5/ ՄԻՆԱՍԸ՝ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ /էջ . 5-6/ «ԽԱՉՎԱԾԸ ԴՈՒՔ ԵՔ…» /էջ…

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ /էջ ․ 3/ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ /էջ ․ 4-29/ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ /էջ . 4-5/ ՄԻՆԱՍԸ՝ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉ /էջ . 5-6/ «ԽԱՉՎԱԾԸ ԴՈՒՔ ԵՔ…» /էջ…

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ · Կոլեկտիվ աշխատանքի միջոցով /նկարչի կյանքի և գործունեության մասին անհրաժեշտ նյութերի ձեռքերում և նյութի մատուցում, տեղեկույթի թարգմանություն,նկարների արտանկարում, էլեկտրոնային ձեռնարկի ստեղծում/, դասի վարումը…

ԴԱՍԻ ՆՊԱՏԱԿԸ · Կոլեկտիվ աշխատանքի միջոցով /նկարչի կյանքի և գործունեության մասին անհրաժեշտ նյութերի ձեռքերում և նյութի մատուցում, տեղեկույթի թարգմանություն,նկարների արտանկարում, էլեկտրոնային ձեռնարկի ստեղծում/, դասի վարումը…

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ Ուսուցիչը ներկայացնում է նկարչի կյանքն ու ստեղծագործությունը։ Դասի ավարտին կատարում է թեթևակի հարցում։ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին Ջաջուռ գյուղում (այժմ`…

ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼ Ուսուցիչը ներկայացնում է նկարչի կյանքն ու ստեղծագործությունը։ Դասի ավարտին կատարում է թեթևակի հարցում։ ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ Մինաս Ավետիսյանը ծնվել է 1928 թվականին Ջաջուռ գյուղում (այժմ`…

· Դառնում է ՍՍՀՄ նկարիչների միության անդամ։ Մինասի արվեստը, նկարները սկզբում սուր քննադատության են հանդիպում: Հիասթափված և թևաթափ նկարչին կրկին ուժ և ստեղծագործելու առիթ է…

· Դառնում է ՍՍՀՄ նկարիչների միության անդամ։ Մինասի արվեստը, նկարները սկզբում սուր քննադատության են հանդիպում: Հիասթափված և թևաթափ նկարչին կրկին ուժ և ստեղծագործելու առիթ է…

Սարսափելին առջևում էր. 1972թ ․ Հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում, և այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև…

Սարսափելին առջևում էր. 1972թ ․ Հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում, և այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև…

Մինաս Ավետիսյան

Մինաս Ավետիսյան

«ԽԱՉՎԱԾԸ ԴՈՒՔ ԵՔ…» « …Նկարչի տանը ցուցադրված էր «Խաչելություն» կտավը: Շատերն էին խմբվում նկարի առաջ, դատողություններ անում, դժգոհում կամ հիանում: Մինասը մտահոգ կանգնած էր անկյունում:…

«ԽԱՉՎԱԾԸ ԴՈՒՔ ԵՔ…» « …Նկարչի տանը ցուցադրված էր «Խաչելություն» կտավը: Շատերն էին խմբվում նկարի առաջ, դատողություններ անում, դժգոհում կամ հիանում: Մինասը մտահոգ կանգնած էր անկյունում:…

20 տարի անց ՝1992թ. ՝ Անկախության հռչակումից հետո, ՆԳՆ Վանո Սիրադեղյանի նախաձեռնությանմբ վերսկսվեց մահվան գործի քննությունը և պարզվեց, որ նկարչին վրաերթի ենթարկած վարորդը ամենևին էլ…

20 տարի անց ՝1992թ. ՝ Անկախության հռչակումից հետո, ՆԳՆ Վանո Սիրադեղյանի նախաձեռնությանմբ վերսկսվեց մահվան գործի քննությունը և պարզվեց, որ նկարչին վրաերթի ենթարկած վարորդը ամենևին էլ…

ՈՒՄ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՄԻՆԱՍԸ Մի առիթով նկարիչն ասել է.«ԼԵՆԻՆԸ ԱՊՈԼՈՆԸ ՉԷ, ՈՐ ԵՍ ԻՐԵՆ ՆԿԱՐԵՄ»: Մինասի՝ ժամանակի գաղափարախոսությանը չենթարկվող տեսակը ենթակա էր մեկուսացման: Պարզաբանենք. 1972թ.…

ՈՒՄ ԷՐ ԽԱՆԳԱՐՈՒՄ ՄԻՆԱՍԸ Մի առիթով նկարիչն ասել է.«ԼԵՆԻՆԸ ԱՊՈԼՈՆԸ ՉԷ, ՈՐ ԵՍ ԻՐԵՆ ՆԿԱՐԵՄ»: Մինասի՝ ժամանակի գաղափարախոսությանը չենթարկվող տեսակը ենթակա էր մեկուսացման: Պարզաբանենք. 1972թ.…

ՀԵՏՄԱՀՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ 1975թ ․ Արժանանում է ՀԽՍՀ Պետական մրցանակի։ 1976թ ․ Գդանսկի (Լեհաստան) Օպերա Բալտիսկի թատրոնում բեմադրվում է Արամ Խաչատրյանի «Գայանե» (նկարչական ձևավորումը…

ՀԵՏՄԱՀՈՒ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆԵՐ ԵՎ ՄՐՑԱՆԱԿՆԵՐ 1975թ ․ Արժանանում է ՀԽՍՀ Պետական մրցանակի։ 1976թ ․ Գդանսկի (Լեհաստան) Օպերա Բալտիսկի թատրոնում բեմադրվում է Արամ Խաչատրյանի «Գայանե» (նկարչական ձևավորումը…

Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է… Վիլյամ Սարոյան Մինասն…

Աշխարհի մեջ անոր պես նկարիչ քիչ կա, եթե ըսեմ չկա, հավատացեք: Ի՜նչ զորավոր է, հայկական է, հին ու բոլորովին նոր: Զարմանալի է… Վիլյամ Սարոյան Մինասն…

« Նարեկացու ընթերցումը » գծանկարը արտահայտում է սերը միջնադարի մեծ բանաստեղծի մեծ « պարգև » հանդեպ: Տիրամայր հիշեցնող գեղջկուհու « ուկնդիր ը» Մինասն է: «…

« Նարեկացու ընթերցումը » գծանկարը արտահայտում է սերը միջնադարի մեծ բանաստեղծի մեծ « պարգև » հանդեպ: Տիրամայր հիշեցնող գեղջկուհու « ուկնդիր ը» Մինասն է: «…

ՄԻՆԱՍԻՆ Քնած ես իմ մեջ, ես չգիտեի: Երբ որ արթնության դռնից ներս մտա, Տնակը դատարկ գտա ներկերի: Դու տանտեր էիր, ես էի հյուրը, Տաքացավ հոգիս…

ՄԻՆԱՍԻՆ Քնած ես իմ մեջ, ես չգիտեի: Երբ որ արթնության դռնից ներս մտա, Տնակը դատարկ գտա ներկերի: Դու տանտեր էիր, ես էի հյուրը, Տաքացավ հոգիս…

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ Մինասի նախապատմությունը բոլոր իսկական արվեստագետների նախապատմությունների նման երկար է ու տառապալից, որովհետև այն դժվարին ճանապարհորդություն էր դեպի ճանաչումն ու արվեստի նոր հաղթանակ։ Նա եկավ…

ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ Մինասի նախապատմությունը բոլոր իսկական արվեստագետների նախապատմությունների նման երկար է ու տառապալից, որովհետև այն դժվարին ճանապարհորդություն էր դեպի ճանաչումն ու արվեստի նոր հաղթանակ։ Նա եկավ…

որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն ։ ԳԵՂԱՆԿԱՐ Գույնը նրա տարերքն էր։ Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը ․․․ Ամենաարտահայտիչը հենց ինքն է բնութագրում իր…

որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն ։ ԳԵՂԱՆԿԱՐ Գույնը նրա տարերքն էր։ Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը ․․․ Ամենաարտահայտիչը հենց ինքն է բնութագրում իր…

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ջաջուռյան պատկերաշարը։ « Ջաջուռը, Հայաստանն ինձ համար բարություն են, կամք , և ես նրանց հետ վարվում եմ այնպես, ինչպես իմ խղճի…

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ջաջուռյան պատկերաշարը։ « Ջաջուռը, Հայաստանն ինձ համար բարություն են, կամք , և ես նրանց հետ վարվում եմ այնպես, ինչպես իմ խղճի…

<<Ջաջուռ>> բնանկարը սինթեզն է այն առավել արժեքավորի, որ նկարիչը ձեռք է բերել բնությունը պատկերող իր բազմաթիվ կտավներում։ Ասում են ՝ եթե Մինասը նկարած լիներ միայն…

<<Ջաջուռ>> բնանկարը սինթեզն է այն առավել արժեքավորի, որ նկարիչը ձեռք է բերել բնությունը պատկերող իր բազմաթիվ կտավներում։ Ասում են ՝ եթե Մինասը նկարած լիներ միայն…

Շատ տարբեր են նրա ստեղծած դիմանկարները։ Մարդկանց պատկերել է սիմվոլիզմի հասնող հնչողությամբ։ Այստեղ նա մենակ է մնում իր ներքին անհանգստությունների հետ։ Սա միակ ժանրն է,…

Շատ տարբեր են նրա ստեղծած դիմանկարները։ Մարդկանց պատկերել է սիմվոլիզմի հասնող հնչողությամբ։ Այստեղ նա մենակ է մնում իր ներքին անհանգստությունների հետ։ Սա միակ ժանրն է,…

1960 թվականին անհատական ցուցահանդեսից հետո նրա արվեստի մասին կարծիքները հակասական էին։ Որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին, մյուսները գիտեին, որ կա նկարիչ ով ուն…

1960 թվականին անհատական ցուցահանդեսից հետո նրա արվեստի մասին կարծիքները հակասական էին։ Որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին, մյուսները գիտեին, որ կա նկարիչ ով ուն…

երկնագույն, լազուրից ՝ սև, բաց դեղինից ՝ կարմիր, բոլոր կարմիր տոները տեղ երը ը զիջոմ են մոխրագույնին և շագանակագույնին ՝ ստեղծելով գունային հետքեր և հարթություններ։…

երկնագույն, լազուրից ՝ սև, բաց դեղինից ՝ կարմիր, բոլոր կարմիր տոները տեղ երը ը զիջոմ են մոխրագույնին և շագանակագույնին ՝ ստեղծելով գունային հետքեր և հարթություններ։…

1971թ ․ հրդեհը խորը ցնցում էր Մինասի համար , մեծ ողբերգություն , նկարիչը պատրաստվում էր Փարիզում կայանալիք անհատական ցուցահանդեսին։ Արվեստանոցում հավաքել էր իր լավագույն գործերը…

1971թ ․ հրդեհը խորը ցնցում էր Մինասի համար , մեծ ողբերգություն , նկարիչը պատրաստվում էր Փարիզում կայանալիք անհատական ցուցահանդեսին։ Արվեստանոցում հավաքել էր իր լավագույն գործերը…

ԳԾԱՆԿԱՐ Մինաս -գ ծանկար չ ի բացահայտումը տեղի ունեցավ 1975թ ․ ՝ նրա ՝ հետմահու ցուցահանդեսի ժամանակ , երբ պարզ դարձավ, որ նրա գծանկարները սերտորեն…

ԳԾԱՆԿԱՐ Մինաս -գ ծանկար չ ի բացահայտումը տեղի ունեցավ 1975թ ․ ՝ նրա ՝ հետմահու ցուցահանդեսի ժամանակ , երբ պարզ դարձավ, որ նրա գծանկարները սերտորեն…

գիշերը, շատ արագ։ Հոգևոր ընդհանրության և մարդկային գեղեցիկ հարաբերությունների, մարդկային փոխադարձ վստահության շնչով են լցված <<Գայանեի դիմանկարը>> և <<Երկուսով>> նկարները։ Կան շատ ճեպանկարներ, որոնցում երևում…

գիշերը, շատ արագ։ Հոգևոր ընդհանրության և մարդկային գեղեցիկ հարաբերությունների, մարդկային փոխադարձ վստահության շնչով են լցված <<Գայանեի դիմանկարը>> և <<Երկուսով>> նկարները։ Կան շատ ճեպանկարներ, որոնցում երևում…

Նկարիչն իր գծանկարները ստորագրում էր միայն այն ժամանակ, երբ գտնում էր, որ նրանք արժեն դրան։ Գծանկարչական աշխատանքներից են՝ « Իմ մայրը » , « Պատշգամբում…

Նկարիչն իր գծանկարները ստորագրում էր միայն այն ժամանակ, երբ գտնում էր, որ նրանք արժեն դրան։ Գծանկարչական աշխատանքներից են՝ « Իմ մայրը » , « Պատշգամբում…

ԲԵՄԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ 1962թ ․ Մինասը անսպասելիորեն անդրադառնում է թատերական նկարչությանը։ Դա երևի թե պայմանավորված էր նրանով, որ 60- ականներին նոր շունչ էր ստացել թատերական արվեստը…

ԲԵՄԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ 1962թ ․ Մինասը անսպասելիորեն անդրադառնում է թատերական նկարչությանը։ Դա երևի թե պայմանավորված էր նրանով, որ 60- ականներին նոր շունչ էր ստացել թատերական արվեստը…

Մինասի բեմանկարչության գագաթը դարձավ Ա ․ Խաչատրյանի «Գայանեն»։ Մեր բալետային թատրոնը հեքիաթային գույների նման շքահանդես չէր տեսել։ Հիացած հանդիսատեսը ոտքի էր ելնում, ծափահարում, և այդ…

Մինասի բեմանկարչության գագաթը դարձավ Ա ․ Խաչատրյանի «Գայանեն»։ Մեր բալետային թատրոնը հեքիաթային գույների նման շքահանդես չէր տեսել։ Հիացած հանդիսատեսը ոտքի էր ելնում, ծափահարում, և այդ…

«Գայանե» բալետի նոր, իմ երաժշտությանը համահունչ նկարչական ձևավորումը։ Ա. Խաչատրյան Երաժշտական և դրամատիկ թատրոնը հիանալի բեմ դարձավ՝ արտահայտելու նոր գեղարվեստական մտածողություն։ Բեմը նոր հնարավորություններ բացեց…

«Գայանե» բալետի նոր, իմ երաժշտությանը համահունչ նկարչական ձևավորումը։ Ա. Խաչատրյան Երաժշտական և դրամատիկ թատրոնը հիանալի բեմ դարձավ՝ արտահայտելու նոր գեղարվեստական մտածողություն։ Բեմը նոր հնարավորություններ բացեց…

ՈՐՄՆԱՆԿԱՐ Որմնանկարչությունը նորահայտ երևույթ էր արդի հայկական կերպարվեստում։ Մինասի ստեղծագործության այդ ճյուղը արագ ծաղկեց իր կյանքի վերջին չորս տարում։ Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-1974…

ՈՐՄՆԱՆԿԱՐ Որմնանկարչությունը նորահայտ երևույթ էր արդի հայկական կերպարվեստում։ Մինասի ստեղծագործության այդ ճյուղը արագ ծաղկեց իր կյանքի վերջին չորս տարում։ Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-1974…

· « Էլեկտրասարք » գործարանում գտնվում են Մինասի 4 որմնանկարները ( « Թորոս Ռոսլինի ծնունդը » , « Երկանք » , « Գորգ են գործու…

· « Էլեկտրասարք » գործարանում գտնվում են Մինասի 4 որմնանկարները ( « Թորոս Ռոսլինի ծնունդը » , « Երկանք » , « Գորգ են գործու…

Մինաս Ավետիսյան

Մինաս Ավետիսյան

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ Դասի սկզբում ակտիվ հարցումներով վերհիշում են նկարչի կյանքն ու ստեղծագործությունները։ Հետո ուսուցիչը ներկայացնում է նկարչի ամենահայտնի նկարներից , և երեխաները փորձում են արտանկարել։

ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ Դասի սկզբում ակտիվ հարցումներով վերհիշում են նկարչի կյանքն ու ստեղծագործությունները։ Հետո ուսուցիչը ներկայացնում է նկարչի ամենահայտնի նկարներից , և երեխաները փորձում են արտանկարել։

Այս փուլը կարող է ունենալ լրացուցիչ դասաժամ, որի ժամանակ երեխաները կ աշխատե ն տարբեր նյութերով և կ ստեղծեն ավելի շատ նկարներ։

Այս փուլը կարող է ունենալ լրացուցիչ դասաժամ, որի ժամանակ երեխաները կ աշխատե ն տարբեր նյութերով և կ ստեղծեն ավելի շատ նկարներ։

Մինաս Ավետիսյան

Մինաս Ավետիսյան

Մինաս Ավետիսյան

Մինաս Ավետիսյան

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ Այս փուլում երեխաներին տրվում է ազատ ստեղծագործելու հնարավորություն՝ փորձելով վերարտադրել արդեն ծանոթ նկարչի ոճը, գույները, մտածողությունը, հույզերը։ Այս փուլը ևս իր շարունակությունը կարող…

ԵՐՐՈՐԴ ՓՈՒԼ Այս փուլում երեխաներին տրվում է ազատ ստեղծագործելու հնարավորություն՝ փորձելով վերարտադրել արդեն ծանոթ նկարչի ոճը, գույները, մտածողությունը, հույզերը։ Այս փուլը ևս իր շարունակությունը կարող…

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Երեխան նկարում է, որովհետև չի կարող չնկարել , և սա է մա ն կան ստեղծագործ ելու ամենամեծ առանձնահատկությունը։ Այստեղ նա հավասար վում է մեծանուն…

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Երեխան նկարում է, որովհետև չի կարող չնկարել , և սա է մա ն կան ստեղծագործ ելու ամենամեծ առանձնահատկությունը։ Այստեղ նա հավասար վում է մեծանուն…

․ Աշակերտի ճանաչողական ակտիվության բարձրացում: ․ Աշակերտի ինքնագործունեության խթանում: ․ Աշակերտի ազգային արժանապատվության գիտակցում: ․ Ստեղծագործական մտածելակերպի զարգացում: ․ Գեղագիտական բարձր չափանիշների ձևավորում: ․ Աշակերտի…

․ Աշակերտի ճանաչողական ակտիվության բարձրացում: ․ Աշակերտի ինքնագործունեության խթանում: ․ Աշակերտի ազգային արժանապատվության գիտակցում: ․ Ստեղծագործական մտածելակերպի զարգացում: ․ Գեղագիտական բարձր չափանիշների ձևավորում: ․ Աշակերտի…

Aabj788 ՖԻԼՄ՝ «ԻՄ ԽԻՂՃՆ ԻՄ ՆԿԱՐՆԵՐՆ ԵՆ» /ՌԵԺ

Aabj788 ՖԻԼՄ՝ «ԻՄ ԽԻՂՃՆ ԻՄ ՆԿԱՐՆԵՐՆ ԵՆ» /ՌԵԺ
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
14.05.2020