Քաղաքացիական հասարակություն

  • pptx
  • 28.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Քաղաքացիական հասարակություն.pptx

Քաղաքացիական հասարակություն

Ս. Հովսեփյան.շՈՂակաթի միջնակարգ դպրոց.

Քաղաքացիական հասարակությունը անկախ քաղաքացիների ինքնակառավարման և կամավոր ասոցիացիաների և կազմակերպությունների ձևավորման ոլորտ է, որը կախում չունի պետական իշխանության անմիջական միջամտությունից և ինքնակամ կանոնակարգումից:

 Հասարակությունը և մարդը

Դ. Իստոնի դասական մոդելի համաձայն քաղաքացիական հասարակությունը հանդես  է գալիս որպես հասարակության պահանջների ֆիլտր և աջակցում է նրան քաղաքական համակարգում: Ձևավորված քաղաքացիական հասարակությունը հանդիսանում է իրավական պետության կառուցման կարևորագույն նախապայմաններից և նրա լիիրավ գործընկերը: Օրինակ Լիտվայի 1992թ.ի Սահմանադրության մեջ ամրագրված է բաց, արդար, հարմոնիկ քաղաքացիական հասարակության և իրավական պետության ձևավորման ձգտումը: 1993թ.ի Ռուսաստանի Սահմանադրության մեջ «քաղաքացիական հասարակություն» տերմինն ընդհանրապես չի հիշատակվում, իսկ նրա բոլոր ինստիտուտներից ամբողջ դաշնային օրենսդրության մեջ գործում է միայն փաստաբանական ինստիտուտը: Քաղաքացիական հասարակությունը նաև կարելի է սահմանել որպես ոչ քաղաքական հարաբերությունների ամբողջություն, այսինքն`   հասարակական հարաբերությունները իշխանական-պետական կառուցվածքից դուրս, բայց ոչ պետության սահմաններից դուրս:

Քաղաքացիական հասարակության գոյության նշանները

Հասարակությունում արտադրության միջոցների ազատ տնօրինողների առկայությունը, 
Զարգացող ժողովրդավարությունը, 
Քաղաքացիների իրավական պաշտպանվածությունը,  
Քաղաքացիական մշակույթի որոշակի մակարդակը,
Բնակչության կրթության բարձր մակարդակը, 
Մարդու իրավունքների և ազատությունների առավել ամբողջական ապահովումը,
Ինքնակառավարումը, 
Հասարակության կառուցվածքի և տարբեր մարդկանց միջև մրցակցության առկայությունը, 
Հասարակական կարծիքի ազատ ձևավորումը և բազմակարծությունը, 
Պետության ուժեղ սոցիալական քաղաքականությունը, 
Բազմաշերտ տնտեսությունը, 
Հասարակության մեջ միջին խավի գերակշիռ մաս կազմելը:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ