Հանդուրժողականություն
Оценка 4.7

Հանդուրժողականություն

Оценка 4.7
docx
28.05.2020
Հանդուրժողականություն
Հանդուրժողականություն.docx

Հանդուրժողականությունտոլեռանտությունհանդուրժել (լատ.՝ tolerantia, համբերություն, համբերատարություն, դժվարությունների ինքնակամ ընդունում), սոցիոլոգիական տերմին, այլ աշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն: Հանդուրժողականությունը ձեռնպահ լինել չէ, անտարբերություն չէ, համաձայն լինել չէ, ներողամտություն չէ, հարմարվողականություն չէ: Միաժամանակ չի նշանակում ընդօրինակել խորթ աշխարհայացքը կամ կենսակերպը: Հանդուրժողականություն նշանակում է ուրիշին իր սեփական աշխարհայացքով ապրելու իրավունք վերապահել: Դա չի նշանակում լռել, այլ նշանակում է մեր էությանը խորթ վարքըտարակարծությունը, այլ անձի ազատությունները հարգելով հանդերձ կարծիք արտահայտել, փորձել համոզել վերանայել տեսակետները, սակայն ստիպել, անզուսպ պայքարել կնշանակի անհանդուրժողականություն ցուցաբերել.

ՄԱԿ-ի կանոնադրություն, միջազգային պայմանագիր հաստատված Միավորված ազգերի կազմակերպության միջկառավարական կազմակերպության կողմից[1], ՄԱԿ-ի կանոնադրությունը հաստատվել է Սան Ֆրանցիսկոյի կոնֆերանսում, որը տևել է 1945 թվականի ապրիլից մինչև հունիս, ստորագրվել է 1945 թվականի հունիսի 26-ին՝ 51 պետությունների ներկայացուցիչների կողմից (Ավստրալիա, Արգենտինա, Բելառուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Բելգիա, Բոլիվիա, Բրազիլիա, Միացյալ Թագավորություն, Վենեսուելա, Հայիթի, Գվատեմալա, Հոնդուրաս, Հունաստան, Դանիա, Դոմինիկյան Հանրապետություն, Եգիպտոս, Հնդկաստան, Իրաք, Իրան, Կանադա, Թայվան, Կոլումբիա, Կոստա Ռիկա, Կուբա, Լիբերիա, Լիբանան, Լյուքսեմբուրգ, Մեքսիկա, Նիդերլանդներ, Նիկարագուա, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Պանամա, Պարագվայ, Պերու, Սալվադոր, Սաուդյան Արաբիա, Սիրիա, ԽՍՀՄ, ԱՄՆ, Թուրքիա, Ուկրաինական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, Ուրուգվայ, Ֆիլիպիններ, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Չիլի, Էկվադոր, Եթովպիա, Հարավսլավիա և Հարավաֆրիկյան Միություն), ուժի մեջ է մտել հոկտեմբերի 24-ինորը և նշվում է որպես ՄԱԿ-ի օր[3][4]:

Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992 թվականի մարտ 2-ից (Գլխավոր ասամբլեայի 46/227 բանաձև)[5]:

ՄԱԿ-ի Կանոնադրությունը հիմնադիր փաստաթուղթ է, որով ղեկավարվում են նրա բոլոր ձեռնարկումները: ՄԱԿ-ի կանոնադրությունն այն ուղենիշների ամբողջությունն է, որոնցով առաջնորդվում է իր աշխատանքների ժամանակ: Այն պարզաբանում է յուրաքանչյուր անդամ երկրի իրավունքները, պարտականությունները և անելիքները առաջադրված նպատակներին հասնելու համար: Երբ երկիրը դառնում է ՄԱԿ-ի անդամ, ընդունում է կանոնադրության կանոններն ու նպատակները:

Այլ տեսակետների նկատմամբ համբերատար վերաբերմունք

Մի շարք մշակույթներում «հանդուրժողականություն» հասկացությունը օգտագործվում է որպես «համբերատարություն» հասկացության հոմանիշ։ Լայն իմաստով հանդուրժողականությունը հանդես է գալիս որպես սոցիալական հարմարում, այսինքն համբերատարություն, այլ մարդկանց վարքիսովորույթների, կենսակերպիհավատալիքների, կարծիքներիգաղափարներիազգությանսեռիռասայի նկատմամբ։

Սակայն, չնայած այն հանգամանքին, որ հանդուրժողականությունը շատ հաճախ նույնացվում է համբերատարությանը, նրանց միջև կան նաև էական տարբերություններ։ Հանդուրժողականության արժեքային ներուժը հասկանալու համար պետք է այն տարբերել համբերատարությունից։ Համբերատարությունը ավանդաբար ընկալվել է որպես այլ կարծիքների նկատմամբ ներողամիտ վերաբերմունք, մինչդեռ հանդուրժողականությունը ենթադրում է ոչ թե ներողամտություն, այլ բարյացակամություն, երկխոսություն և համագործակցության պատրաստակամություն։ Օրինակ, մոր վերաբերմունքը երեխայի անհանգիստ վարքի նկատմամբ համբերատարություն է, ոչ թե հանդուժողականություն: Իսկ, եթե երեխան ինչ-որ բան չի սիրում ուտել (օրինակ, ճաշի միջի սոխը), ապա մայրը, որքան էլ համամիտ չէ, այնուամենայնիվ հանդուրժողականություն է դրսևորում փորձելով բացատրել, սակայն ոչ ստիպել:

Բոլոր մշակույթների և ճանաչողական կողմնորոշումների իրավահավասարություն]

Համաշխարհայնացման պայմաններում համդուրժողականությունը քաղաքակիրթ փոխզիջման նորմ է միմյանց հետ մրցակցող մշակույթների միջև և ապահովում է բազմազանության գոյությունը։ Որպես սոցիալական արժեք՝ այն առաջանում է սոցիոմշակութային տարածությունում և իրականացնում է մշակութապահպան գործառույթ՝ պահպանելով խմբի, էթնոսի, հասարակության մշակութային արժեքներն ու փորձը։

Մետաֆիզիկական, կրոնական և գաղափարախոսական այլընտրանքների հանդուրժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհայնացման արևմտյան նախագծի պարադոքսներից մեկն այն էր, որ մի կողմից Արևմուտքի երկրների ներսում ղեկավարվում են հանդուրժողականության, ժողովրդավարության և բազմակարծության սկզբունքներով, իսկ մյուս կողմից՝ ոչ արևմտյան երկրների հետ փոխհարաբերություններում գերիշխանության և անհանդուրժողականության սկզբունքներով։

Այլ տեսակետների նկատմամբ հարգանք

Հանդուրժողականությունը երկխոսության կարողություն է, որը ձեռք է բերվում աշխարհի և ինքնաճանաչողության գործընթացում և հնարավոր է միայն «Ուրիշի» առկայության դեպքում։ Այն պարագայում հանդուրժողականությունը հանդես է գալիս որպես «Ուրիշի» նկատմամբ հարգանք։ Արժեքաբանական տեսանկյունից հանդուրժողականությունը հանդես է գալիս «Ես»-ի և «Ուրիշ»-ի՝ որպես համընդհանուր արժեքների հավասարության ընդունում։

Հանդուրժողականության միջազգային օր

Հասարակության ուշադրությունը անհանդուրժողականության և դրանից բխող բռնության վտանգների վրա հրավիրելու, հանդուրժողականությունը խրախուսելու և նրա ոգով հասարակությանը դաստիարակելու նպատակով 1995 թվականի նոյեմբերի 16-ը ՅՈՒՆԵՍԿՈ-ն հռչակվել է հանդուրժողականության միջազգային օր


 

Скачано с www.znanio.ru

Հանդուրժողականություն , տոլեռանտություն , հանդուրժել ( լատ. ՝ tolerantia , համբերություն, համբերատարություն, դժվարությունների ինքնակամ ընդունում), սոցիոլոգիական տերմին, այլ աշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն: Հանդուրժողականությունը ձեռնպահ լինել…

Հանդուրժողականություն , տոլեռանտություն , հանդուրժել ( լատ. ՝ tolerantia , համբերություն, համբերատարություն, դժվարությունների ինքնակամ ընդունում), սոցիոլոգիական տերմին, այլ աշխարհայացքի հետ հարմարվելու կարողություն: Հանդուրժողականությունը ձեռնպահ լինել…

Մի շարք մշակույթներում « հանդուրժողականություն » հասկացությունը օգտագործվում է որպես « համբերատարություն » հասկացության հոմանիշ։ Լայն իմաստով հանդուրժողականությունը հանդես է գալիս որպես սոցիալական հարմարում ,…

Մի շարք մշակույթներում « հանդուրժողականություն » հասկացությունը օգտագործվում է որպես « համբերատարություն » հասկացության հոմանիշ։ Լայն իմաստով հանդուրժողականությունը հանդես է գալիս որպես սոցիալական հարմարում ,…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
28.05.2020