Ազգ
Оценка 4.9

Ազգ

Оценка 4.9
docx
28.05.2020
Ազգ
Ազգը.docx

ԱզգԱ«

http://surbzoravor.am/images/post/2017-06/azg-haskacutyan-masin-383.jpg

Ի՞նչ է ազգը, ինչպե՞ս սահմանել «ազգ» հասկացությունը:

«Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն, մշակույթն ունեցող մարդկանց հավաքականությունն է, որում առկա է ազգային ինքնության կամ պատկանելության գիտակցությունը: Այս սահմանման մեջ նշված հատկություններից որևէ մեկի կամ մի քանիսի բացակայությունը, սակայն, ամբողջովին չի ջնջում կամ բացառում ազգային պատկանելության իրավունքը, այլ տվյալ բանաձևման համապատասխան` այդ պատկանելության թերի լինելն է մատնանշում: Մակերեսային ընկալումով` ազգային պատկանելությունը կապվում է սոսկ էթնիկական ծագման հետ, սակայն այդ պատկանելությունն ամբողջական է դառնում միայն վերը թվարկված հատկությունների առկայությամբ:

Մեկ այլ դիրքորոշմամբ` ազգը ոչ թե էթնիկական նույն ծագումն ունեցող ժողովուրդն է, այլ այն մարդկանց համախմբումը, ովքեր միևնույն հայրենիքն ունեն, նույն մշակութային արժեքների կրողներն են հանդիսանում և իրենց համարում են որպես այդպիսին: Այս դիրքորոշման մեջ առանձնակի չի կարևորվում էթնիկական ծագման, լեզվի գործոնը, և առաջնային է համարվում պատկանելության զգացման, գիտակցության կարևորությունը:

Հիշատակյալ երկու դիրքորոշումների դրսևորումները կարող ենք տեսնել տարբեր ժողովուրդների օրինակով: Հայ ժողովուրդը ծագում է էթնիկական նույն արմատից, դարեր շարունակ ունեցել է իր պատմական հայրենիքը, լեզուն, ուրույն մշակույթը: Այսօր հատկապես Հայոց Ցեղասպանության պատճառով հայ ազգը կորցրել է իր հայրենի երկրի մեծ մասը, սփռվել աշխարհով մեկ: Տարբեր երկրներում բնակություն հաստատած հայերի սերունդները դժվարանում են խոսել կամ այլևս չեն խոսում հայերեն, առավել կրողն են նաև այլ ազգերի մշակույթի, կենսակերպի: Այս իրավիճակում Սփյուռքում Հայ Առաքելական Եկեղեցին իրականացնում է նաև հայապահպանության առաքելություն` ջանքեր ներդնելով հայ հոգևոր-մշակութային, ազգային արժեքներին հաղորդ դարձնելու հայորդիներին, ազգային ինքնության գիտակցությունն ամրապնդելու:

Ցեղասպանության ընթացքում և դրան հաջորդած տարիներին բազմաթիվ հայեր բռնի կրոնափոխ եղան, որոնցից շատերը, սակայն, պահպանեցին ազգային ինքնության հիշողությունը և այն փոխանցեցին նաև իրենց արդեն այլակրոն սերունդներին: Կրոնափոխ հայերի մի մասն էլ բոլորովին կորցրեց ազգային պատկանելության գիտակցումը: Այսպիսի իրավիճակում հայտնված հայերից շատերը, սակայն, այսօր վերագտնում են իրենց անցյալի ուղիները և բարձրաձայնում ազգային պատկանելության մասին: Այսպիսով, հայ ժողովրդի օրինակը ցույց է տալիս, որ «ազգ» հասկացության ամբողջական դրսևորումից զատ նաև եղել են այդ հասկացության մեջ կարևոր համարվող լեզվի, հայրենիքի, կրոնական պատկանելության հատկությունների բացակայությունները, ինչը, այնուամենայնիվ, ամբողջովին չի զրկում «ազգ» հասկացության շրջագծում լինելու իրողությունից:

«Ազգ» հասկացության սահմանման վերոնշյալ երկրորդ դիրքորոշման օրինակ են Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը, ինչպես նաև հայ ժողովրդի պատմական անցյալում հայության մեջ ընդգրկված և հայացած նշանավոր գործիչները: Միացյալ Նահանգների ժողովուրդը կազմված է էթնիկական տարբեր պատկանելության անձերից` անգլիացիներ, ֆրանսիացիներ, աֆրոամերիկացիներ, իսպանացիներ, չինացիներ, բնիկ հնդկացիներ, հայեր և այլն: Ամերիկայի քաղաքացիներ հանդիսացող և Միացյալ Նահանգներն իրենց հայրենիքը համարող, այդ երկրի մշակութային արժեքները, կենսակերպը կրող անձերի հավաքականությունը համարվում է Ամերիկայի ժողովուրդը, որի համար պաշտոնապես գործածվում է «ամերիկյան ժողովուրդ» կամ «ամերիկյան ազգ» հասկացությունը:

Այսպես նաև հայոց պատմության մեջ արձանագրված թագավորական տոհմեր ու նախարարական տներ ներկայացնում են տարբեր էթնիկական ծագմամբ Հայաստան եկած և հայացած, այսինքն` Հայաստանն իբրև հայրենիք ընդունած, հայոց հոգևոր-ազգային արժեքները որդեգրած, ազգային պատկանելությամբ կողմնորոշված անձերին: Հայ ժողովուրդն էթնիկական ծագումնաբանությամբ սերում է Հայկ Նահապետից և նրա սերունդներից: Սակայն հայոց Արշակունյաց թագավորական տոհմը պարսկական ծագում ունի, Մամիկոնյան նախարարական տոհմը, որից սերել է և մեր ազգային-եկեղեցական մեծագույն սրբերից Վարդան Մամիկոնյանը, չինական ծագում ունի, Արծրունիները` ասորական և այլն:

Ընդհանուր իմաստով մարդկության էթնիկականությունն աստվածաշնչյան, կրոնական ընկալումով, բոլոր ժողովուրդների սկզբնավորմանն անդրադարձով գնում է դեպի ընդհանրություն` ջրհեղեղից հետո Նոյի որդիներից առաջացած լինելով (Ծննդ. 7.23, 9.1, 10.32), իսկ ծագումնաբանական իմաստով նրանցից ավելի վեր գնալով` հասնում ենք մարդկության նախածնողներին` Ադամին ու Եվային, ովքեր ստեղծվել են Աստծո կողմից (Ծննդ. 1.26-27, 2.7, 18, 21-23):

 

Ազգ հասկացությունը կամ ազգային պատկանելությունը ենթադրո՞ւմ են ժողովրդի ստեղծած մշակույթի, նրա ժառանգության միայն մի մասի կրում կամ ժողովրդի պատմության ոչ ամբողջական ընդունումԺողովրդի արժեքների, պատմության հանդեպ ընտրողական վերաբերմունքը կամ դրանց անտեսումը խափանո՞ւմ է ազգային պատկանելությունը:

Որևէ ազգին պատկանելությունը ենթադրում է այդ ազգի ստեղծած կամ կերտած արժեքների ամբողջական ընդունում, այդ արժեքների ժառանգորդը լինելու գիտակցության առկայություն: Քրիստոնյա ժողովրդի կողմից ճիշտ մոտեցում չի լինի բացարձակապես մերժումը հեթանոսական շրջանի ստեղծագործությունների, իսկ եթե առկա է մերժում, ապա դա ոչ թե մշակույթին, այլ քրիստոնեության կողմից անընդունելի և սխալ գաղափարներին ու ավանդույթներին է վերաբերում, որոնցից է, օրինակ, կռապաշտությունը:

Մովսես Խորենացին բանահյուսության գեղեցիկ նմուշներ է համարում հեթանոս հայերի ստեղծագործությունները, հիանում հեթանոսական թագավորների քաջությամբ: Քրիստոնյա հայը երբեք չի մերժում իր նախահայր Հայկին և հպարտ է իր նահապետով ու նրա զավակներով, որոնցից սերել է հայ ազգը: Անցյալի արժևորման հորդորելով` եկեղեցական ընդհանրական Հայրերից Սուրբ Բարսեղ Կեսարացին մեծապես օգտակար է համարում հեթանոսական մտածողների, փիլիսոփաների, նշանավոր գործիչների աշխատություններին, կենսագրություններին ծանոթանալը: Նմանապես և նոր ժամանակաշրջանում առաջադիմական կրոնի արժեքները, դրանց հովանու ներքո ստեղծված գրական-մշակութային ստեղծագործությունները պետք է նույնպես ընդունվեն ազգի ներկայացուցչի կողմից:

Էթնոհոգեբանության մեջ համապատասխան հիմնավորումներով արտահայտվել են հետևյալ հասկացությունները` կատարյալ էթնոկիր, լրիվ էթնոկիր, մասնակի էթնոկիր, ձևական էթնոկիր, զրոյական էթնոկիր: Այս ձևակերպումներն արդեն բացահայտում են ազգային պատկանելության լրիվ, մասնակի կամ ձևական իրողությունը, որը փաստացիորեն հանդիպում է կյանքում:

           

Ազգի կամ ժողովրդի մասին խոսելիս կարելի է նմանություն տեսնել անհատի հատկությունների հետ, քանի որ մարդը ևս այլ մարդկանցից տարբերվում է իր կերտվածքով, ուսումով, դաստիարակությամբ, հավատալիքով և այլնԱզգության վերաբերյալ կա՞ն նման բնորոշումներ կամ սահմանումներ, որոնք առավել հստակեցնում են մի ժողովրդին մյուս ժողովուրդներից տարբերող հատկանիշները:

Ազգության բնորոշման վերաբերյալ բավականին հետաքրքրական հոդված է հրապարակել Լևոն Շանթը` «Ի՞նչ է ազգությունը» վերնագրով, 1923 թ. Բոստոնում հրատարակվող «Հայրենիք» ամսագրում (Լ. տարի, թիւ 3, յունուար): Նրա դատողություններն ու մտքերը հատվածաբար ներկայացնում ենք ստորև:

Լեզու, կրոն, հայրենիք, պետություն, ամեն մեկը սոսկ առանձին վերցրած, անկարող է մի ժողովրդին մյուս ժողովուրդներից զատել ամեն պայմանների մեջ, ամեն դեպքի համար, թեև դրանցից ամեն մեկը առաջնակարգ կարևորություն ունեցող հատկություն է` մի ժողովրդին այլ ժողովուրդներից տարբերող:

Ապրող թե անկենդան մարմինը, ինչպես և ամեն ընկերական հաստատություն ու երևույթ սահմանելու համար պետք է վերցնենք իր բոլոր էական հատկությունների գումարը միասին:

Որոշ ցեղային ծագում ու խառնուրդ ներկայացնող, որոշ աշխարհագրական միջավայրի մեջ ապրող, որոշ պատմական անցյալի ու ներկայի տեր, որոշ ֆիզիկական ու հոգեկան կազմով, որոշ աշխատանքներ, աշխատելու եղանակ, վարք ու բարք ու սովորություններ ունեցող, որոշ կրոնական ըմբռնումներով ու պաշտամունքով, որոշ պետական ձևով ու կազմով, որոշ լեզվով և որոշ հոգեկան ստեղծագործությունների ժառանգորդը եղող մի ժողովուրդ բոլորվին տարբեր և ուրույն էություն է իր նման ուրիշ էությունների հանդեպ:

Ճիշտ այնպես, ինչպես որ մարդկային մի էակ ուրույն մարդկային միություն է` տարբեր մյուս մարդկային արարածներից իր ծննդով, իր արդեն ապրած կյանքով, իր մեծացած միջավայրով, ստացած կրթությամբ, իր ֆիզիկական ու հոգեկան խառնվածքով, իր խոսվածքով, իր գործունեությամբ ու ստեղծագործություններով: Այս բոլորը, երբ միասին ենք վերցնում, մարդը դադարում է պարզ միավոր լինելուց միլիոնավորների թվի մեջ և դառնում է մի անհատ, մե՛կ հատիկ, բացառիկ իր նմանների ծովի մեջ: Այդ բոլոր հատկությունների և իրողությունների գումարն է, որ կազմում է որևէ մարդու անհատականությունը: Այդպես էլ որևէ ժողովրդի առանձնահատուկ բոլոր բնական և մշակութային տվյալների գումարն է, որ կազմում է ժողովրդի անհատականությունը:

Ժողովուրդների համար «անհատական» բառի փոխարեն սովորաբար գործածում ենք «ազգային» բառը և ժողովուրդների անհատականությունն անվանում ենք ազգություն: Որով և ստանում ենք հետևյալ պատասխանը.

Մի ժողովրդին այլ ժողովուրդներից զատողն ու առանձնացնողը իր ազգությունն է, և ժողովրդի մասերն ու անհատները իրար կապողը` իր ազգային գծերը: Ժողովրդի անհատականությունը կազմող բոլոր երևույթները` լինեն հիմնական-բնական, թե՛ ստեղծագործական-մշակութային, բոլո՛րն էլ շատ սերտ կերպով կապված ու հյուսված են իրար, իրարից են ծնվում, իրար պայմանավորում, ներգործում են իրար վրա, ուժեղանում են իրարով և իրար ավելի են շեշտում:

Քաղաքակրթության դեպի վեր դիմող ընթացքի հետ հետզհետե շատանում ու շեշտվում են ժողովուրդների տարբերությունները, թեքումները, ճյուղավորումները, ամեն մեկի մասնավոր հակումներն ու մասնավոր զարգացումը. իր ձևի լեզու, այլ ձևի արվեստ, նոր ձևի ըմբռնում, իր տեսակի կրոն, այլ տեսակի պետական կազմ, նոր տեսակի ժողովուրդ: Եվ կամաց-կամաց այն աստիճան են խտանում ու խստանում այդ ազգային գծերը, որ նույնիսկ նույն աշխարհագրական պայմաններն ու նույն զբաղմունքն ու տնտեսական կյանքն ունեցող ժողովուրդներն անգամ խորապես տարբերվում են իրարից, ինչպես հույներն ու փյունիկեցիները:

Համայնական «ես»-ի զգացումը մի՛շտ կա ժողովուրդների մեջ: Բայց այս բոլոր ստեղծագործական աշխատանքի ու արդյունքի ազդեցության տակ այն հասունանում է ու վերածվում ազգային գիտակցության:

Ուրիշ խոսքով` մարդկության ու քաղաքակրթության զարգացման հետ ազգությունն ու ազգայինը ո՛չ թե թուլանում է, հյուծվում է ու մեռնում, ինչպես մեզ հավատացնել են ուզում, այլ ընդհակառակը` քաղաքակրթվելն ու միշտ բարձրին ձգտելը ամենից հիմնական պայմանն է ազգությունների զարգացման, ազգային գծերի ուժեղացման, ազգային գանձերի դիզման ու իր անկախության գնահատման:

Չմոռանա՛նք. ինչպես որ որևէ հասարակության մեջ անհատների բոլոր մեծությունը, արժեքը, իրենց գեղեցկությունը, տաղանդը, առաքինությունը, իրենց բոլոր բույրն ու հրապույրը ո՛չ թե ուրիշների հետ ունեցած նմանության մեջ է, այլ ընդհակառակը` նրանցից ունեցած տարբերության մեջ, իրենց ինքնության, իրենց անհատականության մեջ: Այդպես էլ ժողովուրդները միայն այն չափով արժեք ունեն մարդկության համար, հրապույր ու գեղեցկություն մարդկության առջև, ինչ չափով որ շեշտված ու գրավիչ են իրենց ազգային գծերն ու ընդունակությունները, ինչ չափով որ մեծ է ժողովրդի ազգային կամքը, տաղանդն ու ստեղծագործական ուժը:

Առողջ ու բնական պայմանների մեջ ամեն ժողովուրդ ունի և պետք է որ ունենա իր լրիվ անհատականությունը, այսինքն` ազգությունը կազմող թե՛ հիմնական և թե՛ մշակութային բոլոր երևույթները: Սակայն քիչ չեն այն ժողովուրդները, որոնք պատմական բազմադիմի պատճառներով զրկված են իրենց անհատականությունը կազմող մեկ կամ նույնիսկ մի քանի կողմերից, բայց և այնպես չեն կորցրել բոլորովին իրենց անհատականությունը և ապրում են թերի անհատականությամբ:

Գաղութների անհատականության կորստի կամ պահպանման տեսակետից վճռական են երկու կետ` արյան խառնուրդը և քաղաքակրթության ազդեցությունը: Եթե նոր հայրենիքի մեջ որևէ ժողովուրդ ապրում է առանց տեղական տարրերի հետ ամուսնական կապի մեջ մտնելու և կարողանում է պահել իր մշակութային հաստատությունները, այսինքն` իր պետական մեքենան, կրոնը, լեզուն, կենցաղը, դառնում է գաղութ եվրոպական իմաստով, և իր անհատականությունը մնում է գրեթե անփոփոխ, համենայն դեպս ոչ շատ տարբեր, քան մի երկրի զանազան գավառները:

Այսպիսով, «ժողովուրդ» բառը երկու իմաստ ունի: Առաջինը` ավելի լայն ու անորոշ, նշանակում է անխտիր ամեն տեսակի մարդկային անհատների համախմբում և համազոր է «ամբոխ», «բազմություն», «բնակչություն» բառերին: Երկորդ իմաստը` ավելի նեղ ու որոշ, արտահայտում է ամբողջությունը միևնույն ազգության պատկանող բոլոր անհատների և համազոր է «ազգ» բառին:

Ազգը իր անհատականությունն ունեցող ժողովուրդն է, այսինքն` ազգային գծերով ու ազգային քաղաքակրթությամբ իրար կապված անհատների ամբողջությունը: «Ազգ» բառն ինքը, որ «տեսակ» իմաստն ունի, իր հին իմաստով ընտանիք է նշանակում, ինչպես և մնացել է մինչև հիմա «ազգական» ու «ազգանուն» բառերի մեջ: «Ազգդ ի՞նչ է» նշանակում է ընտանիքիդ անունն ի՞նչ է, ինչեա՞ն ես: Եվ այն շատ պարզ պատճառով, որ ազգը մեծացած, ճյուղավորված, ժողովուրդ դարձած ընտանիքն է կամ այդպես է ըմբռնված:

 

Այլ ձևակերպումներով ինչպե՞ս են տարբերակվում «ազգ» և «ժողովուրդ» հասկացությունները, և կամ ինչո՞վ են տարբերվում ազգը և ժողովուրդը:     

«Ազգ» և «ժողովուրդ» բառերը հաճախ գործածվում են իբրև հոմանիշներ, քանի որ և՛ ազգը, և՛ ժողովուրդը երկուսն էլ ներկայացնում են մարդկանց հավաքականությունը` նույն էթնոսի պատկանող, նույն ինքնությունը, մշակութային արժեքներն ունեցող: Սակայն երբեմն «ժողովուրդ» ասելով` նկատի է առնվում նաև էթնիկական նույն սկզբնավորումը չունեցող մարդկանց հավաքականությունը: Սույն սահմանման պարագայում պետք է նկատի ունենալ, որ էթնոսի պատկանելությունը, ինչպես սկզբում նշվեց, կարող է պայմանական նշանակություն ունենալ:

«Ազգ» բառը ծագում է լատիներեն «natio» բառից, որը ծնունդ, սկիզբ, իմաստն ունի: Այստեղից էլ` «nation» բառը, որը նշանակում է ազգ, ինչպես նաև այս հասկացության ծագումնաբանական բուն նշանակությունն արտահայտող ֆրանսերեն «naՏtre»բառը, որը նշանակում է ծնվել: «Ազգ» հասկացությունն արտահայտում է առավելաբար կազմակերպված ժողովրդի` պետությամբ, պետական կառուցվածքով ու կառույցներով, հասարակական-քաղաքացիական ինքնագիտակցությամբ: Պետության առկայությունը, սակայն, պարտադիր չէ ազգի տվյալ բնորոշման համար, եթե կան ազգային կառույցների կազմակերպվածության դրսևորումները, ազգային բարձր ինքնագիտակցություն, ինչպես օրինակ` այսօր իրենց պատմական հայրենիքը կորցրած կամ պետություն չունեցող ազգերի պարագայում, որոնցից են ղպտիները, ասորիները և այլք:

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են իրենց նշանակությամբ և օգտագործվում են որպես այդպիսիք: Ներկայումս, սակայն, լայն իմաստով, ինչպես նաև դիվանագիտական նշանակությամբ «ազգ» հասկացությունը մատնանշում է հիմնականում պետական հստակ կառուցվածք ունեցող ժողովուրդներին, ինչի վառ վկայությունն աշխարհի տարբեր պետությունների համախմբումով կազմված Միացյալ Ազգերի Կազմակերպությունն է, որի անվան մեջ «ազգ» բառը հիմնականում պետության ցուցիչի հատկանշմամբ է գործածված:

 

Ազգային պատկանելության գիտակցության բացակայությամբ կարո՞ղ է անհատը ազգի ներկայացուցիչ համարվել:

Ազգը ներկայացնելու համար անհրաժեշտ է այդ ազգին պատկանելության գիտակցումը: Պատկանելության գիտակցությունից զուրկ անձը կարող է ազգի զավակ լինել սոսկ վերացականորեն, էթնիկական ծագումնաբանության նկատառումով, քանզի ինքն իրեն չի դիտարկում որպես տվյալ ազգի ներկայացուցիչ: Ազգային պատկանելության գիտակցության նվազումը տանում է ձուլման և ուծացման: Ազգային նվազ և անհետացող ինքնագիտակցությամբ ապրող համայնքն օտարության մեջ վերանում է իբրև ազգային միավոր` ձուլվելով այլ երկրի բնակչության հետ, կորցնելով իր ուրույն ազգային-եկեղեցական կյանքի յուրահատկությունները, արժեքները, մշակույթը: Հայ ժողովրդի պատմության մեջ այդպիսի տխուր վախճան է ունեցել լեհահայ բազմամարդ համայնքը, որն ամբողջականությամբ ձուլվել է երկրի բնակչության հետ և վերացել որպես ազգային հավաքականության բաղադրիչ:

Այսպիսով, այն պարագայում, երբ ազգի ներկայացուցիչ համարվելու հիմնական հատկանիշները բացակայում են, ազգային ինքնագիտակցությունը վերջին կռվանն է ազգայինի շրջագծում մնալու համար:

Յուրաքանչյուր ազգ նաև իր առանձնահատկություններն ունի, որոնք արտահայտվում են տվյալ ազգի ներկայացուցիչների հատկանիշներով ու գործողություններով: Հեռանալով ազգային արմատից` մարդը կորցնում է նաև իր ազգին հատուկ գծերը: Հետաքրքրական է, որ Մխիթար Գոշը ևս իր թղթում անդրադարձել է ազգերի տարբեր հատկություններին («Թուղթ Մխիթար վարդապետին, որ Գոշն կոչիւր»): Նա գրում է, որ բոլոր ազգերն էլ ունեն և՛ բարի, և՛ խոտելի կարգեր և որոշ թերություններ նշելուց հետո անդրադառնում է դրական կողմերին. «Հույներն իմաստուն են և ողորմած, հոռոմները [իտալացիներ] զգաստ են աղոթքի մեջ և հնազանդ են առաջնորդներին, ասորիները խոնարհ են ու ճգնող, հայերը պահք պահող են և ողորմած գերիների ու եկեղեցականների հանդեպ, սրբություն սիրող, վրացիները` սուրբ վանքերը մեծարող և առաջնորդներին անբամբաս...»:

 

Մարդու աշխարհընկալումը, աշխարհաճանաչողությունը մեծապես կախված է կրոնիցԱյսօր կան էթնիկական ծագմամբ շատ հայեր, ովքեր այլ կրոն են դավանում, ինչպես օրինակ` Հայոց Ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայերը կամ կրոնական այլ պատկանելությամբ օտարազգիների հետ ամուսնացած և կրոնափոխ եղած հայերԱյսպիսի հայերը, եթե դադարում են ազգային անդաստանում հաստատված կրոնը դավանելուց և կամ ընդհանրապես հեռանում են ազգային արժեքներից, կարո՞ղ են ազգի ներկայացուցիչ համարվել:

Կրոնական ընկալմամբ է նաև պայմանավորված հասարակության անդամների հարաբերությունը միմյանց հետ, միջանձնական հարաբերությունները, վերաբերմունքը շրջապատի, բնության, բուսական, կենդանական աշխարհի հանդեպ: Սա չի նշանակում, որ աթեիստները, անհավատները չունեն իրենց համապատասխան վերաբերմունքը մարդկանց, շրջապատի հանդեպ, սակայն կրոնը գաղափարական հիմք է հանդիսանում ժողովրդի, ազգի համար ամբողջությամբ վերցրած: Կրոնի հետ է կապված բազմաթիվ արժեքների, մշակույթի ձևավորումը և զարգացումը, որի կրողն է դառնում այդ կրոնը դավանող ժողովուրդը: «Արժեք» ասելով` հասկանում ենք մշակութային, պատմական նշանակություն ունեցող արարումները, ձեռքբերումները, մինչդեռ ազգային արժեքների մերժումը ազգային պատկանելությունից նահանջ է նշանակում:

Կրոնը ազգային հավատալիքի, մշակույթի, ավանդույթների, պատմության ստեղծման ու արտահայտման ասպարեզ է նաև, և կրոնի ազգային վերապրումն ու անձնական, հասարակական կյանքում արտահայտումը կարևոր գործոն է ազգային պատկանելության պահպանման համար: Նույն լեհահայերի օրինակով տեսանելի է, որ նրանք, թեկուզ քրիստոնեության հետևորդներ մնացին, բայց դավանության ուղղությունը փոխելով, հեռանալով հավատքի ու մշակույթի ազգային ավանդներից` տարրալուծվեցին այլ ժողովրդի մեջ, կորցրեցին ազգությունը, ազգային ինքնությունն ու ինքնագիտակցությունը: Այս իմաստով` կրոնափոխ եղած ժողովուրդը չպետք է մերժի իր նախորդ կրոնի իրական արժեք ներկայացնող իրողությունները: Այսպես, քրիստոնեությունը հեթանոսական կռապաշտությունից և աստվածընկալման իմաստով խավարամտությունից գերագույն համարող ազգերը, որոնք դարձան քրիստոնեության, շարունակեցին կարևոր համարել հեթանոսական շրջանի արժեք հանդիսացող ձեռքբերումները և օգտվել դրանցից: Օրինակ` հույները չմերժեցին մինչքրիստոնեական շրջանի մեծ փիլիսոփաների, գրողների նշանավոր գործերը, և եկեղեցական հեղինակները, այդ թվում նաև հայազգի, իրենց ստեղծագործություններում լայնորեն գործածեցին նշանավոր փիլիսոփաների աշխատությունները: Քանի որ ազգը հատկանշվում է իր համընդհանուր ծագումնաբանությամբ, մշակույթով, լեզվով, հայրենիքով, ապա «ազգ» հասկացության սահմանման մեջ կարևոր համարվող այս բաղադրիչների անտեսումը խիստ թերի է դարձնում ազգության հատկությունը և նման դեպքում կարող ենք խոսել զուտ էթնիկական ծագում ունեցող և ոչ` ազգի ամբողջական հատկանիշները կրող անձի կամ անձերի մասին:


 

ԱզգԱ « Ի՞նչ է ազգը, ինչպե՞ս սահմանել «ազգ» հասկացությունը: «Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն,…

ԱզգԱ « Ի՞նչ է ազգը, ինչպե՞ս սահմանել «ազգ» հասկացությունը: «Ազգ» հասկացությունը կարելի է սահմանել` ելնելով երկու տարբեր դիրքորոշումներից: Ազգը էթնիկական նույն ծագումը, պատմական հայրենիքը, լեզուն,…

բացակայությունները, ինչը, այնուամենայնիվ, ամբողջովին չի զրկում «ազգ» հասկացության շրջագծում լինելու իրողությունից: «Ազգ» հասկացության սահմանման վերոնշյալ երկրորդ դիրքորոշման օրինակ են Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը, ինչպես նաև…

բացակայությունները, ինչը, այնուամենայնիվ, ամբողջովին չի զրկում «ազգ» հասկացության շրջագծում լինելու իրողությունից: «Ազգ» հասկացության սահմանման վերոնշյալ երկրորդ դիրքորոշման օրինակ են Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովուրդը, ինչպես նաև…

Ազգի կամ ժողովրդի մասին խոսելիս կարելի է նմանություն տեսնել անհատի հատկությունների հետ, քանի որ մարդը ևս այլ մարդկանցից տարբերվում է իր կերտվածքով, ուսումով, դաստիարակությամբ, հավատալիքով…

Ազգի կամ ժողովրդի մասին խոսելիս կարելի է նմանություն տեսնել անհատի հատկությունների հետ, քանի որ մարդը ևս այլ մարդկանցից տարբերվում է իր կերտվածքով, ուսումով, դաստիարակությամբ, հավատալիքով…

ազգությունների զարգացման, ազգային գծերի ուժեղացման, ազգային գանձերի դիզման ու իր անկախության գնահատման: Չմոռանա՛նք. ինչպես որ որևէ հասարակության մեջ անհատների բոլոր մեծությունը, արժեքը, իրենց գեղեցկությունը, տաղանդը,…

ազգությունների զարգացման, ազգային գծերի ուժեղացման, ազգային գանձերի դիզման ու իր անկախության գնահատման: Չմոռանա՛նք. ինչպես որ որևէ հասարակության մեջ անհատների բոլոր մեծությունը, արժեքը, իրենց գեղեցկությունը, տաղանդը,…

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են…

Ժողովուրդը կարող է լինել էթնիկական պատկանելության գիտակցությամբ, սակայն առանց պետական-հասարակական, քաղաքացիական կազմակերպվածության: Բայց հարկ է նկատի ունենալ, որ «ազգ» և «ժողովուրդ» բառերը, այնուամենայնիվ, հոմանիշներ են…

Կրոնը ազգային հավատալիքի, մշակույթի, ավանդույթների, պատմության ստեղծման ու արտահայտման ասպարեզ է նաև, և կրոնի ազգային վերապրումն ու անձնական, հասարակական կյանքում արտահայտումը կարևոր գործոն է ազգային…

Կրոնը ազգային հավատալիքի, մշակույթի, ավանդույթների, պատմության ստեղծման ու արտահայտման ասպարեզ է նաև, և կրոնի ազգային վերապրումն ու անձնական, հասարակական կյանքում արտահայտումը կարևոր գործոն է ազգային…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
28.05.2020