Avartakan hetazotakan asxatanq

  • docx
  • 30.05.2020
Публикация в СМИ для учителей

Публикация в СМИ для учителей

Бесплатное участие. Свидетельство СМИ сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Ավարտական հետազոտական աշխատանք Ծոփք կամ Չորրորդ Հայք.docx

       Ավարտական  հետազոտական  աշխատանք

 

 

Թեման-     Ծոփք կամ Չորրորդ Հայք

Ուսուցիչ-  Սյուզաննա Հովսեփյան

 Դպրոց-   << ՀՀ  Գեղարքունիքի մարզի  Շորժա  գյուղի  միջնակարգ դպրոց>> պետական ոչ առևտրային կազմակերպություն

Աշխատանքի ղեկավար – Ա. Մալոյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                              -1-

 

 

                                     Ներածություն

 

1. Ծոփքը տարբեր ժամանակաշրջանում.

2.Ծոփքի նշանավոր քաղաքները

  Եզրակացություն

Գրականության  ցանկ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       -2-

                                       Նախաբան

Հայաստանը  քաղաքակրթված հին աշխարհի բաղկացուցիչ մասերից մեկն էր ,և իբրև այդպիսին ,նա հայտնի էր  պատմության  վաղագույն  ժամանակներից:2. Հայաստանի  հնագույն շրջանի մասին հիշատակություններ են կատարել  Քսենոֆոնը , Ստրաբոնը, Պլինիոս Ավագը, Պտղոմեոսը և այլն:Ըստ Անանիա Շիրակացու  <<Աշխարհացույց>>-ի Մեծ Հայքը բաղկացած էր 15 աշխարհներից, որոնք բոլորը միասին ունեին 191 գավառ:Դրանցից մեկն էր Չորրորդ Հայքը : Չորրորդ Հայքը հնում հայտնի էր Ծոփք անունով ,4-րդ դարի երկրորդ կեսից այն կոչվում է Նախարարական Հայաստան, իսկ 6-րդ դարից ՝ Հուստինիանոսի ռեֆորմից հետո ,որդեն կոչվել էր Չորրորդ Հայք :

Ծոփք կամ Ծոփաց աշխարհը գտնվում է Հայաստանի հարավ- արևմտյան մասում:Նրա  տերիտորյան տարածվում էր  Արածանի գետի ստորին հոսանքը շատ բարեբեր էր, որին Պոլիբիոսը  անվանում է <<գեղեցիկ դաշտ>> , և  Արևմտյան Տիգրիսի վերին հոսանքի շրջանում:Կոմմագենը և Ծոփքը իրենց աշխարհագրական դիրքի պատճառով դեռևս  Աքեմենյան  դարաշրջանից  սկսած՝ տնտեսական,մասամբ նաև  մշակութային ավելի սերտ կապերի մեջ էին գտնվում Ասորիքի , Միջագետքի  ու Կապադովկիայի ,քան Մեծ Հայքի  հետ: Դրա համար էլ 3-րդ դարի առաջին կեսում  այդ երկրամասերն  անջատվում էին Մեծ Հայքից և դառնում ինքնուրույն  թագավորություն:Հայկական այս նորաստեղծ թագավորության հիմնադիրը ,հավանաբար հանդիսացել է Սամոսը ,(մոտ 260-240թթ), որը Մեծ Հայքի Երվանդունիների տոհմից էր և մինչև իրեն թագավոր  հռչակելը՝ եղել էր այս երկրամասերի  կառավարիչը:Սամոսին հաջորդել է նրա որդին ՝ Արշամը (մոտ 240-220թթ),  իր անունով Ծոփքում կառուցում է Արշամաշատ  քաղաքը : Իսկ իր մահից հետո Ծոփքը և Կոմմագենը բաժանվում են  իրարից և դառնում երկու ինքնուրույն թագավորություններ,  որոնցում շարունակվում էին Երվանդունի թագավորական  տան  ներկայացուցիչները :Ծոփքը ինչպես հնում, նույնպես էլ այս դարաշրջանում  միջազգային տարանցիկ առևտրի կարևոր  հանգույցներից էր : Ծոփքի վրայով էր անցնում  ոչ միայն հին աշխարհի տարանցիկ առևտրի  գլխավոր  մայրուղին ,<<Արքայական ճանապարհը>>,հարավից դեպի   Սև ծովի ափերը տանող բանուկ ու կարճ  ճանապարհը: Այստեղ է գտնվում Եփրատի կարևոր  գետակներից մեկը,որի մոտ   կառուցված Տոմիսա ամրոցը ,որը կայան էր Փոքր  Ասիայից , Սև ծովի ափերից ,Միջագետքիցև Ասորիքից  եկած քարավանների համար:Ծոփքի նշանավոր  քաղաքներ էին Արշամաշատը  և Արկաթիակերտը, որոնցից առաջինը գտնվում է Արածանի գետի մոտ, իսկ երկրորդը՝ Տիգրիսի աղբյուրագետակ Արղանայի վրա:Արշամաշատը Ծոփքի մայրաքաղաքն էր ,որը կառուցել է Արշամը (260-240թթ), 1Նաև Արսամեա  անվամբ երկու քաղաք Կամախում: Բոլոր արձանագրությունները միաբերան վկայում են ,որ Անտիոքոս Ա-ը Հայկական Երվանդունյաց թագավորական  տան ուղիղ գծով ժառանգորդն էր:

1. Հայագիտությունը դպրոցում 1.2014թ .

Այս երկու քաղաքներն էլ ոչ միայն վարչական այլև արհեստագործության  ու առևտրի  կարևոր կենտրոններ էին : Հայ թագավորներից Ծոփքի թագավորները առաջինն են իրենց անունով սեփական դրամ կերտել: Մինչև այժմ հայտնաբերվել  են Արշամ,Արդիսարես, Քսերքսես,Զարեհ թագավորների կտրած արծաթե և պղնձե  դրամները, որոնք պահվում են Եվրոպական տարբեր թանգարաններում:

Կիրառական արվեստի լավագույն նմուշներ են Ծոփքի և Մեծ Հայքի  հայ թագավորների ,բայց հատկապես Տիգրան 2-րդ –ի և Արտավազդ  2-րդ-ի իրենց պատկերներով ու զանազան  տեսարաններով կտրած դրամներ , Բակուր թագավորի ՝ վերևում հիշատակված արծաթե թասը , մի կնոջ կամ դերասանուհու դեմքի տարբեր արտահայտություններով գեղազարդված  , Արմավիրում հայտնաբերված չորս ոսկե մեդալյոնները, թանկագին քարերի վրա տարբեր նկարներ փորագրած կնիքները:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.Հ.Գ. Ժամկոչյան  .Հայ ժողովրդի պատմություն. սկզբից  մինչև  18-րդ դարի վերջը: Երևանի Համալսարանի հրատարակչություն .1975թ.  էջ 39.

 

 

 

                                                                                  -3-

                 Ծոփքը տարբեր ժամանակաշրջանում

Հայկական <<Արմեն>>կոչվող  ցեղախմբերը  վաղ ժամանակներից ապրում էին  Հայկական լեռնաշխարհի  հարավ – արևմտյան և Փոքր Ասիայի արևելյան մասերում:Հայկական լեռնաշխարհում ,հավանաբար ,նրանց հնագույն բնակավայրերն էին Ծոփք, Հանձիթ , Մնձուր ,Անգեղտուն գավառները: Իսկ Ուրարտական արքա Մենուան՝ իր ռազմական արշավանքները ուղղում է դեպի հարավ-արևմուտք,Եփրատի միջին հոսանքի շրջանում գտնվող Ասորեստանի տիրապետությունների  դեմ:Ուրարտացիք Տարոնը, Արածանիի  հովիտը ,Ծոփքը գրավելուց հետո հասնում են Եփրատ գետին  և անցնելով այն, նվաճում Մելիտինեն(այժմյան Մալաթիա)խեթական փոքրիկ թագավորությունը:Արգիշտին թագավորության չորրորդ տարում արշավում է դեպի հարավ-արևմուտք՝ վերանվաճում Ծոփքը:Մ.թ.ա. 3-րդ դարի առաջին կեսում Երվանդունիները  տարածում են իրենց իշխանությունը Կոմմագենե ( հին Կումմուխ) երկրի վրա:Այդ երկիրը բաժանված էր Հայաստանի Ծոփք երկրամասից  Եփրատ գետով: Շուտով Կոմմագենեն ու Ծոփքը անջատվում են  հայկական թագավորությունից և դառնում ինքնուրույն  միացյալ պետություն:Մ.թ.ա 3-րդ դարի վերջին կար հայկական չորս թագավորություն՝ Մեծ Հայք , Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենե: Մ.թ.ա. 220 թ Սելևկյան պետությունը ,որը զգալի չափով ուժեղացել էր Անտիոքոս 3-րդ –ի  գահակալության ժամանակ , իր  գերիշխանությանն է ենթարկում Ծոփքը և Մեծ Հայքը:Ծոփքի Աբդիսարես թագավորը ,օգտվելով  սելևկյանների  մ.թ.ա 217 թ Եգիպտոսի պտղոմեականներից կրած ծանր պարտությունից , հրաժարվում է ճանաչել  Անտիոքոս 3-ի  գերիշխանությունը  և նրան հարկ  վճարել:Անտիոքոս 3-րդ ը ,իր ուժերը վերականգնելուց հետո ,կրկին հարձակվում է մ.թ.ա.212թ Ծոփքի վրա, բանակ է դնում Արշամաշատ  մայրաքաղաքի մոտ: Ծոփքի Քսերքսես  թագավորը ,նկատի ունենալով թշնամու  ուժերի գերազանցությունը  դեսպան է ուղարկում  Անտիոքոսի  մոտ ,և հայտնում ,որ ցանկանում է բանակցություններ վարել, և Քսերքսեսը հաշտվում է, և պատրտրաստվում վճարել:Անտիոքոսը վերցնում է Քսերքսեսից  300 տաղանդ և 100ձի և ջորի :Մ.թ.ա 201 թ Անտիոքոսը սպանել է տալիս Քսերքսեսին ,և Ծոփքում ստրատեգ , (զորավար –կառավարիչ) է նշանակում Զարեհին,որը ըստ երևույթին ,նույն տոհմից էր:Մ.թ.ա 2-րդ դարի սկզբում  Արևելքում հանդես է գալիս մի նոր ախոյան ՝ Հռոմը:Մ.թ.ա 190 թվականին,Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ տեղի ունեցած  ճակատամարտում Անտիոքոս 3-րդ –ը սոսկալի պարտություն է կրում:Մ.թ.ա 189 թվականին օգտվելով ստեղծված  դրությունից , Մեծ Հայքում  Արտաշեսի և Ծոփքում Զարեհի գլխավորությամբ ,ապստամբություն են բարձրացնում  Սելևկյան  տիրապետության դեմ և վերականգնում իրենց անկախությունը:

Զարեհի թագավորության ժամանակ Ծոփքը ևս իր տերիտորյան զգալի չափով ընդարձակում է Անտիտավրոսի կողմերում,գտնվող երկրամասերի  հաշվին:<<Պատմում եմ ,գրում է Ստրաբոնը, որ Հայաստանը առաջ եղել է փոքր և մեծացել է  Արտաշեսի ու Զարեհի ձեռքով>>:

Զարեհի մահից հետո  ,Արտաշեսը փորձում է Ծոփքը նույնպես միացնել Մեծ Հայքի թագավորությանը  ,բայց չհաջողվեց:Իսկ Տիգրան  2-րդ-ը նախ որոշում է Մեծ Հայքին միացնել Ծոփքը : Մ.թ.ա 94 թ . նա հարձակվում է Ծոփքի Արտանես  թագավորի վրա,հաղթում նրան և Ծոփքը ,ապա Եկեղյաց ու Դարանաղյաց  գավառները միացնում իր թագավորությանը :<<Արտաշեսի սերնդից էր, - վկայում է  Ստրաբոնը ,-Տիգրանը,նախ իշխում էր  այսպես կոչված բուն Հայաստանում ,…-Իսկ  Զարեհի սերնդիցեր Արտանես Ծոփացին ,որն իշխում էր Հայաստանի հարավային և մանավանդ  հարավ-արևմտյան մասերում:Տիգրանը հաղթեց սրան և ինքը տեր դառավ բոլոր երկրներին>>:Գրավելով Ծոփքը Տիգրանը  թագավորությանն է  միացնում  հարուստ երկրամասերը ,այլև <<Արքայական ճանապարհի>> այստեղից անցնող  հատվածին և Տոմիսիս ամրոցին:.

Հույն մատենագիր Ստրաբոնը (Ք.ա 1-դ – Ք.հ. 1-դդ)՝ Տիգրան 2-ի  ծագման և Ծոփքի վերամիավորման  մասին:<<Արտաշեսի շառավիղն էր Տիգրանը, որն ուներ ,այսպես կոչված , բուն  Հայաստանը.այն հարակից էր Մեդիային ,Աղվաններին և  Իբերներին ,մինչև  Կոլխիս  ու Եվքսինյան Կապադովկիա:Իսկ Զարեհի  շառավիղն  էր  Արտանես Ծոփացին ,որն  ուներ  հարավային և,առավելապես ,արևմտյան մասերը:Տիգրանը  հաղթեց նրան,և ինքը դարձավ այդ բոլոր երկրների տերը>>:3.Մ.թ.ա. 69 թ գարնանը , հռոմեական բանակն  անցավ  սահմմանային  Եփրատ գետը և մտավ Հայաստան:Լուկուլլոսը  մշակել էր կայծակնային պատերազմի ծրագիր , որի համաձայն ՝ հանկարծակի  հարձակմամբ շեշտակի  հարվածներ հասցնելով  ՝պետք է պարտության մատներ հայկական բանակին:Նա առանց որևէ դժվարության ռազմակալեց Ծոփքը և սրընթաց շարժվեց Աղձնիք՝գրավելու Տիգրանակերտը:Մ.թ.ա 68 –թվականին Արածանիի ճակատամարտում հռոմեական բանակը լիակատար պարտություն կրեց:Մ.թ.ա 67 թ . հայկական բանակները  ազատագրեցին Ծոփքը:Մ.թ.ա 66 թ.Արտաշատի պայմանագրի համաձայն Հայաստանից  անջատվում էին Ծոփքն ու Կորդուքը,այստեղ թագավոր էր հաստատվելու Տիգրան Կրտսերը՝ պայմանով ,որ Տիգրան 2-ի մահից հետո դրանք միավորելու էին Մեծ Հայքի հետ որպես մեկ պետություն՝ Տիգրան Կրտսերի Գահակալությամբ:Մ.թ.ա   64թ.Կորբուլյոնը  խոշոր ուժերով մտնում է Ծոփք ,նա  ելնելով Հռոմից ստացած հրահանգներից ,  խուսափում է պատերազմից ,և  բանակցություններ ,է սկսում  Վաղարշակի և Տրդատի հետ:Մ.թ.ա. 62թ.աշնանը պարթևական ու հայկական զորքերը շարժվում են Ծոփք՝ Պետոսի դեմ:Հայերը  զինաթափված  հռոմեացի զինվորներին  ու հրամանատարներին ,ծնկաչոք կերպով անց են կացնում   նիզակներից պատրաստված <<լծի>>տակով,որը այդ ժամանակ համարվում էր ամենամեծ  ստորացումը պարտվողների համար:298 թ.Մծբինի հաշտության պայմանագրով ,պարսկական արքունիքը այլևս չէր միջամտելու  Հայաստանի գործերին:Իսկ պայմանագրով հռոմեացիներին անցան Հայաստանի չորս նահանգները,Անգեղ տուն, Ծոփք,Աղձնիքը, և Ծավդենից գավառը,որոնք ստրատեգիական նշանակություն ունեին:Տրդատ Մեծի և նրա որդու՝ Խոսրով 3-րդ Կոտակի օրոք  ամրապնդվում է Հայոց  աշխարհի պաշտպանական հզորությունը: Ծոփքի վերակացու Արքեղայոսը ,որը հայտնի էր իր բազմաթիվ անօրեն գործողություններով , նենգորեն սպանում է իրեն հանդիմանող Արիստակես կաթողիկոսին և փախչում կայսրության սահմանները:387 թ Հայաստանի բաժանումով ,Բյուզանդիայի գերիշխանության տակ է անցնում Եկեղյաց գավառը, Դերջանը, Խորձենը,Կարինը ,Ծոփքը,Անգեղ տունը:

3..      Աշոտ Մելքոնյան .Հայոց Պատմություն 6-րդ դասարան  .Երևան .2013թ.

 Կայսրը 530-531թթ  ռազմավարչական բաժանում է կատարում , խախտում Հայաստանի իշխանական տների համակարգը:Կառավարումն հանձնում բյուզանդական  զինվորական պաշտոնյաներին:536 թ հրապարակած օրենքով Արևմտյան Հայաստանի նախկին  նահանգներից և հայկական հինգ ինքնուրույն իշխանություններից ստեղծում է Առաջին Հայք կենտրոնը( Հուստինիանուպոլիս) , Երկրորդ Հայք ( Սեբաստիա), Երրորդ Հայք (Մելիտինե), և Չորրորդ Հայք (Մարտիրուպոլիս) նահանգները:591թ Մորիկ կայսրը Ծոփքի Հարավային շրջանները  միացրեց Վերին Միջագետք նահանգին:640թ գարնանը արաբական զորամասերն առաջին անգամ ներխուժեցին Հայաստան , հարավ-արևմուտքից և Չորրորդ Հայքի  կամ Տիգրանակերտի վրայով հասան Տարոն :Արաբներին ենթակա Արմենիան իր հերթին բաժանվում էր չորս խոշոր ենթաշրջանների, որոնք կոչվում էին Առաջին, Երկրորդ, Երրորդ, Չորրորդ Արմենիաներ կամ Հայքեր: Սեբեոսը վկայում է,որ  արաբ նվաճողներին 654թ-ին հաջողությամբ դիմագրավել է Չորրորդ Հայքի իշխանի զորքերը:Ծոփքը դարձել է արաբա- բյուզանդական պատերազմների ասպարեզ և ձեռքից  ձեռք անցել:9-րդ  դարում Ծոփքի արևելյան գավառները անցել են Հայ  Բագրատունիներին, իսկ արևմտյան գավառները մտել են Բյուզանդիայի Միջագետք բանակաթեմի մեջ:Ստեփանոս Տարոնացին (Ասողիկը)  վկայում է,որ 995 թ-ին սաստիկ երկրաշարժից ավերվել են Ծոփքի բազմաթիվ բնակավայրեր:Սելջուկյան Թուրքերի նվաճումներից (11-րդ դ. կես )հետո Ծոփքի զգալի  մասին տիրել են Թոռնիկյանները, իսկ արևմտյան մասում՝ Փիլարտոս Վարաժնունին:12-14 –րդ դարերում Ծոփքն ենթարկվել է թուրքական և քրդական զանազան  վաչկատու ցեղերի ասպատակություններին:1555թ-(Ամասիայի )և 1639թ (Կասրե- Շիրինի ),Սեֆյան Իրանի և Օսմանյան Թուրքիայի միջև կնքված պայմանագրերով  Ծոթքը զավթել են Օսմանյան թուրքերը:19- րդ դ.վերջին և 20-րդ դ.սկզբին Ծոփքը հիմնականում ընդգրկված էր Խարբերդի  վիլայեթի և Էրզրումի ,Բիթլիսի վիլայեթներում:

 

 

 

 

 

 

 

 

 

4.Հ.Գ. Ժամկոչյան  .Հայ ժողովրդի պատմություն. սկզբից  մինչև  18-րդ դարի վերջը: Երևանի Համալսարանի հրատարակչություն .1975թ.  էջ 39-125

                     Ծոփքի նշանավոր քաղաքները

 

5.Ճապաղջուր- հայտնի է մի քանի տարբերակներով ՝Ճապղջուր , Ճապաղ, Ճապաղջուր անուններով:Հնում կոչվում էր  Կթառիճ ,որն ամրոց էր:Անվանվել է նաև Խուլտ, իսկ այժմ թուրքերը վերանվանել են Բինգյոլ:Ճապաղջուր է կոչվել գետակների բազում ճյուղերի առկայության պատճառով:Գտնվում է Արածանիի հովտում , նրա աջ կողմում ,Ճապաղջուր (Գյունեք )գետակի ափին ,Բալու գյուղաքաղաքից արևելք,իսկ Քղիից հարավ,ջրառատ վայրում:Հնում Ճապաղջրի  շրջանը, Գենչը և Զիտկեն միասին վերցրած կազմում էին Մեծ Հայքի Չորրորդ Հայքի աշխարհի Հաշտյանք գավառը:Իսկ այս վերջինը  բերդերով հայտնի էր Կթառիճ- Ճապղջուրը,համարվում էր Արշակունիների արքայական կալվածքը:Ոմանք Ճապղջուրը  համարում են ոչ թե Հաշտյանքի ,այլ Հանձիտի մեջ մտնող բնակավայր:11-րդ դարում հիշատակվում է իբրև Եպիսկոպոսանիստ  ավանև մտնում էր Թոռնիկ Մամիկոնյանի  իշխանության մեջ: 13- րդ դարի 40 –ական թվականներին  այն գրավում են մոնղոլները ,իսկ 16-րդ դարի սկզբներին  Օսմանյան թուրքերը :Մինչև առաջին աշխարհամարտը Ճապաղջրի բնակչության մեծ մասը հայեր էին:

Մալաթիա-Օտար աղբյուրներում  հայտնի էր Մելիտինե անունով գտնվում էր թուրքական  տիրապետության շրջանում Մալաթիան իր շրջակայքով նախ մտնում էր պատմական Փոքր Հայքի ու Չորրորդ Հայքն ընդգրկող Սեբաստիայի նահանգի  (վիլայեթի) մեջ:Թուրքերի կողմից ստացել է Էսկի-Շեհիր կամ Էսկի Մալաթիա անունը:Ջրառատ քաղաք է,որի պարսպի տակով հոսում էր Թուխմա կոչված գետակը:20-րդ դարի սկզբներին կար հինգ եկեղեցի և,Ս.Լուսավորիչ  վանքը: Մինչ1915թ Մեծ Եղեռնը՝ կային մինչև 10 հայկական գյուղեր՝Զրմխտի ,Կերկեր,Մղովկա և այլն որոնք նույնպես ավերվել են:

Մեծկերտ-Պատմական Հայաստանի այս գյուղաքաղաքը , տարբեր հեղինակների մոտ  համարվում է գյուղ,ամրոց, բերդ:Այն հիշատակվում է նաև Մաղզկերտ տարբերակով,դրա պատճառով որոշ հեղինակներ շփոթել են ,Մանազկերտի հետ:Թուրքերն կոչել են Կարաչոր:Գտնվում է Դերսիմում,Բալու քաղաքից ոչ հեռու Փերի ավանից մոտ 30կմ .հյուսիս-արևմուտք, իսկ Խոզաթից ՝40 կմ.հարավարևելք:Հնում մտնում էր Մեծ Հայքի Չորրորդ Հայք աշխարհի Բալահովիտ գավառի մեջ:Ոմանք այն տեղադրում են նույն աշխարհի Խորձյան գավառում, սիկ Վարդան Արևելցին համարում է դարձյալ նույն աշխարհի Շահունյաց Ծոփք գավառի բերդերից,որը անընդունելի է:19-րդ  վերջին և 20-րդ սկզբներին Մեծկերտում գործում էր հայկական վարժարան:

Չմշկածագ-քաղաքի անունը կապված է Բյուզանդական Հովհաննես Չմշկիկ  կայսեր անվան հետ:Հնում հայտնի էր Հերապոլիս <<Սուրբ քաղաք>>անունով:Գտնվում է Խարբերդ քաղաքից մոտ 50կմ հյուսիս արևմուտք ,Արածանիի աջակողմյան վտակ Չմշկածագի ձախ կողմում:Վարչական առումով    հնում մտնում էր  Ծոփքի հետագայում (Չորրորդ Հայքի) ,իսկ նոր ժամանակներում Խարբերդի նահանգի Դերսիմի գավառի մեջ,լինելով Չմշկածագ գավառի կենտրոն:Այս քաղաքի մասին  հիշատակություններ ունեն  Մատթեոս Ուռհայեցին, Սմբատ Գունդստաբլը,Յակուտը:Չմշկածագը պաշտպանական տեսակետից հարմար դիրք ունենալու շնորհիվ  ստացել է <<Քաջերի բույն>> մականունը:Կարևոր նշանակություն ուներ Խարբերդ – Բերդակ – Չմշկածագ ճանապարհը:19-րդ և 20-րդ սկզբներին  այստեղ գործում  էին հայկական երկու վարժարան ,որոնցից մեկը կոչվում էր Մամիկոնյան ,իսկ մյուսը՝ Պարթևյան:Ըստ կիսաավանդական պատմության   հայազգի կայսր Հովհաննես Չմշկիկ (10-րդ դ.)բանաստեղծ  Ստեփանոս  Չմշկածագեցին( 15-րդ դ. ),դերասան Պետրոս Ադամյանի  ,բացի դրանցից  կային 7-8 ավերակ եկեղեցիներ, որոնք  ավերակների կույտի էին վերածվել,Ճերմակ վանքը:Այստեղ ժայռակերտ մի սենյակի պատի վրա ,պահպանված է ուրարտական Ռուսա 2-ի արձանագրություններց  մի փոքրիկ հատված:Մեծկերտի մոտ է գտնվում Քառասուն Մակունք ժայռափոր եկեղեցին ,որը նույնն է Մեծկերտ վանքի հետ:Այն հիշատակվում է գրչության կենտրոն :

Հազրու-կոչվում է նաև Հազրո, Խազրո,ոմանք  նույնացնում են Արզնի( Արզանան գավառի կենտրոնի ,որը 4-5 –րդ .դարերում երկար ժամանակով կռվածաղիկ էր Բյուզանդիայի և Պարսկաստանի միջև),,իսկ ոմանք վերջինիս տեղադրությունը համարում էին անհայտ:Վարչականորեն մտնում է Դիարբերքիրի  նահանգի մեջ ՝ լինելով համանուն Հազրո գավառի կենտրոնը,իսկ այս վերջինիս համապատասխանում է հին Ծոփաց աշխարհի Մեծ Ծոփք գավառին:Գտնվում է Սասունի հարավային սահմանին:1913թ կար 200 տուն Հայկական, իսկ 1915թ Եղեռնի արհավիրքներից  նրանց մի մասը բնաջնջվեց:Հազրուի հուշարձաններից նշելի են Հայկական երկու եկեղեցիները ,որոնք կառուցվել էին 13-րդ դարում, մեկը 1266թ-ին իսկ մյուսը 1268թ-ին:Ուներ նաև վարժարան:

Կարկաթիոկերտ-Հին Հայաստանի այս քաղաքը, Ստրաբոնի մոտ կոչված է Կարթասիոկերտ,իսկ այլ հեղինակների մոտ ՝Արկաթիոկերտ անունով:Կոչվել է նաև Եպիփանիա:Ոմանք այն նույնացնում են Անգեղ բերդի հետ  (Չորրորդ Հայքի  Անգեղ տուն գավառի գլխավոր բերդ), ոմանք Զինթա ամրոցի ,ոմանք էլ Խարբերդի ,ոմանք՝ Ամիդ-Դիարբեքիրի և Տիգրանակերտ- Մարտիրոսապոլիսի հետ:Ծոփաց թագավորության ամենահին մայրաքաղաքն է, (7-6 –րդ դ.):Կարկաթիոկերտի մասին,իբրև Ծոփաց թագավորության արքայանիստ ,քաղաքի առաջին վկայությունը պատկանում է Ստրաբոնին:4-5-րդ դարերում կորցրել էր իր նախկին փառքը՝վեր  էր ածվել ֆեոդալական դղյակի:

 

Եզրակացություն-Ծոփքի հոծ հայությանը բնաջինջ են արել 1915 թվականի Հայոց Մեծ Եղեռնի ժամանակ :Իսկ ողջ մնացածները ապաստան են գտել  աշխարհի մյուս ծայրերում,բայց կարողացել են պահպանել իրենց ծագումը,լեզուն,մշակույթը:Օտար հողում հիմք դնելով Նոր Փոքրիկ Հայաստանի ՝Սփյուռքին :Հայերի կամքը կոտրել ,բնաջնջել, այդպես էլ չստացվեծ մեր հին և նոր թշնամիներին , <<Մենք կանք ու կլինենք >>,քանի կա Հայի շունչը:

 

 

5.Թադեոս Հակոբյան .Երևանի պատմությունը 1500-1800թթ.<<Հայաստան >>հրատարակչություն 1987թ., armenianhouse.org/Hakobyan-t/7-cities.

                                  Գրականության ցանկ

 

1.      Հայագիտությունը դպրոցում 1.2014թ

2.      2.Հ.Գ. Ժամկոչյան  .Հայ ժողովրդի պատմություն. սկզբից  մինչև  18-րդ դարի վերջը: Երևանի Համալսարանի հրատարակչություն .1975թ.  էջ 39.

3.      Աշոտ Մելքոնյան .Հայոց Պատմություն 6-րդ դասարան  .Երևան .2013թ

4.Հ.Գ. Ժամկոչյան  .Հայ ժողովրդի պատմություն. սկզբից  մինչև  18-րդ դարի վերջը: Երևանի Համալսարանի հրատարակչություն .1975թ.  էջ 39-125

 

5.Թադեոս Հակոբյան .Երևանի պատմությունը 1500-1800թթ.<<Հայաստան >>հրատարակչություն 1987թ., armenianhouse.org/Hakobyan-t/7-cities