Изучение статей Ваана Теряна
Оценка 4.9

Изучение статей Ваана Теряна

Оценка 4.9
rtf
13.05.2020
Изучение статей Ваана Теряна
Վահան Տերյան․ Հոդվածներ.rtf

        ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ

                       Հայ բանասիրության ֆակուլտետ

    Ակադ. Հր Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոն

 

 

          ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ

 

 

Թեմա՝ «Վահան Տերյանի առաջադրած խնդիրները «Հայ նոր գրականության գալիք օրը» և «Հոգևոր Հայաստան» հոդվածներում»

Ղեկավար՝ բ գ թ, դոցենտ Արշալույս Գալստյան

Ուսանող՝  Տաթևիկ Հակոբյան

Կուրս՝ 4-րդ

 

 

 

 

 

                     

 

                               ԵՐԵՎԱՆ  2017              

  ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ «ՀԱՅ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼԻՔ ՕՐԸ» ԵՎ «ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ

 

                                                                                            Նրանք ասում են, որ դու

                                                                    անցել ես,

                                                                                                Ու հնացել ես, ու հեռացել,

                                                                                               Որ լքել են քեզ ու մոռացել

                                                                                     Օրերում այս խենթ ու

                                                                         դարձդարձիկ

                                                                                        Բայց տե՛ս - կանչում է

                                                                    ահա մի ձեռ

                                                                               Եվ մի սիրտ, որ քեզ

                                                                      սիրում է  դեռ

                                                                          Վերադարձի՛ր, օ,

                                                                                          վերադարձի՛ր․․․(Ե Չարենց)

   Ամեն անգամ ընթերցելով մեծանուն բանաստեղծի հիշատակին Ե Չարենցի կողմից գրված այս տողերը՝ ևս մեկ անգամ համոզվում եմ, որ նույնիսկ մահից հետո, Տերյանն իր պոեզիայով, իր ուրույն ձեռագրով ոչ միայն վերադարձել է հայ գրականություն, այլև հավերժացել։ Անդրադառնալով Վ Տերյան հեղինակին՝ ինձ մոտ միշտ հարց է առաջանում, թե  ո՞րն է  նրա՝ իբրև բանաստեղծի հավերժացման և բանաստեղծական աշխարհի ձգողականության գաղտնիքը։ Եվ փնտրելով ինձ հետաքրքրող հարցի պատասխանը՝ միշտ հանգում եմ այն մտքին, որ Տերյանը, լինելով նուրբ, բայց  միաժամանակ բարդ արվեստագետ, ունենալով սիմվոլների իր լեզուն, պատկերի փիլիսոփայական վերացարկված ենթաբնագիր, կարողանում է խորհրդանիշ-հասկացությունների միջոցով անհատի հուզաշխարհում հայտնաբերել զգացմունքային-հոգեբանական վերապրումներ,  տրամադրությունների  ուրույն  գույներ  ու  շարժումներ։ Եվ, անշուշտ, այդ  «գաղտնիքը» նրա  խորհրդապաշտական, խորհրդավոր, բայց  և  խորը արվեստն է, որն  իր մեջ  խտացնում է  բնության, սիրո, հայրենիքի նոր՝ առավել  վառ  երանգներ, անթերի  լեզու  և  թարմ  բովանդակություն։ Տերյանի  բանաստեղծական  կենսափիլիսոփայությունը,  գեղագիտական  հայացքները,  նրա  քնարական  աշխարհի  անդիմադրելի  հմայքը (որի  ակունքները հայրենի բնաշխարհի ծնունդն են)  մեզ  ներշնչում  են  այն  համոզմունքը,  որ  Տերյանն  իր  արվեստով  նմանվում  է  մի  կախարդի  և  թվում  է՝  նրա  ստեղծագործությունը  իր  ձևերով,  երանգներով  ու  հույզերով  մի  կենդանի  խոսք է։ Ունենալով ճաշակի չափավոր զգացում և նոր բովանդակության բարձր պահանջ՝ նա նոր գույնով, մի նոր ձայնով երգում է և՛ սերը, և՛ հայրենիքը, և՛ բնությունը ու գալիք սերնդին է ավանդում այնպիսի նրբաճաշակ ստեղծագործություններ, որոնք որպես հավերժական արժեքներ՝ բոլոր ժամանակների համար կլինեն ու կմնան իբրև մարդկային բյուրեղացած զգացմուքներ ու անխառն գեղեցկություններ։ Նրա՝հայրենի բնաշխարհի շնչով գրված յուրաքանչյուր ստեղծագործություն, ի ցույց է դնում Տերյան բանաստեղծ-անհատի հարուստ ներաշխարհը, որտեղ զուգակցվում են ներկայի, անցյալի ու ապագայի վերաբերյալ ունեցած խոհերը և հյուսում են նրբակերտ պատկերներ։ 

   Չնայած  Տերյանի  մուտքը  հայ  գրականություն  նշանավորվեց,  հատկապես,  նրա   «Մթնշաղի անուրջներ» (1908թ),  «Գիշեր և հուշեր» (1908-1911թթ),  «Ոսկի հեքիաթ» (1908-1911թթ), «Ոսկե շղթա» (1913-1917թթ), «Երկիր Նաիրի» (1913-1916թթ), «Կատվի դրախտ» (1916-1917թթ) բանաստեղծական շարքերով,  այնուամենայնիվ,  բանաստեղծի  գրական-ստեղծագործական  կյանքում  պակաս  նշանակալից  դեր  չունեցան  նաև  նրա  բազմաքանակ  ու  բազմաբովանդակ  հոդվածներն  ու  զեկուցումները,  որոնց  մեջ  առավելապես  կարևորվեցին  գրողի  «Հայ նոր գրականության գալիք օրը»  և  «Հոգևոր Հայաստան»  հոդվածները։ Այս  երկու  կարևորագույն  հոդվածները  գրելով  նույն  տարում՝  1914թ-ին,  դրանցից  յուրաքանչյուրի  հիմքում  դնում  է  երկու՝  իրարից  տարբերվող,  բայց  միաժամանակ  իրար  լրացնող  թեմաներ,  և  ելնելով  այս  հանգամանքից,  հարկ  եմ  համարում  նախ  անդրադառնալ  բանաստեղծի  «Հոգևոր Հայաստան»  հոդվածին։

   Իր  «Հոգևոր Հայաստան»  հոդվածով  Տերյան  արվեստագետը  լուծում  է  իր  առջև  դրված  դժվարագույն  մի  խնդիր՝  վերստին  անդրադառնալով  ազգային  գաղափարաբանության  որոշ  ուղղությունների  բնութագրմանը,  գեղարվեստորեն  բացահայտում  է  հարազատ  ժողովրդի  հոգևոր  աշխարհը։ Եվ  նա  այն  ճշմարիտ  համոզումն  ուներ,  որ  իսկական  հայրենասիրությունն  սկսվում  է  հայրենիքի  հոգևոր  արժեքները,  նրա  լեզուն,  պատմությունը,  մշակույթը (կուլտուրան)  ճանաչելուց  և  հարգելուց։ Այստեղ  է,  որ  Տերյանն  իր  հայացքներն  արտահայտում  է  ազգային  հարցերի  շուրջ։ Խոսելով  հայկական  հարցի  տարածումից՝  նա  քննադատում  է  մտավորականության  այն  խմբին,  որը  լոզունգ  դարձրած  «դեպի Հայաստան» // «Հայաստանը պետք է ազատվի»1  կարգախոսը՝  սևեռվել  է  միայն  թուրքահայության  փրկության  վրա «Մեր մտավորականության մեջ մի խոշոր ու այժմ իշխող հոսանք մշակել է մի տեսակետ, ըստ որի թուրքահայ խնդրի լուծման հետ է կապված հայության ամբողջ ապագայի հարցը»2։ Բանաստեղծը  սրտի  ցավով  է  նշում  հատկապես  այն  փաստը,  որ  հոգալով  միայն  Հայաստանի  ֆիզիկական (նյութական)  առողջացման  մասին՝  նրանք  մոռանում  են  բոլոր  այն  արժեքները (լեզու, դպրոց, մշակույթ, գրականություն, նկարչություն), որոնք  պետք  են  Հայաստանի  «հոգևոր հայտնության»  համար։ Տերյանը  ցավով  է  նշում  նաև,  որ  մեր  մտավորականները  տուրք  են  տալիս  մեծ  տերությունների  մշակույթին՝  պատճառաբանելով,  որ  մենք  փոքր  ազգ  ենք։

   Այնուամենայնիվ,  Տերյանը  գալիս  է  այն  եզրակացությանը,  որ  «Հոգևոր Հայաստանի»  կառուցման  վշտալի,  բայց  ազնիվ  աշխատանքը  կատարում  են  անճանաչ  մարդիկ  ու  փաստում  է,  որ  «մի հարվածով կամ ճիգով չի ստեղծվի Հայաստանը»  և  տալիս  է  իր  տեսակետը ««Հայության հավաքում» կամ «Հայության կազմակերպում»  գաղափարական  իմաստով ահա  Հոգևոր  Հայաստանը»3։ Ըստ Տերյանի՝ «մեր երկիրը ավերակների երկիր է»,  որովհետև  «մեր հոգևոր հայրենիքը նույնպես ավերված մի երկիր է և այդ ավեր ու անավարտ շենքերը կանգնեցնելու համար որպիսի՜ ջերմ սեր, որպիսի՜ անձնվիրություն, որպիսի՜ բուռն  ոգևորություն է հարկավոր» Եվ  փիլիսոփա  պոետը  չի  սխալվում,  երբ  կարծում է,  որ  հայի  համար  ոչ  մի  տարբերություն  չկա, թե  որ  պետության  համազգեստը  կրող  ոստիկանն է  իրեն  ծեծում  կամ  իրենից  կաշառք  վերցնում։ Տերյանը  նաև  վստահ  է,  որ  ազգը  միայն  արտաքին  ուժերի  զորությամբ,  իրերի  արհեստական  դասավորոթյամբ  չի  ստեղծվում,  այլ  նաև  իր  անդամների  մտավոր-հոգեկան  կապով։ Նա  նշում  է,  որ  ««մեր հայրենիքում կան շատ ու շատ շքեղ ու հոյակապ դպրոցական շենքեր»,  սակայն  «չկա մի դպրոց, որ օրինակելի լինի, կանգնած լինի իր բարձրության վրա»» Ըստ  տերյանական  տեսակետի՝  «Հոգևոր Հայաստանի»  կառուցումը  տևական  աշխատանք  է պահանջում, «գուցե ավելի ահավոր զոհաբերում, քան արյունի զոհաբերումը, քանի որ նյութական կորուստները կարելի է վերականգնել, իսկ հոգևոր կորուստն անդառնալի է»Սրանից  ելնելով  կարելի  է  ասել,  որ  Տերյանը  որոշ  իմաստով  շրջում  է  պատճառի  ու  հետևանքի  դասավորությունը՝  առաջնային  դերը  հատկացնելով  հոգևոր  հարստությանը,  ենթադրելով,  թե  հոգևոր  արժեքների՝ լեզվի,  մշակույթի  կորուստը կհանգեցնի ազգի տրոհմանը, մոռանալով,  որ  առանց  «նյութական հայրենիքի»  «հոգևոր հայրենիքը»  սոսկ  վերացական  գաղափար  է։

   Անդրադառնալով  Տերյանի  «Հայ նոր գրականության գալիք օրը»  հոդվածին՝  պետք  է  նշել, որ  չնայած  անցել  է  մեկ  դարից  ավելի,  հոդվածն  առ  այսօր  արդիական  է։ Մեծանուն  պոետն  իր  այս  հոդվածով (տրակտատով)  ի  ցույց  էր    դնում  մի  շարք  խնդիրներ,  ինչպիսիք  են՝  հայ  գրականության  ճգնաժամը (կրիզիսը),  նրա  արժեքների  վերագնահատության  անհրաժեշտությունը,  տգիտության,  կիսաինտելիգենցիայի  վերացումը,  ազգային  կուլտուրայի  ստեղծումը,  կրոնական  և  կղերական  հանրայնությունը,  և  միաժամանակ  մատնանշում  էր  հայ  նոր  գրականության  հարության  ուղիները՝  լեզվի,  ոճի (ստիլի) զարգացումը,  ինչպես  նաև  եվրոպական  քաղաքակրթական  տարրերի  ներմուծումը։ Այս  հոդվածում  բանաստեղծը  պատմական  լայն  տեսադաշտի  մեջ  հիմնավորում  էր  հայ  ազգային  կյանքում  և  մշակութային  գիտակցության մեջ տեղի ունեցող հեղաշրջումների պատմական անխուսափելիությունը՝ արձանագրելով. «Անտարակույս փաստ է, որ մեր կյանքն էլ նույն հեղաշրջման, նույն կրիզիսի մեջ է, և այդ պայքարը հնի և նորի մեջ, որ տեղի ունի գրականության ասպարեզում, կա և կյանքում։ Այդ պայքարը շատ անգամ որոշակի չի գծագրվում, երբեմն շատ սուր կերպով է արտահայտվում, սակայն նա կա և անխուսափելի է նրա զարգացումն ու աճումը»7։ Ճգնաժամային այս իրավիճակը թե՛ հին, թե՛ նոր հայ մտավորականին կանգնեցնում է տագնապալի հարցականի առջև՝ «արդյոք սա մի կուլտուրական պատմաշրջանի՞ վերջն է, թե մի ամբողջ կուլտուրայի»8։ Տերյանը ելքը տեսնում է նեղ ազգային շրջանակներից դուրս գալու և համաեվրոպական մշակութային կյանքին միանալու մեջ։ «Մենք կանգնած ենք նոր հորիզոնների առջև, մեր գրականությունը թևակոխում է մի նոր շրջան։ Մի նոր դարագլուխ է սկսվում, կամ, ավելի ճիշտ, սկսվել է արդեն մեր գրականության մեջ։ … Մեր մոտավոր նպատակն է կուլտուրական մի ժողովուրդ լինել, այսինքն զարգացնել մեր բոլոր ստեղծագործ ուժերը, այսինքն մտնել կուլտուրական մարդկության գերդաստանը ոչ իբր խորթ զավակ, կամ ծույլ ու խավար մի ստրուկ, ձուլել մեր կյանքը համամարդկային կյանքի հոսանքին, պահպանելով մեր հոգեկան առանձնահատուկ գծերն ու գույները։ Այլ խոսքով՝ ունենալ մեր ինքնատիպ կուլտուրան, մեր ստեղծագործության բաժինը հանուր մարդկային ստեղծագործության մեջ։ Որովհետև  կյանք  նշանակում  է  ստեղծագործություն – ուր  չկա  ստեղծագործություն,  չկա  և  կյանք»9։  Տերյանը, իբրև սկզբունքային հարց, իր հոդվածում նաև բարձրացնում է գրականության   գեղարվեստականության   խնդիրը  և  հարցնում «Բայց ինչո՞ւմն է հայ գեղարվեստական կոչվող գրականության գլխավոր պակասությունը»10 և իր  հարցին   պատասխանում  հետևյալ  կերպ՝  «Գեղարվեստականությունը։ Նա այն ժամանակ կկանգնի իր բարձրության վրա, երբ կզգա իր իսկական կոչումը, երբ ազատ կզգա իրան, որովհետև գեղարվեստն անազատ լինել չի կարող։ Այդ ազատությունը զորություն կներշնչե նրան ինքնամփոփ ու սահմանափակ ազգային կեղևից դուրս ելնելու և ազատ օդ շնչելու։ Ամեն ինչ կա հայ գրականության մեջ՝ չկա միայն մարդը, նրա հոգին, նրա միտքը, նրա անհուն խորությունը, այն, ինչ Դոստոևսկին անվանում է «անդունդ իմ մեջ»»11։  Իհարկե, Տերյանի այս վերջին պնդումը, անվերապահորեն չպետք է ընդունել։ Այդպիսի թյուրընկալումից նա ինքն է զգուշացնում արևմատահայ գրականության մասին խոսելիս՝ նկատելով, թե՝ «իմ խոսքը հոսանքին , ընդհանուր ուղղությանն է վերաբերում և ոչ առանձին գրողներին։ Խոսքս վերաբերում է գրականության ընդհանուր ոգուն ու շնչին»12։ «Մարդը, նրա հոգին, նրա միտքը, նրա անհուն խորությունը» բացահայտելը միշտ էլ եղել է իսկական գրականության, իսկական բանաստեղծության գերնպատակը։ Տերյանի խոսքը վերաբերում է այդ բարձրագույն արժեքների գեղարվեստական վավերացման նոր ձևին ու նոր բովանդակությանը։ Այս իմաստով է, որ նա իրեն օտար է համարում նույնիսկ Թումանյանին, ում նա տեսնում էր գյոթեական մեծությունների շարքում։ Բանաստեղծի դստերը՝ Նվարդին հասցեագրված մի նամակում  Տերյանն  ուղղակի գրում է. «Իբրև պոետ ես ինձ միանգամայն օտար եմ զգում նրան. Ես նրան երկրպագում եմ և սիրում եմ, բայց նրա աշխարհն իմ աշխարհը չէ (հուսով եմ,սխալ չեք ըմբռնի ինձ – սրանով ես չեմ ուզում ժխտել նրա մեծությունն ու նշանակությունը, հասկանում եք ինձ, նույնը կարող էի ասել, օրինակ, մի Շեքսպիրի մասին). Ինչևէ, սա երկար բան է…»13։

   Հոդվածում  արծարծված  կարևոր  հարցերից  է  նաև  լեզվի  խնդիրը։ Բանաստեղծն  իր  բուն  ստեղծագործական  փորձով  արդեն  հայտնագործած  լինելով  իր  իսկ  արտահայտությամբ  ասած,  ժամանակի  լեզուն՝ «ստիլը», պետք է ասել, որ նրա այս հոդվածը դառնում է ըստ էության սեփական ստեղծագործական  փորձի  ընդհանրացում,  որտեղ  էլ  Տերյանը  գրում  է  «Միայն ժամանակի պահանջներին համապատասխան լեզուն, միայն ժամանակի կուլտուրան  ձևակերպելու  ընդունակ  լեզուն  կարող  է  հնարավորություն  տալ ստեղծագործ  ուժերին  կերտելու  ժամանակի  ստիլը – այսինքն լինելու ժամանակի  արտահայտիչը,  որ  միևնույն  է  թե  արտահայտել  իրան։ Չնայած բոլոր տարբեր շեղումներին ու ճյուղավորություններին մտքի և զգացմունքի աշխարհում, որ պայմանավորված է հասարակական-տնտեսական և կուլտուրական տվյալներով, ամեն ժամանակ իր ընդհանուր ստիլն ունի, արտահայտության  իր  հատուկ  ձևը»14։ Մեր նոր գրականությունը, ինչպես արձանագրում է Տերյանը, եղել է գլխավորապես գյուղի գրականություն՝ իր համապատասխան լեզվով ու ոճով։ Մյուս կողմից էլ ազգային խնդիրներն են կաշկանդել գրականության ազատ զարգացումը։ Նոր ժամանակները նոր պահանջներ են առաջադրում գրականությանը, որ ազգային կյանքի նեղ շրջանակներից պետք է դուրս գա դեպի լայն աշխարհ, որտեղ ջնջվում են ազգայինի և համամարդկայինի սահմանները, գյուղական միջավայրի անձկությունից պիտի ձգտի դեպի քաղաքային կյանքի եռուն շրջապտույտը։ Նոր գեղարվեստը «չպիտի ջոկե բանաստեղծական և անբանաստեղծական նյութեր – նրա համար ամբողջ աշխարհը, ինչպես և ամբողջ մարդը, պոեզիայի նյութ են լինելու»15։ Նոր բովանդակությունը պետք է ստեղծի և իր նոր լեզուն՝ իսպառ զերծ բարբառային տարրերից, ինչպես նաև անհարկի մաքրամոլությունից։ Այս տեսակետից նա բարձր է գնահատում Շիրվանզադեի լեզուն  (մաքուր գրական լեզվի փայլուն նմուշներ տվել էր նաև ինքը իր բանաստեղծություններում)։ Գրականության ազատ զարգացման համար կարևորելով լեզվի դերը՝ Տերյանը հատուկ ընդգծում է նաև ժամանակի լեզվամտածողության կերպը, այսինքն՝ «ստիլը»։ «Ժամանակի ստիլը ժամանակի մտածողությունն է,- ասում է նա։- Որչափով որ այդ մտածողությունը յուրացված է մի ազգի կողմից, այդ չափով էլ ազգը կենսունակ է»16։ Իսկ ժամանակի մտածողության, ընդհանրապես գեղարվեստական գիտակցության ամենաբնութագրական հատկանիշը նոր հայացքն էր մարդու և աշխարհի հանդեպ։ Աշխարհը՝ իր անսահման բազմազանությամբ, մարդը՝ իր ներաշխարհի անդնդային խորություններով դառնում են գրականության քննության առարկան։ Անհատի զգայական աշխարհը իր մեջ ամենատարբեր բեկումների է ենթարկում աշխարհի տեսանելի պատկերը՝ այդ բեկումների մեջ իր համար բացահայտելով նաև ինքն իրեն։ Սա մարդու և աշխարհի հարաբերության անվերջ փոփոխության փուլերից մեկն է, որ թեև տարբեր ազգերի մոտ ի հայտ է գալիս տարբեր ժամանակներում, բայց իբրև առաջընթացի օրենք ընդհանուր է բոլոր ազգերի համար։ Հենց սա նկատի ունի Տերյանը ՝ դիտելով. «Կուլտուրական ազգերի կյանքում ժողովրդի ստեղծագործ ուժերը բնավ չեն դադարում առաջ ընթանալուց... Ահա այդ անկանգ առաջընթացությունը կյանքի և կուլտուրայի ստեղծում է նոր ստիլ, որը հանդիսանում է մի տեսակ էպոխայի արտահայտությունը, նրա հոգու գեղարվեստական պատկերը»17։  Ժամանակի «ստիլի» հայտնաբերման ու մշակման  տերյանական  հետևողականությունը՝ նրա  ստեղծած  մաքրամաքուր, զուտ քնարական պատկերայնության  հետ միասին, ստեղծեցին բանաստեղծական   լեզվի  և  պատկերի  այնպիսի  ներդաշնակ  համակցություն, որ  մինչև  այդ  դեռ  չէր  եղել   հայ   գրական  իրականության  մեջ։ Բայց  դա  ձեռք  էր  բերվում  ամենևին  էլ ոչ հարթ ու խաղաղ ճանապարհով. «Ստիլի ստեղծագործությունը,– գրում է Տերյանը,– կռիվ է նախկին ստիլի դեմ, եթե այդպիսին կա։ Ստիլի անկումը կյանքի անկում չէ, այլ հեղափոխության նշան, ժամանակի գեղեցկագիտական զգացմունքների, նոր ստիլի ծագման նշան»18։

    Սակայն  տերյանական  ոճամտածողության առանձնահատկությունների մասին  խոսելիս  չպետք  է  նկատի  ունենալ  նրա  քնարական  աշխարհի  միայն արտաքին  լեզվական  պաճուճանքը,  այլև  դրա  հետ  միասին  և  ամենից  առաջ ներքին  բովանդակությունը:

 

                      ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

   20-րդ  դարի  հայ  գրականության  ականավոր  դեմքերից  մեկի` Վահան Տերյանի  թողած  գրական  ժառանգությունը  բանաստեղծական  պոեզիայի  մեջ  մի  յուրահատուկ  երևույթ  էր,  որ  չէր  կարող  իր  կնիքը  չթողնել  սերունդների  վրա։ Տերյանի  ամեն  բանաստեղծություն  մի  ուրույն  աշխարհ  է,  մի  առեղծվածի վրա  բացված  պատուհան։   Եվ  այդ  բանաստեղծական  հազվագյուտ  աշխարհի  առեղծվածային  պատուհաններից  ներս  իրենց  կարևոր  տեղն  ու  դերն  ունեն  պոետի  «Հայ նոր գրականության գալիք օրը»   և   «Հոգևոր Հայաստան»  հոդվածները: Ավելի  խորքային  ուսումնասիրելով,  հատկապես,   բանաստեղծի   «Հայ նոր գրականության գալիք օրը»  հոդվածը,  այն  կարող  ենք  վերագրել  նաև  «կյանք»  հասկացողությանը  և  ոչ  միայն  գրականությանը։  Չէ՞ որ գրականությունը  կյանքի  պատկերն  է՝  նրա  խոցելի  ու  թերի  կողմերով: Ուրեմն ինչո՞ւ  պետք  է  հայ  մտավորականը,  և  ընդհանրապես  մարդը,  ով  կարող  է ստեղծել,  ստեղծագործել,  հայտնաբերել  ու  սովորեցնել,  ստիպված  լինի  խեղդել  իր  մեջ  այդ  ամենը  ազգի  սահմանափակ  մտածողության  ու  խորքային բնույթ  ունեցող  կարծրատիպերի  պատճառով: Հենց  այս  մտածելու  տեղիք  տվող  հարցերին  է,  որ  գրողը  ցանկանում  է  լույս  սփռել։ Իսկ  ինչ  վերաբերում  է  նրա  «Հոգևոր Հայաստան»  հոդվածին,  ապա  պետք  է  ասել,  որ  այն  իր  արծարծած  խնդիրների  կարևորությամբ  չի  զիջում  նախորդ  հոդվածին,  այլ  փոխարենը  դառնում  է  դրա  գաղափարական  շարունակությունը։

   Լինելով  թեմատիկորեն  իրարից  տարբերվող՝  այս  երկու  հոդվածները  փոխլրացնում  են  միմյանց  և  հենց  դրա  շնորհիվ  էլ  այսօր  էլ  կարդալով  այս  հոդվածները  կարողանում  ես  ըմբռնել  Տերյան  արվեստագետ-մտածողի  ունեցած  պատկերացումները  հայ  նոր  գրականության  վերածննդի  վերաբերյալ,  նրա  բարձրաձայնած հոգևոր խնդիրների  ողջ  էությունը։

 

ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ  ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ   ՑԱՆԿ

 

 

1.      Հր Թամրազյան, «Վահան Տերյան»,  Երևան 1985թ

2.      Հայ նոր գրականության պատմություն, հ 5, ՀՍՍՀ ԳԱ հրատ, Երևան 1979թ

3.      Գ Էմին-Տերյան, «Վահան Տերյան անտիպ և անհայտ էջեր», Երևան 2014թ

4.      Վ Տերյան, Երկերի ժողովածու, հ2, Երևան 1961թ

5.      Վ Տերյան Երկերի ժողովածու, հ 3, Երևան 1975թ

6.      Ա Տերտերյան, «Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը», Թիֆլիս, Հերմես, 1910թ

 

                                                          ՀՂՈՒՄՆԵՐ

 

 

1.    Վ Տերյան, Երկերի ժողովածու, հ2, Երևան, 1961թ, էջ 305

2.    Նույն տեղում, էջ 305

3.    Նույն տեղում, էջ 314

4.    Նույն տեղում, էջ 318

5.    Նույն տեղում, էջ 316

6.    Նույն տեղում, էջ 319

7.    Վ Տերյան, Երկերի ժողովածու, հ2, Երևան, 1961թ, էջ 247

8.    Նույն տեղում, էջ 249

9.    Նույն տեղում, էջ 275-276

10.  Նույն տեղում, էջ 294

11.  Նույն տեղում, էջ 294

12.  Նույն տեղում, էջ 293

13.  Վ Տերյան, Երկերի ժողովածու, հ3, Երևան, 1975թ, էջ 403-406

14.  Վ Տերյան, Երկերի ժողովածու, հ2, Երևան, 1961թ, էջ 290

15.  Նույն տեղում, էջ 295

16.  Նույն տեղում, էջ 296

17.  Վ Տերյան, Երկերի ժողովածու, հ3, Երևան, 1975թ, էջ 75

18.  Նույն տեղում, էջ 75

 

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Հայ բանասիրության ֆակուլտետ Ակադ . Հր ․ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոն ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ Թեմա՝ « Վահան Տերյանի առաջադրած խնդիրները «Հայ…

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ Հայ բանասիրության ֆակուլտետ Ակադ . Հր ․ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոն ԿՈՒՐՍԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔ Թեմա՝ « Վահան Տերյանի առաջադրած խնդիրները «Հայ…

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ «ՀԱՅ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼԻՔ ՕՐԸ» ԵՎ «ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ Նրանք ասում են, որ դու անցել ես, Ու հնացել ես, ու հեռացել,…

ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱԻ ԱՌԱՋԱԴՐԱԾ ԽՆԴԻՐՆԵՐԸ «ՀԱՅ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼԻՔ ՕՐԸ» ԵՎ «ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ Նրանք ասում են, որ դու անցել ես, Ու հնացել ես, ու հեռացել,…

միաժամանակ բարդ արվեստագետ, ունենալով սիմվոլների իր լեզուն, պատկերի փիլիսոփայական վերացարկված ենթաբնագիր, կարողանում է խորհրդանիշ-հասկացությունների միջոցով անհատի հուզաշխարհում հայտնաբերել զգացմունքային-հոգեբանական վերապրումներ, տրամադրությունների ուրույն գույներ ու շարժումներ։…

միաժամանակ բարդ արվեստագետ, ունենալով սիմվոլների իր լեզուն, պատկերի փիլիսոփայական վերացարկված ենթաբնագիր, կարողանում է խորհրդանիշ-հասկացությունների միջոցով անհատի հուզաշխարհում հայտնաբերել զգացմունքային-հոգեբանական վերապրումներ, տրամադրությունների ուրույն գույներ ու շարժումներ։…

գրականության գալիք օրը» և «Հոգևոր Հայաստան» հոդվածները։ Այս երկու կարևորագույն հոդվածները գրելով նույն տարում՝ 1914թ-ին, դրանցից յուրաքանչյուրի հիմքում դնում է երկու՝ իրարից տարբերվող, բայց միաժամանակ…

գրականության գալիք օրը» և «Հոգևոր Հայաստան» հոդվածները։ Այս երկու կարևորագույն հոդվածները գրելով նույն տարում՝ 1914թ-ին, դրանցից յուրաքանչյուրի հիմքում դնում է երկու՝ իրարից տարբերվող, բայց միաժամանակ…

Հայաստանը» և տալիս է իր տեսակետը ․ «« Հայության հավաքում » կամ « Հայության կազմակերպում » գաղափարական իմաստով ․ ահա Հոգևոր Հայաստանը » 3 ։…

Հայաստանը» և տալիս է իր տեսակետը ․ «« Հայության հավաքում » կամ « Հայության կազմակերպում » գաղափարական իմաստով ․ ահա Հոգևոր Հայաստանը » 3 ։…

մատնանշում էր հայ նոր գրականության հարության ուղիները՝ լեզվի, ոճի (ստիլի) զարգացումը, ինչպես նաև եվրոպական քաղաքակրթական տարրերի ներմուծումը։ Այս հոդվածում բանաստեղծը պատմական լայն տեսադաշտի մեջ հիմնավորում…

մատնանշում էր հայ նոր գրականության հարության ուղիները՝ լեզվի, ոճի (ստիլի) զարգացումը, ինչպես նաև եվրոպական քաղաքակրթական տարրերի ներմուծումը։ Այս հոդվածում բանաստեղծը պատմական լայն տեսադաշտի մեջ հիմնավորում…

զորություն կներշնչե նրան ինքնամփոփ ու սահմանափակ ազգային կեղևից դուրս ելնելու և ազատ օդ շնչելու։ Ամեն ինչ կա հայ գրականության մեջ՝ չկա միայն մարդը, նրա հոգին,…

զորություն կներշնչե նրան ինքնամփոփ ու սահմանափակ ազգային կեղևից դուրս ելնելու և ազատ օդ շնչելու։ Ամեն ինչ կա հայ գրականության մեջ՝ չկա միայն մարդը, նրա հոգին,…

պայմանավորված է հասարակական-տնտեսական և կուլտուրական տվյալներով, ամեն ժամանակ իր ընդհանուր ստիլն ունի, արտահայտության իր հատուկ ձևը » 14 ։ Մեր նոր գրականությունը, ինչպես արձանագրում է…

պայմանավորված է հասարակական-տնտեսական և կուլտուրական տվյալներով, ամեն ժամանակ իր ընդհանուր ստիլն ունի, արտահայտության իր հատուկ ձևը » 14 ։ Մեր նոր գրականությունը, ինչպես արձանագրում է…

ստեղծագործ ուժերը բնավ չեն դադարում առաջ ընթանալուց... Ահա այդ անկանգ առաջընթացությունը կյանքի և կուլտուրայի ստեղծում է նոր ստիլ, որը հանդիսանում է մի տեսակ էպոխայի արտահայտությունը,…

ստեղծագործ ուժերը բնավ չեն դադարում առաջ ընթանալուց... Ահա այդ անկանգ առաջընթացությունը կյանքի և կուլտուրայի ստեղծում է նոր ստիլ, որը հանդիսանում է մի տեսակ էպոխայի արտահայտությունը,…

Ավելի խորքային ուսումնասիրելով, հատկապես, բանաստեղծի « Հայ նոր գրականության գալիք օրը» հոդվածը, այն կարող ենք վերագրել նաև « կյանք» հասկացողությանը և ոչ միայն գրականությանը։ Չէ՞…

Ավելի խորքային ուսումնասիրելով, հատկապես, բանաստեղծի « Հայ նոր գրականության գալիք օրը» հոդվածը, այն կարող ենք վերագրել նաև « կյանք» հասկացողությանը և ոչ միայն գրականությանը։ Չէ՞…

1. Ա ․ Տերտերյան, «Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը», Թիֆլիս, Հերմես, 1910թ ․ ՀՂՈՒՄՆԵՐ 1. Վ ․ Տերյան, Երկերի ժողովածու, հ ․ 2, Երևան, 1961թ…

1. Ա ․ Տերտերյան, «Ցնորքի, ծարավի և հաշտության երգիչը», Թիֆլիս, Հերմես, 1910թ ․ ՀՂՈՒՄՆԵՐ 1. Վ ․ Տերյան, Երկերի ժողովածու, հ ․ 2, Երևան, 1961թ…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
13.05.2020