Новое лингвистическое исследование квартетов Туманяна
Оценка 4.9

Новое лингвистическое исследование квартетов Туманяна

Оценка 4.9
rtf
13.05.2020
Новое лингвистическое исследование квартетов Туманяна
Կուրսային աշխատանք.rtf

 

                               ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

     Գործն է անմահ, լա՛վ իմացեք,

                                                       Որ խոսվում է դարեդար,

                                                            Երնե՜կ նըրան, որ իր գործով

                                                           Կապրի անվերջ, անդադար։

 

   Ամեն անգամ Հովհ Թումանյան հեղինակին անդրադառնալիս ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչու՞ է ժողովուրդը նրան սիրում առանձնապես, և կամ ինչո՞վ է նա հմայում մեզ։ Չէ որ բանաստեղծություններ, պատմվածքներ, պոեմներ, քառյակներ, հեքիաթներ ու ավանդավեպեր հայ հեղինակները գրել են նրանից առաջ և նրանից հետո։ Ի՞նչն է ուրեմն Թումանյանին դարձնում առանձնապես սիրելի։ Անշու՛շտ նրա արվեստը, նրա պարզ, վսեմ, ռեալիստական արվեստը, որն իր մեջ խտացնում է  ազգային ձևեր, պատկերներ և բնաշխարհի պայծառ լեզու։ Այս ամենի հետ միասին նա օժտված է ճշմարիտ արվեստագետի չափի մեծ զգացումով, խոսքի նուրբ զգացողությամբ։ Իր արվեստով Թումանյանը նմանվում է մի կախարդի և թվում է՝ ստեղծագործությունը իր ձևերով, երանգներով ու հույզերով մի կենդանի խոսք է։ Այդ պայծառ արվեստի շնորհիվ է, որ հարություն առան ու ադամանդի պես շողշողացին նաև մեր ժողովրդի հին գանձերը՝ լեգենդներն ու հեքիաթները։ Զգում ես, որ բանաստեղծը ելնում է իր ժողովրդի ընդերքից։ Եվ ինչպես Տերյանն է նկատել, նրա ստեղծագործություններում կա «հայրենի խինդ ու ժպիտ և հայրենի վիշտ»։

    Թումանյանի լեզուն․․․ Թումանյանը խոսքի զարմանահրաշ  վարպետ է նուրբ ճաշակը նրան թելադրում է՝ ինչպիսի բառ գործածել նյութի էությունը ճիշտ դրսևորելու և ոճը չխախտելու համար։ Թումանյանի խոսքի կենդանությանն ու նկարագրությանը մեծապես նպաստում է նաև այն, որ ժամանակով, տարածությամբ հեռու երևույթներն ու գործողությունները ներկայացվում են որպես հեղինակին մոտ գտնվող հանգամանքներ։ Կարծես մոգական զորությամբ դրանք այնքան են մոտեցվում, որ թվում է՝ կատարվում են հենց նկարագրության պահին, ընթերցողի աչքի առաջ։ Թումանյանական խոսքի կենդանության մեջ բավական մեծ է ցուցական եղանակավորող բառերի ու դերանունների ոճական գործածության դերը երբ այս գործածությունը ներկայացվում է բայի ցանկացած ժամանակով և «ահա» ցուցական եղանակավորող բառով, նկարագրվող իրողությունը ժամանակի ու տարածության խորքից ձգվում է մինչև նկարագրության պահը և խոսքը հնչում է առանձին թարմությամբ։ Բանաստեղծը «ահա» բառը օգտագործում է ոչ միայն անցյալը խոսելու պահին մոտեցնելու համար, այլև՝ ապագան «Ահա պատմեմ ձեզ մի դեպք», «Ահա կարդամ ականջ դրեք» և այլն։ Նրա լեզվի վարպետությունը առավել նկատելի է հատկապես վերջին շրջանի ստեղծագործություններում՝  քառյակներում։

          

    ԹՈՒՄԱՆՅԱՆԻ  ՔԱՌՅԱԿՆԵՐԸ

 

   Իսկ ի՞նչ է քառյակը։ Քառյակը չորս տողից բաղկացած բանաստեղծություն է, որն արտահայտում է մի ավարտուն միտք, գաղափար, պատկեր, ունի խոհափիլիսոփայական բովանդակություն։ Լայնորեն տարածված է եղել արևելքի միջնադարյան բանաստեղծության մեջ (լավագույն օրինակներ են Օմար Խայամի քառյակները) և կոչվել՝ ռուբայի։ Հետագայում բանաստեղծության այս ձևը կիրառվել է նաև արևմտյան պոեզիայում։ Հայ գրականության մեջ քառյակը հայտնի է միջնադարից, բայց հատկապես նոր ժամանակներում նշանավոր են  Հովհ Թումանյան բանաստեղծի քառյակները։ 

   Կանքի փորձը, անհատական ցավերը, հայ ժողովրդի գլխին եկած աղետը նրան մղել են նոր խոհերի ու խորհրդածությունների ոլորտը և նա անցել է քառյակի ինքնատիպ տեսակին։ Բանաստեղծը հատկապես շատ է անդրադարձել քառյակների յուրահատկությանը, ներքին ուժին, ճիշտ կարդալուն։ «Քառյակը պոեզիայի մինիատյուրն է, նուրբ ճաշակի բան․․․ Քառյակները հասուն շրջանի արդյունք են՝ իմաստության, վեհության։ Քառյակները մեղմ են, քնքուշ, խորը, շատ սեղմ ու բովանդակալից։ Քառյակը գոհար է և անպայման հղկված պետք է լինի»։ Հայ մեծ բանաստեղծի քառյակները գեղարվեստական բարդ երևույթներ են։ Իր քառյակներում նա յուրովի շարունակել է Արևելքի բանաստեղծ իմաստունների ավանդները, ժանրին տվել նոր հարստություն, արտացոլել դարի պատկերն ու պատմությունը, ազգային երևույթները, նրանց մեջ արտահայտել նաև իրեն վիճակված բախտի ծանր հարվածների արձագանքները։ «Քառյակները շատ ուժեղ շտրիխներ են, դրանք իմ հոգու կենսագրությունն են»։

  Թումանյանի ամեն քառյակ մի ուրույն աշխարհ է, մի առեղծվածի վրա բացված պատուհան։ Դրան զուգընթաց քառյակների մեջ կերպավորվում է նաև բանաստեղծը՝ աշխարհի հետ ունեցած կապերով, ցավերով ու երազներով, բախտի քմայքներով։ Նա և՛ մեծ է, և՛ բազմազան, և՛ ինքնատիպ, ինչը հատկապես երևում է «Կյանքս արի հրապարակ․․․»  խորունկ քառյակում։ Բանաստեղծն իր կյանքը դարձրել է ոտքի կոխան, մի հրապարակ, ուր հազար ոտք է դիպել, հազար հարված իջել։ Դա եղել է անանձնական, անձնազոհ մի ուղի, եղել է նաև ստեղծագործական ինքնազրկում, որի ընթացքում բանաստեղծը պարտք է մնացել վերին շնորհին։ Տառապալի ապրումների մեջ, սակայն, հանճարի հոգին երբեք չի մթնում։ Իհարկե մեծ ցավ է, երբ ճակատագիրը սահման է դնում անսահմանությանը, բայց Թումանյանի հայացքը չի մթնում ոչ կյանքի սարսափների, ոչ էլ դառը ճակատագրի առաջ։ Դառնությունների մեջ անգամ նա մի պայծառ ժպիտ է պահում մարդկանց, արևի պես շողում բոլորի վրա՝ լույսով ողողելով աշխարհը։

                                 Ո՜նց է ժըպտում իմ հոգին,

                                 Չարին, բարուն ,— ամենքին

                                 Լույս է տալիս ողջ կյանքիս                                       

                                 ՈՒ էն ճամփիս անմեկին։

 

    «Արյունալի աղետներով, աղմուկներով ահարկու․․․», «Բերանն արնոտ Մարդակերը էն անբան․․․» և մի շարք այլ քառյակներից պարզ է դառնում, որ տիեզերքի խոր մեղեդին լսող բանաստեղծ-արարչին անհուն դառնություն են պատճառում պատերազմները, նորագույն մարդակերությունը, ոսկու և մեքենայի իշխանությունը։ Կյանքի մեծագույն աղետների փիլիսոփայական խտացումը չի դառնում միակ իշխողն ու տիրապետողը քառյակների մեջ։ Թումանյանը միշտ երևույթին նայում է բազմաթիվ կետերից, կարողանում է հաղթահարել ճնշող տրամադրությունները, գտնել բարոյական հենարաններ, հոգեբանական զորացնող ուժեր, որոնց շնորհիվ էլ որսում է  լուսածերպեր ու արահետներ։ Դառն ու դժվարին պահերին անգամ Թումանյանի հոգին ավելի է նրբանում, ստանում մի ուրիշ երանգ, և խիղճը ծավալվում է անսովոր քնքշությամբ՝ ստեղծելով նրբագույն ցավի պատկեր

 

                                 Մի հավք զարկի ես մի օր,

                                 Թըռա՜վ, գընաց վիրավոր։

                                 Թըռչում է միշտ իմ մըտքում

                                 Թևը արնոտ ու մոլոր։

 

  Քառյակների մեջ տարբեր կողմերից բացվում է բանաստեղծ անհատի հարուստ աշխարհը, ուր կորուստների ցավին հաճախ է միանում լուսավոր հայացքը աշխարհի ու մարդու նկատմամբ։ Դրանցում զուգակցվեցին Թումանյանին շատ բնորոշ երկու միտում։ Մեկը՝ աշխարհի և մարդու գոյության գաղտնիքների մեջ ավելի ու ավելի խոր թափանցելու հակումն է, իսկ մյուսը՝ ծայրաստիճան սեղմության, գեղարվեստական միջոցների հակիրճության ձգտումը։ Նրա քառյակներն ունեն լայն, լուսավոր մտորումներ, լի են աշխարհի գոյությանը և կեցությանը վերաբերող խորին մտքերով - կյանքն անսահման է, անվախճան, և մահը սարսափելի չէ, քանի որ մենք կապված ենք տիեզերքին, նրա մասնիկն ենք, հետևաբար մարդը մահ չունի, և ինչ որ ստացել ենք բնությունից պետք է տանք իրեն - մի նոր, երանավետ կյանքով ապրելու համար և տիեզերքը նրան թվում է հավիտենական հայրենական տուն։ Ստեղծումից գրեթե մեկ դար անց էլ Թումանյանի քառյակները շարունակում են մնալ ամենապահանջված գրական ստեղծագործությունների

 

           ԹՈՒՄԱՆՅԱՆԻ  ԲԱՌԱՊԱՇԱՐԸ

                                             

                                          <<Թումանյանի լեզուն կարող է դառնալ հիմնական լեզու մեր գրականության համար>>։

   Հայ գրական լեզվի զարգացման խնդրում  Թումանյանը  կանգնած էր «միանգամայն առողջ տեսակետի վրա»  գրական  լեզուն  հիմնել  ժողովրդական լեզվի վրա, հարստացնել թե՛ բարբառներով, թե՛ գրաբարով, թե՛ հարևան ժողովուրդների լեզուներից փոխառություններ կատարելով։ Ըստ Թումանյանի լեզվական  և  ազգային  մտածողության  հարստությունը  բարբառների  մեջ  է, քանի որ նրանք բնաշխարհիկ են, իսկ նոր գրական հայերենը, մանավանդ լրագրության ու թարգմանական գրականության մեջ անարտահայտիչ է, արհեստական։ Սրանից ելնելով նա իր ստեղծագործություններում մեծամասամբ գործածել է բարբառային տարրեր, որոնք  այսօր  էլ  գործածվում  են և ապացուցում  Չարենցի  խոսքերի  ճշմարտացիությունը։

  Թումանյանի  լեզվում  ժողովրդի  կենդանի  խոսքից  եկող  բառապաշարային  ամբողջ  զանգվածը  կարելի  է  բաժանել  մի  շարք  շերտերի։ Իբրև  առանձին  շերտ  կարող  են  դիտվել  ժողովրդաբարբառային  այն  ձևերըորոնք  ունեն  գրական  ձևավորմամբ  զուգահեռներինչպեսօրինակոտձեռդժարհիմիարնոտ  և  այլն։ Թումանյանական  բառապաշարի  մյուս  և  ավելի  մեծ  շերտը  կենդանի  խոսքից  վերցված  բառերն  ենորոնք  անհրաժեշտ  են  եղել  բանաստեղծին  լեզվի  ժողովրդայնացման  ամբողջ  համակարգում։ Բանաստեղծի  լեզվի  ժողովրդայնության  ոչ  պակաս  կարևոր  գործոն  է նաև խոսքի  սեղմությունըինչն  ընդհանրապես  հայ  բարբառների  հատկանիշն  էգրական  լեզվից  նրանց  տարբերող  առանձնահատկությունը։ Թումանյանական խոսքում հատկապես գերակշռում են «էս, էդ, էն, աս, ադ, ան» ձևերը։ Ըստ  բանաստեղծի՝  եթե  հնում  գրվեր  այսայդայն  և  այդպես  էլ  կարդացվեր, ապա  այդ  ձևը  կմնար  ժողովրդի  լզվում։ Անդրադառնալով  քառյակների  լեզվինպետք  է  ասենքոր  քառյակներում  չկա  այսայդայն-ի  և  նրանցով  կազմված  բառաձևերի  գործածության  ոչ  մի  դեպքայլ  կան  էսէդէն-ի  և  նրանցով  կազմված  բառաձևերի  գործածություններինչպես՝ «Էնքան շատ են ցավերն, ավերն իմ սրտում», «Իմ եղնիկը էսօրվան», «Էս է, որ կա» և այլն։ Սրանցից  բացի  քառյակներում  հադիպում  ենք  թումանյանական  լեզվին  բնորոշ  այլ  բառաձևեր  ևսինչպես՝  հիմի - «Հիմի բացե՜լ են հանդես», արնոտ - «Թևը արնոտ ու մոլոր»,  ճամփեդ - «Երկու օրվա էս ճամփեդ»,  աշխարհք - «Հին աշխարհքը ամեն օր․․․»  և  այլն։  Քառյակների  լեզվում  կարելի  է  նշել  նաև  այլ կարգի ժողովրդային արտահայտչաձևեր, բացականչություններձայնարկություններինչպես՝  զարկիո՜վ  իմանախև-դև  սիրտհե՜յջա՜նէ՜յհազար  երնեկ  և  այլն։

  Ինչպես   առհասարակ    թումանյանական   լեզվի   մեջքառյակների   լեզվում  ևս  ժողովրդաբարբառային  բառերիբառաձևերիդարձվածքներիարտահայտությունների  առատ  գործածության  համեմատ  քիչ  թիվ  են  կազմում  բարբառային  զուտ  քերականական (ձևաբանական  և  շարահյուսականլեզվատարրերը։ Քառյակներում  կան  բարբառային  այսպիսի  քերականական  ձևեր՝  տարվանօրվանասիտվավ  և  այլն։ Առկա  է  նաև  ժողովրդային  բնույթի  շարահյուսական  անհամաձայնությունորն  ընդհանրապես  բնորոշ  է  բանաստեղծի  խոսքային  ոճինօրինակ «Սերն  ու  սիրտն  էլ  երբ  չկա»։ Այստեղ  բազմակի  ենթական  հոգնակի  թվով  բայի  փոխարեն  ունի  եզակի  թվով  բայ։ Թումանյանի  լեզուն  քառյակների  մեջ  ուշագրավ  է  նաև  նրանովոր  արտահայտված  շատ  վերացական  մտածումներըիմաստասիրական  ընդհանրացումները  այդ  լեզուն  չեն  կարողացել  մղել  դեպի  գրքայնացում։

  Այն  փաստըոր  Հ Թումանյանի  քառյակները  գրված  են  նրա  ստեղծագործությանը  բնորոշ  գրական-ժողովրդայնացված  լեզվովցույց  է  տալիս  այդ  լեզվի  հսկայական  հնարավորությունները՝ արտահայտել  մարդկային  հոգու  ու  մտքի  ամենաբարդ  որոնումներն  ու  ելևէջումները։

 

                               ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

 

  Դյուրին  բան  չէ  Թումանյանի  ստեղծագործության  ըմբռնումը  հենց  նրա  թվացյալ  մատչելիությանկարծեցյալ  պարզության  և  անտարակուսելի  հանրաճանաչության  պատճառով։ Մատչելի  էպարզ  էհանրաճանաչ  է՝  ասել  է  թե  գիտեն  ամենքըմինչդեռ  ամենքը  բնավ  էլ  չգիտենոր  նրա  երկերում  գործում  են  այնպիսի  օրենքներորոնց  շնորհիվ  դրանք  ամենից  մնայունն  են։ Թումանյանի  արվեստն  իր  ժողովրդի  հոգևոր  կյանքում  այնպիսի  տեղ  է  գրավումորին  ոչ  մի  այլ  գրող  չէր  կարող  հավակնել նրա  արվեստն  էոր  խտրություն  չի  դնում  մարդկանց  ինչպես  հասակայինայնպես  էլ  մտավոր  զարգացման  տարբերությունների  միջև։ Թումանյանն  առմիշտ  մտել  է  հայ  հասարակական  գիտակցության  մեջ՝  շարունակաբար  ընդլայնելով  իր  գրաված  տեղըհատկապես  լեզվաոճական  առանձնահատկությունների  շնորհիվ։    

  Զարգացնելով նախորդ շրջանի հայ գրականության լեզվի նվաճումները  Թումանյանը  իր  ստեղծագործությամբ  հաղթական  վախճանին  է  հասցրել  լեզվաշինական  քաղաքակրթությունը՝ ժողովրդայնությունըգրականության  լեզվի  մայրուղին  անցկացնելով  ժողովրդական  կենդանի  լեզվի  միջով։

     

   

 

 

         

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Գործն է անմահ , լա՛վ իմացեք , Որ խոսվում է դարեդար , Երնե՜կ նըրան , որ իր գործով Կապրի անվերջ , անդադար։ Ամեն անգամ…

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ Գործն է անմահ , լա՛վ իմացեք , Որ խոսվում է դարեդար , Երնե՜կ նըրան , որ իր գործով Կապրի անվերջ , անդադար։ Ամեն անգամ…

են հենց նկարագրության պահին , ընթերցողի աչքի առաջ։ Թումանյանական խոսքի կենդանության մեջ բավական մեծ է ցուցական եղանակավորող բառերի ու դերանունների ոճական գործածության դերը ․ երբ…

են հենց նկարագրության պահին , ընթերցողի աչքի առաջ։ Թումանյանական խոսքի կենդանության մեջ բավական մեծ է ցուցական եղանակավորող բառերի ու դերանունների ոճական գործածության դերը ․ երբ…

մինիատյուրն է , նուրբ ճաշակի բան ․․․ Քառյակները հասուն շրջանի արդյունք են՝ իմաստության , վեհության։ Քառյակները մեղմ են , քնքուշ , խորը , շատ սեղմ…

մինիատյուրն է , նուրբ ճաշակի բան ․․․ Քառյակները հասուն շրջանի արդյունք են՝ իմաստության , վեհության։ Քառյակները մեղմ են , քնքուշ , խորը , շատ սեղմ…

« Արյունալի աղետներով , աղմուկներով ահարկու ․․․ », « Բերանն արնոտ Մարդակերը էն անբան ․․․ » և մի շարք այլ քառյակներից պարզ է դառնում ,…

« Արյունալի աղետներով , աղմուկներով ահարկու ․․․ », « Բերանն արնոտ Մարդակերը էն անբան ․․․ » և մի շարք այլ քառյակներից պարզ է դառնում ,…

տիեզերքը նրան թվում է հավիտենական հայրենական տուն։ Ստեղծումից գրեթե մեկ դար անց էլ Թումանյանի քառյակները շարունակում են մնալ ամենապահանջված գրական ստեղծագործությունների ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ << Թումանյանի…

տիեզերքը նրան թվում է հավիտենական հայրենական տուն։ Ստեղծումից գրեթե մեկ դար անց էլ Թումանյանի քառյակները շարունակում են մնալ ամենապահանջված գրական ստեղծագործությունների ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԲԱՌԱՊԱՇԱՐԸ << Թումանյանի…

սեղմությունը , ինչն ընդհանրապես հայ բարբառների հատկանիշն է , գրական լեզվից նրանց տարբերող առանձնահատկությունը։ Թումանյանական խոսքում հատկապես գերակշռում են « էս , էդ , էն…

սեղմությունը , ինչն ընդհանրապես հայ բարբառների հատկանիշն է , գրական լեզվից նրանց տարբերող առանձնահատկությունը։ Թումանյանական խոսքում հատկապես գերակշռում են « էս , էդ , էն…

ստեղծագործությանը բնորոշ գրական - ժողովրդայնացված լեզվով , ցույց է տալիս այդ լեզվի հսկայական հնարավորությունները՝ արտահայտել մարդկային հոգու ու մտքի ամենաբարդ որոնումներն ու ելևէջումները։ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Դյուրին…

ստեղծագործությանը բնորոշ գրական - ժողովրդայնացված լեզվով , ցույց է տալիս այդ լեզվի հսկայական հնարավորությունները՝ արտահայտել մարդկային հոգու ու մտքի ամենաբարդ որոնումներն ու ելևէջումները։ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Դյուրին…

Новое лингвистическое исследование квартетов Туманяна

Новое лингвистическое исследование квартетов Туманяна
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
13.05.2020