Կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանք
1-ին տարբերակ
Անուն ազգանուն --------------------------------------------------------------------------------------
1.Քիմիական արտադրություններում կիրառվում են մի շարք ընդհանուր սկզբունքներ: Ընտրեք ճիշտ սկզբունքները 1միավոր
1. բարենպաստ ջերմաստիճանի և ճնշման կիրառում
2. հումքի ընտրություն, հանքաքարի հարստացում, մաքրում և համալիր օգտագործում
3. փոխազդող նյութերի կոնցենտրացիայի, իսկ տարասեռ ռեակցիաների պարագայում՝ հպման մակերևույթի փոքրացում
4. ջերմափոխանակության իրագործում և հակահոսք
2.Ո՜Ր նյութն է օգտագործվում ծծմբական թթվի արտադրության վերջին փուլում SO3-ը կլանելու համար 1միավոր
1. ջուր 2. օլեում 3. Ծծմբական թթու 3.ծծմբային թթու
3. CuO և Cu2S նյութեր պարունակող հանքաքարի վերամշակման հիման վրա ինչ արտադրություններ կարելի է կազմակերպել. 1միավոր
1. պղնձի 3. ծծմբի
2. պղնձի և թթվածնի 4. Պղնձի և ծծմբական թթվի
4.Արտադրությունում որ մետաղը կարելի է ստանալ ալյումինաջերմային եղանակով. 1միավոր
1.կալիում 2. Արծաթ 3. Ալյումին 4. Քրոմ
5. Որն է հետևյալ արտադրության ճիշտ շարունակությունը. 1միավոր
Կոնտակտային եղանակով ծծմբական թթվի արտադրությունում մինչև կոնտակտային սարք մտնելը ծծմբի( IV) օքսիդի չորացնում են այն բաց թողնելով --------------------------------------:
1.ծծմբական թթվի խիտ լուծույթով 3.նատրիումի հիդրօքսիդի լուծույթով
2.կալցիումի օքսիդի վրայով 4.ազոտական թթվի լուծույթով
6.Որն է ծծմբական թթվի արտադրության ելանյութը 1միավոր
1.գլաուբերի աղը 2.ծծմբի կոլչեդանը 3.գիպսը 4.երկաթարջասպը
7.Որ սարքում են իրականացնում պիրիտից ծծմբային գազի ստացումը. 1միավոր
1.բովման վառարանում 2.ցիկլոնում 3.կլանող աշտարակում 4.ջերմափոխանակիչում
8.Հետևյալ նյութերից որն է ,,Նաիրիտի՚՞ կաուչուկի ստացման ելանյութը. 1միավոր
1.էթան 2.պրոպան 3.բութան 4.էթին
9.Որ մետաղի իոնն է պարունակվում հեմոգլոբինում. 1միավոր
1.ցինկ 2.երկաթ 3.կալցիում 4.նատրիում
10.Ինչպես է անվանվում կենսաբանական համակարգերում օրգանական և անօրգանական նյութերի հաշվեկշռի պահպանմանգործընթացը. 1միավոր
1.լիմֆոստազ 2.հեմոստազ 3.հոմեոստազ 4. Խոլեստազ
11.Որ նյութի ձևով են օրգանիզմում պահեստավորվում ածխաջրերը 1միավոր
1.գլյուկոզ 2.գլիկոգեն 3.սախարոզ 4.ֆրուկտոզ
12.Սննդի հետ օրգանիզմ մտնող նյութերից որն է լրիվ ծախսվում 1միավոր
1.ածխաջրեր 2.ճարպեր 3.հանքային նյութեր 4.սպիտակուցներ
13.Հետևյալ նյութերից որն է կիրառվում խմելու ջրի վարակազերծման համար. 1միավոր
1.քլորակիր 2.ժավելաջուր 3.քլորաջրածին 4.քլոր
14.Հետևյալ գործընթացներից որը կարելի է իրականացնել ալյումինե կաթսայում 1միավոր
1.կաթի եռացնելը 3.թթու ապուրներ պատրաստելը
2.մարինադի պատրաստումը 4.սոդայի լուծույթ եռացնելը
15.Որ տարրերն են առավել շատ պարունակվում բուսական և կենդանի օրգանիզմներում.
1.s և p 2. s և d 3. P և f 4.d և f 1միավոր
16.Քլորոֆիլի առկայությամբ ածխաթթու գազ կլանելու և այն թթվածնով փոխարինելու երևույթի անվանումը.
1.հիդրոլիզ 2.կատալիզ 3.կենսասինթեզ 4.ֆոտոսինթեզ 1միավոր
17.Որ հալոգենի սպիրտային լուծույթն է կիրառվում բժշկության մեջ. 1միավոր
1.բրոմի 2.քլորի 3.յոդի 4.ֆտորի
18.Վիտամինները----------------նյութեր են, որոնք ---------------------քանակներով ներմուծվում են օրգանիզմ, մասնակցում են-------------------------------ռեակցիաների իրականացմանը և պահպանում կենդանի օրգանիզմների կենսունակությունը: 1միավոր
1.սննդային, մեծ, կենսաբանական
2.ոչ սննդային, փոքր, կենսաքիմիական
3.սննդային, փոքր, կենսաքիմիական
4. .սննդային, մեծ, կենսաքիմիական
© ООО «Знанио»
С вами с 2009 года.