ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ
(1712/1722-1795)
Սայաթ-Նովա - Հարություն (Արութին) Սայադյան
Կյանքը
Ծնվել է - Ըստ առաջին կենսագիր Գևորգ Ախվերդյանի` Սայաթ-Նովան ծնվել է 1712 թվականին: Իսկ ըստ Սայաթ-Նովայի կյանքի և ստեղծագործության վերջին հետազոտող Պարույր Սևակի հիմնավոր փաստարկումների` բանաստեղծը ծնվել է 1722 թվականին: Սայաթ-Նովան ծնվել է Թիֆլիսում, կիսաճորտի ընտանիքում: Սայաթ-Նովայի հայրը՝ մահտեսի Կարապետը, ծնունդով Կիլիկիայի Ադանա քաղաքից էր, տեղափոխվել էր Հալեպ, այն տեղից` Թիֆլիս, ուր և ամուսնացել էր Սանահին գյուղից Թիֆլիսի Հավլաբար թաղամասում հաս տատված Սառայի հետ: Տասներկու տարեկանում նա դարձել է ջուլհակի աշակերտ և իր ար հեստի մեջ այնքան է առաջադիմել, որ շնորհիվ նրա հաջողությունների իր վարպե տը պարգև է ստացել: Տասնհինգ տարեկանում նա արդեն գրագետ էր, մնացածը լրացրել է ինք նա կրթությամբ: Սայաթ-Նովան հանճարեղ ինքնուս էր: Սայաթ-Նովան սովորել է գրել, կարդալ և հմտացել աշուղական արվեստի մեջ: Տասնինը տարեկանում վրաց զորագնդի կազմում նա մասնակցել է Նադիր շահի հնդկական արշավանքներին: Այստեղ նա աչքի է ընկել երգիչի իր աստվածատուր շնորհքով, արժանացել վրաց թագաժառանգ Հերակի համակրանքին, հրավիրվել պալատ և դարձել արքունական երգիչ: Սայաթ-Նովա անունն ստացել է լավ երգելու համար, որ թարգմանաբար նշանակում է երգի որսորդ [Կարծիք կա, թե երգիչը սկզբից ևեթ ընդունել է Սայաթ-Նովա (Սէյաթ Նէվա) գրական կեղծանունը, որը տարբեր ուսումնասիրողներ տարբեր ձևով են բացատրում․ համարել են պարսկերենից թարգմանաբար «երգի-ձայնի որսորդ սիրահար», կամ պարզապես «երգի որսորդ» (պարսկերեն սայադ - որսորդ, նովա - երգ, մեղեդի)։ Կա թարգմանության ավելի քիչ հավանական տարբերակ թուրքերենից՝ «Սայադի թոռ»։ Այս դեպքում հնարավոր է, որ երգչի պապի անունը Սայադ լինի, մի անուն, որը տարածված է եղել հայերի մեջ։ ]:
Պալատում նա եղել է 1742 (կամ 1744) թվականից մինչև 1752 թվականը: Պալատական դավերն ստիպել են նրան միառժամանակ հեռանալ այդ միջավայրից: Այդ կապակցությամբ նա գրում է «Դուն էն գլխեն իմաստուն իս...» և «Յիս կանչում եմ լալանին» խաղերը: Նրա գրական բուռն գործունեությունն ընդգրկել է 1753-1759 թվականները:
Պալատից Սայաթ-Նովայի վտարումը պայմանավորված էր ոչ միայն նրա ընդհարումով վրաց թավադների հետ, այլև վրաց Անտոն կաթողիկոսի: Վերջինս Սայաթ-Նովային գաղափարական մեղադրանք է ներկայացրել: Այդ կապակցու թյամբ բանաստեղծը գրում է. «Ուղղեցեք կրծքիս մահաբեր հրացանը, // Ինձ սուֆի են կոչում»: Սուֆին, սուֆիականությունը կրոնական ուսմունք էր իսլամի մեջ, սկզբնական շրջանում ուղղված էր պաշտոնական իսլամի դեմ, հետագայում հաապատասխանեցվել է պաշտոնական իսլամի պահանջներին: Ստեղծվել են բազմաթիվ միաբանություններ շեյխերի գլխավորությամբ: Այդպիսիք շատ կային նաև Սայաթ-Նովայի ժամանակ: Պալատից վտարվելուց հետո Սայաթ-Նովան օծվում է քահանա և ստանում տեր Ստեփանոս անունը: Նա ամուսնանում է սանահինեցի Մարմարի հետ և ունենում չորս երեխա: 1761-ին եղել է Պարսկաստանի Գիլան նահանգի Էնզելի նավահանգստային քաղաքի հայկական եկեղեցու քահանա: Այստեղ նա արտագրել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը։
Սայաթ-Նո վան մահացել է 1795 թվականին` եկեղեցում ապաստանած ժողովրդի հետ մեկ տեղ զոհ գնալով պարսից Աղա Մահմեդ խանի արշավանքներին: Սայաթ-Նովան թաղվել է Թիֆլիսի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում: Հովհաննես Թումանյանի և նկարիչ Գևորգ Բաշինջաղյանի նախաձեռնությամբ 1914-ին նրա գերեզմանին կառուցվել է մահարձան և մայիս ամսվա վերջին կիրակին հռչակվել Վարդա տոնի օր:
ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ
Սայաթ-Նովան միջնադարյան քնարերգության վերջին ներկայացուցիչն է։ Նա իր ստեղծագործությունները գրելիս օգտագործել է արևելյան շռայլ պատկերներ։ Իր տաղերում Սայաթ-Նովան կատարելության է հասցրել կնոջ արտաքին գեղեցկոթյան գովքը, դատապարտել է հասարակության չարիքներն ու արատները, բողոքել սոցիալական անհավասարության դեմ։
Սայաթ-Նովան հայրենասիրական բնույթի տաղեր չունի։
Սայաթ-Նովայի խրատական երգերից՝
1․ Գիր սիրէ, ղալամ սիրէ, դավթար սիրէ։
2․ Աշուղի լիզուն բլբուլ է, օրհնանք ունէ, նալաթ(անեծք) չկա։
Իր ստեղծագործություններում Սայաթ-Նովան կոչ է անում չձգտել հարստության, դառնությանը քաղցրությամբ պատասխանել, անվնաս պահել ապակու նման փխրուն հոգին։
Հովհ․ Թումանյանը Սայաթ-Նովայի մասին՝
«Զգում է, որ էրվում-վերջանում է ինքը, բայց մնում է արի ու բարի, անչար ու անաչառ, վեհ ու վսեմ, որպես աշխարհի ու մարդու մեծ բարեկամ»
Չարենցը Սայաթ-Նովայի մասին՝
Ոսկե բառեր, անգին քարեր, լալ ու գոհար շարել ես դու.–
Քեզ միայն քո յարն է վառել,– քանի՜ յարեր վառել ես դու:–
***
Ո՞ր շահն ունի այդքան ոսկի ու անգին քար, Սայա՛թ-Նովա,–
Չի՜ ունեցել քեզ պես շռայլ խալխը նոքար, Սայա՛թ-Նովա:
Սայաթ-Նովայի տաղերից՝
1․ «Թամամ աշխարհ պտուտ էկա»
2․ «Աշխարհս մե փանջարա է»
3․ «Արի համով ղուլուղ արա»
4․ «Դուն էն գլխեն իմաստուն իս»
5․ «Աշխարհումս ախ չիմ քաշի»
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.