Шекспир "Гамлет" : анализ
Оценка 4.6

Шекспир "Гамлет" : анализ

Оценка 4.6
rtf
13.05.2020
Шекспир "Гамлет" : анализ
Շեքսպիր «Համլետ»․ վերլուծություն.rtf

«Համլետ»

Էլսինորի դղյակի հրապարակը: Պահակ է կանգնած Ֆրանցիսկոն. գալիս է Բերնարդոն: Ավելի ուշ նրանց են միանում Հորացիոն՝ արքայազն Համլետի գիտնական ընկերը. նրա հետ է Մարցելլոսը: Հորացիոն եկել է հավաստիանալու, որ գիշերով դղյակ այցելող տեսիլքի մասին պատմությունը ճշմարիտ է: Տեսիլքը իբրև թե Դանիայի մահացած արքայինն է: Հորացիոն հակված է տեսիլքի մասին պատմությունը երևակայության խաղ համարել: Կեսգիշեր է: Զրահավորված հայտնվում է ուրվականը: Հորացիոն ցնցված է: Այս այցելությունների մեջ նա տեսնում է «պետության համար վտանգի նշան:» Որոշում է տեսածի մասին պատմել արքայազն Համլետին, որն ընդհատել էր իր ուսումը Վիտտենբերգի համալսարանում և տուն էր վերադարձել հոր անսպասելի մահվան պատճառով: Համլետի ցավն էլ ավելի է մեծացել, երբ իմացել է, որ մայրը հոր մահից հետո իսկույն ամուսնացել է իր հորեղբոր հետ: Իմանալով գիշերային ուրվականի մասին՝ Համլետն իսկույն տենչում է տեսնել նրան: Գիշերով ուրվականը գալիս է և պատմում է Համլետին աղետալի չարագործության մասին:

Երբ թագավորը հանգստանում էր իր այգում, թագավորի եղբայրը դավադրաբար նրա ականջի մեջ թույն է լցրել: Ուրվականը խնդրում է լուծել իր վրեժը:

Աշխարհը շուռ է գալիս Համլետի համար: Երդվում է վրեժխնդիր լինել: Խնդրում է ընկերներին լռել այս ամենի մասին:

Այդ ընթացքում թագավորի սենեկապետ Պոլոնիուսը իր որդուն՝ Լաերտին ուսման է ուղարկում Փարիզ: Լաերտը եղբայրական խրատներ է տալիս քրոջը՝ Օֆելիային: Այստեղ իմացվում է Օֆելիայի հանդեպ Համլետի տածած զգացմունքի մասին: Եղբայրը խորհուրդ է տալիս քրոջը լինել զգույշ, խոհեմ, քանզի Համլետը հպատակ է իր բարձր ծագմանը: Նրա խոսքերին է միանում հայրը՝ Պոլոնիուսը: Արգելում է ժամանակ անցկացնել Համլետի հետ: Օֆելիան պատմում է հորը, որ Համլետն այցելում է իրեն և վերջերս իրեն տարօրինակ է պահում: Պոլոնիոսն ասում է, որ դա Օֆելիայի հանդեպ սիրուց է և որ ինքը ամեն բան կհայտնի թագավորին:

Թագավորը, որի խիղճը հանգիստ չէ, անհանգստանում է նաև Համլետի վարքի համար: Ի՞նչ է դա. խելագարությու՞ն, թե՞ դրա տակ թաքնված է ուրիշ ինչ-որ բան: Կանչում է Ռոզենկրանցին և Գիլդենստերնին՝ Համլետի վաղեմի ընկերներին և խնդրում, որ հետևեն Համլետին և պարզեն դա: Գալիս է Պոլոնիոսը և ասում է, որ Համլետի խելագարությունը կապված է սիրո հետ: Ցույց է տալիս Օֆելիայից վերցրած Համլետի սիրային նամակը: Խոստանում է կազմակերպել դստեր և Համլետի հանդիպումը, որ հավաստիանա դրանում: Ռոզենկրանցը և Գիլդենստերնը ապարդյուն փորձում են Համլետից իմանալ նրա գաղտնիքը: Համլետը հասկանում է, որ նրանց ուղարկել է թագավորը:

Համլետը իմանում է, որ քաղաք է եկել շրջիկ դերասանների խումբը: Փորձում է օգտագործել նրանց՝ թագավորի հանցավորությունը ստուգելու համար: Առաջարկում է դերասաններին բեմադրել Պրիամոսի մասին ողբերգությունը, որի մեջ նա մի քանի տող կավելացնի: Դերասանները համաձայն են:

Թագավորը հարցուփորձ է անում Ռոզենկրանցին և Գիլդենստերնին իրենց առաքելության մասին: Պատմում են իրենց անհաջողության մասին:

Համլետը միայնակ ճեմում է և արտասանում է իր «Լինել, թե չլինել» հռչակավոր մենախոսությունը:

Պոլոնիոսը Համլետի մոտ է ուղարկում Օֆելիային: Համլետը հասկանում է, որ իրենց զրույցին ականջ են դնում և խելագար է ձևանում: Խորհուրդ է տալիս Օֆելիային գնալ մենաստան: Օֆելիային խոցում են Համլետի խոսքերը, իսկ թագավորը հասկանում է, որ Համլետի խելագարության պատճառը սերը չէ:

Համլետը խնդրում է Հորացիոյին ներկայացման ժամանակ հետևել թագավորին: Սկսվում է ներկայացումը: Համլետը բարձր մեկնաբանում է գործողությունները: Բեմում Գոնզագոն՝ թագավորի եղբայրը, դուրս է գալիս թույնը ձեռքին, մոտենում է քնած թագավորին և թույնը լցնում նրա ականջի մեջ՝ այդ գործողությամբ տիրանալով երկրին, թագին և թագուհուն: Ներկայացումը դիտող թագավորը վեր է թռչում: Սկսվում է իրարանցում: Պոլոնիոսը պահանջում է ընդհատել ներկայացումը: Բոլորը գնում են: Մնում են միայն Համլետը և Հորացիոն: Այժմ թագավորի հանցավորությունն ապացուցված է: Նա մատնեց իրեն:

Վերադառնում են Ռոզենկրանցը և Գիլդենստերնը: Բացատրում են, թե որքան դառնացած է թագավորը և որքան տարօրինակ է թվում Համլետի պահվածքը  թագուհուն: Համլետը Գիլդենստերնին է տալիս սրինգը և խնդրում է նվագել: Սա հրաժարվում է ասելով, որ չգիտի նվագել:  Համլետը տարակուսանքի մեջ է. իսկ ինչպե՞ս էր պատրաստվում նվագել իր նյարդերի վրա:

Պոլոնիոսը կանչում է Համլետին մոր մոտ:

Այդ ընթացքում թագավոր Կլավդիուսն իր սենյակում աղոթում է:

Համլետը գալիս է մոր մոտ: Պոլոնիւսը զրույցին ականջ դնելու համար թաքնվել է վարագույրի հետևում: Համլետը կշտամբում է մորը: Մայրը վախեցած ճչում է և Պոլոնիոսը օգնության է կանչում վարագույրի ետևից: Համլետը «մուկը, մուկը» բացականչությամբ վարագույրի միջով սրախողխող է անում Պոլոնիոսին:

Երևում է ուրվականը և պատվիրում է Համլետին հանգիստ թողնել թագուհուն: Թագուհին չի տեսնում ուրվականին: Նրան թվում է, որ Համլետը լրիվ խելագարվել է: Պատմում է թագավորին, որ Համլետը խելագարության նոպայի մեջ սպանել է Պոլոնիուսին: Թագավորը որոշում է Ռոզենկրանցի և Գիլդենստերնի ուղեկցությամբ Անգլիա ուղարկել Համլետին, որտեղ հետևելով իր գրած նամակի խնդրանքին՝ արքայազնին կսպանեն: Համլետը դավաճան ընկերների ուղեկցությամբ նավով ուղևորվում է Անգլիա:

Իմանալով հոր սպանության մասին Փարիզից վերադառնում է Լաերտը: Նրան սպասում է նոր դժբախտություն: Օֆելիան խելագարվել է: Լաերտը ծարավ է վրեժի: Զինված ներխուժում է թագավորի սենյակ: Թագավորը բացատրում է, որ ամեն ինչում մեղավորը Համլետն է: Այդ պահին սուրհանդակը նամակ է բերում Համլետից, որը հաղորդում է, որ վերադառնում է: Թագավորը հասկանում է, որ իր նախագիծը ձախողվել է, և ներքաշում է Լաերտին իր հետագա դավադրության մեջ: Առաջարկում է Լաերտին ընկերական սուսերամարտի բռնվել Համլետի հետ, իսկ սուսերի ծայրին թույն քսել:

Թագուհին հայտնում է Օֆելիայի մահվան մասին:

Երկու գերեզմանափորներ փոս են փորում: Հայտնվում են Համլետը և Հորացիոն: Համլետը խորհրդածում է համայն գոյության անցողիկության մասին: Մոտենում է հուղարկավորության թափորը: Լաերտը գցում է իրեն փոսը և աղաչում իրեն թաղել Օֆելիայի հետ միասին: Համլետը բորբոքվում է նրա խոսքերի կեղծ երանգից: Ասում է, որ ինքը ավելի է սիրել Օֆելիային, քան դա կարող են անել քառասուն հազար եղբայրներ:

Թագավորը բաժանում է երիտասարդներին: Հորացիոն և Համլետը մենակ են: Համլետը պատմում է, թե ինչպես է հաջողացրել կարդալ թագավորի նամակը: Փոխարինել է նամակը ուրիշ նամակով, որի մեջ օգտվելով հոր կնիքից, պատվիրել է մահվան դատապարտել իր ուղեկիցներին՝ Ռոզենկրանցին և Գիլդենստերնին: Գալիս է Օզրիկը, թագավորների մերձավորներից մեկը և հայտնում է մենամարտելու  Լաերտի առաջարկի մասին: Համլետն ընդունում է հրավերը:

Մենամարտից առաջ ասում է Լաերտին, որ բոլոր վիրավորական խոսքերն ասել է խելագարության մեջ: Մինչ այդ թագավորը ևս մեկ թակարդ է լարել: Պատրաստել է թունավոր գինով գավաթը, որը մտադիր է առաջարկել Համլետին:

Լաերտը վիրավորում է Համլետին: Փոխվում են սուսերներով: Համլետը վիրավորում է Լաերտին: Թագուհին թունավոր գավաթից խմում է Լաերտի կենացը: Մեռնում է: Լաերտը խոստովանում է Համլետին դավադրության մասին: Թագավորն է ամենի մեղավորը:

Համլետը թունավոր սուսերով խոցում է թագավորին և ինքն էլ մեռնում է:

Հորացիոն ուզում է խմել թունավոր գավաթից, որպեսզի գնա Համլետի հետևից: Համլետն արգելում է նրան: Հորացիոն հայտնում է պատահածի մասին Ֆորտինբրասին և անգլիացի դեսպաններին:

Ֆորտինբրասը հրամայում է չորս գնդապետի տանել Համլետին, որպես զինվորի:

Համլետի մենախոսությունը

   Լինել թե չլինել, այս է խնդիրը. Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ, Տանել գոռ բախտի պարսաքարերը և սլաքները, Թե զենք վերցնել ցավ ու վիշտերի մի ծովի ընդդեմ, Եվ դիմադրելով՝ վերջ տալ բոլորին: Մեռնել, քնանալ, ոչինչ ավելի, Եվ մտածել, թե մի պարզ քնով, մենք վերջ ենք տալիս Այն սրտացավին և բյուր բնական անձկություններին,Որոնց ժառանգն է մեր հեգ մարմինը, Մի վախճան է դա,՝ հոգով բաղձալի, Մեռնել, ննջել, ննջե՞լ… գուցե երազել. Ա՜յ, ցավն այդեղ է, քանզի այդ մահվան քնի ժամանակ Ի՞նչ կերպ երազներ պիտի գան գուցե՝ Երբ այս մահացու կապանքը մեզնից թոթափած լինենք. Ահա ինչ որ մեզ խորհել պետք է տա. ա´յս նկատումն է Որ այսչափ երկար տեվել է տալիս թշվառությունը: Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել Աշխարհի այնքան նախատինքներին և մտրակներին, Հարստահարչի անիրավության, Մեծամիտ մարդու արհամարհանքին, Քամահրած սիրո տվայտանքներին, Օրենքի բոլոր ձգձգումներին, Պաշտոնյաների աներեսության, Այն հարվածներին որ համբերատար արժանավորը Ստանում է միշտ անարժաններից, Այնինչ կարող էր մարդ իր հաշիվը իր ձեռքով փակել Մի մերկ դաշույնով: Ո՞վ կհոժարեր այսքան բեռ կրել, Հեծել ու քրտնել տաղտուկ կյանքի տակ Եթե երկյուղը մի ինչ-որ բանի մահվանից հետո, Այն անհայտ երկրի, որի սահմանից Ոչ մի ուղևոր չէ վերադառնում, Չձգեր կամքը երկբայության մեջ, և մեզ չստիպեր Տանել ավելի այն չարիքները, որ այստեղ ունինք. Քան թե սավառնել դեպի նոր ցավեր, որոնց անգետ ենք: Խոհամտությունն, այսպես, ամենքիս վախկոտ է դարձնում. Եվ հենց այս կերպով վճռականության բնածին գույնը Ախտաժետվում է խորհրդածության գունաթափ ցոլքից, Եվ շատ ձեռնակներ, մեծ ու կարևոր. Շեղվում են այսպես իրենց հոսանքից, Եվ գործ կոչվելու անարժան դառնում: Բայց կա´ց, ո՞վ է այս: Սիրուն Օֆելիա՞ն—Ո՜վ հավերժահարս, Աղոթքներիդ մեջ թող հիշվին նաև բոլոր մեղքերս...

«Համլետ» Էլսինորի դղյակի հրապարակը: Պահակ է կանգնած Ֆրանցիսկոն. գալիս է Բերնարդոն: Ավելի ուշ նրանց են միանում Հորացիոն՝ արքայազն Համլետի գիտնական ընկերը. նրա հետ է Մարցելլոսը:…

«Համլետ» Էլսինորի դղյակի հրապարակը: Պահակ է կանգնած Ֆրանցիսկոն. գալիս է Բերնարդոն: Ավելի ուշ նրանց են միանում Հորացիոն՝ արքայազն Համլետի գիտնական ընկերը. նրա հետ է Մարցելլոսը:…

կավելացնի: Դերասանները համաձայն են: Թագավորը հարցուփորձ է անում Ռոզենկրանցին և Գիլդենստերնին իրենց առաքելության մասին: Պատմում են իրենց անհաջողության մասին: Համլետը միայնակ ճեմում է և արտասանում…

կավելացնի: Դերասանները համաձայն են: Թագավորը հարցուփորձ է անում Ռոզենկրանցին և Գիլդենստերնին իրենց առաքելության մասին: Պատմում են իրենց անհաջողության մասին: Համլետը միայնակ ճեմում է և արտասանում…

ներխուժում է թագավորի սենյակ: Թագավորը բացատրում է, որ ամեն ինչում մեղավորը Համլետն է: Այդ պահին սուրհանդակը նամակ է բերում Համլետից, որը հաղորդում է, որ վերադառնում…

ներխուժում է թագավորի սենյակ: Թագավորը բացատրում է, որ ամեն ինչում մեղավորը Համլետն է: Այդ պահին սուրհանդակը նամակ է բերում Համլետից, որը հաղորդում է, որ վերադառնում…

ինչ որ մեզ խորհել պետք է տա. ա ´ յս նկատումն է Որ այսչափ երկար տեվել է տալիս թշվառությունը: Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել…

ինչ որ մեզ խորհել պետք է տա. ա ´ յս նկատումն է Որ այսչափ երկար տեվել է տալիս թշվառությունը: Թե ոչ, ո՞վ արդյոք կուզեր հանդուրժել…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
13.05.2020