[Заголовок документа]
Սցենարի հեղինակ՝
Վ.Թեքեյանի անվան 6-րդ դպրոցի ուսուցիչ՝ Նառա Միկոյան
Դասարան-11-րդ
Դերերում՝
Խոր- Վլադիմիր Փարսադանյան
Թերթավաճառ Կարեն Մուսաելյան
Դոկտոր լեմբերգ /Դատավոր/- Լիլի Մուսինյան
Գոլնիկ /դատախազ/ Վլադիմիր Հակոբյան
Ադոլֆ Ֆոն Գորդոն /դատապաշտպան/ ԱնիԱյգունյան
Յոհաննես վերտաուեր /դատապաշտպան/ Լիլիթ Չիպլիևա
Նիմայեր /դատապաշտպան/ Սյուզի Աբովյան
Ատենակալներ Արփինե Միկոյան
Լուսինե Թորոսյան
Դատական նիստի քարտուղար Ռոնման Դավիթավյան
Թալեաթ փաշա Դանիել Դավթյան
Ճենապ Շեհապեդդին/ թուրք գրող/ Համլետ Օլքինյան
Մորգենթաու Նարեկ Գագինյան
Դոկտոր Լեփսիուս Ալիկ Ռաշոև
Լիման ֆոն Սանդերս Տիգրան Գևորգյան
Հայ քահանա Արեն Դոխոլյան
Տիկին Թերզիպաշյան Հռիփսիմե Դալլաքյան
Օտտօ Ռայնիկե Մելքոն Հակոբյան
Մայր- Լիլիթ Թադևոսյան
Տիկին Դիտման Անի Ավոյան
Գլխավոր դերում՝ Սողոմոն Թեհլերյան Հովհաննես Ղազարյան
<<Նեմեսիս >> օպերացիա
/ Ոտքի դատարանն է գալիս/
Դահլիճի վարագույրնեը փակ են:Բեմի մեջտեղում հանդիպում են
Թալեաթ փաշան ու ԱՄՆ-ի դեսպան Մորգենթաուն:
Թալեաթ - Ես անչափ ուրախ եմ հանդիպելու ԱՄՆ-ի դեսպանին:
Մորգենթաու -Ես եկել եմ, որպեսզի ինքս խոսեմ փաշա իսկ դուք լսեք:
Թալեաթ -Գիտեմ , գիտեմ , հայերի համար եք եկել: Բայց միթե՞ նրանք ամերիկացիներ են:
Մորգենթաու -Այն ինչ այսոր կատարվում է Թուրքիայում միայն ձեր երկրի ներքին գործը չէ, ցեղասպանության հարցը ամբողջ աշխարհին է վերաբերվում, հայերը 2500 տարի ապրել են այդ հողի վրա:
Թալեաթ – Եվ այլևս չեն ապրի: Արժե՞ արդյոք եռանդ թափել , եթե հայերի երեք չորրորդն արդեն ոչնչացված է : Հայ չկա արդեն ոչ Վանում , ոչ Բիթլիսում , ոչ Էրզրումում , էլ ինչու՞ եք անհանգստանում:
Մորգենթաու- Ես ձեզ չեմ հասկանում փաշա և չեմ էլ ուզում հասկանալ մարդուն ցավ պատճառելու ամեն մի նոր մեթոդ ձեզ մոտ գնահատվում է հրաշալի մի հայտնագործություն և ձեր պաշտոնյաները ամեն օր գլուխ էին կոտրում տանջանքի նոր ձևեր հնարելու համար:
Թալեաթ – Ինչ ե՞ք խոսում պարոն դեսպան :1 միլիոն… երբ Թուրքիայում ապրում է ընդամենը 800 հազար հայ :
Ներեցեք պարոն դեսպան արդյոք չեիք բարեհաճի մի ծաոայություն մաստուցել ինձ:
Մորգենթաու -Ասացեք լսում եմ փաշա:
Թալեաթ-պետք է խնդրեի ազդեցություն գործել ամերիկյան ապահովագրական ընկերությունների վրա, որոնց մոտ հայերն ապահովագրել են իրենց կյանքը : Հասկանու՞մ եք , քանի որ գրեթե բոլոր հայերը մեռած են և այլևս ժառանգներ չունեն , հետևաբար նրանց փողերը պետք է ստանա թուրքական կառավարությունը` որպես միակ օրինական ժառանգորդներ: Շնորհակալ կլինեի , եթե գլուխ բերեիք այդ գործը:
Մորգենթաու
-Գիտեք փաշա ես այնուամենայնիվ
նախընտրում եմ դիվանագիտությունը և նույնիսկ սկսեցի սիրել
դիվանագիտության
սուտն ու
կեղծիքը :
Խոր- Փաշա կանգ առա մենք ուզում ենք քեզ հետ քո հայրենակցի լեզվով
Խոսել:Թուրք գրող Ճենապ Շեհապեդդին:Լսիր , թե նա ինչ է գրում քո մասին, լսիր, լսիր
Ճենապ Շեհապեդդին-Թալեաթի իդեալն էր երեվալ, երեվալ, միշտ երեվալ, եվ մի օր էլ նրան մեր գլխի վրա տեսանք:
Թալեաթ-Եթե սովորական անհատի մասին լիներ քո խոսքը անշուշտ տհաճ էր լսել: Բայց ես երկրի ղեկավար եմ և իմ քայլերը պետք է այլ
տրամաբանությամբ գնահատվեն:
Ճենապ Շեհապեդդին- Առաքինություն էր այն ոճիրը,որ նպաստաոր
էր իրեն:Ճանաչում էր միայն այն օրենքները որ ծառայում էին
իր ցանկություններին:
Թալեաթ-Ես էլ կուզեյի լրագրող լինեի ինչեր ասես չէի խոսի հենց թեկուզ նույն այդ Թալեաթի մասին :
Ճենապ Շեհապեդդին- Բախտածառը որքան բարձրացավ այնքան պարզվեց որ արմատները աղբի մեջ են ու էլ բարձրանար երևում էր ոտքերին կպած ցեխի ծանր զանգվածը:
Թալեաթ-Իսկ հիմա անցնենք գործի: Իմ ու քո ժամանակը, սիրելիս, տարբեր չափումներ ունեն:
Ճենապ Շեհապեդդին- Գիտես ինչը չեմ ներում քեզ,այն որ ճշմարտության առաջ դու նուինիսկ նախնտրում ես հիմար ձևանալ այ սա չեմ ներում քեզ:
Բեմի ետևից լսվում է /Գինից լից երգի հնչյունների
տակ / Դաշնակցության ժողովի ձայները, որից հետո կրակոցի ձայն
և ներս են մտնում թերթավաճառները:
Թերթավաճառ1. Սպանվել է մի մեծ ոճրագործ, քաղաքական մի մարդասպան, թուրք մի ճիվաղ:
Դահլիճից - Ո՞վ է սպանել:
- Երիտասարդ մի հայ, ուսանող:
-Ո՞վ է սպանվել:
Թերթավաճառ 2.-Սպանվել է մեկը, որ արժանի է եղել մահապատժի:
Թերթավաճառ 3.Այո, երեք անգամ ու երեք տարբեր կողմերից նա դատապարտված է եղել մահապատժի: Նրա անունը Թալեաթ է, որ փաշայի տիտղոս էլ ունի:
Բացվում է բեմի վարագույրը, որտեղ դատարանի դահլիճն է
նման Ծիծեռնակաբերդի
Խոր– Բարի լույս Սողոմոն: Ինչպես տեսնում ես մենք նորից եկել ենք այցելության: Մենք քեզ չենք խանգարի , հեռվից աննկատ կհետևենք քեզ` մինչև հասկանանք , թե ով ես դու: Գիտենք քո կյանքի բոլոր մանրամասները , որ դու ծնվել ես 1896թ. ապրիլի 2-ին դարաղանյաց գավառի Ներքին Բագառիճ գյուղում ազնիվ շինական Խաչատուրի և Հնազանդի ընտանիքում: Մեծ գերդաստան ունեիք , թվով 85 հոգի , որից կենդանի մնացին միայն երկուսը : Քեզ հետ միասին հիշում ենք. Երզնկան` իր հինգ եկեղեցիներով , դպրոցներով ու մանկապարտեզներով : Այո քո կյանքի բոլոր մանրամասները գիտենք , բայց և այնպես , ո՞վ ես դու , Սողոմոն Թեհլերյան:
Ոտքի դատարանն է գալիս:
Ներս են մտնում դատավորը , դատապաշտպատը , դատախազը և գրավում են իրենց տեղերը:
Խոր – Ահա սրանք են քեզ դատելու , Սողոմոն , հիշիր և ճանաչիր նրանց: Գերմանիայի նահանգային դատարանի նախագահ, որ գերի է օրենքի տառին , դատախազ Գոլնիկ , որ ամբողջ կյանքում մեղադրում է միայն և բոլորի մեջ հանցագործ տեսնում , դոկտոր Ադոլֆ ֆոն Գորդոն , գաղտնի խորհրդական դատապաշպան , որին քո անձը ամենից շատ է հետաքրքրում:
Լեմբերգ –Դատական նիստը համարում եմ բացված, նիստին ներկա են, դատախազը, պաշտպանները, և վկաները:
Մեքենագիտության ուսանող համարված Սողոմոն Թեհլերյանը,ծնված 2 ապրիլի 1896թ. Բագառիճ, թուրքահպատակ և հայ բողոքական , որ բնակվում էր Շառլոտենբեւրգ, Հարդենբերգ փողոց 37, Դիտմանի մոտ և 1921թ. Մարտի 16-ից ի վեր գտնվում է բանտում մեղադրվում է 1921թ. մարտի 15-ին Շառլոտենբուրգում թուրքական նախկին մեծ եպարքոս Թալեաթ փաշայի միտումնավոր և կանխամտածված սպանության համար :Ոճրագործությունը նկատի է առնվում ըստ պատժական օրենսգրքի 211 հոդվածի :Այդ հիմքով բանտարկությունը շարունակվում է:Վեռլին 16 ապրիլի 1921թ. :/ Այժմ սկսում ենք խնդրի քննությունը ամբաստանյալի հարցաքննությամբ և նրա անձնական հանգամանքները ճշտելով:/ Դ իմում է Սողոմոնին/ Ստույգ է արդյոք, որ դուք ծնվել եք Բագառւճում 1897թ.-ի ապրիլիմ 2-ին
Սողոմոն-Այո
Լեմբերգ-Ինչ պաշտոն ուներին դեր ծնողները
Սողոմոն-վաճառական էին
Լեմբերգ-Որտեղ էին բնակվում
Սողոմոն-Բագառիճում
Լեմեբերգ-Միշտ
Սողոմոն- Երկու տարեկան էի նրանք տեղափոխվեցին երզնկա
Լեմեբեգ-Քանի եղբայր և քույր էիք
Սողոմոն- 3 եղբայր 3 քույր
Լեմբերգ-Եթե մեղադրանքին այո կամ ոչ ասելով պատասխանեիք, ինչ պատասխան պիտի տաիք
Սողոմոն – Ոչ:
Գորդոն – .Խնդրում եմ հարցնել ամբաստանյալին թե ինչու իրեն հանցավոր չի համարում
Սողոմոն – Ինձ հանցավոր չեմ համարում , որովհետև խիղճս հանգիստ է :
Լեմբերգ – Ինչու է Ձեր խիղճը հանգիստ
Սողոմոն Ես մարդ եմ սպանել , բայց մարդասպան չեմ:
Գոլնիկ – Դուք
սպանելու հատուկ
ծրագիր ունեի՞ք:
Սողոմոն – Ոչ: Ես
գիտեի , որ ինձ կօգնեն
իմ բոլոր զոհված
հարազատները:
Գոլնիկ – Երեսը
տեսա՞ք , խոսեցի՞ք
հետը , թե՞ հետևից
կրակեցիք:
Սողոմոն – Ես չէի
կարող ծոծրակից
կրակել : Ես նրա
անունը տվեցի
, նա շրջվեց , և ես
դեմ առ դեմ կրակեցի:
Գոլնիկ – Իսկ ինչու՞
չփախաք սպանությունից
հետո , չէ՞ որ այդ
հնարավուրությունը
ունեիք:
Սողոմոն – Ես տեռորիստ
չեմ: Ես ուզում
էի դատվել , որ ամբողջ
աշխարհն իմանար
ճշմարտությունը:
Լեմբերգ- Երբ արթնացավ Ձեր մեջ այդ գաղափարը և երբ եկեք Բեռլին
Սողոմոն- Նոյեմբերի 21ին Փարիզից անցա ժնև։Կարճ ժամանակ մնացի ժնևում ու եկա Բեռլին։Մոտավորապես 1920ի դեկտեմբերի սկզբին Բեռլինում եի։
Գոլնիկ- Ցանկանեւմ ենք ամբաստանյալից լսել, թե ինչպես տեղի ունեցան ջարդերը, և իր ընտանիքի գլխով ինչեր են անցել:Թող ամբաստանյալը մաս առ մաս պատմի, և հետո իր պամտածը թարգմանվի:
Սողոմոն - 1914ին սկսվեց պատերազմը և հայ զինվորները զինակոչվեցին։1915ի մայիսին լուր տարածվեց թէ դպրոցները պետք է փակվեն և քաղաքի մեծամեծերն ու ուսուցիչները խմբով այլ տեղ առաքվեն։
Գոլնիկ -Նախապես որոշված տեղերում էին հավաքվում, թե պատահական հավաքատեղիներում
Սողոմոն - Չգիտեմ հավաքում էին ու ճամփա ընկնում Երբ մեզ տեղահանեցին և քարավաններով քաղաքից դուրս գալու առաջին օրն իսկ պահապան զինվորները սկսեցին կողօպտել մեզ ապա կրակ բացեցին։մայրս սկսեց գոռալ աչքերս կուրանան... Չեմ կարող չեմ ուզում հանգիստ թողեք ինձ/ձեռքերն ափերի մեջ առնելով նստում է/ :
Մի պահ տիրում է քար լռություն որից հետո հնչում է Լեմբերգի ձայնը
Լեմբերգ- Հայտարարում եմ ընդմիջում 15 րոպե:
Դատարանի դահլիճում ձեռքերն ափերի մեջ նստած է Սողոմոնը: Ներս են
մտնում աղջիկները գեղեցիկ պարով <<Դլե յամանի>> հնչյունների տակ:Նրան մեջ է նաև նրա սիրած աղջիկը:
Պարի հետո բ եմի վարագույրները փակվում են:
Խոր- Ոտքի դատարանն է գալիս
Լեմբերգ- Դատական նիստը համարում է բացված:Ատյանը վճռեց ձայն տալ իրազեկ վկաներին:
Դոկտոր Յոհաննես Լեփսիուս
Խոր- Ով է Լեփսիուսը :գերմանացի պատվելի: նախագահը հայ- գերմանական ընկերության, որ հիմնադրվել է Բեռլինում, 1914թ.-ին
Երդվում եք ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից:
Յոհաննես Լեփսիուս – Երդվում եմ/ձեռը դնում է ավետարանի վրա/ Միայն խնդրու եմ ինձ չընդատել: Ես առաջին անգամ եմ դատարանում և պետք է ասեմ, որ իմ ուրույն պատկերացումն ունեմ արդարադատուտյան մասին: առանձնապես ոչ նպաստավոր:Ես պետք է անպայման բարձրաձյան խոստովանեի այդ,որպեսզի կարողանամ հանգիստ խոսել հայերի մասին:Հայերի մեծ մասը ապրում էր արևելյան անատոլիայում, հայկական լեռնաշղթայի վրա, հայ ազգի հին հայրենիքում, վեց վիլայեթների մեջ: Անատոլիայի ամբողջ հայ բնակչուտյունը բարձրագույն հրամանով հրամանով տեղահանվեց դեպի Հյուսիս և Միջագետքի անապատի արևելյան եզրը, Տեր- Զոր, որ նշանակում է: Որ նշանակում է անտառի դղյակ: Միայն տաս տոկոսը ակսորավայր հասավ, մնացածներն սպանվեցին ճանապարհին:Թուրքերն ասում են որ իրենք հավաքատեղիների գաղափարը որդեգրեցին անգլյացիներից, որոնք օգտագորձում էին դրանք անգլո- բուրական պատերազմում :
Խոր- Թուրքերն՝ անգլիացիներից, գերմանացիները՝ թուրքերից;<<Եթե մենք ուզում ենք ստեղծել մեր մեծ գերմանական կայսրությունը , ապա պետք է
դուրս մղենք և բնաջնջենք սլավոնական ժողովուրդներին:Այժմ , մեր ժամանակներում, այլևս ով է խոսում հայերի բնաջնջման մասին>>, 1939թ. Օգոստոս:Ներեցեք, որ ընդհատեցինք, պարոն Լեփսիուս:
Յոհաննես Լեփսիուս-Ցեղասպանության գորձադրման եղանակները նման էին պարոն Թեհլերյանի պատմածներին: Հակառակ դեպքում, պետք է հարց առջանա, թե ինչպես կարելի է այդքան կարճ ժամանակահատվածում մեկուկես միլիոն մարդ սպանել:
Գոլնիկ -Բայց մենք, հարգարժան պրոֆեսոր, հաճախ էինք կարդացել, թե հայկական ջարդերը հետևանք են այն բանի, որ հայ վաճառական դասակարգը կեղեքել է թուրքերին, և թուրք բնակչությունը, զայրացած, ինքնաբերաբար ոտքի է ելել հայերի դեմ:
Յոհաննես Լեփսիուս - Ես խնդրել էի ինձ չընդատել: Բայց հարցը տեղին էր, և ես կպատասխանեմ :Նախ ապացուցված է որ ոչ 1895- 96 թ. կոտորածը, ոչ էլ այս վերջին ջարդերը ժողովրդական ինքնաբուխ խլրտումների հետևանք չեն,այլ պետության վարչական հրամանների գործադրության:
Գոլնիկ -Պարոն Լեփսիուսի տրված տեղեկությունները,որքան էլ հետաքրքրական լինեն, ինձ համար ունեն այն պակասությունը, որ դեպքերին տալիս են չափազանց սիստեմատիկ և ծրագրված բնուըթ: Դժվար չէ տեսնել, որ դոկտոր Լեփսիուսը այդպիսի եզրակացության է հանգել ոչ թե տեղում, անձնական փորձով, դեպքերի ժամանակ, այլ ավելի ուշ ստացած լուրերից ու տվյալներից:Այդ պատճառով, կարծում եմ, թե իրավունք ունեմ ավելի ծանրակշիռ արժեք տալու պարոն զորավար Լիման Ֆոն Սանդերսի դիմավորումներին, նա այն ժամանակ Թուրքիայում վարում էր բարձր
պաշտոն և շատ մոտիկից է ցանոթ դեպքերին:
Յոհաննես Լեփսիուս- Իսկ վերջում ես ուզում եմ , ներեղություն խնդրեմ հայերից այս անոօրինակ ոճրագործության համար, ես պետք է դա անպայման ասեի:
Լեմբերգ -Ներս է հրավիրվում վկա Օտտո Լիման Ֆոն Սանդերսը
Խոր – Օտտո Լիման ֆոն Սանդերս, 70 տարեկան,1913-ին Վիլհելմի կողմից Պոլիս ուղարկված զինվորական պատվիրակության ղեկավարն էր , այդ նա էր, որ վերակազմեց թուրքական բանակը և ինքն էլ վարեց զորակոչը 1914 թվականի օգոստոսին Թուրքիան պատերազմի մեջ մտնելուց երկու ամիս առաջ:
Երդվում եք ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից:
Օտտո Լիման ֆոն Սանդերս- Երդվում եմ
Օտտո Լիման ֆոն Սանդերս -Դոկտոր Լեփսիուսը իմ բարեկամն է,պարոն դատախազ,և ես պիտի խնդրեմ ինձ չհակադրել նրան ։ Այդ դերը ես վայել չհակադրել նրան։ Այդ դերը ես վայել չեմ համարում ինձ։ մոռացա, թե ինչպես պիտի սկսեի։ Մի րոպե, ներեցեք։ Պարզ է, պարզ է։ Իմ կարծիքով, պետք է երկու մասի բաժանել այն ամենը, ինչ տեղի ունեցավ Հայաստանում ևորակվու է <<Հայկական ջարդ>> անունով։ Նախ՝ երիտասարդ Թուրքերի տեղահանության հրամանը։ Կարող ենք Թուրք կառավարությանը ամբողջապես պատասխանատու նկատել այս կարգադրության համար, իսկ հետևանքների համար՝ մասամբ։
Գոլնիկ -Մեզ, գերմանացիներիս, մեղադրում են, թե իբր մենք անմիջական մասնակցություն ունենք այդ ջարդերին, համենայն դեպս,իբր Գերմանիան իր համաձայնությունն էր տվել: Ինչ կասեք այդ մասին:
Օտտո Լիման
ֆոն Սանդերս -Քանի
որ գերմանացիների
դեմ սխալ ու անճիշտ
բաներ են ասված,
կուզենայի այստեղ
շեշտել, որ կովկասյան
ճակաըում բոլոր
հրամանատար զորավարները
Թուրքեր էին։ Պետք
է ավելացնել, որ
Թուրքական ոստիկանությունը
պատերազմից առաջ
շատ լավն էր։ Ուներ
85,000 հոգի և մի ընտրյալ
գունդ։ Բայց նրանք
մուծվեցին բանակ
և փոխարենը ստեղծվեց
օգնական ոստիկանություն,
որ լավ տարերից
չէր բաղկացած,
մասամբ ավազակներ,
մասամբ էլ թափառաշրջիկներ
էին։-ին Վիլհելմի
կողմից Պոլիս ուղարկված
զինվորական պատվիրակության
ղեկավարն էր, այդ
նա էր, որ վերակազմեց
թուրքական բանակը
և ինքն էլ վարեց
զորակոչը
Գոլնիկ - Խնդրում եմ ավելի կոնկրետ պատասխանել իմ հարցին:
Օտտո Լիման ֆոն Սանդերս Որ հարցին։ Հիշեցի՛, հիշեցի՛։ Որքան գիտեմ, գերմանական կառավարությունը այն ժամանակ ամեն հնարավոր բան արեց հայերի թշվառությունը մեղմելու համար։ Կարող եմ ասել, որ ոչ մի գերմանացի ապա հայերի դեմ ուղղված կարգադրությունների մեջ մասնակցություն
չի ունեցել, ինչպես մեզ զըրպարտում է արտասահմանյան մամուլը
Օտտո Լիման ֆոն Սանդերս Քիչ էր մնում մոռանայի․․․ Շատ կարևոր մի բան․․․ Պարտքս եմ համարում ասելու, որ այն հինգ տարիների ընթացքում, երբ ես Թուրքիայում էի, Թալեաթի ստորագրությամբ հրամանագիր Հայերի դեմ չեմ տեսել և ոչ էլ կարող եմ վկայել, թե այդպիսի հրամանագիր եղել է ընդհանրապե
Նոթերս վերջացան․․․ Խնդրում եմ էլ հարցեր չտաք ինձ․․․ Հոգնեցի․․․
Լեմբերգ- Ներս է հրավիրվում վկա Տիկին Քրիստինե Թերզիպաշյան
Խոր- Երդվում եք ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից:
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան-Երդվում եմ
Գորդոն- Խնդրում եմ վկային հարցաքննել տեղի ունեցած դեպքերի մասին:Ամենից առաջ թե պատերազմի ժամանակ հայրենիքում էր և որտեղ էր բնակվում
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան- Կարինում էի
Նիմայեր .– դա ձեր հայրենիքն է?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան -Այո
Նիմայեր -Այնտեղ տեղահանություններ եղան?
1915–ի
հուլիսին բնակիչներին հավաքեցին։ Ասացին,թե պետք էր հեռանան քաղաքից։
Նախ ոստիկանների և պաշտոնյաների միջոցով քաղաքի հարուստներին լուր տրվեց և ապա ասացին ,թե պետք է քաղաքը դատարկվի, որովհետև այն գտնվում է ռազմագծի վրա,ևքաղաքացիները պետք է հեռանան։
Նիմայեր -Քաղաքեում երևացին ազդագրեր որ հայերը պետք է գաղթեն ?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան Քաղաքի հարուստները 8 օր առաջ լուր ստացան, իսկ մյուսները՝ տեղահանությունից մեկ ժամ առաջ։Ապա իմացան,որ եղածը խաբեություն էր, և միայն հայ բնակչությունը պիտի արտաքսվեր։
Նիմայեր --ամբողջ բնակչությունը միանգամից դուրս հանեցին ?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան -Չորս անգամ
Նիմայեր --Չորս խմբերով?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան -Չորս խումբ՝8 օրում։
Նիմայեր ետ մնացողները իմանում էին թե ինչ են լինում նախընթաց խմբակներԸ ?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան -Ոչ՜
Նիմայեր-Որոշ ուղեկետ նշանակվում էր
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան -Նախ պիտի գնայինք դեպի Երզնկա։
Նիմայեր -դուք որ խմբի հետ պետք է դուրս գաիք ?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան -Երկրորդ
Նիմայեր --Նկարագրեք ինչքան մարդ տեղահան եղավ ? դուք ինչքան արաջացաք և ինչ պատահեց ?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան -Մեր ընտանիքը բաղկացաց էր 21 անձից,նրանցից մնացել էին միայն երեքը։
Նիմայեր քանի մարդ կար խմբում ?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան- 500 ընտանիք։Երբ առաջ գնացինք, խմբերից 500 երիտասարդ ջոկեցին,նաև եղբայրներիցս մեկին։Բայց նրան հաջողվեց փախչել և ինձ մոտ գալ։Նրան աղջկա շորեր հագցրի։Մյուսներին ջարդեցին։ Մյուսներին ջարդեցին։
Նիմայեր --Ինչ եղան ետ մնացողները ?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան -Իրար կապեցին և ջուրը գցեցին։
Նիմայեր --ինչ գիտեք?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան Իմ աչքերով տեսա։
Նիմայեր --տեսաք որ գետը նետեցին ?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան- Այո՜գետը նետեցին, և հոսանքը այնպես սաստիկ էր, որ բոլորին ջուրը քշեց տարավ։
Նիմայեր- Իսկ դուք ինչ արեցիք
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան -Բոռացինք, լացեցինք,չգիտեինք ինչ անենք։Բայց լացել նույնտես թույլ չէին տալիս,սվիններով առաջեին մղում։
Նիմայեր --Ով?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան- 30 ոստիկան և մի ջոկատ զինվորնեեր։
Նիմայեր --Հարվածում էին ?
Տիկին Քրիստինե Թերզիպաշյան -Այո՜։Էնվեր Փաշայի հրամանով էր կատարվում, և զինվորներն ստիպում էին տարագրյալներին ծնրադրել և գոչել՝ «կեցցե՜ Փաշան»,որովհետև Փաշան էր թույլ տվել իրենց,որ ապրեն։
Նիմայեր -- Ես վկաին հարցեր չունեմ
Լեմբերգ- Ներս է հրավիրվում Վկա քահանա Պալաքյանը
Խոր- Երդվում եք ասել ճշմարտությունը, միայն ճշմարտությունը և ոչինչ բացի ճշմարտությունից:
Վկա քահանա Պալաքյան-Երդվում եմ
Լեմբերգ-Ներկայացեք խնդրեմ
Վկա քահանա Պալաքյան- Ես Կ.Պոլսի հայ պատրիարքարանի Սյուն Հոդոսի անդամ եմ, և երկար ժամանակ առիթ եմ ունեցել ճանաչելու թուրքական հարաբերությունները. Բնականաբար Թալեաթին ճանաչում էի անձնապես. Ազդեցիկ մարդ էր,ամեն ինչ անում էր կատարյալ գիտակցությամբ. Երբ մենք մեր պատրիարքարանի կողմից ինչ-որ բան էինք ուզում նա ասում էր, կարիք չկա նախապես դիմելու մյուս նախարարներին, ուղակի եկեք ինձ մոտ և ես կկատարեմ. Այդպես էր ասում, որ միայն իր վրա լինի ամեն տեսակ պատասխանատվություն;
Վերթաուեր- Դուք պարոն վկա,տեղյակ եք,որ Թալեաթի մասին հայերի մեջ շրջում է այս խոսքը.<<Հայկական հարցը լուծելու համար ես մի տարում ավելին արեցի,քան Աբդուլ Համիդը երեսուն տարվա ընթացքում>>
Լեմբերգ-Ձեզ հայտնի է այս խոսքը .
Վկա քահանա Պալաքյան- Որ խոսքը
Վերթաուեր- .Դուք պարոն վկա,տեղյակ եք,որ Թալեաթի մասին հայերի մեջ շրջում է այս խոսքը.<<Հայկական հարցը լուծելու համար ես մի տարում ավելին արեցի,քան Աբդուլ Համիդը երեսուն տարվա ընթացքում>>
Վկա քահանա Պալաքյան- Թալեաթի արածը ոչ թե 30 տարում այլ 500 տարվա ընթացքում էլ չի եղել:
Վերթաուեր- Այս մտայնությունն ամենուրեք տիրում էր հայերի և թուրքերի միջև
Վկա քահանա Պալաքյան- Այո
Վերթաուեր-Եվ ստույգ է այն իրողությունը,թե Թալեաթի ձեռքով 15 ամիսների ընթացքում ավելի շատ կորուստ են տվել,քան բազում տարիների ընթացքում
Վկա քահանա Պալաքյան – Երբ ես 1915 թ. Չանկրում էի և երբ ամբողջ Անատոլիան դատարկված էր հայերից որոնք բոլորն էլ սպանված էին, այնտեղ ռուս-թուրքական ռազմադաշտից մի հազարապետ եկավ և սա մեզ մեծ հպարտությամբ ասաց..Այն ինչ-որ մեր նախկին սուլթանները չարեցին, մենք արեցինք մի պատմական ազգ, 2 ամսվա ընթացքում սպանեցինք..
Լեմբերգ-Դատաքննությունը համարում եմ ավարատված:Հայտարաում եմ ընդմիջում մինչև վաղն առավոտ:
Դատարանի դահլիճում ոչ ոք չկա, բացի գլուխը ափերի մեջ վերցրած Սողոմոնից :
Մազերը սանրելով ներս է մտնում Սողոմոնի մայրը:
Մայր-Բայց ինչու ես ինձ այստեղ կանչել,սրանք անծանոթ վայրեր են ,ինփ մեր երկիրը տար Երզնկա
Սողոմոն.-Ես վախենում եմ քեզանից մայր…Չեմ ուզում այցելես ինձ:Չէ, որ դու մեռած ես:
Մայր. Տեսար ինչ արեցին ինձ,մեկ թիզ հող անգամ չկա վրաս ,գիշերները սաստիկ ցուրտ է ,մրսւմ եմ ,մանավանդ կողերս
Սողոմոն-Սպասիր , մա, ես քեզ հիմա կծածկեմ
Մայր- Ոչ վերմակով որդիս ոչ հողով ծածկիր ինձ հողով
Սողոմոն- Իսկապես մա,…Դու գերեզման անգամ չունես…Հապա ես, որտեղ պիտի այցի գամ
Մայր-.Ինչու ես այդքան լալկան դարձել որդիս ով է քեզ թույլ տվել , ինչ պատասխան պիտի տաս հորդ՝Խաչատուր Թեհլերյանին
Սողոմոն- Որովհետև ես այստեղ պետք է ուժեղ լինեմ, մայր, դատարանում…Իսկ քեզ մոտ չեմ ուզում…Հոգնել եմ ուժեղ լինելուց…Եվ հիմա նվաճել եմ լալկան լինելու իրավունքը…Չփորձես այդ իրավունքը խլել ինձանից…Չփորձես ինձ խանգարել ասելու, որ ես քեզ շատ շատ եմ սիրում …Անսահման շատ:
Մայր- Գնանք Սողոմոն ինձ հետ գնանք ,էլ մի սպասի որ քեզ կախաղան հանեն, գնանք որդիս
Սողոմոն-Ոչ Հնազանդ… Ոչ, տեր Հարությունի աղջիկ…Դու մենակ գնա…Չհամարձակվեսն ինձ կանչել…Եվ ինքդ էլ երբեք չգաս…Ոչ քո, ոչ տանտիրուհու տեսքով…Ես վախենում եմ քեզնից …Որովհետև դու միշտ կանչելու ես ինձ…Ես ապրել եմ ուզում
Մայր-Լավ որդիս ես մենակ կգնամ,ճանապարհը գիտեմ մի ուղեկցիր:
Սողոմոն-Ինչ լավ ես խաբվում, մա…Ինչ լավ է , որ խաբվում ես…Ես այնքնա շնորհակալ եմ քեզանից, որ ինձ թույլ ես տալիս ապրելու…Գոնե մի քիչ, մի քիչ էլ ապրելու…Թեկուզ ,ի քանի օր…Չէ, չէ, մի հավատա…Ես ստախոս եմ…Վախկոտ…Թուլամորթ…Եսասեր…
Խոր- Ոտքի դատարանն է գալիս:
Լեմբերգ-Դատական նիստը համարում եմ բացված
Մեղադրանքը պաշտպանելու համար ձայնը տրվում է
դատախազ Գոլնիկին, խնդրեմ պարոն դատախազ
Գոլնիկ –Պարոնայք երդվյալներ,ներկա քրեական դեպքի իրավաբանական կողմը չէ, որ առանձին նշանակություն էտալիս և բացատրում է այն ուժգին հետաքրքրությունը, որը այս դատասրահի վրա է դարձնումինչպես մեր երկրի , այնդեպ էլ արտասահմանի ուշադրությունը: Խնդրի մեջ պետք է փնտրել
ուրիշ հանգամանքների ազդեցությունը: Թեհլերյանը 1921թվականի մարտի15-ին ատրճանակի հարվածով սպանել է Թալեաթ փաշային Շարլոտենբուրգում:Նշանը լավ էր արված,մահը վայրկենական էր և, անտարակուհս, ամբաստանյալը ցանկացել էր այդ մահը: Նա գործել
էր կանխամտածված, չէ որ նա ինքն ասել է, թե մինչև այժմ գոհացում է զգում իր գործի հաջողությանհամար: Մարդ սպանելը պատժելի է գերմանական օրենքով. պատժելի է, երբ հարցը պարզապեսմարդ սպանելու մասին է: Օրենքը երբեք խտրություն չի դնում, թե սպանվածը գերմանացի է,թե օտար: Պետական պատժագրքի 3-րդ հոդվածի հիման վրա գերմանական պատժական օրենքները տարածվում են նույն պետության սահմաններում կատարված բոլոր քրեական դեպքերի վրա: Ուստի պարոնայք, երդվյալներ,առաջարկում եմ ձեզ ներկայացված հարցմունքների դրական պատասխան տալ` հանցավոր ճանաչել ամբաստանյալին կանխամտածված սպանություն կատարելու մեջ:
Լեմբերգ-Այժմ ձայնը տրվում է պաշտպանող կողմին
Վերթաուեր-.Պարոնայք երդվյալներ,ձեզ է տրվում հարցաթերթիկը,որտեղ նախ դուք կգտնեք սպանությանը վերաբերող հարցը:Այդ հարցումին <<այո>> կամ <<ոչ>> պետք է պատասխանեք,այս է ,ահա,քննության առարկան:Որ դուք կանխամտածվածության վերաբերյալ հարցին ժխտական պատասխանեք տալու,այդ մասին խոսելը ավելորդ եմ համարում:Ես պետք է խոսեմ միայն այն մասին,որ սպանության վերաբերյալ հարցին <<այո>> թե <<ոչ>> պետք է պատասխանեք:Հարցաթերթիկը իսկ ձեզ տալիս է հենակետը <<ոչի>> համր,որովհետև այնտեղ չի ասվում, թե <<ամբաստանյալը սպանել է արդյոք Թալեաթ փաշաին>> այլ <<հանցավոր է ամբաստանյալը Թալեաթ փաշաին սպանելու համր>>: Նկատի ունեցեք,պարոնայք,այն ևս,որ մարդկության հայացքը ուղված է ձեր որոշմանը:Ասացեք պարզապես <<նա մեղավոր չէ>>:Մնացածը մեր գործը չէ:
Գորդոն -..Պարոնայք երդվյալներ,պարոն դատախազը նշեց,որ եթե դուք այստեղ ամբաստանյալ Թեհլերյանին մինչև իսկ հանցավոր հայտարարեք և հիմնավորված նրան մահվան դատապարտեք,այդ դեպքում իսկ չարիքը մեծ չի լինի,որովհետև հանրապետության նախագահն անկասկած,նրան ներում է շնորհելու Պարոնայք,այս սոսկալի ջարդն այն աստիճան անհավատալի է,որ սկզբում մենք տարակուսում էինք անգամ,ով գիտի արդյոք պարոնայք երդվյալները կհավատան ամբաստանյալի պատմածին Թեհլերյանի ասածն ինքը ճշմարտություն է և ոչ թե հուզիչ մի պատմություն
Նիմայեր --Մենք լսեցինք նախագահի այն հարցը ուղված ամբաստանյալին թե արդյոք նա իրեն հանցաոր է ճանաչում և նա պատասղանեց <<ոչ>> ու երբ նախագահը հարցրեց <<ինչու ձեզ հանցաոր չեք ձանաչում >>ամբաստանյալը պատասխանեց <<խիղճս հանգիստ է >>: Նրա համար բարոյական և իրավական ճշտությունը միանշան են :Ապա սրան միանալու է գալիս ամբաստանյալի վերաբերմունքը իր ժողովրդի հանդեպ ,որը իր ընտանիքի շարունակությունն է : Հայերը մեծ ընտանիք էին : Նրանք մեծ պետություն են :Հետո նրանք Թուրքական պետության մեջ միշտ մեծ ու համփերատար ընտանիք են եղել : Բայց սկսվեց կոտորածը … չեմ ուզում մանրամասնորեն հետևել դեպքերի զարգացմնը.. Ի վերջ ես կրկնեւմ առաջին պաշտպանի խոսքը դուք չեք կարող Թեհլերյանին պատասխանատու համարել ,նա գործեց այնպես ինչպես պետք էր գործեր ,նա արեց արն ինչ չէր կարող չանել :
Խոր-Խոսիր Սողոմոն: մենք արդեն գիտենք, թե , ով ես դու:մի մարդ, ծնված չէր հերոս լինելու համար: նուրբ և զգայուն մի հոգի, որի մեջ ոչինչ չկար հերոսական:Բայց ստիպված էր հերոս լինել:Ստիպված էր:Եվ սա է քո մածագույն հերոսությունը:
Սողոմոն-Եկ մա, ինչու ես ուշանում…Այսոր ես եմ խնդրում, որ գաս…եմ քեզ կանչում…Ես այլևս չեմ վախենում քեզանից…Ուրախացիր…Թեև գիտեմ, ըխրես պիտի…Չէ, որ դու միշտ ճիշտ ես հասկացել որդուդ…
Լեմբերգ-Հանցավոր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը,ծնված 2-ը ապրիլի 1897թ. Բագառիճ,թրքահպատակ և հայ բողոքական,1921թ.-ի մարտի 15-ինՇառլոտենբուրգում մի մարդու` Թալեաթ փաշային սպանելու համար
Օտտօ Ռայնիկե- Պատվով ու խղճով երդվում եմ երդվյալների որոշումը ոչ:
Լեմբերգ- Հանցավոր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը,ծնված 2-ը ապրիլի 1897թ. Բագառիճ,թրքահպատակ և հայ բողոքական,1921թ.-ի մարտի 15-ինՇառլոտենբուրգում մի մարդու` Թալեաթ փաշային սպանելու համար
Օտտօ Ռայնիկե- Պատվով ու խղճով երդվում եմ երդվյալների որոշումը ոչ:
Լեմբերգ- Համաձայն երդվյալների որոշման ամբաստանյալը հանցավոր չէ իր վրա որպես մեղադրանք ծանրացող արարքի համար:Ջնջվում է ամբաստանյալի նկատմամբ բանտարկության հրամանը :Ամբաստանյալը ազատ է արձակվում պետական դրամարկղի հաշվին
Սողոմոնը , մի անկյունում քաշված, կանգնել է արձանի պես լուռ ու անշարժ:Լեմբերգն ու ատենակալները հեռանում են: Սողոմոնը մենակ է:Լսվում են բուռն ծափահարություններ, շնեորհավորանքի խոսքեր ու մաղթանքներ:Չորս կողմից ծաղկեփնջեր են նետվում նրա ոտքերի տակ: Իսկ նա քարացած մեխվել է տեղում:
Այնուհետև այդ ծաղիկները նա հերթով դնում է բեմի վրա հավաքած Ծիծեռնակաբերդի քարերի վրա;
Բեմի խորքից, անվստահ քայլերով, ներս է մտնում տանտիրուհին:
Դիտման- ինչու ես տխուր,չէ որ դու հաղթեցիր...ինչու չես ուրախանում
Չե որ դու հաղթեցիր...տեսնում ես ,որդիս, աշխարում այնուամենայնիվ արդարություն կա...
Սողոմոն-Հիմա ինչ անեմ ես …ուր գնամ …
Դիտման- ինչպես թե ուր...մեր տուն...քո տունը...
Սողոմոն—Ես դա չեմ հարցնում, տիկին Դիտման… Հիմա ինչ անեմ ես …ուր գնամ …
Դիտման-/պայուսակի միջից հանելով մի շիշ կաթ/խմիր...քեզ համար եմ բերել...սառը կաթ է...կաթնավաճառը միշտ քո մասին հարցնում էր...երբ իմացավ,որ քեզ համար եմ բերում,փողը չվերցրեց...
Սողոմոն-Շնորհակալ եմ մայրիկ, շնորհակալ եմ…Բայց ես ինչ անեմ այն ազատությունը, որ դուք պարգևեցիք ինձ…Ասա ինչ անեմ…
Դիտման-տեսնում ես,արդարությունը այնուամենայնիվ հաղթեց
Սողոմոն-Արդարություն ասացիր, ինչ արդարություն…Հասկանում ես ինչ ասացիր…Քո այդ միամիտ, քո այդ բարի աչքերով…Ինչ զարհուրելի միտք հուշեցիր ինձ…Ետ վերցրու խոսքերդ, ի սեր Աստծո, ետ վերցրու…
Իսկ Բիթլիսի մերձակա անտառում ոտքերից կախված հայ կինը…Իսկ այդ նույն ծառի տակ նետված մեկ տարեկան երեխան…Չէ, որ մայրը ողջ էր դեռ, տիկին Դիտման , և գլխիվայր վիճակում ձեռքերը ձգում էր դեպի զավակը…Երեխան էլ էր իր անզոր թևիկները պարզել մորը…Բայց նրանց ձեռքերը չէին հասնում իրար…Հասկանում ես, չին հասնում…Ուրեմն…Ուրեմն ինչ է դուրս գալիս…Ինձ արդարացրին, և այն մեծ ոճիրը մեղմացավ…Իսկ կմախքը այն անթաղ կնոջ , որն իր ոսկրե ձեռքերով չորս ամսական մանկիկին սեղմել էր կրծքին…Իսկ գիտես, որ երբ ամիսներ անց թաղեցին նրանց, մանկիկի կմախքը պոկվեց մոր գրկից և փշուր-փշուր եղավ…Չես դիմանում, մայրիկ…Արցունքներդ հոսում են իրենք իրենց…Հայացքդ խնդրում է խնայել քեզ…Բայց ինչու պիտի խնայեմ, ում հաշվին:
Արդարություն ասացիր…ինչ արդարություն…տեսնում եք , հարգելի պարոնայք, տեսնում եք , սիրելի տիկնայք, ոճիր կատարվեց, ոճրագործը պատժվեց վրիժառուն արդարացվեց, էլ ինչ եք ուզում…Ուրեմն, ես ինձ պարգևած կյանքով , մեղմացրի նրանց դեմ գործված ոճիրը…Ուրեմն…Ուրեմն իմ մահն էր պետք տիկին Դիտման…Եվս մի անարդարություն էր պետք ոճիրը մոռացությոն չմատնելու համար…Հիմա բոլորը հանգիտ են…Բավարարված է ամեն ոք…Ես բթացրի մարդկային հողությունը…Իմ կյանքով …Ինձ շնորհված ներումով…Թերթերի՝ ուրախություն ավետող վերնագրերով…Այս ծափերով. Ծաղկեփնջերով, շնորհավորանքի խոսքերով…Բոլորը հանգիստ են բոլորը:Ես հիմա հասկացա…Եվ դու հասկացիր ինձ Դու հուշեցիր…Ես հաղթած կլինեի միայն այն դեպքում եթե ինձ կախաղան հանեին…Եվ այդ նոր անարդարությունը չէր թողնի, որ ժանգոտի մարդու հիշողությունը…Ինչու ինձ
փրկեցիր աստված…Ինչու իմ կյանքը ծաղր դարձրիր…Այս ինչ արեցիք , իմ ազնիվ դատավորներ…ես ինչ պատասխան տամ այն քաջարի մարդկանց , որոնք Տեր Զորի անապատում , մահվան անդունդի եզրին անգամ, իրենց երեխաներին ավազի վրա հայոց այբուբենն էին սովորեցնում…Ինչ պատասխան տամ այն մարդկանց, որոնք փախուստի պահին ոչ թե թանկաչժեք իրերն էին իրենց հետ տանում, այլ գրքեր էին տանում իրենց հետ…
Չէ, որ այսպիսի մարդիկ չեն մեռնում…Չեն կարող մեռնել…Նրանք պիտի ապրեն ինձ հետ միասին…Ես ինչ պատասխան պիռի տամ նրանց…Ինչով պիտի արդարացնեմ այն կնաքը, որ ինձ նվիրեցին ինչպես մուրացկանի…Ասա, ինչով…ինչով…
Սողոմոնը ընկնում է գետին, նրա ետևում տիկին Դիտմանն է
Սողոմոնի վերջին խոսքերի հետ հնչում է երաժշտություն, ներս են մտնում դերասանները ամեն մեկը ձեռքին ունենալով Արևմտյան Հայաստանի մի քաղաք,և հավաքվելով խաչ են կազմում :
Այնուհետև բեմ են բարձրանում նաև հայոց փառապանծ բանակի զինվորները նստելով հատակին կիթառը ձեռքներին երգում են;
Որից հետո հնչում է Արմեն Նիազի բանաստեղծությունը նվիրված 2016թ.-ի ապրլյան քառորյա պատերազմին.
Էս մի ապրիլն էլ կարմիրով ներկվեց,
Օրացույցիս մեջ էս մի էջից էլ արյուն գլորվեց
Ճիշտ եղեռնի պես…
Մի՞թե մեկ դարում ոչինչ չփոխվեց…
Էս մի ապրիլն էլ ամպերով պատվեց,
Էս մի ապրիլն էլ սև ծրարներով նամակներ բերեց,
Էս մի ապրիլն էլ հայերիս վրա թրի պես կախվեց,
Ախ, ո՜նց եմ ցավում, որ վերջին դարում ոչինչ չփոխվեց…
Հայրեր են կանգնած գլուխները կախ, աչքերն արցունքոտ,
Մայրերն ի՞նչ անեն, էնքա՜ն էն լացել զոհված որդու մոտ…
Ումի՞ց պահանջես, ո՞ւմ մոտ բողոքես, ո՞ւմ տեղեկացնես.
Վերջին մեկ դարում ոչինչ չփոխվեց:
Հարյուրամյակի բիրտ պատմությունը մեյդան հանեցին,
Երբ կոտորում էին, սպանում, մորթում ծեր ու ջահելին,
Էսօր էլ կանգնել, զենքեր են ուղղել ու կրակ բացել,
Ու հիմարի պես կարծում են թե պիտի հաջողվեն:
Չէ՜, վերջին մեկ դարում շատ բան է փոխվել…
Էս մի ապրիլին կենաց ու մահու պայքար ենք մղել,
Էս մի ապրիլին թեև արյունով, բայց դաս ենք տվել,
Էս մի ապրիլին նոր Մոնթեներ, Վարդաններ ենք տեսել:
Ջայլամներն էլի գլուխներն արագ մի տեղ թաղեցին,
Կամ կրիայի պես, չգիտես ինչու, շատ դանդաղեցին
Ու հասկացրեցին՝ մենք ենք մեր հույսը, լոկ մենք ու Աստված,
Աղոթքներ զորեղ ու քաջ զինվորներ, բանակ փառապանծ:
Թշնամին ընկավ իր իսկ ծուղակը ու այնպես արեց`
Մայիսից առաջ դարձյալ ազգովին հաղթանակ տոնենք
Կարծես թշնամին որոշել էր, որ… ապրիլին չապրենք,
Բայց արի ու տես, այս ապրիլը մեզ նոր թափ հաղորդեց:
Ու էական չի՝ վաղն ինչ կլինի, անգամ ոսոխը եթե դավ նյութի,
Անգամ աշխարհը եթե շարունակ սեփական շահից աչքերը փակի,
Մի բան հաստատ է. Աստված է Տերը այս ժողովրդի,
Այս ժողովուրդն էլ՝ տերն է իր հողի ու հայրենիքի:
Ու վստահ եմ ես, տողերն այն գրված՝
Թե կանք, պիտ լինենք ու դեռ շատանանք,
Իրավ են ասված…
Հայտարարվում է մեկ րոպե լռություն, հարգելու համար 1915թ.-ի հայոց ցեղասպանության և 2016թ.-ի ապրիլյան քառորյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների հիշատակին:Հնչում են նրանց անունները:
Վերջում աղոթք բարձրացնել առաստված մեր զոհվածների հոգիների հանգստության համար:
Նվիրվում է հայոց ցեղասպանության
101 ամյակին
© ООО «Знанио»
С вами с 2009 года.