Սարոյանն օժտված է մի այնպիսի ձիրքով, որ շատ քչերն են ունենում՝ մարդկանց սիրելու դժվարագյուտ տաղանդով:
Նա մարդկանց չի դատապարտում , այլ սիրում է նրանց․․․
Նրա բնավորության ամենաբնորոշ գիծը բարությունն է ։
Սարոյանը հավատում է աշխարհի ու մարդկանց լավացմանը ։
Այդպիսին է Սարոյանը։ Պ․ Սևակ
Փնտրիր բարին ամենուրեք․․․Արթնացրո՛ւ առաքինությունը, ում սրտում էլ որ այն գաղտնի ու տրտում թաքնվելիս լինի աշխարհի սարսափներից ու ամոթից։ Եվ քանի ապրում ես ․․․ ոչ մի բան չավելացնես աշխարհի աղետներին ու տխրությանը, այլ ժպտա կեցության անծայր խնդության ու գաղտնիքի հանդեպ:
Ես միշտ պետք է Սարոյան լինեմ և ուրիշ ոչինչ։
Անվճռական ոչ մի բան չկա իմ գոյության մեջ:
Իմ ամբողջ էությունը վճռական է , և՛ բարձր , և՛ ուժեղ , և՛ ավելի տարածություն ունի , քան կյանքը:
Արվեստն իմ էությունն է:
Ես ամեն ինչ գիտեմ այս աշխարհի մասին՝ չարիք և թշվառություն, ատելություն և վատություն ։
Թո՛ղ այդպես լինի , ես սիրում եմ այս աշխարհը այնպես , ինչպես կա :
Կարծում էի, որ պիտի փոխեի աշխարհը, որ մի քաոս է։
Նաև ուզում էի փոխել մարդ արարածին։
Չգիտեմ, հաջողվեցի՞ն ջանքերս, բայց կամեցա փորձել։
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.