"В горах моё сердце"
Оценка 4.6

"В горах моё сердце"

Оценка 4.6
rtf
13.05.2020
"В горах моё сердце"
Сароян.rtf

Իմ սիրտը լեռներում է

   Հեղինակը պատմում է, որ 1914 թվականին, երբ վեց տարեկան էր, մի ծերունի է երևում Սան Բենիտոյի փողոցում իրենց տան մոտ: Ծերունին փող է փչում։ Հեղինակը խնդրում է նրան մի մեղեդի նվագել, սակայն ծերունին նրանից ջուր է խնդրում: Ասում է, որ իր սիրտը շոտլանդական լեռներում է: Հեղինակի հայրը առաջարկում է ծերունուն ճաշել իրենց հետ: Ծերունին համաձայնում է: Նա ներկայանում է՝ Ջասպր Մեք-Գրեգոր։ Հայրը հեղինակին ուղարկում է նպարավաճառի մոտ՝ ապառիկով գնելու ֆրանսիական բատոն և պանիր: Տղան դժկամորեն գնում է, սակայն ասում, որ նպարավաճառը ոչինչ չի տա, քանի որ հորը անբանի մեկն է համարում: Հայրն ասում է, որ ինքը անբան չէ, անընդհատ աշխատում է բանաստեղծությունների վրա:

   Հեղինակը հասնում է խանութ և վաճառողին՝ միսթր Կոսակին ամենաանհեթեթ հարցերն է տալիս: Ի՞նչ կաներ, եթե հայտնվեր Չինաստանում և ուտելու ոչինչն չունենար, ինչպե՞ս են նրա կինը, որդին, դուստրը… Կոզակն էլ է հետաքրքրվում հեղինակի՝ Ջոննիի ընտանիքի անդամներից, բայց, միևնույն է, նշում է, որ Ջոննին պիտի վճարի: Ջոննին ձեռք չի քաշում և սկսում է պատմել, որ իրենց հյուր է եկել մեծ արտիստ Մեք-Գրեգորը… Ի վերջո Կոսակը զիջում է բատոնը և պանիրը և հաշվում է Ջոննիի հոր ընդհանուր պարտքը: Հեղինակը բատոնը և պանիրը ձեռքին տուն է վերադառնում: Հայրը և ծերունին շատ են ուրախանում: Ուտելուց հետո ծերունին սկսում է հայացքը պտտել այս ու այն կողմ և ուտելու ուրիշ բան փնտրել: Առաջարկում է ուտել Ջոննիի լորտուներին: Բայց հեղինակը չի համաձայնում սպանել իր լորտուներին: Փոխարենը խնդրում են Մեք-Գրեգորին, որ նա հնչեցնի իր փողը և մի բան նվագի: Նա սկսում է նվագել բակում հարևանների համար: Հետո արագ ընդհատում է իր նվագը և սկսում իր կյանքի պատմությունն անել: Երբ նրան ընդհատում են և խնդրում վերադառնալ նվագին, նա հարցնում է իրեն ընդատած Ռուֆին, թե չի ճարվի արդյոք նրա մոտ հավկիթ: Ռուֆը գնում է մեկ հատիկ հավկիթի ետևից: Մեկ ուրիշ հանդիսատեսից Մեք-Գրեգորը խնդրում է երշիկի կտոր: Բոլորըմի-մի կտոր ուտելու բան են բերում և Ջոննիի ընտանիքը սկսում է քեֆ անել: Հավկիթ, երշիկ, կանաչ սոխ, երկու տեսակ պանիր, յուղ, երկու տեսակ հաց, խաշած կարտոֆիլ, թարմ պոմիդորներ, սեխ, թեյ և շատ ուրիշ համեղ բաներ:

   Միստր Մեք-Գրեգորը 17 օր մնում է հեղինակի տանը: Հետո ծերանոցից մի մարդ է գալիս և ասում, որ փնտրում էդերասան Ջասպր Մեք-Գրեգորին: Ծերանոցում ներկայացում են պատրաստում և նրանց դերասան է հարկավոր: Միստր Մեք-Գրեգորը գնում է այդ մարդու հետ:

  Հաջորդ օրը հայրը խիստ սովածանում և ասում է, որ Ջոննին դարձյալ գնա Կոսակի մոտ: Հեղինակը գնում է խանութ և սկսում քննարկել Չինաստանում հայտնված քաղցած մարդու հարցը ճիշտ այնտեղից, ուր նախորդ անգամ կանգ էր առել։

  Ստիպված է լինում մեծ ջանք գործադրել, որպեսզի դատարկ ձեռքով չվերադառնա: Բերում է մի ծրար թռչնահատիկ ու մի փոքրիկ աման թխկու հյութ: Առավոտյան լսում են, թե ինչպես տատիկը գեղգեղում է ինչպես դեղձանիկը: Հայրը զայրանում է. ինչպե՞ս պիտի մեծ պոեմ գրի միայն թռչնահատիկ ուտելով։

Իմ սիրտը լեռներում է Հեղինակը պատմում է, որ 1914 թվականին, երբ վեց տարեկան էր, մի ծերունի է երևում Սան Բենիտոյի փողոցում իրենց տան մոտ: Ծերունին…

Իմ սիրտը լեռներում է Հեղինակը պատմում է, որ 1914 թվականին, երբ վեց տարեկան էր, մի ծերունի է երևում Սան Բենիտոյի փողոցում իրենց տան մոտ: Ծերունին…

Մեք-Գրեգորին, որ նա հնչեցնի իր փողը և մի բան նվագի: Նա սկսում է նվագել բակում հարևանների համար: Հետո արագ ընդհատում է իր նվագը և սկսում…

Մեք-Գրեգորին, որ նա հնչեցնի իր փողը և մի բան նվագի: Նա սկսում է նվագել բակում հարևանների համար: Հետո արագ ընդհատում է իր նվագը և սկսում…
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
13.05.2020