Ֆունկցիայի գրաֆիկի ուրվագծի կառուցումը
y=f(x) ֆունկցիայի վարքի հետազոտման և գրաֆիկի ուրվագծի կառուցման համար, որպես կանոն, պետք է կատարել հետևյալ քայլերը:
1) Գտնել y=f(x) ֆունկցիայի D(f) որոշման տիրույթը:
2) Գտնել y=f(x) ֆունկցիայի E(f) արժեքների բազմությունը:
3) Պարզել ֆունկցիայի պարբերականությունը:
4) Պարզել ֆունկցիայի զույգությունը:
5) Պարզել ֆունկցիայի սահմանափակությունը և գոյության դեպքում գտնել ֆունկցիայի մեծագույն և փոքրագույն արժեքները:
6) Պարզել ֆունկցիայի անընդհատությունը կամ գտնել նրա խզման կետերը:
7) Գտնել ֆունկցիայի զրոները, մասնավորապես, որոշել ֆունկցիայի գրաֆիկի և կոորդինատային առանցքների հատման կետերը:
8) Գտնել ֆունկցիայի նշանապահպանման միջակայքերը:
9) Գտնել ֆունկցիայի մոնոտոնության միջակայքերը:
10) Գտնել ֆունկցիայի էքստրեմումի կետերն ու էքստրեմումները:
11) Եթե ֆունկցիայի որոշման տիրույթը բաղկացած է մեկ կամ մի քանի միջակայքերից, ապա պարզել ֆունկցիայի վարքը այդ միջակայքերի ծայրակետերում:
Կախված խնդրի պահանջից, վերը թվարկված քայլերի մի մասը կարելի է բաց թողնել կամ, եթե պահանջվում է գրաֆիկի մանրակրկիտ կառուցում, կատերել հավելյալ քայլեր (մասնավորապես, հաշվել ֆունկցիայի արժեքները որոշ կետերում և կազմել արժեքների աղյուսակ):
Քայլերի հերթականությունը պարտադիր չէ՝ այն կարելի է ընտրել նպատակահարմարությունից ելնելով:
Материалы на данной страницы взяты из открытых источников либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.