Դասի պլան համատեղ աշխատանք 5 դասարան
Оценка 4.7

Դասի պլան համատեղ աշխատանք 5 դասարան

Оценка 4.7
docx
21.05.2023
Դասի պլան համատեղ աշխատանք 5 դասարան
5գ Համատեղ աշխատանքի վերաբերյալ.docx

Դ Ա Ս Ի   Պ Լ Ա Ն

Ուսուցիչ՝            Նարինե Բաղրամյան

Ամսաթիվը՝        11/04/2023

Առարկան՝          Մաթեմատիկա

Դասարանը՝       5 գ   

Դասի  թեման՝  Համատեղ աշխատանքի վերաբերյալ խնդիրների լուծում (դաս 4.13, էջ176)

Դասի տևողությունը՝ 45 րոպե,

Դասի  նպատակը՝

Սովորեցնել

Ո՞ր տեսակի խնդիրներին են անվանում համատեղ աշխատանքի վերաբերյալ խնդիրներ:

Ի՞նչ ենք հասկանում միավոր ժամանակահատված ասելով:

Ի՞նչ ենք հասկանում աշխատանք ասելով:

Ի՞նչ է արտադրողականությունը:

 

Ձևավորել

    1  Ակադեմիական կարողություններ

Խնդիրը մոդելավորելու կարողություն

Կազմել համատեղ աշխատանքի վերաբերյալ խնդիրերի լուծման ալգորիթմ

Լուծել համատեղ աշխատանքի վերաբերյալ  կամայական խնդիր

 

    2Սոցիալական կարողություններ

Ձեռք բերված գիտելիքների  հիման վրա  անել եզրահանգումներ:

Հասկանալ աշխատանքի և տեխնիկական առաջընթացի  փոխադարձ կապը:

Հասկանալ գիտելիքի կիրառման հնարավորությունները մարդու պահանջմունքների համատեքստում:

Ակտիվ լսելու և հաղորդակցվելու կարողություն:

Բլում-Անդերսոնի աստիճանակարգում:

Վերջնարդյունքը՝ Սովորողը պետք է .

    Գիտենա  -

  • Տարբերել համատեղ աշխատանքի վերաբերյալ խնդիրերը այլ տեսակի խնդիրներից: 
  • Վերլուծել խնդրի տվյալները, պայմանները, կապերն ու պահանջները:
  • Որոնել, մշակել և պլանավորել խնդրի լուծման ուղիները:

  Կարողանա-      

                    Որոշել միավոր ժամանակահատվածում կատարած աշխատանքը  (արտադրողականությունը):

                    Որոշել կատարած աշխատանքը ցանկացած ժամանակահատվածի համար և ներկայացնել կոտորակի տեսքով:

                    Որոշել ամբողջ աշխատանքի կատարման համար անհրաժեշտ ժամանակը՝ հիմք ընդունելով միավոր ժամանակահատվածում կատարածը :

        Կառուցի և կիրառի տարբեր մաթեմատիկական մոդելներ, լուծի խնդիրներ՝ օգտագործելով պարզ ալգորիթմներ և տրամաբանական հիմնավորումներ։

Դասի  կահավորումը՝ Աշխատանքային քարտեր, համակարգիչ,  պրոյեկտոր  և  մեծ  էկրան, գրատախտակ, դասագրքեր , տետրեր: 

Դասի ընթացքում կիրառվող մեթոդները՝ մտագրոհ, զույգային աշխատանք, խաղային, համագործակցային, , փոփոխական զույգերով աշխատանք, գործնական աշխատանք:

 

Դ Ա Ս Ի    Ը Ն Թ Ա Ց Ք Ի      Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

1.Կազմակերպչական մաս.

1. մատյանի գրանցում

2. աշակերտների հաշվառում

3. կազմակերպչական աշխատանք՝ ստուգել տնային առաջադրանքը , պատասխանել անհասկանալի հարցերին:

 2. Խթանման փուլ

Ուսուցիչը բացատրում է նոր դասի վերաբերյալ հասկացություններ :

Աշակերտներին ներկայացնում է ներքոհիշյալ արտահայտությունների բացատրությունը;

Ո՞ր տեսակի խնդիրներին են անվանում համատեղ աշխատանքի վերաբերյալ խնդիրներ:

Ի՞նչ ենք հասկանում միավոր ժամանակահատված ասելով:

Ի՞նչ ենք հասկանում աշխատանք ասելով:

Ի՞նչ է արտադրողականությունը:

 3.Նոր նյութի հաղորդում (իմաստի ընկալման փուլ). Ուսուցիչը աշակերտներին առաջարկում է լուծել  խնդիր, տալիս է մանրամասն բացատրություն: Բացատրությունը բխում է թեմայի նպատակներից և ընթացքը կազմակերպվում է վերջնարդյունքի կետերին համապատասխան:

Խնդիր 1: Առաջին բրիգադը կարող է առաջադրանքը կատարել 36 ժամում, իսկ երկրորդը՝ 18 ժամում: Քանի՞ ժամում կկատարի առաջադրանքը երկու բրիգադը համատեղ աշխատանքի դեպքում:

Լուծում:

1 ) 1 : 36=1/36                 3 )     1/36 +1/18 =3/36=1/12             

 2 ) 1 : 18=1/18                4 )      1: 1/12= 12 ժամ:                                   Պատ.՝ 12 ժամ:

 

Կշռադատման փուլ.

Նոր նյութի ամրապնդման նպատակով  ընտրված է խաղային ձևը:

Խաղ առաջադրանք

Գրատախտակի մոտ կատարել դասագրքի 186 էջի  , վարժ. 875 ա,բ,գ:

 

4. ԴԱՍԻ  ԱՄՓՈՓՈՒՄ  ԵՎ  ԳՆԱՀԱՏՈՒՄ

Անդրադարձ կատարել  և  դասն  ամփոփել հարցերով:

Հարցեր՝.

1 Համատեղ աշխատանքի վերաբերյալ խնդիրներում ամբողջ աշխատանքը քանի՞ մաս ենք համարում։

2 Համատեղ աշխատանքի վերաբերյալ խնդիրների լուծման ժամանակ առաջին քայլով ի՞նչը պետք է գտնենք։

3 Ի՞նչ է կոչվում միավոր ժամանակահատվածում կատարած աշխատանքը։

4 Ի՞նչ ենք հասկանում միավոր ժամանակահատված ասելով։

5 Համատեղ աշխատանքի դեպքում արտադրողականնությունները ի՞նչ են լինում։

Գնահատել դասին ակտիվ մասնակցող, գրատախտակին առաջադրանքն ճիշտ  կատարած աշակերտներին, ինքնուրույն աշխատող աշակերտներին 10 միավորային սանդղակով: Հիմնավորել նշանակված գնահատականներ:    

5. ՏՆԱՅԻՆ  ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ

Օգտագործվող էլեկտրոնային պաշարներ՝

 https://www.youtube.com/watch?v=06p6YUPldZo

 Կատարել վարժ.  178 էջի  , վարժ. 876 ա,բ, 877 ա,բ:


 

Скачано с www.znanio.ru

Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն Ուսուցիչ՝ Նարինե Բաղրամյան Ամսաթիվը՝ 11/04/2023 Առարկան՝ Մաթեմատիկա Դասարանը՝ 5 գ Դասի թեման՝ Համատեղ աշխատանքի վերաբերյալ խնդիրների լուծում…

Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն Ուսուցիչ՝ Նարինե Բաղրամյան Ամսաթիվը՝ 11/04/2023 Առարկան՝ Մաթեմատիկա Դասարանը՝ 5 գ Դասի թեման՝ Համատեղ աշխատանքի վերաբերյալ խնդիրների լուծում…

Որոնել, մշակել և պլանավորել խնդրի լուծման ուղիները : Կարողանա- ● Որոշել միավոր ժամանակահատվածում կատարած աշխատանքը (արտադրողականությունը) : ● Որոշել կատարած աշխատանքը ցանկացած ժամանակահատվածի համար և…

Որոնել, մշակել և պլանավորել խնդրի լուծման ուղիները : Կարողանա- ● Որոշել միավոր ժամանակահատվածում կատարած աշխատանքը (արտադրողականությունը) : ● Որոշել կատարած աշխատանքը ցանկացած ժամանակահատվածի համար և…

YUPldZo Կատարել վարժ. 178 էջի , վարժ

YUPldZo Կատարել վարժ. 178 էջի , վարժ
Материалы на данной страницы взяты из открытых истончиков либо размещены пользователем в соответствии с договором-офертой сайта. Вы можете сообщить о нарушении.
21.05.2023