Դանիել Վարուժան, <<Ձոն>>

  • Презентации учебные
  • pptx
  • 13.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Դանիել Վարուժանի <<Ձոն >> բանաստեղծության ուսուցման ժամանակ կիրառվող սահիկահանդես
Иконка файла материала Դանիել Վարուժան , Ձոն.pptx

ԴԱՆԻԵԼ ՎԱՐՈՒԺԱՆ 1884-1915

«Դանիել Վարուժան մեծագույն փառքերեն մեկն է մեր քնարերգության, եթե ոչ մեծագույնը »:
Հակոբ Օշական, գրող

 Դանիել Վարուժանը (իսկական ազգանունը՝ Չպուգքյարյան) 1896–1902 թթ-ին սովորել է Կոստանդնուպոլսի Մխիթարյան, ապա՝ Գատըգյուղի (թաղամաս` Կոստանդնուպոլսում) վարժարաններում: Այդ տարիներին նրա վրա ծանր տպավորություն են թողել աբդուլհամիդյան ջարդերը,  որոնք հետագայում դարձել են բանաստեղծի ստեղծագործության հիմնական թեմաներից:

1902–05 թթ-ին Վարուժանն ուսանել է Վենետիկի Մուրատ-Ռափայելյան վարժարանում: Բանաստեղծին գրավել է Վերածնության շրջանի հզոր մշակույթը, խորապես ուսումնասիրել է նաև Հայաստանի պատմությունը, հին ու նոր գրականությունը:

1909 թ-ին Վարուժանն ավարտել է Գենտի (Բելգիա) համալսարանը, վերադարձել հայրենիք և մինչև 1911 թ. դասավանդել է Սեբաստիայի Արամյան վարժարանում, 1911–12 թթ-ին՝ Թոքաթի (այժմ՝ Եվդոկիա) ազգային ճեմարանում, 1912–15 թթ-ին եղել  Կոստանդնուպոլսի Լուսավորչյան վարժարանի տնօրեն: Նա ժամանակի հայ առաջադեմ մանկավարժներից էր: 

1905թ․ ընդունվում է Բելգիայի Գենտի համալսարան։ 1958թ․Գենտի համալսարանի գրադարանի դահլիճում ամրացվել է հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն ու ֆլամանդերեն արձանագրությամբ այն մասին, որ նա 1905–09 թթ-ին սովորել է այդ համալսարանում:

<< Ի՛նչ փոյթ կեանքը մեռնող ,
Երբոր երազը կ՛ապրի ,
Երբոր երազն անմահ է>։ Դ․Վ․

Տասը տարվա ընթացքում գրել է 4 գիրք , որոնք հրատարակվել են՝

1906թ. - <<Սարսուռներ>>

1909թ. - <<Ցեղին սիրտը>>

1912թ. - <<Հեթանոս երգեր>>

1921թ. - <<Հացին երգը>> (հետմահու)

«Ցեղին սիրտը» (1909 թ.) ժողովածուի մեջ գերիշխողը հայրենասիրական ոգին է. մեկտեղվել են ցեղի մորմոքն
ու արյան ընդվզումը ,
ապրելու հավատն ու մարդասիրությունը:



«Դանիել Վարուժանի .... «Ցեղին սիրտը» ժողովածուն աղոթագիրք էր ամեն մի ապստամբի համար այնտեղ՝ Թուրքահայաստանում, որտեղ գոյության իրավունքը թաթախված էր արյան մեջ՝ Եվրոպայի բարեմաղթությամբ:
Նրա երգերը բազում հերոսներ ծնեցին, նրա խոսքը գործի վերածվեց »:

Սերգեյ Գորոդեցկի, ռուս բանաստեղծ, թարգմանիչ


<<Բաղձանքս է ապագայի մարդերուն նվիրել այնպիսի երգ մը, որ հայրենիքը ինծի պես արարած մը
ծնած ըլլալուն գոնե չզղջա>>։ Դ. Վարուժան

ՁՈՆ

Դասի նպատակը՝
աշակերտները կիմանան Վարուժանի <<Ձոն>> բանաստեղծության ̀ իբրև մեր հայրենիքի փառավոր անցյալին, ողբերգական ներկային և բոցեղեն ապագային նվիրված հայրենասիրական երգ,

կդաստիարակվեն ազգային արժեքների և խորհրդանիշերի հանդեպ հպարտության զգացումով,

կստանան գեղագիտական գիտելիքներ,

կկարողանան վերլուծել բանաստեղծությունը, մեկնաբանել գաղափարը, առանձնացնել կարևոր մտքերը:

Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր… սոսիների — Քեզի ընծա՜, հին հայրենիք — Եղեգնյա գըրչով երգեցի քուրմեր. Ընդ եղեգան փող լու’յս ելաներ:

ՓԱՌՔ ՀԱՅՐԵՆԻՔ ՔՈՒՐՄ

ԼՈՒՅՍ


Սոսյաց անտառ–
սոսի(չինար) ծառը հին Հայաստանում եղել է պաշտամունքի առարկա: Այն համարվել է սուրբ ծառ: Այդ ծառին նվիրված հեթանոսական տաճար է եղել էրեբունիում (Արին - Բերդ), իսկ մայրաքաղաք Արմավիրը շրջապատված է եղել սոսիների պուրակով,որոնց տերևների ձայնից քրմերը գուշակություններ են արել:


Կարդալ 1-ին և 5-րդ, հետո 2-րդ և 4-րդ տողերը:

Ընդ եղեգան փող լույս ելաներ

Հիշել՝ Մ․Խորենացի, <<Հայոց պատմություն>> , <<Ծնունդ Վահագնի>> առասպելը

Հին հայրենիք

ծովից ծով

Փառք

տաճարներ

Քուրմեր

Տիգրան Մեծ

Վահագն

հպարտություն

Հայկ

Գողթան երգեր

հեթանոսություն

Եղեգնյա գըրչով երգեցի կարոտ. — Ձեզի ընծա՜, հայ պանդուխտներ — Ան տարաշխարհիկ բույսի մ’էր ծըղոտ… այլ աշխարհի — Ձեզի ընծա՜, հեգ պանդուխտներ — խեղճ Եղեգնյա գըրչով երգեցի հարսեր. Ը նդ եղեգան փող ո՛ղբ ելաներ:

կարոտ, հայ պանդուխտ, հարս

ողբ

Հիշել՝ Մ․ Գալշոյան, <<Կռունկ>> , Գր Զոհրապ, <<Այրին>>

Ը նդ եղեգան փող ո՛ղբ ելաներ

Հիշել՝ Մ․ Գալշոյան, <<Կռունկ>> , Գր Զոհրապ, <<Այրին>>

հեգ պանդուխտ

Օտար երկիր

կարոտ

միայնություն

տարագիր

հարս, կին, երեխա

արտագնա աշխատանք

անորոշություն

վերադարձ

Եղեգնյա գըրչով երգեցի արյուն. — Ձեզի ընծա՜, սուրի զոհեր — Ան ծլած էր մոխրի մեջ իբրև կընյուն… եղեգնախոտ — Ձեզի ընծա՜, կրակի զոհեր — Եղեգնյա գըրչով երգեցի վերքեր. Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ:

Արյուն , սուրի զոհեր , կրակի զոհեր , վերքեր
  «Ընդ եղեգան փող սի՛րտս ելաներ>։


Բացատրել նշված տողը / առաջադրանք աշակերտին /

ԸՆԴ ԵՂԵԳԱՆ ՓՈՂ ՍԻՐՏՍ ԵԼԱՆԵՐ

արյուն

անմեղ զոհեր, մահ

ցեղասպանություն

ջարդ

եղեռն

ողբերգություն

հիշողություն

տառապանք, ցավ

նախճիր

գաղթ

Եղեգնյա գըրչով որբ տունս երգեցի. — Քեզի ընծա՜, հայր ալեհեր – Ցամքած աղբյուրեն մեր զայն հոտեցի… կտրեցի — Քեզի ընծա՜, մայր կարեվեր — ծանր վիրավոր Եղեգնյա գըրչով օջախս երգեցի. Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ:

Որբ տուն, ալեհեր հայր, կարեվեր մայր

Բացատրել վերջին 2 տողերի իմաստը / առաջադրանք աշակերտին /

Հիշել՝ Հ․ Սահյան, <<Արագիլները>>

Ընդ եղեգան փող ծու՛խ ելաներ

ալեհեր հայր

կարեվեր մայր

Որբ տուն

ավերված

աղոթք

ծխանի ծուխ

օջախ

լաց

լքված

Պայքար , հայ մարտիկ , վրեժ

Ու պայքա՜ր, պայքա՜ր, պայքա՜ր երգեցի. — Ձեզի ընծա՜, հայ մարտիկներ — Գրիչս եղավ անթրոց սըրտերու հնոցի… — Ձեզի ընծա՜, քաջ մարտիկներ — Եղեգնյա գըրչով վըրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ:


Վարուժանի «Ձոնը» վշտի և կարոտի, ծանր ապրումների և զորեղ զգացումների ամբողջություն է: Բանաստեղծությունն ավարտվում է խոր հավատով ու պայքարի ոգեշունչ խոսքերով.

անթրոց- կրակխառնիչ

Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ․․․

ՀԱՅ ՄԱՐՏԻԿՆԵՐ

քաջ

անձնազոհ

համարձակ

վրիժառու

ընկերասեր

նահատակ

հայրենասեր

Իմաստավորում

1. Գտնել բանաստեղծության բառերի ներքին կապը։
Փառք -> կարոտ-> արյուն-> որբ տուն-> վրեժ

2. Մեկ նախադասությամբ ամփոփել յուրաքանչյուր տան գաղափարը։

1․ Փառքեր երգելիս եղեգան փողից լույս է ելնում։
2․Երբ կարոտ է երգում, մեր եղեգան փողից ողբ է ելնում։
3․Արյուն երգելիս եղեգան փողից սիրտն է ելնում։
4․ Երբ որբ տունն է երգում, եղեգան փողից ծուխ է ելնում։
5․Պայքար ու վրեժ երգելիս եղեգան փողից բոց է ելնում։

Կշռադատում

Ի՞նչ էի տեսնում

Ի՞նչ էի լսում

Ի՞նչ էի զգում

Ի՞նչ իմացա