Գոյականի թիվը

  • Презентации учебные
  • pptx
  • 02.07.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала ԳՈՅԱԿԱՆԻ ԹԻՎԸ.pptx

ԳՈՅԱԿԱՆԻ ԹԻՎԸ


Բերդի գլխին նստած ամպը վարագույրի պես մեկ ետ էր քաշվում , երևում էին պարիսպները, մեկ ծածկում էր կատարը։
Առաջին ձիավորը աչքը պարիսպներից չէր հեռացնում։ Նրա գլխում բերդի պատմությունն էր , մագաղաթյա մատյաններում գրած խոսքերը իշխանական օրերի մասին , երբ զրահապատ ձիերի սմբակները դոփում էին երկաթյա մուտքի առաջ և ավերից դարձող նրա համհարզները ճոճում էին նիզակները։

Ա․ Բակունց

Առանձնացնել մեկ և մեկից ավելի առարկա ցույց տվող գոյականները։

Գոյականի թիվը ցույց է տալիս առարկաների քանակ։

Մեկից ավելի առարկա ցույց տվող գոյականներ

Մեկ առարկա ցույց տվող գոյականներ

Եզակի և հոգնակի թիվ

Եզակի թիվը ցույց է տալիս մեկ առարկա։

Հոգնակի թիվը ցույց է տալիս մեկից ավելի միատեսակ առարկաներ։

Հոգնակի ունենում են հաշվարկելի գոյականները , որոնց ցույց տված առարկաները կարելի է հատերով հաշվել։ Այդ բառերը կարելի է գործածել թվականների հետ։ Օրինակ՝ տարի -տարիներ դասարան - դասարաններ գրիչ--գրիչներ պահարան – պահարաններ մարդ - մարդիկ

Ոչ հաշվարկելի գոյականների արտահայտած առարկաները չի կարելի հաշվել։
Օրինակ՝
ուրախություն , տխրություն , երաժշտություն ,
վախ ,կաթ , նավթ և այլն։

Միայն եզակի թիվ ունեցող /անհոգնական / գոյականներ

Հատուկ անուններ
Չափվող- կշռվող նյութեր արտահայտող բառեր / խմոր , մածուն , նավթ , ջուր, ածուխ և այլն/
Վերացական գոյականներ / սեր , վախ , թախիծ , արհամարհանք /
-ություն, - եղեն, - ենիք ածանցներ ունեցող բառերը , որոնք հավաքականություն են արտահայտում / ուսանողություն , հագուստեղեն , հայրենիք և այլն/
Զանազան խաղերի և զբաղմունքների անունները / ֆուտբոլ , շախմատ , լող , վոլեյբոլ , առևտուր , վաճառք , ընթացք և այլն /
Գիտությունների և ուսմունքների անունները․/ մաթեմատիկա , ֆիզիկա , քիմիա , ռեալիզմ և այլն /

Միայն հոգնակի թիվ ունեցող / անեզական / գոյականներ

Աշխարհագրական անուններ՝
Կարպատներ , Հիմալայներ , Անդեր , Ալպեր, Ֆիլիպիններ , Կորդիլերներ , Նիդեռլանդներ , Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Անեզական են նաև բույսերի, կենդանիների , քիմիական նյութերի
դասերն ու կարգերը ցույց տվող գոյականները

ալկալոիդներ վարդազգիներ հոդվածոտանիներ
աղածիններ կակտուսազգիներ սագազգիներ

Ինչպես է կազմվում գոյականի հոգնակի թիվը

Հոգնակին կազմվում է եզակի թվից՝
միավանկ բառերին ավելացնելով – եր,
իսկ բազմավանկ բառերին – ներ
վերջավորությունները։

Օրինակ՝ սարեր , քարեր ․․․
քաղաքներ , աշակերտներ․․․

Ն-ով վերջացող բազմավանկ բառերը հոգնակի թվում ստանալով ստանալով –ներ վերջավորությունը , ունենում են կրկնակի ն
Օրինակ՝ պահարան + ներ պահարաններ

Հոգնակի թվի կազմության ժամանակ երբեմն կատարվում է հնչյունափոխություն

Դա հատկապես լինում է բաղաձայնին նախորդող ու , ի ձայնավորների դեպքում։
Օրինակ՝ տուն –տ(ը)ներ / ու > ը /
շուն – շ(ը)ներ /ու > ը /
սիրտ – ս(ը)րտեր / ի> ը /
գիրք - գ(ը)րքեր / ի > ը /
Միավանկ բառերում բառավերջի ու ձայնավորը եր հոգնակերտ վերջավորությունից առաջ դառնում է վ
/ ու > վ /
Օրինակ ՝ ձու – ձվեր / ու > վ /

Այս փոփոխությունը չի կատարվում բազմավանկ բառերում;
Օրինակ ՝ լեզու – լեզուներ
առու – առուներ
կատու - կատուներ

Շեղումներ կանոններից

-եր վերջավորություն են ստանում նաև․

ա․ այն երկվանկ գոյականները , որոնց վերջին վանկը ձևավորվում է ը ձայնավորով
աստ (ը) ղ- աստղեր , վագ( ը) ր- վագրեր , կայս(ը)ր – կայսրեր

բ․ այն բարդ բառերը, որոնց վերջին բաղադրիչը միավանկ գոյական է․
հեռագիր- հեռագրեր , դասագիրք – դասագրքեր

Սակայն՝ մատենագիր – մատյան գրող – մատենագիրներ
արձակագիր – արձակ գրող - արձակագիրներ
/ գիր - բայական հիմք է /

Շեղումներ կանոններից

Մի շարք միավանկ բառեր ստանում են ներ վերջավորություն․
բեռ (բեռն) – բեռներ,
գառ ( գառն) – գառներ,
դուռ (դուռն) – դռներ,
թոռ (թոռն) – թոռներ,
լեռ (լեռն) – լեռներ,
հարս (հարսն) – հարսներ,
եզ (եզն ) – եզներ,
ծունկ (ծունկն) – ծնկներ,
ձուկ (ձուկն) – ձկներ,
մուկ (մուկն) – մկներ։

Այս բառերը գրաբարում ունեցել են ն վերջնահնչյունը։

Հոգնակի թվի կազմության զուգահեռ ձևեր․

տիկին – տիկնայք , տիկիններ
պարոն - պարոնայք , պարոններ
տիկնայք , պարոնայք – գործածվում են հանդիսավոր խոսքում

-ցի , -ացի , -եցի - ներ
լեռնցիներ , տնեցիներ գյուղացիներ
լեռնցիք , տնեցիք , գյուղացիք / խոսակցական/

ՀԻՇԻ՛Ր

խմորեղեններ
կտորեղեններ սխալ է ակնոցներ
դեղորայքներ



ակնոցներ

ակնոցներ

Ամփոփում

Գոյականն ունի երկու թիվ՝ եզակի և հոգնակի։
Հաշվարկելի գոյականները հանդես են գալիս թե՛
եզակի , թե՛ հոգնակի թվով , իսկ ոչ հաշվարկելի գոյականները՝ միայն եզակի թվով։
Գոյականների հոգնակին կազմվում է եզակիից , հիմնականում – եր , -ներ վերջավորություններով։
Ոչ հաշվարկելի գոյականները կարող են հոգնակի թվով գործածվել ոճական իմաստներով։

Նյութը պատրաստեց Լոռու մարզի Բազումի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ա․ Բարխուդարյանը։