Կ Ձ ՈՒ Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն
ՏՀՏ-ների և փոխներգործուն (ինտերակտիվ) մեթոդների կիրառմամբ
Ուսուցիչ՝ Նարինե Բաղրամյան
Ամսաթիվը՝ 28,10,2021թ.
Առարկան՝ հանրահաշիվ
Դասարանը՝ 7
Դասի թեման՝ Միանդամի արտադրյալը, Բնական ցուցիչով աստիճան
ü Միանդամի արտադրյալը
ü Բնական ցուցիչով աստիճան
ü Բնական ցուցիչով աստիճանի հատկությունները
Դասի տիպը՝ նոր նյութի հաղորդման դաս
Մեթոդները` մտագրոհ (խթանման փուլում), համառոտ հետազոտություն, քննարկում,
խմբային աշխատանք
Դասի նպատակը՝
÷ ամրապնդել միանդամի արտադրյալը հաշվլու ալգորիթմը,
÷ ձևավորել բնական ցուցիչով աստիճանի հատկությունների վերաբերյալ գիտելիքներ,
÷ զարգացնել ինքնուրույն նոր նյութիհետ աշխատելու, ինքնակառավարվելու կարողություններ և հմտություններ,
÷ խթանել սովորողների ինքնուրույն մտածողությունը,
÷ ցույց տալ խմբային աշխատանքի առավելությունները,
÷ դաստիարակել համագործակցելու կուլտուրա, ստեղծել փոխօգնության առողջ մթնոլորտ,
÷ մեծացնել հետաքրքրությունն առարկայի նկատմամբ:
Ակնկալվող արդյունքը՝
Իմանա 1. Ո՞ր միանդամներն են կոչվում հակադիր:
2. Ի՞նչ են անվանում a տառի k-րդ աստիճան:
3. Ի՞նչն են անվանում աստիճանի հիմք և ինչը՝ ցուցիչ:
4. Միանդամի հատկությունները:
Կարողանա 1. Գտնել միանդամի հակադիրը:
2. Միանդամների արտադրյալը գրել աստիճանի տեսքով:
3. Տարբերել հիմքը և ցուցիչը:
4. Կիրառել միանդամի հատկությունները:
Կիրառի համապատասխան առաջադրանքներում դասի ընթացքում ձեռք բերած գիտելիքները
Դասի կահավորումը՝
Ø համակարգիչ, պրոյեկտոր, էկրան,
Ø A3 ձևաչափի թղթեր, որոնք պետք է բաժանվեն խմբերին՝ որպես աշխատանքային պաստառներ,
Ø գունավոր մարկերներ և այլ անհրաժեշտ պիտույքներ:
Դասի ընթացքը.
1. Նախապատրաստական աշխատանք
2. Նոր նյութի հաղորդում
3. Առաջադրանքների կատարում
4. Դասի ամփոփում և գնահատում
5. Տնային աշխատանքի հանձնարարում
Դ Ա Ս Ի Ը Ն Թ Ա Ց Ք Ի Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
Դասարանի աշակերտները նախորդ դասի ժամանակ նախապես բաժանվել են աշխատանքային խմբերի՝ յուրաքանչյուրում 5-6 հոգի: Ընտրվել են դասարանի համեմատաբար ավելի գիտակ աշակերտները, որոնք նշանակվել են խմբերի ավագներ: Նրանցից յուրաքանչյուրը հերթով դասարանի մնացած աշակերտներից ընտրել է իր խմբի երկրորդ անդամին: Այնուհետև, նույն սկզբունքով՝ հերթով, ընտրվել են խմբերի երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ անդամները:
Այս եղանակով ձևավորված խմբերը լինում են համասեռ, այսինքն՝ յուրաքանչյուր խմբում լինում են ավելի գիտակ և պատրաստված աշակերտներ, որոնք կարող են կազմակերպել և համակարգել խմբի աշխատանքները:
Բաց դասի սկզբում վիճակահանությամբ որոշվում են խմբերի համարները: Յուրաքանչյուր խումբ զբաղեցնում է իր տեղը` իր համարին համապատասխան սեղանի շուրջ:
1. ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
Խմբերից յուրաքանչյուրին տալ ինքնուրույն ուսուցման քարտեր, հանձնարարել խմբի բոլոր անդամներին առաջադրանքի քարտերը փոխանակելով լուծել քարտի պարունակությունը: Յուրաքանչյուր աշակերտի աշխատանքն ավարտված թ համարվում , եթե արդեն ավարտված ունի բոլոր 7 քարտերը;
2.ՆՈՐ ՆՅՈՒԹԻ ՀԱՂՈՐԴՈՒՄ
Աշակերտներին բացատրել նոր դասը , աշակերտների կողմից ուսումնասիրված մասը թողնել աշակերտի ներկայացմանըՙ;
Նոր դասի վերաբերյալ լուծել դասագրքի առաջադրանքները:
3. ԴԱՍԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Կատարել անդրադարձ, ամփոփել դասը և անցնել գնահատմանը:
Լսել աշակերտների կարծիքն այն մասին, թե խմբային աշխատանքի ժամանակ նրանցից ում մտահղացումն էր ավելի հետաքրքիր, ով ավելի արագ կողմնորոշվեց ստեղծված իրավիճակում, եղավ ավելի նախաձեռնող, ուղղորդեց խմբի գործունեությունն ու ցուցաբերեց ակտիվ մասնակցություն:
Հաշվի առնելով սեփական դիտարկումներն ու աշակերտների կարծիքը՝ դասամատյանում գնահատել 5-6 աշակերտին
4. ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ
Կատարել դասագրքի էջ 16 № 48 ա, գ,ե 50ա, բ, գ, 51 ե, զ, է, ը առաջադրանքները:
Քարտի նմուշներ
Բ.Ց.Ա.1ա
xα∙xβ=x α+β
Օրինակ`
x2∙x6=x2+6=x8
Կատարել գործողությունը.
1. x7∙x8
2. v8∙v10
3. 25∙210
4. k112∙k24
5. 1820∙1836
6. a9∙a7
Բ.Ց.Ա.2ա
xα/xβ=x α-β
Օրինակ`
x12/x6=x12-6=x6
Կատարել գործողությունը.
1. a7/a8
2. k18/k10
3. 215/210
4. y112/y12
5. 8120/836
6. B25/b12
© ООО «Знанио»
С вами с 2009 года.