Գնահատում
Գնահատման սանդղակները հնարավորություն են տալիս պարզելու, թե աշակերտն ինչ գիտի և ինչ կարող է անել, միևնույն ժամանակ դրանք տեղեկատվության կարևոր աղբյուր են ուսուցիչների, ծնողների և այլ շահագրգիռ կողմերի համար: Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների կողմից առարկայական չափորոշիչների ու ծրագրերի պահանջների կատարումը: Գնահատման հիմնական նպատակն է.
. սովորողի գիտելիքների, կարողությունների ու հմտությունների տիրապետման ստուգումը, . արժեքային որակների ձևավորման ապահովումը և դրանց հիման վրա` ուսումնական գործընթացի կատարելագործման, ուսման որակի բացահայտումն ու վերահսկումը, . գնահատումը նպաստում է նաև սովորողի ինքնահաստատմանը և ինքնազարգացմանը:
Այսպիսով` սանդղակը գնահատման ձև է, որը սյունակաշարերի միջոցով համադրում է սովորողների ըմբռնման որակը, հմտության աստիճանների տարբերակման չափանիշները և առաջադրանքների կատարման որակը: Լեզվական կարողությունների գնահատման սանդղակների նկարագրական չափանիշների միջոցով կարելի է դատել, թե աշակերտը
. որքանով գիտի թեմատիկ նյութը, բառապաշարը, քերականությունն ու ուղղագրությունը. . որքանով է կարողանում որոշակի առաջադրանքներ կատարելիս գործադրել անհրաժեշտ խոսքային կարողություններն ու հմտությունները:
Գնահատման սանդղակների օգտագործումը անհրաժեշտ է սովորողի բանավոր և գրավոր խոսքի թեստավորման համար: Սովորողի կարողությունների թեստավորման արդյունքների օբյեկտիվությունն ապահովելու համար քննվող առաջադրանքի համար պետք է սահմանվեն միավորներ: Ուսուցիչն ազատ է մշակելու գնահատման իր սյունակաշարը համապատասխան` թեստավորվող սովորողի մակարդակի և թեստավորման նպատակների:
Սյունակաշարերը որպես գնահատման ձև, բավական առավելություններ ունեն: Թվարկենք դրանք`
1.սանդղակը գնահատման հնար է, որն օգնում է ուսուցչի և աշակերտի փոխհամաձայնեցմամբ կենտրոնանալ կոնկրետ հարցերի վրա. 2.սանդղակը կազմվում է այնպես, որ աշակերտը առաջադրանքը կատարելով արդյունքում ստանա որոշակի տեղեկություններ իր ուսումնառության մասին. 3.սանդղակն օգնում է աշակերտին հասկանալ գնահատականի իմաստը` .հստակ պատկերացում է տալիս տվյալ գնահատականի համար պահանջվող աշխատանքի մակարդակի մասին, .մատնանշում է թերություններ, որոնք կարելի է վերացնել, .ընդգծում է բացթողումները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է հետևողական աշխատանք կատարել, .օգնում է լավ յուրացված գիտելիքները տարբերել թերի և անկանոն գիտելիքներից: 4.սանդղակն ուսուցչին հնարավորություն է տալիս առավել արդարացի լինել և ճիշտ գնահատել աշակերտի աշխատանքը: 5.սանդղակն առաջադրանքի կատարման որակական հատկանիշների հիման վրա յուրաքանչյուր աշակերտի համար հաստատագրում է յուրացման որոշակի մակարդակ:
Հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու հիմնական տեսակներ` ամփոփիչ և ձևավորող գնահատում: Ամփոփիչ գնահատման նպատակն է աշակերտի առաջադիմության գնահատումը ժամանակի որոշակի հատվածում և գրանցելու ու հրապարակելու առաջադիմության առկա մակարդակը: Ձևավորող գնահատման նպատակն է ստուգել աշակերտի յուրացման մակարդակը ժամանակի որոշակի հատվածում, որպեսզի տեղեկություն ստանանք այն մասին, թե ինչպես կատալելագործենք նրա կողմից նյութի յուրացումը:
Գրականություն Հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների ընթացիկ գնահատման մեթոդաբանություն.Ընդհանուր դրույթներ, հիմնական մոտեցումներ, Կրթական ծրագրերի կենտրոն, Երևան, 2017:
Ֆրանսերենի ընթացիկ գնահատման առաջադրանքների նմուշների ժողովածու:
© ООО «Знанио»
С вами с 2009 года.