Բաց դաս մայրենիից
Դասի թեման՝ «Սարը»
Դասի տիպը՝ հաղորդման
Նպատակները՝
◊ սահուն և վարժ ընթերցանություն
◊ ճանաչողական մտահորիզոնի ընդլայնում
◊ բնագրի նկարագրական հատվածների մեկնաբանում
◊ միջառարկայական կապերի պահպանում
◊ բանավոր խոսքի զարգացում, բառապաշարի հարստացում
◊ ծանոթացում բազմիմաստ բառի հետ
Կիրառվող մեթոդները՝ Մտագրոհ, Զրույց, Կանխագուշակում, Կրկնակի գրառումների օրագիր
Զնական պարագաներ՝ Պրոյեկտոր, համակարգիչ, էկրան, սարի մակետ, սարի նկարներ , սահիկներ, հոմանիշ, հականիշ բառեր՝ A4-ի վրա, մեծ և փոքր կոներ՝ սարի տեսքով
Դասի ընթացքը՝ Խթանման փուլ
Դասն սկսել ուղերձով։
Անդրադարձ նախորդ նյութին։ Ամփոփել և «Զրույց» մեթոդով կապել նոր նյութի հետ՝ խոսելով երազանքների և նպատակների մասին։
Հանելուկով գուշակել, թե ինչ դասանյութի հետ են ծանոթանալու։
Աշակերտների միջոցով պարզել, թե ինչ երազանքներ ու ցանկություններ կարող են սարերը ունենալ։
Ասել, որ սարերի երազանքներից մեկն էլ վազող ժիր և կայտառ գետակ ունենալն է, որը ոչ բոլոր սարերն ունեն։
Թվարկել տալ, թե ինչ սարեր գիտեն։
Իմաստի ընկալում
Դիտել սահիկները, ընթացքում կատարել մեկնաբանություններ։
Կարդալ տալ բնագիրը։ Գտնել, թե նկարը որ հատվածին էր համապատասխանում։
Առաջին պարբերությունից գտնել հատկանիշ և գործողություն ցույց տվող բառերը և գտնել դրանց հականիշները (առ. 2)
Կիրառել «Կրկնակի գրառումների օրագիր» մեթոդը։ Ուսուցիչը նույնպես աշխատում է աշակերտների հետ։
Ֆիզկուլտ դադար՝ հոմանիշ և հականիշ բառերով։
Սարի գագաթ, կատար բառով բացատրել բազմիմաստ բառերը։ Բացատրությունը շարունակել սահիկներով։
Կշռադատում
Հարցերով ամփոփել։ «Ինչպե՞ս էին քնեցնում մեծ սարերը փոքր սարին» հարցն ավելի լավ պատկերացնելու համար մեծ և փոքր կոներով կատարել փորձ ։
Կատարել անդրադարձ և գնահատում։
Տնային հանձնարարություն՝ Կարդալ, վարժ. 2
ՍԱՐԸ
ԲԱՑ ԴԱՍ ՄԱՅՐԵՆԻԻՑ
IIIԱ ԴԱՍԱՐԱՆԻ ԴԱՍՎԱՐ՝
Ս. ԵՍԱՅԱՆ
15. 11. 2019 թ .
© ООО «Знанио»
С вами с 2009 года.