20 заповедей Матери Терезы

  • docx
  • 12.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала Mayr Tereza.docx

Մայր Թերեզայի 20 պատվիրանները

   tereza

 

Մայր Թերեզային անվանում են աշխարհի ամենաազդեցիկ կին, իսկ նրա կյանքը՝ XX-րդ դարի մեծագույն իրադարձություն:

Այս փոքրիկ, փխրուն միանձնուհու կյանքը իրոք ապշեցնող է, իսկ նրա անձը բացառիկ է ամբողջ մարդկության տեսանկյունից:

Մայր Թերեզայի 20 պատվիրանները

1.Ի՞նչ կարող եք անել Դուք` ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման համար: Ուղղակի գնացե'ք տուն և սիրեք Ձեր ընտանիքը:

2.Մեզ պետք չեն զենքեր և ռումբեր: Չարը հաղթհարելու համար մեզ պետք է սեր և կարեկցանք: Սիրո բոլոր գործերը գործեր են հանուն աշխարհի:

3.Հեշտ է սիրել հեռավորներին, բայց այդքան էլ հեշտ չէ սիրել մերձավորին:

4.Երբ դու դատում ես մարդկանց, քեզ մոտ այլևս ժամանակ չի մնում նրանց սիրելու համար:

5.Ընտանիք կազմելու համար՝ բավական է սիրել: Իսկ այն պահպանելու համար պետք է սովորել համբերել և ներել:

6.Թող բոլոր նրանք, ովքեր գալիս են քեզ մոտ, գնան`դառնալով ավելի երջանիկ և ավելի լավը:

7.Հպարտը միշտ նեղացած է: Խոնարհը երբեք չի բարկանում, որովհետև ոչինչ նրան չի վիրավորում: Հպարտը փնտրում է յուրահատուկ սեր իր հանդեպ: Խոնարհը ինքն է սիրում` փոխարենը ոչինչ չպահանջելով:

8.Սիրի'ր և թող սերը քեզ համար լինի այնքան բնական, որքան շնչառությունն է: Ոչինչ մի' պահանջիր: Ոչնչի մի' սպասիր: Եթե ինչ-որ բան է գալիս քեզ, եղիր շնորհակալ: Եթե ոչինչ չի գալիս, նշանակում է, որ պետք չէ, որ այն գա:

9.Ամենակարևոր դեղը քնքուշ սերն է և հոգատարությունը:

10.Բոլորովին պարտադիր չէ մեծագույն գործեր գործել: Կարելի է գործել փոքր գործեր, բայց մեծագույն սիրով:

11.Հիասթափվելով մեկ մարդուց` մի պատժիր մյուսին: Բոլոր մարդիկ տարբեր են, մի' կորցրու քո վստահելու, հավատալու և սիրելու ունակությունը:

12.Խրախուսման և ողջույնի խոսքերը կարող են լինել կարճ, սակայն դրանք ունեն անվերջ արձագանք:

13.Ինչ անում եք, արեք սիրով կամ էլ ընդհանրապես մի արեք:

14.Ժպտացեք մեկմեկու, ժպտացեք Ձեր կնոջը, ամուսնուն, երեխաներին, կարևոր չէ`ում եք ժպտում: Դա կօգնի Ձեզ սովորել սիրել մարդկանց:

15.Որքան շատ սեր, բարություն, իմաստություն, գեղեցկություն բացահայտեք ձեր մեջ, այնքան շատ կնկատեք դրանք ձեզ շրջապատող աշխարհում:

16.Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի մենք հաղթահարելով դրանք՝ ավելի ամրանանք, այլ ոչ թե հուսահատվենք:

17.Տարածեք սերը ամենուրեք, որտեղ էլ որ գտնվեք: Եվ ամենաառաջինը սեր տարածեք սեփական ընտանիքում:

18.Սերը միրգ է, որը հասնում է միշտ՝ անկախ ժամանակից, և որին կհասնի յուրաքանչյուր ձեռք:

19. Ես երբեք չեմ միանում պատերազմի դեմ շարժումներին: Զանգահարեք ինձ, երբ կլինի շարժում հանուն խաղաղության:

20.Մեծագույն չքավորությունը սրտի չքավորությունն է:


 

Скачано с www.znanio.ru