Դ Ա Ս Ի Պ Լ Ա Ն
Ուսուցիչ՝ Նարինե Բաղրամյան
Ամսաթիվը՝ 19/04/2023
Առարկան՝ Մաթեմատիկա
Դասարանը՝ 5 գ
Դասի թեման՝ Խառը թվերի գումարումը (դաս 4.15, էջ182)
Դասի տևողությունը՝ 45 րոպե,
Դասի նպատակը՝
Սովորեցնել
● Խառը թվին գումարել կանոնավոր կոտորակ
● Խառը թիվը գրել բնական թվի և կանոնավոր կոտորակի գումարի տեսքով
● Բնական թվին գումարել խառը թիվ
● Գումարել միևնույն և տարբեր հայտարար ունեցող խառը թվերը
Ձևավորել
1․ Ակադեմիական կարողություններ
● Համակարգված ներկայացնել ձեռք բերած գիտելիքները
● Կիրառել ստացած գիտելիքները գործնականում և խնդիրներ լուծելիս
2․Սոցիալական կարողություններ
● Լեզվատրամաբանական մտածողությունը
● Հետազոտելու, փորձարկելու և եզրակացություններ անելու հմտություններ
համագործակցային հմտություններ Վերջնարդյունքը՝ Բլում-Անդերսոնի աստիճանակարգում
Սովորողը պետք է .
Գիտենա -
● Ներկայացնել խառը թվերի գումարման ալգորիթմը
● Բացատրել, որ ցանկացած ամբողջ թիվ ունի զրոյի հավասար կոտորակային մաս
● Բացատրել, որ ցանկացած կանոնավոր կոտորակ ունի զրոյի հավասար ամբողջ մաս
Կարողանա-
● Ճանաչել խառը թվի ամբողջ և կոտորակային մասերը
● Ներկայացնել խառը թիվը ամբողջ թվի և կանոնավոր կոտորակի տեսքով
● Կիրառել խառը թվերի գումարման կանոնը
● Անվանել ամբողջ թվի կոտորակային մասը
● Անվանել կանոնավոր կոտորակի ամբողջ մասը
● Ստեղծել սեփական օրինակները
● Թեմայի ուսուցման ընթացքում սովորողները կհասկանան, որ առօրյա իրավիճակներում կարող է առաջանալ անհրաժեշտություն գտնել խառը թվերով արտահայտված մեծությունների գումարը ։
● Դասի կահավորումը՝ Աշխատանքային քարտեր, համակարգիչ, պրոյեկտոր և մեծ էկրան, գրատախտակ, դասագրքեր , տետրեր:
Դասի ընթացքում կիրառվող մեթոդները՝ մտագրոհ, զույգային աշխատանք, խաղային, համագործակցային, , փոփոխական զույգերով աշխատանք, գործնական աշխատանք:
Դ Ա Ս Ի Ը Ն Թ Ա Ց Ք Ի Ն Կ Ա Ր Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը
1.Կազմակերպչական մաս.
1. մատյանի գրանցում
2. աշակերտների հաշվառում
3. կազմակերպչական աշխատանք՝ ստուգել տնային առաջադրանքը , պատասխանել անհասկանալի հարցերին:
2. Բանավոր հարցում (խթանման փուլ).
<<Կոտորակների գումարում>> թեմայի վերաբերյալ հարցերի քննարկում: Հարցեր՝
Ուսուցիչը բացատրում է նոր դասի վերաբերյալ հասկացություններ :
Աշակերտներին հանձնարարել զույգային քննարկմամբ կատարել ներքոհիշյալ քարտի պահանջները:
Քրտի նմուշ՝
1.Կատարել նույն հայտարաով կոտորակների գումարում:
ա ) բ )
2.Գտնել տրված թվերի ամենափոքր ընդ. բազմապատիկը
ա ) 3 և 8 բ ) 3 և 4
3. Կոտորակները բերել միևնույն հայտարարի:
ա ) և բ ) և
4. Կատարել տարբեր հայտարարով կոտորակների գումարում:
ա) բ )
3.Նոր նյութի հաղորդում (իմաստի ընկալման փուլ). Դիտարկենք խառը թվերի գումարման օրինակ:
Օրինակ
Խնդիր 1: Սեղանին դրված է շոկոլադի 2 ամբողջ3/8 սալիկ:
Քանի՞ սալիկ կլինի սեղանի վրա, եթե սեղանին դնել ևս 1 ամբողջ 2/8 սալիկ:
Խառը թվերը գումարելիս (կամ հանելիս) պետք է, առանձին գումարել (հանել) ամբողջ մասերը, և հետո՝ կոտորակային մասերը:
Դասի բացատրությունը կազմակերպել իմ դպրոց կայքի օգնությամբ:
Կշռադատման փուլ.
Նոր նյութի ամրապնդման նպատակով ընտրված է իմ դպրոց կայքի առաջադրանքների բաժինը:
Գրատախտակի մոտ կատարել դասագրքի 183էջի , վարժ. 905,908,909 վարժությունները
4. ԴԱՍԻ ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ
Անդրադարձ կատարել և դասն ամփոփել հարցերով:
Հարցեր՝.
10 միավորային սանդղակով գնահատել դասին ակտիվ մասնակցող, գրատախտակին առաջադրանքն ճիշտ կատարած աշակերտներին, ինքնուրույն աշխատող աշակերտներին: Հիմնավորել նշանակված գնահատականներ:
5. ՏՆԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒՄ
Օգտագործվող էլեկտրոնային պաշարներ՝
1. https://www.youtube.com/watch?v=MsP103g5X8k
2.https://www.youtube.com/watch?v=5Zbegx5gh9o&t=59s
Կատարել վարժ. 183էջի , վարժ. 906, 907, 910 վարժությունները:
Скачано с www.znanio.ru
© ООО «Знанио»
С вами с 2009 года.