"армянского декоративного искусства"

  • docx
  • 13.05.2020
Публикация на сайте для учителей

Публикация педагогических разработок

Бесплатное участие. Свидетельство автора сразу.
Мгновенные 10 документов в портфолио.

Иконка файла материала 13.docx

Զարդամոտիվները հանդիպում են ինչպես առանձին միավորներով, այնպես էլ պարզ կամ բարդ հարակցումներով, միահյուսումներով։ Անցյալում զարդապատումը իրականացվել է միմիայն ձեռքի աշխատանքով, հետագայում, կաղապարների և տեխնիկայի օգնությամբ, մշակվել բազմաքանակ արտադրության եղանակը։ Զարդարվեստը հայտնի է սկսած քարի դարից։ Այն ժողովրդական արվեստ է։ Զարդաձևերն անանուն են։ Չնայած ազդեցություններին ու Փոխազդեցություններին, մարդկային յուրաքանչյուր խմբավորում, ցեղ, ժողովուրդ զարդարվել է ինքնուրույնաբար։ Զարդարվնստը միջազգային արվեստ է ոչ միայն տարածմամբ, այլև մոտիվների նմանությամբ։ Գոյություն ունեն ոճով միմյանցից տարբերվող մի շարք գարդաշխարևներ՝ հնդկական, չինական, եգիպտական, հին արևելյան, կովկասյանհունա-հռոմեական, սլավոնական, միջինասիական, սկանդինավյան ևն։ Զարդարվեստի մոտիվները բաժանվում են աշխարհիկ և կրոնական զարղախմբերի։ Առաջինները կապվում են բնական իրողություննևրի, առօրյա զբաղմունքի և կենցաղի հետ։ Երկրորդների վրա նկատելի են անիմիստական, տոտեմական պատկերացումների ազդեցություններ։ Տետագայում նրանց փոխարինել են կենդանակերպ, ապա՝ մարդակերպ աստվածությունների գաղափարները։ Նշված խմբերը ոչ միշտ են որոշակիորեն տարբերվում միմյանցից։

Այս դարաշրջանում կերտված արվեստի այս գործերը գոյատևել են մինչ օրերս։ Հայ ազգը ցույց է տվել իր համաշխարհային մակարդակի հասնող հրաշալիքներով լի մշակույթը։ Իզուր չէ, որ շատ կոթողները շարժում են տարբեր օտարազգի մարդկանց հետաքրքրությունը։ Վարկած կա, որ հենց այստեղ և այս ժամանակաշրջանում է սկիզբ առել Վերածնունդը։

 Հաճախ որպես զարդ օգտագործվել են զանազան իրեր (ատամներ, վւետուրներ, ակնունք, հասարակ քարեր)։ Զարդերը լինում ևն գունավոր և անգույն, բնական տեսքով կամ ոճավորված։ Տատուկ նշանակություն է տրվել զուգակշռությանը (սիմետրիա) և ռիթմին։ Պատկերվել են իրական և երևակայական ձևեր։ Քաղաքում կառուցվել էին թագավորական բազմահարկ պալատ՝ օժանդակ շենքերով, քարվանասարաներ, կամուրջ Ախուրյանի վրայով, Կաթոլիկե եկեղեցին, Գագկաշեն եկեղեցին ու բազմաթիվ այլ շենքեր։ Իզուր չեն Անին անվանում: Կար ջրմուղ, որ բացառիկ երևույթ էր հայկական միջնադարյան քաղաքների համար։

Սելջուկների արշավանքների պատճառով Հայաստանում կանգ է առնում շինարարությունը, բայց Զաքարյանների իշխանության օրոք ամեն ինչ վերականգնվում է։  Կառուցվում են եկեղեցական շենքեր, կամուրջներ, բերդ-ամրոցներ, ինչպես օրինակ՝ Ամբերդի ամրոցը, Սանահինի կամուրջը, Թալինի և Սելիմի լեռնանցքերը քարվանսարաները, Կեչառիսի, Օհանավանքի, Սաղմոսավանքի եկեղեցական շենքերը և այլն։ Առանձին վանքերից բացի՝ կառուցվում են նաև վանական համալիրներ, որոնց կից գործում էին ուսումնագիտական կենտրոններ։ Նշանավոր էին վիմափոր Այրիվանքը (Գեղարդավանք), Սևանը, Գոշավանքը, Սկևռան։

Նշանավոր ճարտարապետներից էին Մանվելն ու Տրդատը։ Մանվելը կառուցել է Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին։ Նա <<այր էր՝ լի իմաստութեամբ և զորաւոր>> իր գործում, <<ճարտարապետ հանճարեղ>>։ Իսկ Տրդատը հիմնականում աշխատում էր Անիում։ Նրա նախագծով է կառուցվում Անիի մայր տաճարը՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (1001)։ Տրդատը նաև վերանորոգել է Կ. Պոլսի Սբ. Սոֆիայի տաճարի գմբեթը, որը վնասվել էր երկրաշարժից։ Վերանորոգումից հետո գմբեթն ավել գեղեցիկ է դարձել և <<պայծառ, քան առաջինն>>։

Հայերը վերցնում են Մերձավոր Արևելքի ժողովուրդների ճարտարապետությունից, յուրացնում են նրա որոշ ձևեր և ստեղծում իրենց ինքնատի ճարտարապետական ոճը։ Սա էլ իր հերթին ազդեցություն է թողել այլ ժողովուրդների ու երկրների ճարտարապետության վրա։

Հայաստանում քաղաքները բաղկացած էին լինում երեք մասից՝ միջնաբերդից, բուն քաղաք (շահաստան) և արվարձան։ Առաջին երկուսը պարսպապատվում էին, իսկ արվարձանը տեղակայված էր լինում բուն քաղաքից դուրս։ Թագավորական և իշխանակն պալատները, մեկ առանձին եկեղեցի, մթերքի շտեմարաններն ու զենքի պահեստները գտնվում էին այստեղ։ Իսկ շահաստանում գտնվում էին հասարակական շենքերը, խանութները, արհեստավորները, վարչական շինությունները։

Զարգացավ նաև ամրոցաշինությունը։ Միայն Կիլիկիայի տարածքում կար հարյուր տասներկու բերդ։ Ամրոցները բաղկացած էին երկու մասից՝ միջնաբերդից և բուն ամրոցից։  Միջնաբերդում իշխանական դղյակն էր տեղակայված, իսկ բուն ամրոցում՝ զինվորների համար նախատեսված շինությունները, արհեստանոցները և այլ շինություններ։

Քանդակագործություն։ Քանդակները դրվում էին եկեղեցիների, շենքերի պատերի։ Միջնադարում դրանք չէին դրվում քաղաքների հրապարակներում կամ շենքերի առջև։ Պատկերվում էին ոչ միայն աստվածաշնչյան թեմաներ, այլև՝ աշխարհիկ թեմաներ։ Քանդակում էին մարդկանց, կենդանիներին, բույսերը։ Որպես օրինակ կարող եմ բերել Աղթամարի Սբ. Խաչ եկեղեցին, որի պատերի վրա քանդակված են խաղողի մշակության ընթացքի մասին պատմող պատկերներ՝ որթի տնկումից մինչև խաղողի ստացումը։


 

Скачано с www.znanio.ru